Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին
«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքում (այսուհետ՝ Օրենք) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13.1-ին հոդված.
«Հոդված 13.1.
1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենքով սահ-մանված կարգով հաշվարկված հարկերի գումարը Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կնքված վարկային (փոխառության) պայմանագրերի հիման վրա ստացված ձեռնարկատիրա-կան վարկերի (փոխառությունների) և դրանց սպասարկման համար վճարված տոկոս-ների փոխհատուցման նպատակով վերադարձվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից տվյալ եռամսյակի կամ տվյալ կիսամյակի համար հաշվարկված հարկերի հանրագումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան վարկի (փոխառության) և դրա սպասարկման համար վճարված տոկոսների գումարը` հաշվի առնելով սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված սահմանափակումները:
2. Սույն հոդվածի 1-ին մասի դրույթները՝
1) չեն տարածվում վարկային կազմակերպությունների, բանկերի, գրավատների, բնական գազի ներկրման, փոխադրման, բաշխման և գազամատակարարման համա-կարգի օպերատորի ծառայությունների մատուցման, էլեկտրական էներգիայի ներ-կրման, հաղորդման, բաշխման և արտահանման, մետաղական օգտակար հանածո-ների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման) լիցենզավորված գործունեություն իրականացնող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի վրա.
2) տարածվում են սույն օրենքի 12-րդ հոդվածով սահմանված հետևյալ հարկա-տեսակների վրա`
ա. շահութահարկ,
բ. եկամտային հարկ,
գ. ակցիզային հարկ,
դ. ավելացված արժեքի հարկ,
ե. հաստատագրված վճարներ,
զ. առևտրի հարկ:
3. Սույն հոդվածով նախատեսված գումարները`
1) վարկային (փոխառության) պայմանագրի համաձայն՝ ամսական կամ եռամսյա-կային վճարումներ կատարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման եռամսյակային, վարկային (փոխառության) պայմանագրի համաձայն կիսամյակային վճարումներ կատարող կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին, ինչպես նաև կիսամյակային հաշվարկ-հաշվետվություն ներկա-յացնող անհատ ձեռնարկատերերին` կիսամյակային պարբերականությամբ.
2) կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերա-դարձման, եթե կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի կամ տվյալ կիսամյակի համար սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկատեսակների գծով հարկային պարտավորությունները:
4. Սույն հոդվածով նախատեսված գումարներից վերադարձման ենթակա գումար-ների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները և կիսամյակ-ները դիտարկվում են առանձին-առանձին:
5. Եթե սույն հոդվածով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո սույն հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետում նշված հարկատեսակներից որևէ մեկի կամ մի քանիսի մասով հարկային մարմին է ներկայացվում ճշտված հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկներով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`
1) համապատասխան եռամսյակի կամ կիսամյակի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-ներով նախկինում հայտարարագրված հարկերի պարտավորությունը նվազում է կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը վերադարձված հարկերի գումա-րից, ապա փաստացի վերադարձված և ճշտված հարկերի գումարի տարբերության չափով հարկերի վերադարձման օրվա դրությամբ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջն առաջադրվում է տվյալ հարկատեսակի գծով պարտավորություն.
2) համապատասխան եռամսյակի կամ կիսամյակի համար կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-ներով նախկինում հայտարարագրված հարկերի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է սույն հոդվածի համաձայն հարկերի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:
6. Սույն հոդվածով նախատեսված` կազմակերպություններին և անհատ ձեռնար-կատերերին հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 2. Օրենքի 20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում «ժգ» բառից առաջ լրացնել «գ.1», բառը:
Հոդված 3.
1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:
2. Օրենքի 13.1-ին հոդվածի դրույթները գործում են մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-24-Ն