Ընդունված է 2021 թվականի
հունվարի 22-ին
«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀO-77 oրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի «ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմնում (այսուհետ՝ ոստիկանություն)» բառերը փոխարինել «ոստիկանությունում» բառով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ՝
- ոստիկանության պետ,
- ոստիկանության զորքերի հրամանատար,
- ոստիկանության պետի տեղակալ.».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Պաշտպանության, ազգային անվտանգության մարմինների համակարգերում, զինվորական ծառայության պաշտոնների, ոստիկանության և փրկարար ծառայություն-ների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրա-պետության Նախագահը:»:
Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«3. Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` ոստիկանության պետի միջնորդությամբ:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոոդվածում՝
1) 1-ին մասն ուժը կորցրած ճանաչել.
2) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Ոստիկանության պետին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկա-վարի առաջարկությամբ:».
3) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Ոստիկանության պետի տեղակալներին, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայու-թյան է ընդունում), այլ պաշտոնի է փոխադրում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը` ոստիկանության պետի միջնորդությամբ:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի՝
1) 1-ին մասի «Պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը փոխարինել «Ոստիկանության պետ» բառերով.
2) 2-րդ մասի «Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալ» բառերը փոխարինել «Ոստիկանության պետի տեղակալ» բառերով:
Հոդված 6. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «պետական կառավար-ման մարմնի ղեկավարի որոշմամբ՝» բառերը հանել:
Հոդված 7. Օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասի 2-րդ պարբերությունում «Պետա-կան կառավարման մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «Ոստիկանության պետի» բառերով:
Հոդված 8. Օրենքի 43-րդ հոդվածի 6-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:
Ոստիկանության պետի նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:
Ոստիկանության պետի տեղակալների, ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերա-պահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին: Կարգապահական տույ-ժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:
Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառվել միայն մեկ անգամ՝ նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողի կողմից:»:
Հոդված 9. Օրենքի 53-րդ հոդվածի 2-րդ մասի «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերը փոխարինել «ոստիկանության պետի» բառերով:
Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հունվարի 23
Ստեփանակերտ
ՀՕ-5-Ն