Քաղաքացիական օրենսգրքում լրացում եվ փոփոխություն կատարելու մասին

 

 

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                    հունվարի  22-ին

 

    

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ

 ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. 2016 թվականի փետրվարի 24-ի Քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 44-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակու-թյամբ նոր նախադասությամբ.

«Ռազմական գործողությունների կապակցությամբ անհայտ կորած զինծառայողը կամ այլ քաղաքացին կարող է դատարանի կողմից անհայտ բացակայող ճանաչվել, եթե երեք ամսվա ընթացքում տեղեկություններ չկան զինծառայողի կամ այլ քաղա-քացու գտնվելու վայրի մասին:»:

 

Հոդված 2. Օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասում «երկու» բառը փոխարինել «մեկ» բառով:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                 Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

2021 թ. հունվարի 23

Ստեփանակերտ

ՀՕ-2-Ն