«Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

   

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                       փետրվարի  11-ին

    

«ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Քաղաքացիական ծառայության մասին» 2003 թվականի նոյեմ-բերի 26-ի ՀՕ-76 օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.

         «3. Քաղաքացիական ծառայող համարվող աշխատակազմի ղեկավարը նշա-նակվում է չորս տարի ժամկետով: Այդ ժամկետը նրան պաշտոնի նշանակելու իրավասություն   ունեցող   պաշտոնատար   անձը (մարմինը)   կարող է   երկարաձգել ամեն անգամ չորս տարի ժամկետով, բայց ոչ ավելի, քան նրա 65 տարին լրա-նալը` հաշվի առնելով աշխատակազմի  ղեկավարի ծառայողական գործունեության արդյունքները, աշխատանքային ունակություններն ու հմտությունները, ինչպես նաև անձնական դրական հատկանիշները, իսկ եթե պաշտոնավարման վերջնաժամկետը հնարավորություն չի տալիս պաշտոնի նշանակել չորս տարով, ապա նշանակվում է մնացորդային ժամկետով, մինչև առավելագույն տարիքը լրանալը:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-27