Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 4-ին
«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի բ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
բ) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝
1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար,
2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար.:
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված (պահված) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համա-պատասխան::
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետում շրջակա միջավայրում սահման-ված կարգով տեղադրելու բառերը փոխարինել հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) բառերով:
Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
2) «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով թափոնների տե-ղադրման կամ պահման համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը`
ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատ-ված) չլինելու դեպքում,
բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տե-ղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,
գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,
դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրա-կանացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,
ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոն-ների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում.:
Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 15
Ստեփանակերտ
ՀՕ-11-Ն