«Առեվտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացում կատարելու մասին

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                        փետրվարի  11-ին

    

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ

ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «դ» և 12-րդ հոդվածի 31-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6. Առևտրի հարկի գործողության դադարումը

 

1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածով նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենա-լու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվար-կում են հետևյալ դրույքաչափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1.1-ին մասով սահման-ված դրույթները՝

1) 2021 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոս դրույքաչափով.

2) 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս դրույքաչափով:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետու-թյան կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական վճարի գումար-ները), ինչպես նաև Արցախի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլ-ված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր)` 2021 թվականի հունվարի 1-ից մեկ տոկոսը կազմող գումարի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ երկու տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է հարկվող օբյեկտի մեկ տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի հարկվող օբյեկտի մեկ տոկոսը: Սույն մասին համապատասխան` առևտրի հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկվող առևտրի հարկի գումարից:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկվող օբյեկտի նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշ-վարկված առևտրի հարկի գումարի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Առևտրի հարկ վճարողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակա-շրջանի առևտրի հարկի հաշվարկում հարկի գումարը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում ` գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:

4. Եթե հարկ վճարողը, սույն օրենքի համաձայն, առևտրի հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակել է իրեն համարել առևտրի հարկ վճարող, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփո-խությունը և վճարած առևտրի հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:»:

Հոդված 6. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի   1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-19-Ն