«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին ու «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին

 

 Ընդունված  է 2021 թվականի       

                                                                     փետրվարի  11-ին

    

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ  

ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՒ «ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ

ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի   18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 30-րդ, 33-րդ և 34-րդ կետերում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ սույն հոդվածով սահման-ված դեպքերի» բառերը.

2) երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել.

3) չորրորդ պարբերությունում «վճարումը» բառից հետո լրացնել «, բացառու-թյամբ սույն կետով սահմանված դեպքի» բառերը.

4) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողները 2021 թվականի հունվարի 1-ից հետո կարող են հաշվանցել նաև առանց ապրանք մատակարարողներին, աշխատանք կատարողներին կամ ծառայություն մատուցող-ներին վճարում կատարելու:».

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են`

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառա-յությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկա-յին մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ,

բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերու-թյամբ սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակա-շրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամ-կետի օրը ներառյալ:»:

 

Հոդված 3. Օրենքի 243-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի՝

1) «ա» ենթակետում «ձեռքբերումների գծով» բառերից առաջ լրացնել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը.

2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա  20-ը ներառյալ էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերումների գծով նաև այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակա-շրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,»:

 

Հոդված 5. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-88 օրենքի 3-րդ հոդվածում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

 

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

2. ԱԱՀ վճարողները առանց ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխա-տանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել միայն 2021 թվականի հունվարի 1-ից կատարվող ձեռքբերումների, ընդունվող աշխատանքների և (կամ) ստացվող ծառայու-թյունների մասով, իսկ մինչև 2021 թվականի հունվարի 1-ը կատարված ձեռք-բերումների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարվում են մինչև 2021 թվականի հունվարի 1-ը սահմանված կարգով:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

2021 թ. փետրվարի 19

Ստեփանակերտ

ՀՕ-18