«Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

 

Ընդունված  է 2021 թվականի       

                                                                      հունվարի  22-ին

    

 

«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ ԶԻՆԾԱՌԱՅՈՂՆԵՐԻ  ԿՅԱՆՔԻՆ ԿԱՄ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆԸ ՊԱՏՃԱՌՎԱԾ ՎՆԱՍՆԵՐԻ ՀԱՏՈՒՑՄԱՆ  ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառա-յողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» 2017 թվականի դեկտեմբերի 21-ի ՀՕ-78-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) նախաբանում`

1) «պաշտպանության» բառից հետո ստորակետը հանել

2) «ժամանակ» բառից հետո լրացնել «կամ հակառակորդի նախահարձակ գործո-ղության հետևանքով» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասի`

ա. 1-ին կետը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային» բառերով,

բ. 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությունով.

«Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված և մարտական գործողություններին մաս-նակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության  տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության (այսուհետ` Կառավարություն) որոշ-մամբ:».

2) 5-րդ մասի 2-րդ կետից հանել «և դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիսբառերը:

 

Հոդված 3. Օրենքի 4-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ», 2-րդ կետի «ա», «բ», «դ» և «ե» ենթակետերը «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային» բառերով.

2) 3-րդ մասի 1-ին կետում «Արցախի Հանրապետության կառավարությունը (այսուհետ՝ Կառավարությունբառերը փոխարինել «Կառավարությունը» բառով:

 

Հոդված 4. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասում վերջակետը փոխարինել միջակետով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 5-րդ կետ.

«5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա են համարվում`

ա. անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխա-տավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները և (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մա-տուցման) դիմաց եկամուտը,

բ. հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատա-գրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկատերերի համար տարե-կան եկամուտների մասին հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը:»:

 

Հոդված 5. Օրենքի 11-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 3-րդ կետը «ձեռնարկատերերը» բառից հետո լրացնել «,բացառությամբ «Արտոնագրային վճարների մասին» օրենքով սահմանված արտոնա-գրային վճար վճարող անհատ ձեռնարկատերերի» բառերով.

2) 2-րդ մասի 2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«2) սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք, եթե բացակայում են սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները.».

3) 3-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ

«3. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կամ 2-րդ կետում նշված այն անձինք, որոնք նույն գործատուի մոտ աշխատում են միայն մեկ աշխատանքային պայմանագրով, և տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացման ենթակա աշխատավարձը և դրան հավասարեցված այլ վճարումները` հարկերը և պարտադիր այլ վճարները (ներառյալ՝ դրոշմանիշային վճարը) նվազեցնելուց հետո չի գերազանցում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նվազագույն աշխատավարձի չափը:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Դրոշմանիշային վճար չեն վճարում սույն հոդվածի 1-ին մասի 4-րդ կամ 5-րդ կետում նշված այն անձինք, որոնց աշխատանքների կատարման կամ ծառայու-թյունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրերով վճարվող եկամուտ-ները չեն բավարարում դրոշմանիշային վճարը պահելու համար: Սույն մասում նշված անձանց փոխարեն դրոշմանիշային վճարները վճարվում են այդ անձանց եկամուտ վճարող հարկային գործակալի կողմից` նրա միջոցների հաշվին:».

 5) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը և (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմելու իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերա-դարձման կարգը սահմանում է Կառավարությունը:».

6) 6-8-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել:

 

 

Հոդված 6. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ

 

«Հոդված 12. Դրոշմանիշային վճարների չափը

 

1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 1-ին, 2-րդ, 4-րդ և 5-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

 

մինչև 100 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

1 500 ՀՀ դրամ

100 001-ից մինչև 200 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

3 000 ՀՀ դրամ

200 001-ից մինչև 500 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

5 500 ՀՀ դրամ

500 001-ից մինչև 1 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

8 500 ՀՀ դրամ

1 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

15 000 ՀՀ դրամ

 

2) 3-րդ կետում նշված հարկման ընդհանուր համակարգում, առևտրի հարկի և (կամ) հաստատագրված վճարների համակարգերում գործող անհատ ձեռնարկա-տերերը դրոշմանիշային վճարը վճարում են հետևյալ դրույքաչափերով.

 

մինչև 1 200 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

18 000 ՀՀ դրամ

1 200 001-ից մինչև 2 400 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

36 000 ՀՀ դրամ

2 400 001-ից մինչև 6 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

66 000 ՀՀ դրամ

6 000 001-ից մինչև 12 000 000 ՀՀ դրամ հաշվարկման բազայի դեպքում

102 000 ՀՀ դրամ

12 000 001 ՀՀ դրամ և ավելի հաշվարկման բազայի դեպքում

180 000 ՀՀ դրամ »:

                                                       

Հոդված 7. Օրենքի 14-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի «այն վարձու աշխատողների թիվը, որոնց համար տվյալ ամսում հաշվեգրված են եկամուտներ» բառերը փոխարինել «վարձու աշխատողներին հաշ-վեգրված աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումները և (կամ) քաղաքա-ցիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտները» բառերով.

2) 4-րդ մասի «աշխատողների թվի» բառերը փոխարինել «աշխատողներին հաշ-վեգրված աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների և (կամ) քաղա-քացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների» բառերով:

Հոդված 8. Օրենքի 15-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.

«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդ-վածի 1-ին մասի 3-րդ կետում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառ-յալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշ-վարկման բազաները:»:

 

Հոդված 9. Եզրափակիչ մաս և անցումային դրույթներ

 

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, և դրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 4-8-րդ հոդվածների դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մինչև 2021 թվական մարտի 1-ը Կառավարությունը պետք է սահմանի դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաև 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`                                                                

     Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2021 թ. հունվարի 23

Ստեփանակերտ

ՀՕ-1-Ն