«Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին

 

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                       փետրվարի  11-ին

    

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1-ին հոդվածով.

 

«Հոդված 97.1. Հաստատագրված վճարից ազատումը

 

1. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու ամիսների համար սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «գ», «դ», «ե», «է», «թ», «ժ», «ժե», «ժթ», «ժթ.1», «ի», «իա», «իբ» և «իգ» կետերով նախատեսված գործունեություններն ազատվում են հաստատագրված վճարից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի   1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

2021 թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-20