Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին
«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ
ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 35-րդ կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետ․
«36) պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականաց-վող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավա-կին կամ համատեղությամբ ապրող ծնողին բանկերի կամ վարկային կազմակերպու-թյունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկա-մուտները` անկախ սույն մասի 20-րդ կետի դրույթներից:»:
Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասի՝
1) 2-րդ կետում «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորու-թյունը» բառերով.
2) 3-րդ կետում «եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով.
3) 4-րդ կետում «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է ամսական հարկվող եկամտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն մասի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված դեպքերի.
Ժամանակահատվածը |
Եկամտային հարկի դրույքաչափը |
|
2021 թվականի հունվարի 1-ից |
15 տոկոս |
|
2022 թվականի հունվարի 1-ից |
14 տոկոս |
|
2023 թվականի հունվարի 1-ից |
13 տոկոս ». |
2) 1.1-ին կետում վերջակետը փոխարինել միջակետով.
3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետ.
«1.2) բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղ-ված հարկային գործակալը աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 3 տոկոս դրույքա-չափով:»,
4) 2-րդ կետում «20 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «սույն մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 8.1-ին մասում և 25-րդ հոդվածի 4-րդ մասում «20» թիվը փոխարինել «13» թվով:
Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 8.1-ին» բառերով:
Հոդված 6. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդված.
«Հոդված 21.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը անհատ ձեռնարկա-տերերի կողմից եկամտային հարկի վճարման առանձնահատկությունները
1. Անհատ ձեռնարկատերերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար ազատվում են ձեռնարկատիրական գործու-նեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից:
2. Անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից իրենց հաշվառման վայրի հարկային մարմին՝ վերա-դաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:
3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը սույն հոդվածով սահմանված հաշվետու տարիների համար ներկայացվում է յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը ներառյալ, բացառությամբ 2020 և 2021 թվականների հաշվետու տարիների, որոնց համար ներկայացվում են մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ: Նոր ստեղծված (հաշվառում ստացած) անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև հաշվառման ամսվան հաջորդող ամսվա 1-ը ներառյալ:»:
Հոդված 7.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև պատերազմական գործողությունների ավարտը ստացված վարկի կամ այլ գումար-ների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։
3. Սույն oրենքի 2-րդ հոդվածը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վրա:
4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած:
5. Օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից օգտվող անհատ ձեռնարկատերերի մասով 2021 թվականի փետրվարի 20-ի դրությամբ կատարվում է Օրենքի 11-րդ հոդվածի 8.2-րդ մասով 2020 թվականի համար հաշվարկված նվազագույն եկամտային հարկի վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) անհատ ձեռնարկատիրոջը վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-17-Ն