Ընդունված է 2006թ. դեկտեմբերի 6-ին
Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպան-ման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում «իրավաբանական անձանց և իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների» բառերը փոխարինել «իրա վաբանական անձանց (այդ թվում` իրավաբանական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրա-պետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունների և մասնաճյուղերի)» բառերով:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածում «ա» կետից հանել «, իրավաբանական անձի կար-գավիճակ չունեցող ձեռնարկություններին» բառերը, իսկ «մատուցված ծառայությունների իրա-ցումից» բառերը փոխարինել «ծառայությունների մատուցումից, հանքարդյունահանման գործու-նեությունից» բառերով:
Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Իրավաբանական անձինք (այդ թվում` իրավաբանական անձանց` Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնա-ճյուղերը) մասհանումները կատարում են հետևյալ դրույքաչափերով.
ա) ավտոտրանսպորտային ծառայությունների մատուցումից ստացած հասույթի (հաշվե-գրման եղանակով հաշվարկված) 2 տոկոսի չափով.
բ) հանքարդյունահանման գործունեությունից ստացած հասույթի (հաշվեգրման եղա-նակով հաշվարկված) 1 տոկոսի չափով.
գ) գործունեության մյուս տեսակների գծով ստացած հասույթի (հաշվեգրման եղանակով հաշվարկված) 0.4 տոկոսի չափով:
Սույն օրենքի իմաստով`
արտարժույթի առք ու վաճառքի գործունեության գծով հասույթ է համարվում արտ-արժույթի ձեռքբերման պահին Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված ու արտարժույթի գնման փոխարժեքով հաշվարկված և արտարժույթի վաճառքի պահին վաճառքի փոխարժեքով հաշվարկված ու Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված հաշվարկային փոխարժեքով հաշվարկված գումարների դրական տարբերությունը.
հանձնարարության, կոմիսիայի և գործակալության պայմանագրերով ապրանքների մատա-կարարման և ծառայությունների մատուցման դեպքում հասույթ է համարվում միջնորդավճարը (գանձույթ, պարգևավճար և հատուցման համանման այլ ձևեր).
ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) հա-մար սովորականի համեմատ կիրառվում են իրական արժեքից ցածր գներ (մասնակի հատուցում), մասհանումների հաշվարկման օբյեկտ է համարվում գործարար շրջանակներում համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հաշվարկման օբյեկտ ընդունվող մեծությունը (գործարքի արժեքը):»:
Հոդված 4 . Օրենքի 5-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 5. Մասհանումների հաշվարկման և վճարման կարգը
1. Մասհանումների տարբեր դրույքաչափերով հաշվարկվող գործունեության տեսակներ իրականացնողները մասհանումները վճարում են գործունեության յուրաքանչյուր տեսակի համար սահմանված առանձին դրույքաչափերով: Այդ նպատակով մասհանումներ կատարողները վա-րում են առանձնացված հաշվառում՝ ըստ գործունեության առանձին տեսակների:
2. Մասհանումներ վճարողները սույն հոդվածի 3-րդ կետում սահմանված ժամկետներում իրենց գրանցման վայրի հարկային մարմին են ներկայացնում պետական բյուջե մասհանումների վճարման համար համապատասխան հաշվարկներ` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով:
3. Հաշվարկված մասհանումների գումարները վճարվում են պետական բյուջե յուրաքան-չյուր հաշվետու ժամանակաշրջանի համար:
Սույն օրենքի իմաստով մասհանումների վճարման հաշվետու ժամանակաշրջան է համար-վում յուրաքանչյուր եռամսյակը:
Հաշվարկված մասհանումների գումարները պետական բյուջե են վճարվում մինչև հաշվե-տու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:
4. Վճարողների կողմից մասհանումների գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպ-քում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ, որոնց հիման վրա կատարվում է այդ ժամանակաշրջանների համար մասհա-նումների պարտավորությունների վերահաշվարկ, եթե ճշտված հաշվարկները չեն վերաբերում հարկային մարմինների կողմից ստուգվող կամ ստուգված ժամանակաշրջաններին:»:
Հոդված 5. Օրենքի 9-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Մասհանումներից ազատվում են.
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկները, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տեղական ինքնակառավարման մարմինները` բյուջետային հատկացումների և ամբողջությամբ բյուջե փոխանցվող եկամուտների մասով.
բ) ոչ առևտրային կազմակերպությունները` անհատույց սպառման մասով.
գ) թանկարժեք քարերի մշակումը, այդ թվում` հանձնարարության, կոմիսիայի և գործա-կալության պայմանագրերով.
դ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության որոշումների հիման վրա`
- ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման անհատույց գործարք-ները.
- մասնակի հատուցմամբ գործարքների իրականացման դեպքում սույն օրենքով սահման-ված կարգով որոշվող հաշվարկման օբյեկտի և ստացված հատուցման տարբերությունը:»:
Հոդված 6. Օրենքի 11- րդ հոդվածում`
ա) 2-րդ մասում «0.25 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան չվճարված մասհանումների գումարը» բառերը փոխարինել «0.2 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 365 օրվա համար».
բ) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մասեր.
«3. Մասհանումները թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում գանձվում են սույն օրենքին համապատասխան հաշվարկված՝ թաքցված կամ պակաս ցույց տրված մասհանում-ները, ինչպես նաև տուգանք՝ այդ գումարի 50 տոկոսի չափով, իսկ խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում մասհանումները կրկին թաքցնելու կամ պակաս ցույց տալու դեպքում տուգանք՝ մասհանման ամբողջ գումարի չափով:
Մասհանումները թաքցնելը կամ պակաս ցույց տալը հարկային մարմին ներկայացված հաշվարկներում մասհանումների գումարը ցույց չտալը, պակաս ցույց տալը կամ էլ գործու-նեություն չիրականացնելու մասին կեղծ տվյալներ ներկայացնելն է:
4. Վճարողների կողմից հարկային մարմին ներկայացվող հաշվարկը սույն օրենքով սահ-մանված ժամկետից երկու ամսից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրա-քանչյուր 15 օրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա մասհանում-ների ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան այդ մասհանումների ընդհա-նուր գումարն է:
5. Թաքցված կամ պակաս ցույց տրված մասհանումները, ինչպես նաև սույն օրենքով սահմանված տույժերը և տուգանքները պետական բյուջե են վճարվում հարկային մարմնի կող-մից համապատասխան ակտ ներկայացնելուց հետո` 10-օրյա ժամկետում:»:
Հոդված 7. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2007 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
30 դեկտեմբերի 2006 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ - 329