ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման մշտական հանձնաժողովի նիստը
02 փետրվարի 2021

Փետրվարի 2-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Նիստի հիմնական զեկուցող պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել օրակարգի 1-ին հարցը, այն է՝««Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին»,««Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» ու ««Եկամտային հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին»,««Ակցիզային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»,«« Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», «« Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը(լրամշակված տարբերակ):

Ըստ ՊԵԿ նախագահի՝ օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է օրենքների կիրառության ընթացքում առկա խնդիրների կարգավորման անհրաժեշտությամբ:

ՊԵԿ նախագահը պարզաբանումներ է տվել պատգամավորների հնչեցրած հաստատագրված վճարների հարկմանը, ակցիզային հարկի տարեցտարի աճին վերաբերող հարցերին:

Հանձաժողովը միաձայն կողմ է քվեարկել օրենքների նախագծերի փաթեթին:

Հաջորդիվ ՊԵԿ նախագահը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին»,««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»»,«« Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին,« Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու «« Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին»,« Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին»,««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին», ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին»օրենքում փոփոխություն կատարելու մասին», ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների(մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» և «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը:

Պեկ նախագահը օրենքների նախագծերի,ինչպես նաև երկու նոր օրինագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորել է պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման հրամայականով:

Նախագծով առաջարկվում է պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ազատել չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների կատարումից, մասնավորապես, շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարներ,առևտրի հարկի,պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոճանապարհային մասհանումների,տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով պարտավորությունների կատարումից, ինչպես նաև՝հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքների, «Հսկիչ-դրամարկղային կիրառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքների պահանջների խախտման համար սահմանված տուգանքների վճարումից:

Նշված համայնքների բնակիչների համար հանձնաժողովը առաջարկեց արտոնություններ սահմանել գույքահարկի և հողի հարկի մասով:

«Շահութահարկի մասին» օրենքի հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է բանկային, հանքարդյունահանման, էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառների համար շահութահարկի դրույքաչափը 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած սահմանել 18 տոկոս, իսկ 2021 թվականի հունվարի մեկից` հեռահաղորդակցության և էներգետիկայի բնագավառի համար դրույքաչափը ավելի նվազեցնել՝ սահմանելով 10 տոկոս,

Հաշվի առնելով, որ պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսվարող սուբյեկտները կրել են զգալի վնասներ, և տնտեսությունը ներդնումների կարիք ունի, օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է 2020-2022 թթ շահութահարկի վճարումից ազատել շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողներին:

Հաշվի առնելով, որ նշված հարկ վճարողները 2020 թվականի համար արդեն իսկ կատարել են շահութահարկի, եկամտային հարկի կանխավճարներ և նվազագույն վճարներ,առաջարկվում է 2021 թվականին վերջիններիս վերադարձնել այդ գումարները:

«Եկամտային հարկի մասին» օրենքի մեկ այլ փոփոխությամբ առաջարկվում է նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը՝ սահմանելով 2021 թվականին 15 տոկոս,2022 թվականին 14 տոկոս,իսկ 2023 թվականի հունվարի մեկից՝13 տոկոս:

Հաջորդ փոփոխությամբ առաջարկվում է բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկ վճարողի մոտ վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանել 3 տոկոս, ինչը միտված է խթանել գյուղատնտեսական աշխատանքներում ֆիզիկական անձանց ներգրավումը, եկամտային հարկի բեռի կտրուկ նվազեցման միջոցով:

«Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացման, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքների, բնակարանային շինարարության և ոռոգման ջրի մատակարարման գործարքների մասով ավելացված արժեքի հարկից ազատման արտոնության ժամկետը երկարաձգել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

«Առևտրի հարկի մասին» օրենքի նախագծով առաջարկվում է վերանայել առևտրի հարկի դրույքաչափը՝ հնարավորություն ընձեռելով հարկ վճարողներին փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով կատարել նվազեցումներ և առևտրի հարկը վճարել մեկ տոկոս դրույքաչափով, ինչը կխրախուսի հարկ վճարողներին կատարել փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ:Մասնավորապես, նախատեսվում է առևտրի հարկի դրույքաչափը իրացման շրջանառության նկատմամբ 2021 թվականի համար սահմանել 2 տոկոս, 2022 թ հունվարի 1-ից 3 տոկոս՝ դրանից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի մեկ տոկոսը, իսկ 2022 թ հունվարի մեկից 2 տոկոսը:

«Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է 3 տարի ժամկետով հարկ վճարողներին ազատել հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից, բացառությամբ վիճակախաղերի, գազալիցքավորման և ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության համար սահմանված հաստատագրված վճարների: Նշված փոփոխությունը կխթանի փոքր ու միջին ձեռնարկատիրության գործունեության շարունակականությունը՝ ապահովելով աշխատատեղեր:

«Արտոնագրային վճարների մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է փոքր ձեռնարկատիրության մի շարք ոլորտների համար՝ մեկ աշխատատեղով վարսավիրական ծառայությունների ,հագուստի,կոշիկի նորոգման, ավտոտեխսպասարկման և այլն, հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետը երկարաձգել մինչև 2026 թ հունվարի 1-ը:

Առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքը:

«Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

  • մինչև 10 մլն. դրամ ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքներից, տույժերից և տուգանքներից:
  • 10 մլն. դրամը գերազանցող ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից, ինչպես նաև մինչև 10 մլն դրամը չգերազանցող ապառքների վճարումից՝ 10 մլն դրամը գերազանցող ապառքները օրենքով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու դեպքով: Առաջարկվում է ժամակացույցը, կախված պարտավորության մեծությունից, կնքել 12-ամսյա, 24-ամսյա,36-ամսյա կամ 48-ամսյա տևողությամբ (մինչև 3 մլն դրամ (առանց արտոնության գումարի)՝12- ամսյա տևողությամբ, 3 մլն դրամից մինչև 10 մլն դրամ (առանց արտոնության գումարի)՝ 24-ամսյա տևողությամբ, 10 մլն դրամից մինչև 30 մլն դրամ(առանց արտոնության գումարի)՝ 36-ամսյա տևողությամբ, 30 մլն դրամ և ավելի ապառքի դեպքում) առանց արտոնության գումարի)՝48-ամսյա տևողությամբ):
  • Նախագծով նախատեսված արտոնությունները կտարածվեն նաև հարկ վճարողների այն պարտավորությունների վրա,որոնց մասով առկա են դատական վճիռներ և սնանկության վարույթներ:

ՊԵԿ նախագահը պատասխանեց եկամտային հարկի վերադարձի, առևտրի հարկի և պատագամավորների հնչեցրած այլ հարցերի: Օրենքի նախագիծը ընդունվել է միաձայն և առաջարկվել նախագծերի փաթեթը ներկայացնել 2-րդ ընթերցման:

Հիմնական զեկուցող ֆինանսների նախարարի տեղակալ Նորայր Ավանեսյանը հանձնաժողովի նիստի քննակմանն է ներկայացրել ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձնանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:Նախագծով առաջարկվում է պետական պաշտոններ զբաղեցնող անձանց աշխատավարձի չափը 2021թվականի համար չի կարող ցածր լինել օրենքով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի անվանական չափի 70 տոկոսից:

Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին:

ԼՈՒՐԵՐ