ԼՈՒՐԵՐ
Ամփոփվեցին ԱՀ ԱԺ նախագահի՝ ՀՀ այցելության աշխատանքները
01 փետրվարի 2021

Փետրվարի 1-ին ամփոփվեցին ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության այցերը՝ ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբ:

Հանդիպումների ընթացքում մասնավորապես անդրադարձ եղավ օպերատիվ շտաբի կազմակերպչական հարցերին և շտաբի հետագա կարգավիճակին: Առանձնացվեցին մի շարք հարցեր, որոնք պահանջում են օրենսդրական լուծումներ ,մասնավորապես հողի, գույքի հարկի մասին և այլն:

«Օրենսդրական կարգավորման անհրաժեշտություն ունեցող հարցերը լուծում կստանան արդեն իսկ փետրվար ամսվա ընթացքում, իսկ այն հարցերը, որոնք պետք է լուծվեն կառավարության որոշումներով, Ազգային ժողովի կողմից կներկայացվի ԱՀ կառավարությանը՝ ընդունելու համապատասխան որոշումներ: Կառավարությունը առավելապես հետամուտ կլինի Արցախի վերահսկողությունից դուրս մնացած բնակավայրերի՝ նախկինում տնտեսավարող սուբյեկտներին վերաբերող որոշումների հանդեպ»,-իր խոսքում նշել է ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

ՀՀ-ում գործող Արցախի կառավարության օպերատիվ շտաբի աշխատանքները համակարգող Միքայել Վիրաբյանը ներկայացրել է շտաբում իրականացվող աշխատանքները և արդրադարձել շտաբի կողմից իրականացվելիք նախաձեռնություններին:

ԼՈՒՐԵՐ