Ընդունված է 2021 թվականի
հունվարի 22-ին
«ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ
ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ
ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հոդված 1. «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետա-կան ծառայության մասին» 2006 թվականի դեկտեմբերի 6-ի ՀՕ-2 օրենքի (այսուհետ` Օրենք) 1-ին հոդվածում «լիազորված պետական մարմնի» բառերը փոխարինել «խնդիրներ իրականացնող մարմնի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածում «պետական մարմին է» բառերը փոխարինել «ներքին գործերի պետական կառավարման մարմնի (այսուհետ` պետական կառա-վարման մարմին) համակարգում գործող մարմին է» բառերով:
Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«2. Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառա-յության անմիջական ղեկավարումն իրականացնում է Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը, իսկ ընդհանուր ղեկավարումը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:
Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրու-թյամբ.
«2. Պաշտպանության, ազգային անվտանգության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության պաշտոնների, ոստիկանու-թյան և փրկարար ծառայությունների պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության նախագահը:»:
Հոդված 5. Օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Փրկարարական ծառայության բարձրագույն և գլխավոր կոչումները շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկա-վարի միջնորդությամբ:
3. Փրկարարական ծառայության ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ Արցախի Հանրապետության արտա-կարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի միջնորդությամբ:»:
Հոդված 6. Օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «հերթական կոչում շնորհելու իրավասություն ունեցող պաշտո-նատար անձը» բառերով:
Հոդված 7. Օրենքի 31-րդ հոդվածում`
1) 2-րդ մասի «կառավարությունը» բառը փոխարինել «Նախագահը` պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ» բառերով.
2) 3-րդ մասի «Արցախի Հանրապետության կառավարությունը» բառերը փոխա-րինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով.
3) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«4. Փրկարարական ծառայության վարչությունների պետերին, գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառա-յության ընդունում) և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:»:
Հոդված 8. Օրենքի 32-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետա-կան ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով.
2) 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«13. Փրկարարական ծառայության անցնող քաղաքացու և պետական կառա-վարման մարմնի միջև կնքվում է 1-5 տարի ժամկետով պայմանագիր:».
3) 14-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.
4) 15-րդ և 16-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«15. Պայմանագրի օրինակելի ձևը, կնքելու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:
16. Պայմանագիրը ուժի մեջ է մտնում կողմերի ստորագրելու օրվանից:»:
Հոդված 9. Օրենքի 33-րդ հոդվածի 13-րդ մասը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.
«13. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորվում է պետական կառավար-ման մարմնի ղեկավարի կողմից:»:
Հոդված 10. Օրենքի 50-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբա-գրությամբ.
«2. Հերթական արձակուրդը տրվում է օրացուցային տարվա ընթացքում պետական կառավարման մարմնի ղեկավարի սահմանած կարգով:»:
Հոդված 11. Օրենքի 53-րդ հոդվածի 3-րդ մասի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն մասում նշված ժամկետը կարող է երկարաձգվել բժշկական հանձնա-ժողովի եզրակացության հիման վրա:»:
Հոդված 12. Օրենքի 55-րդ հոդվածի 1-ին մասում «Արցախի Հանրապետու-թյան արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 13. Օրենքի 57-րդ հոդվածում`
1) 4-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պե-տական ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով.
2) 7-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետա-կան ծառայության ղեկավարը» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարը» բառերով:
Հոդված 14. Օրենքի 59-րդ հոդվածում`
- 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«3. Կարգապահական տույժեր ողջ ծավալով տալիս է պետական կառավարման մարմնի ղեկավարը:».
- 7-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:».
- 9-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«9. Ծառայողների նկատմամբ կարգապահական տույժեր կարող է կիրառել պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը: »:
Հոդված 15. Օրենքի 63-րդ հոդվածում`
1) 1-ին մասի երրորդ և չորրորդ պարբերությունները շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Պետական կառավարման մարմնի ղեկավարը գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 3 տարի, իսկ ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` 5 տարի ժամկետով:
Սույն մասով նախատեսված սահմանային տարիքի հասած և ծառայությունը շարունակող ծառայողների ծառայության ժամկետը յուրաքանչյուր դեպքում երկա-րաձգվում է մեկական տարով:».
2) 3-րդ մասի «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 16. Օրենքի 71-րդ հոդվածի 8-րդ մասի «Արտակարգ իրավիճակների պետական ծառայության ղեկավարի» բառերը փոխարինել «Պետական կառավարման մարմնի ղեկավարի» բառերով:
Հոդված 17. Օրենքի 104-րդ հոդվածի 1-ին մասում «Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության» բառերը փոխարինել «պետա-կան կառավարման մարմնի» բառերով:
Հոդված 18. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ`
Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
2021 թ. հունվարի 23
Ստեփանակերտ
ՀՕ-3-Ն