Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին
ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1.
1. Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու ու արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:
2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև պատերազմական գործո-ղությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած այն հարկ վճա-րողների վրա, որոնց նկատմամբ «Պատերազմական գործողություններով պայմանա-վորված՝ հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ չեն սահմանվել:
Հոդված 2.
1. Սույն օրենքի գործողությունը սույն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով տարածվում է այն հարկ վճարողների վրա, որոնք սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված ժամկետում ունեն շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների, առևտրի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհ-ների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկա-ցումների (մասհանումների), տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ապառքներ, տույժեր և (կամ) տուգանքներ, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքներ (բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար սահմանված տուգանքների), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքների պա-
հանջների խախտման համար սահմանված տուգանքներ (այսուհետ` հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն):
Հոդված 3.
1. Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած հաշվետու ժամանակա-շրջանների համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով մինչև 10 000 000 ՀՀ դրամ ներառյալ ապառքներ (այդ թվում` 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ստուգման ակտերով) ունեցող հարկ վճարողներն ազատվում են սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ապառքների, տույժերի և (կամ) տուգանքների վճարումից:
2. Մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը ընկած հաշվետու ժամանակա-շրջանների համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով 10 000 000 ՀՀ դրամը գերազանցող ապառքներ (այդ թվում` 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ստուգման ակտերով) ունեցող հարկ վճարողներն ազատվում են սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված տույժերի և (կամ) տուգանքների վճարումից: Սույն մասում նշված հարկ վճարողներն ազատվում են նաև սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված` 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով ապառքների վճարումից` 10 000 000 ՀՀ դրամը գերազանցող ապառքները սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցի ավարտին ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ չունենալու դեպքում:
3. 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային և այլ պարտադիր վճարների գծով բացառապես տույժեր և (կամ) տուգանքներ (այդ թվում` ստուգման ակտերով) ունեցող հարկ վճարողներն ազատվում են սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված տույժերի և (կամ) տուգանքների վճարումից:
4. Սույն հոդվածում նշված հարկ վճարողների կողմից 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ապառքները, տույժերը և (կամ) տուգանքները կամ դրանց մի մասը վճարած լինելու դեպքում հարկային մարմնի կողմից կատարվում է վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կատարված ձեռքբերումների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների մասով հետաձգված ավելացված արժեքի հարկի գումարների գծով 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներով հաշվանցումներ կատարելու և դեբետային մնացորդ հայտարարագրելու դեպքում ապառքի գումարը մարվում է` հաշվի առնելով դեբետային մնացորդը: Սույն մասում նշված դեպքում հարկային մարմնի կողմից տասնօրյա ժամկետում հարկ վճարողի մոտ իրականացվում են ուսումնասիրություններ:
6. Եթե հարկ վճարողի հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը գտնվում է հարկադիր կատարման ընթացքում, ապա հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված պահանջները բավարարող հարկ վճարողների մասով սույն օրենքով սահմանված արտոնությունը կիրառելուց, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողների մասով ժամանակացույցը կնքելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դիմում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը՝ համապատասխան կատարողական թերթը վերադարձնելու և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն կատարողական վարույթն ավարտելու համար: Սույն մասով նախատեսված դեպքերում հարկային մարմնի դիմումով ավարտված կատարողական վարույթների վրա չի տարածվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջը:
Հոդված 4.
1. Հարկային մարմինը մինչև 2021 թվականի փետրվարի 28-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ ունեցող հարկ վճարողներին փոստային կապի ծառայության (հետադարձ ծանուցմամբ) կամ անհատական հանձնման միջոցով տրամադրում է ծանուցում` հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույց կնքելու և սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորության մասին:
2. Ծանուցումն ուղարկվում է կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրի կամ հարկային մարմնին հայտնի՝ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկա-տիրոջ) այլ հասցեով:
3. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն ստորագրությամբ հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկա-տիրոջը) կամ վերջինիս ներկայացուցչին:
Հոդված 5.
1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողները կարող են մինչև 2021 թվականի մարտի 10-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:
2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ձևով չծանուցված հարկ վճարողի պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) կարող են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմել մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակացույցի մարման վերջնաժամ-կետները:
Հոդված 6.
1. Հարկային մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողի դիմումի հիման վրա վերջինիս հետ կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքները հետևյալ կարգով.
1) մինչև 3 000 000 ՀՀ դրամ (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ տասներկուերորդ մասը.
2) 3 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000 ՀՀ դրամ (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ քսանչորսերորդ մասը.
3) 10 000 000 ՀՀ դրամից մինչև 30 000 000 ՀՀ դրամ (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ երեսունվեցերորդ մասը.
4) 30 000 000 ՀՀ դրամ և ավելի (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ քառասունութերորդ մասը.
5) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարկ վճարողները, կախված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի մեծությունից, ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած հաշվառման վայրի հարկային մարմին դիմելու ամսվանից մինչև սույն մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում սահմանված ժամկետը` յուրաքանչյուր ամիս հավասարաչափ վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարը` առանց արտոնության գումարի:
Հոդված 7.
1. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում ժամանակացույցը համարվում է խզված, և հարկային մարմինը կիրառում է օրենքով սահմանված՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների հարկադիր կատարման միջոցներ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ տասնօրյա ժամկետում կատարո-ղական թերթը ներկայացնում կատարման:
2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ժամանակացույցի գործողության ընթացքում հարկ վճարողների կողմից հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելաց-նող ճշտված հաշվարկ-հաշվետվություններ ներկայացվելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ տասնօրյա ժամկետում իրականացվում են ուսումնասիրություններ:
3. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ժամանակացույցի գործողության ընթացքում հարկ վճարողների կողմից ժամանակացույցում չընդգրկված ժամանակա-շրջանների համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պար-տավորություններ ունենալու դեպքում հարկային մարմինը կարող է կիրառել օրենքով սահմանված՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների հարկադիր կատարման այլ միջոցներ:
4. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ ներկա-յացվել են բռնագանձման հայցեր, կարող են հարկային մարմնի հետ կնքել հաշտու-թյան համաձայնություն:
Հոդված 8.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հարկ վճարողների նկատմամբ նույն մասերով սահմանված արտոնությունները, ինչպես նաև 3-րդ հոդ-վածի 2-րդ մասում նշված հարկ վճարողների նկատմամբ նույն մասի 1-ին նախադա-սությամբ սահմանված արտոնությունները հարկային մարմնի կողմից կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում արտոնությունը կիրառելու նպատակով հարկային մարմնի կողմից տասնօրյա ժամկետում ուսումնասիրություններ են իրականացվում այն հարկ վճարողների մոտ, որոնց կողմից 2020 թվականի հոկտեմբերի 1-ից մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը ներկայացվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի հետևանքով բավարարվում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-26-Ն