Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին
«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետից և 8-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից հանել «, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգ-ման և պահպանման համար կատարվող մասհանումների» բառերը:
Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամա-նակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհ-ված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհու-սալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում:»:
Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետից հանել «, ավտո- մոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները)» բառերը:
Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածում՝
1) «ժա» կետում վերջակետը փոխարինել միջակետով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետ.
«ժբ) ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակեր-պությունների հարկվող օբյեկտի որոշման նպատակով այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամա-նակահատվածում իրականացվող՝ ռազմական գործողությունների հետևանքով զոհ-ված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն դեռևս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու և այդ մասով ակտիվ-ների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում՝ անկախ սույն հոդվածի «ժա» կետի դրույթներից։»։
Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «10 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար` 10 տոկոս դրույքաչափով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից` 5 տոկոս դրույքաչափով» բառերով.
2) 2-րդ մասից հանել «, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզա-վորված գործունեություն իրականացնող անձանց» բառերը:
Հոդված 6. Օրենքի 32-րդ և 67-րդ հոդվածներում «20» թիվը փոխարինել «18» թվով:
Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարա-դրել հետևյալ խմբագրությամբ.
«Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցա-խի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահա-տող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:»:
Հոդված 8. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդված.
«Հոդված 38.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ էլեկտրական էներգիայի ար-տադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողների` գործունեության այդ մասով:»:
Հոդված 9.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև պատերազմական գործողությունների ավարտը ստացված վարկի կամ այլ գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։
3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:
4. Սույն օրենքի 6-րդ և 8-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած:
5. Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող` էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողները շարունակում են օգտվել արտոնությունից մինչև Օրենքով սահ-մանված ժամկետի լրանալը: Ընդ որում, Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված` ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը չգերազանցելու դրույթը տարածվում է նաև վերջիններիս վրա:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-16-Ն