ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության խորհրդարանը կգումարի հերթական նիստը
03 փետրվարի 2021

 

Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը փետրվարի 3-ին խորհրդարանի մշտական հանձնաժողովների ու խմբակցությունների ղեկավարների, աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն:

Քննարկվել են փետրվարի 4-ի լիագումար նիստի օրակարգում ընդգրկված հարցերը:

ԱԺ նախագահը տեղեկացրել է, որ համաձայն պետական բյուջեի նախագծի քննարկման ժամկետացանկի, ի թիվս այլ օրինագծերի, հերթական նիստում կշարունակվի «Արցախի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի մասին» նախագծի քննարկումը(առաջին ընթերցում):

Նիստի օրակարգում ընդգրկված են նաև ԱՀ Հաշվեքննիչ պալատի նախագահ ընտրելու մասին հարցը,հարկային ոլորտին վերաբերող օրինափաթեթը, «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին » օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը:Նախատեսված են նաև պատգամավորական հայտարարություններ:

Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արթուր Թովմասյանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա փետրվարիի 4-ին՝ ժամը 11:00-ին:

ԼՈՒՐԵՐ