«Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                          փետրվարի  4-ին

    

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «ծխախոտի արդյունաբերական փոխա-րինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխա-րինիչներով» բառերը փոխարինել «ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաներըբառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (ՀՀ դրամ)

 

2021 թվականի հունվարի
1-ից

2022 թվականի հունվարի
1-ից

2023 թվականի հունվարի
1-ից

»,

               

 

բ. երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

 «

2204

խաղողի գինի

1 լիտր

150

»,

 

գ. յոթերորդ տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

 

 

 

 

 

«

2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)

ծխախոտի արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար   

9 410

 

 

 

 

11 070

10 820

 

 

 

 

12 730

12 445

 

 

 

 

14 640

 

 

 

 

2402 10 00011
2402 90 00011

սիգար

1000 հատ

623 150

641 300

659 450

 

 

2402 10 00012
2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16 995

17 490

17 985

 

»,

 

դ. յոթերորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«

2403 (բացառությամբ 2403 99 90 090)

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 

1 կիլոգրամ

1 545

1 590

1 635

 

»,

 

ե. յոթերորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

 

«

2403 99 90 090

ծխախոտի
արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար   

1 955

 

 

 

 

2 300

2 295

 

 

 

 

2 700

 2 635

 

 

 

 

3 100

 

 

 

 

 

 

»,

 

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասում «և չշշալցված կոնյակի սպիրտի» բառերը փոխարինել «, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների» բառերով, «3000» թիվը՝ «5 500» թվով, իսկ «3500» թիվը՝ «6 000» թվով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերա-հաշվարկով, չի կարող պակաս լինել մեկ լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 000 ՀՀ դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 500 ՀՀ դրամից.

 

 

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6 000 ՀՀ դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝        9 000 ՀՀ դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14 000 ՀՀ դրամից:»:

 

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասից հանել «2203,» թիվը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                               

 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. փետրվարի 15

Ստեփանակերտ

ՀՕ-8-Ն