«Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» ԼՂՀ օրենքում լրացում կատարելու մասին

                                                                                                                                                                                                                        Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքի 9-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ե» կետով.

    «ե) բարձրագույն ուսումնական հաստատությունները` հաստատությունում սովորող` զոհված զինծառայողների  այրիների ու երեխաների,  առանց  ծնողական  խնամքի մնացած երեխաների, 1-ին, 2-րդ խմբերի ու մանկուց հաշմանդամների և արցախյան պատերազմի 1-ին խմբի հաշմանդամների երեխաների ուսման վարձի զեղչման հետևանքով չստացված եկամուտների գումարի չափով, բացառությամբ, եթե հաշվետու տարվա պետական բյուջեի մասին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված է ուսման  վարձի փոխհատուցում:»:

 

   Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման պահից և գործում  է  մինչեւ 2011 թվականի հունվարի 1-ը:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


7 հուլիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-42-Ն