«Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

 

  Ընդունված  է 2021 թվականի       

                                                                     փետրվարի  11-ին

    

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2019 թվականի հունիսի 27-ի ՀՕ-65-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշման-դամ» բառից հետո լրացնել «, որի հաշմանդամության խումբը սահմանվել է անժամկետ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 5-րդ և 6-րդ մասերում «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 2-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

 

աշխատավարձի ամսական չափը

սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ

մինչև 500 000 ՀՀ դրամը ներառյալ

3,5 տոկոսը

500 000-ից ավելի ՀՀ դրամ

10 տոկոսի և 32 500 ՀՀ դրամի տարբերության չափով.

 

2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32 500 ՀՀ դրամը:»:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի   1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-23