ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանը մասնակցել է Արցախի վերածննդին նվիրված քայլերթին
20 փետրվարի 2021

Այսօր՝փետրվարի 20֊-ին, Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը ԱԺ խմբակցությունների և աշխատակազմի ուղեկցությամբ մասնակցել է Արցախի վերածննդի 33֊ամյա տարեդարձին նվիրված քայլերթին, որը մեկնարկել է Ստեփանակերտի Վերածննդի հրապարակից դեպի Եղբայրական հուշահամալիր։

ԱԺ նախագահը Արցախի Հանրապետության նախագահի,հոգևոր առաջնորդի և բարձրաստիճան այրերի հետ հարգանքի տուրք է մատուցել արցախյան պատերազմի նահատակների անմահ հիշատակին։

ԼՈՒՐԵՐ