«Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

«ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Լեզվի մասին» 2013 թվականի ապրիլի 25-ի ՀՕ-12-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝  գրական հայերենը և ռուսերենը:»

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.»

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասում «հայոց լեզվի» բառերից հետո ավելացնել «(կամ ռուսաց լեզվի)» բառերը.

 

Հոդված 4.  Օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասում.

  1. 1-ին կետում «հայերենով՝» բառը փոխարինել «հայերենով, ըստ անհրաժեշտության նաև ռուսերենով՝» բառերը, իսկ «հայոց» բառը փոխարինել «տվյալ» բառով.

 

  1.  2-րդ կետում «ոչ հայերեն» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ռուսերենի)» բառերը.

 

Հոդված 5.Օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:»

 

Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

 

 

ՆԱԽԱԳԻԾ

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ»

 ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-5-Ն օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ պարբերությունում «օտար լեզուներով» բառերից հետո ավելացնել «(բացառությամբ ռուսաց լեզվով)» բառերը.

 

Հոդված 2.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ                                       Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ՝

 

 

 ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ ««ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

Հաշվի առնելով Արցախի և Ռուսաստանի մշակութային, ռազմական, տնտեսական հարաբերությունների  պատմական հիշողությունը և այն փաստը, որ բազմաթիվ արցախցիների համար շփման երկրորդ լեզու է հանդիսանում ռուսերենը` կարևոր ենք համարում նոր որակի հարաբերությունների վերաարժևորումը և նոր օրակարգի ձևավորումը: Այս համատեքստում առաջնահերթ ենք համարում ռուսաց լեզվի կարգավիճակի բարձրացումը, ինչն անհրաժեշտ  պայմաններ կստեղծի բոլոր ոլորտներում համագործակցությունը խորացնելու համար, իսկ տեսանելի ապագայում կնպաստի  իրավական շրջանակներում հարաբերությունների զարգացմանը: Արցախում ռուս խաղաղապահների երկարաժամկետ ներկայության և բազմաթիվ սոցիալական և հաղորդակցային խնդիրների համատեղ լուծման անհրաժեշտության ըմբռնումը, շինարարության, առողջապահության, կրթության և գիտության ոլորտներում  համագործակությունը պահանջում է ռուսաց լեզվի դերի վերագնահատում:

Հենց այս նկատառումներով է թելադրվում ««Լեզվի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքներում մի շարք նոր փոփոխություններ մտցնելու անհրաժեշտությունը:

 

Ազգային ժողովի  պատգամավորներ`                                   Ա. Հարությունյան                                 

                                                                                                   Գ. Բաղունց

                                                                                                    Մ. Հակոբյան

 

               

ՏԵՂԵԿԱՆՔ

 

««ԼԵԶՎԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 1.

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականությունը

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական լեզուն հայերենն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուն գրական հայերենն է:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտոնական լեզուներն են՝ գրական հայերենը և ռուսերենը:

 

3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության լեզվական քաղաքականության հարաբերությունները կարգավորվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, այլ օրենքներով և իրավական ակտերով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է ժամանակակից գրական հայերենի կանոնարկմանը, բառակերտման, տերմինաբանության (եզրաբանության), ուղղագրության, ուղղախոսության, տառադարձության և կետադրության կանոնարկման սկզբունքների մշակմանը:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է Ղարաբաղի (Արցախի) բարբառի պահպանմանը, օգտագործմանը, խրախուսում նրա գիտական ուսումնասիրումը և ազգագրական ու բանահյուսական ժողովածուների հրատարակումը:

6. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն աջակցում է իր սահմաններից դուրս բնակվող հայերի շրջանում հայոց լեզվի պահպանմանը և տարածմանը:

7. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպաստում է հայերենի ուղղագրության միասնականացմանը:

8. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում երաշխավորվում է բնակչության մեջ տարածում գտած ռուսաց լեզվի և այլ լեզուների գործածումը:

 

 

Հոդված 2.

Օրենքում գործածվող հիմնական հասկացությունները

 

Օրենքում գործածվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

պետական լեզվաքաղաքականություն՝ լեզվի բնագավառում պետության ձեռնարկած միջոցառումների ամբողջություն՝ ուղղված պետական լեզվի պաշտպանությանը, բոլոր ոլորտներում պետական լեզվի կենսագործունեության ապահովմանն ու զարգացմանը.

պետական լեզու` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Սահմանադրությամբ և օրենքներով ամրագրված և պետության հոգածությամբ ու հովանավորությամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում գերակայություն ունեցող լեզու.

պաշտոնական լեզու` հայոց լեզվի քերականության, բառապաշարի, արտասանության կանոններին ենթարկվող, պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.

պաշտոնական լեզու՝ պաշտոնական գործառույթներին և հասարակության գրական ու գիտական պահանջներին ծառայող լեզու.

պաշտոնական խոսք՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների (անկախ կարգավիճակից) ի պաշտոնե հրապարակային խոսք.

լեզվավիճակ՝ համաժամանակյա կտրվածքով ներկայացվող լեզվական իրողությունների, զարգացման միտումների և երևույթների ամբողջականություն.

լեզվական հարաբերություններ` պետական լեզվի գործառույթներով պայմանավորված` լեզվի գործածության ձևեր, որոնք իրականացվում են պետության ներսում և այլ պետությունների ու միջազգային կառույցների միջև առկա փոխհարաբերություններում.

գրական հայերենի կանոնարկում` լեզվի հիմնական քերականական օրենքների, բառակերտման և տերմինաբանության միջոցով բառապաշարի հարստացման և քերականական նոր կանոնների ստեղծման գործընթաց.

լեզվական իրավունք` քաղաքացու, հանրության, պետական կամ հասարակական կառույցների լեզվական գործառնության նկատմամբ պետության սահմանած իրավունքներ.

լեզվական պարտականություն` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիների և հաստատությունների կողմից հանրային կյանքի բոլոր ոլորտներում լեզվական քաղաքականությունից և լեզվական հարաբերություններից բխող սկզբունքների պահպանում.

գործավարություն՝ փաստաթղթերի ստեղծման, ձևավորման, շրջանառության ապահովման և պահպանման գործընթաց, որը ներառում է կազմակերպակարգադրական (կառավարման և վարչական աշխատանքի կազմակերպումն ապահովող), անհատական, նորմատիվ, տեխնիկական, գիտատեխնիկական, նախագծահաշվային, ուսումնամեթոդական, ֆինանսահաշվապահական, գործարքային, հաշվետու-վիճակագրական, առևտրային, տեղեկատվական, բացատրական, հրահանգային, տեխնոլոգիական, նամակագրական-թղթակցային փաստաթղթերի ստեղծումը և (կամ) ձևավորումը, շրջանառության ապահովումն ու պահպանումը.

ցուցանակ՝ կազմակերպության որևէ հատվածում տեղադրված հրապարակային գրվածք, որը պարունակում է տեղեկույթ կազմակերպության (ֆիրմայի) անվանման և (կամ) կազմակերպաիրավական ձևի, և (կամ) ապրանքանշանի, և (կամ) տվյալ աշխարհագրական, և (կամ) վարչական, և (կամ) քաղաքաշինական, և (կամ) տնտեսական, և (կամ) հասարակական, և (կամ) միավորի անվանման և այլնի մասին.

պետական վերահսկողության ենթակա փաստաթուղթ` պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, հիմնարկների և կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) գործունեությանն առնչվող փաստաթուղթ:

 

Հոդված 4. Քաղաքացիների լեզվական պարտականությյունները

1. Պաշտոնատար անձինք և սպասարկման առանձին ոլորտներում աշխատող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են տիրապետել գրական հայերենին:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ներկայացնող անձանց պաշտոնական ելույթների լեզուն գրական հայերենն է, եթե դա չի հակասում տվյալ միջազգային ատյանում ընդունված կարգին:

3. Պաշտոնական խոսքում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիները պարտավոր են պահպանել գրական հայոց լեզվի (կամ ռուսաց լեզվի) անաղարտությունը:

 

Հոդված 5. Հաստատությունների լեզվական իրավունքները և

պարտականությունները

1. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում գտնվող իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները այլ երկրների պետական մարմինների, իրավաբանական անձանց, հիմնարկների, կազմակերպությունների և քաղաքացիների հետ հաղորդակցվում են փոխադարձաբար ընդունելի լեզվով:

2. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են`
1) գործավարությունը կատարել գրական հայերենով՝ հայերենով, ըստ անհրաժեշտության նաև ռուսերենով՝ ապահովելով հայոց տվյալ լեզվի անաղարտությունը, ամրագրված լեզվական կանոնները.
2)համագումարներում, նստաշրջաններում, ժողովներում, գիտաժողովներում, հրապարակային ատենախոսությունների և պաշտոնական ու հանրային միջոցառումների, հեռուստառադիոհաղորդումների ժամանակ ապահովել ոչ հայերեն
(բացառությամբ ռուսերենի) ելույթների հայերեն թարգմանությունը.
3) ցուցանակները, ձևաթղթերը, դրոշմանիշները, նամականիշները, կնիքները, միջազգային փոստային ծրարները, գովազդի բոլոր միջոցները ձևավորել հայերեն` անհրաժեշտության դեպքում զուգակցելով այլ լեզուներով:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության տարածքում գտնվող արտասահմանյան պետական մարմինները, իրավաբանական անձինք, հիմնարկները և կազմակերպությունները պարտավոր են պետական վերահսկողության ենթակա փաստաթղթերը զուգակցել հայերենով:

4. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում բնակվող ազգային փոքրամասնությունների կազմակերպություններն իրենց փաստաթղթերը, ձևաթղթերը, կնիքները ձևավորում են հայերեն` իրենց լեզվով զուգահեռ թարգմանությամբ:

 

Հոդված 6. Պետական լեզվաքաղաքականության իրականացումը

1. Պետական լեզվաքաղաքականությունն իրականացնում են Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության կառավարությունը, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինները, ինչպես նաև դրա համար լիազորված պետական մարմինը` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համապատասխան:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն լեզվով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը խրախուսում է հայերեն և ռուսերեն լեզուներով հրատարակությունները, մամուլը, ինչպես նաև հայերեն և ռուսերեն դասագրքերի, ուսումնական ձեռնարկների, տեղեկատու, գիտամեթոդական, գիտահանրամատչելի գրականության ստեղծումը:

3. Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենսդրությամբ սահմանվում է պատասխանատվություն սույն օրենքի պահանջները խախտելու համար:

 

 

Ազգային ժողովի  պատգամավորներ`                               Ա. Հարությունյան                                 

                                                                                                                          Գ. Բաղունց

                                                                                                                           Մ. Հակոբյան

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

 

«ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 5. Հեռուստառադիոհաղորդումների լեզուն

 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների լեզուն հայերենն է, բացառությամբ սույն օրենքով սահմանված դեպքերի:

Հեռուստառադիոընկերությունները պարտավոր են ապահովել իրենց հաղորդումների լեզվի անաղարտությունը:

Օտար լեզուներով (բացառությամբ ռուսաց լեզվով) հեռուստառադիոհաղորդումները, գեղարվեստական, վավերագրական և մուլտիպլիկացիոն կինոնկարները, ինչպես նաև հայերեն հաղորդումների օտարալեզու դրվագները (հատվածները) հեռարձակվում են հայերեն համաժամանակյա թարգմանությամբ` ձայնային կամ լուսագրային եղանակով:

Այլ լեզուների ուսուցման նպատակով կազմակերպվող հեռուստառադիոդասընթացները, ինչպես նաև երգերն ու երաժշտական այլ ժանրերի ստեղծագործությունները կարող են եթեր հեռարձակվել առանց հայերեն թարգմանության:

Արգելվում է արտոնագրատերերի կողմից հեռուստառադիոընկերությունների անվանումները, ազդականչերը և այլ ելքային տվյալները միայն օտար լեզուներով օգտագործելը:

Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում արտերկրի համար հեռարձակվող հեռուստառադիոհաղորդումների և ազգային փոքրամասնությունների լեզուներով տրվող հաղորդումների վրա:

 

 

Ազգային ժողովի  պատգամավորներ`                           Ա. Հարությունյան                            

                                                                                                 Գ. Բաղունց

                                                                                                 Մ. Հակոբյան