Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 4-ին
«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝
1) 2-րդ և 8-րդ կետերում «ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերը.
2) 12-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետ.
«13) ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գոր-ծարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ծխախոտի ար-տադրանքի տուփի վրա Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:»:
Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 40-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ և 42-րդ կետեր.
«41) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի ար-տադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի ար-տադրանքի օտարումը.
42) մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը:»:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում վերջին պարբերությունից առաջ լրացնել նոր պարբերություն.
«Եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը՝ լիզինգի պայմանագրով նախատեսված՝ հաշվեգրված լիզինգային վճարներին համապատասխանող չափով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 15
Ստեփանակերտ
ՀՕ-9-Ն