Ընդունված է 2021 թվականի
փետրվարի 11-ին
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծված պատերազմական գործողություններով պայմանավորված հարկ վճարողների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում (այսու-հետ` պատերազմական և հետպատերազմական ժամանակահատված) հարկային հաշվարկ-հաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացման, հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման, հարկային եկամուտների և տարեկան պետա-կան տուրքի վճարման, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական ժամա-նակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները։
Հոդված 2. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից հաշվարկ-հաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացումը
1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճա-րողների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային և տեղական ինքնակառավարման մարմիններ ներկայացման ենթակա հաշվարկ-հաշվետվություն-ների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի հարկային և տեղական ինքնակառա-վարման մարմիններ չներկայացման կամ ուշ ներկայացման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն չի կիրառվում: Նշված ժամանակահատվա-ծում չներկայացված հաշվարկ-հաշվետվությունները, տեղեկությունները և այլ փաստա-թղթերը ենթակա են ներկայացման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
2. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճա-րողների կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով հարկային հաշիվների դուրս չգրման կամ ուշ դուրսգրման համար օրենսդրությամբ նախատեսված պատաս-խանատվություն չի կիրառվում: Նշված ժամանակահատվածում դուրս չգրված հարկա-յին հաշիվները ենթակա են դուրսգրման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
3. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հաստա-տագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալները փաստացի նվազեցրած հարկ վճարողները այդ մասին մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ գրավոր տեղեկացնում են հարկային մարմնին` նոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, որի հիման վրա հարկային մարմնի կողմից կատարվում է հաստատագրված վճարի վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
Հոդված 3. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից հարկային եկամուտների և տարեկան պետական տուրքի վճարումը
1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային եկա-մուտները և տարեկան պետական տուրքը, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կանխավճարները և նվազագույն վճարները չվճարելու կամ ուշ վճարելու համար տույժեր չեն հաշվարկվում: Նշված ժամանակահատվածում չվճարված հարկային եկամուտները և տարեկան պետական տուրքը ենթակա են վճարման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:
Հոդված 4. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների գործունեության դադարեցումն ու հարկերի հաշվարկը
1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում փաստացի գործունեություն չիրականացրած հարկ վճարողների գործունեությունը մինչև գործու-նեության վերսկսումը համարվում է ժամանակավոր դադարեցված` անկախ գործու-նեություն չիրականացնելու վերաբերյալ դիմում-հայտարարություն ներկայացված լինե-լու հանգամանքից:
2. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում փաստացի գործունեություն չիրականացրած` «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահ-մանված կարգով հարկային մարմնում հավաստագրված հարկ վճարողների հավաս-տագրի գործողությունը այդ ժամանակահատվածի համար կասեցվում է: Չներկայաց-ված հավաստագրի օրինակը ենթակա է ներկայացման հարկային մարմին մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ, եթե հարկ վճարողը չի վերսկսել իր գործու-նեությունը:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների մասով փաստացի գործունեության չիրականացման ժամանակահատվածի համար հարկային մարմնի կողմից կատարվում է հաշվարկված հաստատագրված վճարների և արտոնագրային վճարների վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների մասով մինչև գործու-նեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար նվազագույն եկամտային հարկի պարտավորություն չի առաջադրվում:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողները մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարներ չեն կատարում:
Հոդված 5. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից ազատումը
1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառա-վարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից։
2. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքները Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվելու փաստը հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրված ու Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմին-ների վավերացրած հաշվարկային փաստաթղթերով։ Անհատ ձեռնարկատեր չհանդի-սացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքներ Արցախի Հանրապետության պետա-կան և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիննե-րին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվելու փաստը հաստատվում է կող-մերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով։
3. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնա-կառավարման մարմիններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապ-րանքների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 26-րդ հոդվածի դրույթ-ները կիրառելի չեն։
Հոդված 6. Պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարող-ների կողմից վաճառքի նպատակով ձեռքբերված ապրանքների պատահական կորուստների դուրսգրումը
1. Հարկ վճարողների կողմից վաճառքի նպատակով ձեռքբերված ապրանքները պատերազմական գործողությունների հետևանքով փաստացի կորստի, ոչնչացման, վնասման կամ որակական հատկանիշների անկման դեպքում ենթակա են դուրս-գրման` փաստաթղթերով հիմնավորված չափով:
Հոդված 7. Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած կազմակերպությունների և ֆիզիկա-կան անձանց (այդ թվում` անհատ ձեռնարկատերերի) հարկման առանձնահատ-կությունները
1. Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործու-նեություն (բացառությամբ իր բնույթով պայմանավորված՝ իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների (բացառությամբ ուղևորափոխադրման գործունեության), ինչպես նաև հանքարդյունահանման, էներգետիկայի բնագավառում գործունեության) իրականացրած առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեության հաշվետու ժամանակահատվածների համար օրենսդրությամբ սահմանված հաշվարկ–հաշվետվություններ (բացառությամբ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկի), տեղեկություններ և այլ փաստաթղթեր (այդ թվում` ճշտված) հարկային մարմին չեն ներկայացնում: Սույն մասում նշված հարկ վճա-րողների կողմից 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեության ամիսն ընդգրկված ժամանակահատվածների համար հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով (բացառությամբ եկամտային հարկի և սոցիալական վճարների) վճարումների չափով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է պարտավորություն և մարվում վճարումների հաշվին:
2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից 2020 թվականի համար կատարված շահութա-հարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:
3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկային գործակալները վարձու աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում պարտավոր են մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ «Եկամտային հարկի մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտ:
4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ազատվում են շահութահարկի, եկամտահարկի, եկամտա-յին հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների, առևտրի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների), տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ապառքների, տույժերի և (կամ) տուգանքների, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքների (բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար սահմանված տուգանքների), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Դրամարկղային գործառնություն-ների մասին» օրենքների պահանջների խախտման համար սահմանված տուգանքների վճարումից` համաձայն Արցախի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի: Սույն մասը տարածվում է նաև առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի՝ հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների գծով այն պարտավորությունների (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) վրա, որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:
5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով զրոյացվում են:
6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների լուծարման (անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման) ընթացքում հարկային մարմնի կողմից տրամադրվում է պետական բյուջեի գծով պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք:
7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվում են կամերալ ուսումնասիրությամբ:
8. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են պատերազ-մական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողու-թյան տակ անցած համայնքներում գտնվող գույքահարկով հարկվող օբյեկտ համար-վող շենքերի և շինությունների, ինչպես նաև հողի հարկով հարկվող օբյեկտ համարվող հողամասերի համար գույքահարկի և հողի հարկի գծով 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված (այդ թվում` 2020 թվականի հաշվետու տարվա համար) պարտավորությունների կատարումից:
9. Պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետու-թյան վերահսկողության տակ անցած համայնքներում գրանցված (հաշվառված, հիմ-նական բնակություն հաստատած) կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ազատվում են գույքահարկով հարկվող օբյեկտ համարվող փոխադրամիջոցների համար գույքահարկի գծով 2021 թվականի հունվարի 1-ի դրությամբ չվճարված պար-տավորությունների կատարումից:
Հոդված 8. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առևտրային կազմա-կերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. փետրվարի 19
Ստեփանակերտ
ՀՕ-15-Ն