Ընդունվել է 1999թ. փետրվարի 12-ին
Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան
Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման եւ պահպանման համար կատարվող հատկացումների (այսուհետ՝ մասհանումներ) հասկացությունը, մասհանումներ կատարողների շրջանակը, մասհանումների տեսակները, դրույքաչափերը, հաշվարկման եւ վճարման կարգը, կարգավորում է մասհանումներին առնչվող այլ հարաբերություններ£
Հոդված 2. Մասհանումների հասկացությունը
Մասհանումները ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման եւ պահպանման համար սույն օրենքով սահմանված կարգով եւ չափերով իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից պետական բյուջե կատարվող պարտադիր հատկացումներ են£
Հոդված 3. Մասհանումների տեսակները
Մասհանումների տեսակներն են՝
ա) ավտոտրանսպորտային միջոցների շահագործմամբ այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին եւ ֆիզիկական անձանց մատուցված ծառայությունների իրացումից ստացված հասույթից (առանց ավելացված արժեքի հարկի) կատարվող մասհանումները.
բ) գործունեության մյուս տեսակների գծով՝ թողարկված արտադրանքի, կատարված աշխատանքների, մատուցված ծառայությունների եւ ապրանքների իրացումից ստացված հասույթից (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) կատարվող մասհանումները£
ԳԼՈՒԽ 2
ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, ԴՐԱՆՑ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ԵՎ
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ
Հոդված 4. Մասհանումների դրույքաչափերը
Իրավաբանական անձինք եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները մասհանումները կատարում են հետեւյալ դրույքաչափերով.
ա) ավտոտրանսպորտային միջոցների շահագործմամբ այլ իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին եւ ֆիզիկական անձանց մատուցած ծառայությունների իրացումից ստացած հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի) 2 տոկոսի չափով.
բ) գործունեության մյուս տեսակների գծով՝ թողարկած արտադրանքի, կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների եւ ապրանքների իրացումից ստացած հասույթի (առանց ավելացված արժեքի հարկի եւ ակցիզային հարկի) 0,4 տոկոսի չափով£
Հոդված 5. Մասհանումների հաշվարկման եւ վճարման կարգը
1. Այն դեպքում, երբ իրավաբանական անձը եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունը իրականացնում են գործունեության մի քանի տեսակներ, այդ թվում՝ ավտոտրանսպորտային միջոցների շահագործման միջոցով մատուցում են ծառայություններ, ապա վերջինիս գծով մասհանումները հաշվարկում են իրացումից ստացած հասույթի 2 տոկոսի չափով առանձին, իսկ գործունեության մյուս տեսակների համար՝ թողարկած արտադրանքի, կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների եւ ապրանքների իրացումից ստացած հասույթի 0.4 տոկոսի չափով՝ առանձին£
2. Մասհանումներ կատարող իրավաբանական անձինք եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները եռամսյակի, կիսամյակի, ինն ամսվա եւ տարվա արդյունքներով, ելնելով թողարկած արտադրանքի, կատարած աշխատանքների, մատուցած ծառայությունների եւ ապրանքների իրացումից ստացած հասույթից, տարեսկզբից աճողական հանրագումարով հաշվարկում են վճարման ենթակա գումարները եւ հաշվապահական հաշվետվությունների ներկայացման համար սահմանված ժամկետներում ներկայացնում իրենց գրանցման վայրի հարկային մարմին£
Հաշվարկված գումարները վճարողների կողմից մուծվում են բյուջե ինքնուրույնաբար, եռամսյակային հաշվարկներով՝ եռամսյակային հաշվապահական հաշվետվությունների եւ հաշվեկշիռների ներկայացման համար սահմանված օրվանից հնգօրյա, իսկ տարեկան հաշվարկներով՝ տարեկան հաշվապահական հաշվետվությունների ու հաշվեկշիռների ներկայացման համար սահմանված օրվանից տասնօրյա ժամկետում£
3. Սույն հոդվածի 1-ին կետում նշված մասհանումների գումարները իրավաբանական անձանց եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կողմից փոխանցվում են հանրապետական բյուջե՝ անկախ դրանց գործունեության ֆինանսական արդյունքից£
4. Իրավաբանական անձինք եւ իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները վճարված գումարների չափով նվազեցնում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված հաշվեկշռային շահույթը (հարկվող եկամուտը)£
Հոդված 6. Մասհանումների ավել վճարված գումարը վերադարձնելը
Սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվածից ավել վճարված գումարները հաշվանցվում են վճարողի առաջիկա վճարումների հաշվին կամ վճարողի դիմումի համաձայն վերադարձվում են նրան՝ դիմումն ստանալու օրվանից երեսնօրյա ժամկետում£
ԳԼՈՒԽ 3
ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐՈՂԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 7. Մասհանումներ կատարողի իրավունքները
Մասհանումներ կատարողն իրավունք ունի՝
ա) մասհանումները գանձող մարմիններից պահանջել կատարել հաշվարկ, ինչպես նաեւ վերահաշվարկ.
բ) օրենքով սահմանված կարգով գանգատարկել մասհանումները գանձող մարմինների կամ պաշտոնատար անձանց գործողությունները.
գ) սույն օրենքով սահմանված դեպքերում հետ պահանջել եւ ստանալ վերադարձման ենթակա մասհանումների գումարները.
դ) ստանալ համապատասխան տեղեկանք մասհանումների կատարման մասին.
ե) դիմել պետական մարմիններին՝ մասհանումների կատարման արտոնություն ստանալու համար£
Հոդված 8. Մասհանումներ կատարողի պարտականությունները
Մասհանումներ կատարողը պարտավոր է՝
ա) սույն օրենքով սահմանված դրույքաչափերից ելնելով, ինքնուրույն հաշվարկել մասհանումների գումարը.
բ) ժամանակին կատարել մասհանումները.
գ) անհրաժեշտության դեպքում մասհանումները գանձող մարմիններ ներկայացնել համապատասխան փաստաթղթեր եւ տեղեկություններ.
դ) ներկայացնել մասհանումների կատարման գծով արտոնության իր իրավունքը հաստատող փաստաթղթերը.
ե) իրավասու մարմինների անցկացրած ստուգումների հետեւանքով բացահայտված (թաքցված կամ պակաս ցույց տրված) մասհանումների գումարի չափով ուղղումներ կատարել հաշվապահական հաշվառման մեջ£
ԳԼՈՒԽ 4
ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հոդված 9. Մասհանումների կատարման արտոնությունները
Մասհանումների կատարումից ազատվում են՝
ա) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բյուջետային հիմնարկները.
բ) հասարակական, այդ թվում՝ բարեգործական, կրոնական եւ շահույթ ստանալու նպատակ չհետապնդող կազմակերպությունները£
Հոդված 10. Մասհանումների կատարման արտոնությունների սահմանումը
Մասհանումների կատարումից ազատման, ինչպես նաեւ մասհանումների գումարի նվազեցման կամ վճարման ժամկետի հետաձգման արտոնությունները սահմանվում են օրենքով£
ԳԼՈՒԽ 5
ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
Հոդված 11. Սույն օրենքը խախտելու համար պատասխանատվությունը
1. Սույն օրենքի դրույթների խախտումն առաջացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պատասխանատվություն£
2. Կատարվող մասհանումները սահմանված ժամկետներում բյուջե չվճարվելու դեպքում մասհանումներ կատարողից գանձվում է տույժ՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար ժամանակին չմուծված գումարի 0,25 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան՝ չվճարված մասհանումների գումարը£
Հոդված 12. Մասհանումների հաշվարկման եւ վճարման նկատմամբ
վերահսկողությունը
Մասհանումների հաշվարկման եւ վճարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը£
Հոդված 13. Օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերը
Սույն օրենքի կիրառման վերաբերյալ գերատեսչական նորմատիվ ակտերն ընդունում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային պետական վարչությունը£
Հոդված 14. Օրենքի ուժի մեջ մտնելը
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից, իսկ դրույթները կիրարկվում են 1999 թվականի հունվարի 1-ից£
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ |
15 մարտի 1999 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-52