«Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրեն­քի (այսուհետ` օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասում «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տութ­յան կենտ­րո­նա­կան բան­կի կող­մից սահ­ման­ված հաշ­վար­կա­յին փո­խար­ժե­քով» բառերը փոխարինել «Հայաստա­նի Հան­րա­պե­տութ­յան կենտ­րո­նա­կան բան­կի հրապարակած` արժութային շուկաներում ձևավորված միջին փոխարժեքով» բառերով:

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

«Հոդված 6Մասհանումների ավել վճարված գումարի հաշվանցումը կամ վերադարձը

 1. Մասհանումների պարտավորությունների դիմաց հաշվանցումը, մասհանումների գերավճարի հաշվին հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցումը կամ վերադարձն իրականացվում է սույն օրենքի բաղկացուցիչ մասը կազմող հավելվածով սահմանված կարգով և ժամկետներում:

 2. Հաշվարկված մասհանումների պարտավորության գումարները չեն կարող նվազեցվել, եթե այդ գումարները վերաբերում են այն հաշվետու ժամանակաշրջանին, որից անցել է երեք տարի: Այդ ժամկետը լրանալուց հետո մասհանումների պարտավորության գումարները նվազեցնող հաշվարկներ չեն կարող ներկայացվել:»:

Հոդված 3. Օրենքը լրացնել հավելվածով` համաձայն հավելվածի:

     Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 


29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-74-Ն