Ավտոմոբիլային ճանապարհների մասին

                                                                                                                                                                                                                          Ընդունված է 2007թ. հունիսի 20-ին

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ավտոմոբիլային ճանապարհների ցանցի զարգացման ու կառավարման, ճանապարհների նախագծման, շինարա-րության, նորոգման ու պահպանման, դասակարգման, գրանցման տնտեսական, իրավական և կազմակերպական հիմքերը, ինչպես նաև կարգավորում է այդ գործառույթներն իրականացնող մարմինների ու կազմակերպությունների իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության բոլոր ավտոմոբիլային ճանապարհների վրա, բացառությամբ բնակավայրերի փողոցների (ճանա-պարհների) կամ փողոցների (ճանապարհների) մաս կազմող հատվածների, որոնք օրենքի համա-ձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մասեր չեն:

3. Սույն օրենքի համաձայն հաստատված ճանապարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհների մաս չհանդիսացող բնակավայրերի փողոցների (ճանապարհների) կամ փողոց-ների (ճանապարհների) հատվածների կարգավիճակը, դրանցից օգտվելու, դրանց կառավար-ման, շինարարության, նորոգման, պահպանման և ֆինանսավորման հետ կապված հարցերը սահմանվում են քաղաքաշինական օրենսդրությամբ  սահմանված կարգով:

Հոդված 2. Օրենքի հիմնական հասկացությունները

Սույն օրենքում օգտագործվում են հետևյալ հիմնական հասկացությունները.

ավտոմոբիլային ճանապարհ` համալիր ինժեներական կառույց, որը նախատեսված է ավ-տոտրանսպորտային միջոցների երթևեկության համար.

օտարման շերտ`   երկրի մակերևույթի, ընդերքի և օդային տարածքի շերտ, որտեղ գտնվում է ավտոմոբիլային ճանապարհը.

հողային պաստառ` օտարման շերտի մաս, որն ընդգրկում է ճանապարհի երթևեկամասը, մայթերը, հարակից հեծանվային ուղիները, կողային առուները, կողնակները և բաժանիչ գոտին.

արհեստական կառույցներ` բնական կամ արհեստական խոչընդոտներով ճանապարհն ան-ընդհատ դարձնող կամ նրա ամրությունն ու երթևեկության անվտանգությունն ապահովող շինու-թյուններ: Դրանք են  կամուրջները, ուղեանցները, թունելները, էստակադները, հենապատերը և այլն.

բաժանիչ գոտի`   բազմաշերտ ճանապարհների հանդիպակաց ուղղությամբ երթևեկային  մասերն առանձնացնող գոտի.

ճանապարհային կահավորանք` ավտոմոբիլային ճանապարհի երթևեկության անվտանգու-թյունն ապահովող տարրերի համակարգ: Դրանք են ճանապարհային նշանները, լուսացույցները, ազդանշանային սյուները, պարսպող հարմարանքները, հորիզոնական և ուղղաձիգ գծանշում-ները և այլն.

տարանցիկ ճանապարհ` քաղաքի (բնակավայրի) միջով անցնող,  ավտոմոբիլային ճանա-պարհների անվանացանկում ընդգրկված ճանապարհի մաս, որը կապում է քաղաքի (բնակա-վայրի) վարչական սահմանի երկու կետերը.

ճանապարհի պաշտպանական գոտի` ճանապարհի երկու կողմերում դասավորված, որո-շակի լայնությամբ և հատուկ օգտագործման պայմաններ ունեցող հողաշերտ.

ճանապարհային ծառայություն`   ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նո-րոգման և պահպանման գործառույթներ իրականացնող ծառայություններ (կազմակերպություն-ներ).

ճանապարհային ծառայության շինություններ` ավտոմոբիլային ճանապարհի մասեր, որոնք ծառայում են դրանց շինարարությանը, նորոգմանը և պահպանմանը: Դրանք են ար-տադրական բազաները, վարչական և բնակելի շենքերը, ճանապարհների պահպանության հենա-կետերը, շինանյութերի պահեստները և այլն.

ճանապարհային պահպանության հենակետ`   ճանապարհների ձմեռային պահպանության, ինչպես նաև կամուրջների, թունելների պահպանության ծառայությունների շենքեր ու շինություն-ներ.

ճանապարհային ինժեներական շինություններ`   ճանապարհի մասեր, որոնք ապահովում են ճանապարհների շահագործման և դրանցից օգտվելու պահանջները: Դրանք են կանգառ-ները, ավտոտաղավարները, արագացման և արգելակման գոտիները, տրանսպորտային միջոց-ների կայանատեղերը, հանգստյան գոտիները, տեսահարթակները, ձյունապաշտպան անտառա-շերտերը, տնկիները, օտարման շերտից դուրս գտնվող շրջանցող ուղիները, հակահեղեղային և հակաձնահոսային կառույցները, հակավթարային գրպանները, ճանապարհային կապի և լուսա-վորության շինությունները և այլն:

Հոդված 3. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհների դասակարգումը

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհները` ըստ օգտագործման տեսա-կի, դասակարգվում են`

ա) ընդհանուր օգտագործման ճանապարհներ.

բ) ոչ ընդհանուր օգտագործման ճանապարհներ:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր օգտագործման ճանապարհները դասակարգվում են`

ա) ավտոմոբիլային ճանապարհներ.

բ) բնակավայրերի (համայնքների) փողոցների ճանապարհներ:

3. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները` ըստ սեփականության ձևի,  դասակարգվում են`

ա) պետական ավտոմոբիլային ճանապարհներ.

բ) ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհներ:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները` ըստ նշանակու-թյան, դասակարգվում են`

ա) միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքնե-րի վարչական սահմանների  միջով անցնող տարանցիկ հատվածներ).

բ) հանրապետա­կան նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնք-ների վարչական սահմանների  միջով անցնող տարանցիկ հատ­վածներ).

գ) շրջանային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ (այդ թվում` համայնքների վարչական սահմանների  միջով անցնող տարանցիկ հատվածներ):

5. Բնակավայրերի (համայնքների) փողոցները (ճանապարհները)` ըստ նշանակության, դա-սակարգվում են`

ա) Ստեփանակերտի քաղաքային նշանակության ճանապարհներ (բացառությամբ միջպե-տական և հանրապետա­կան նշանակության ավտոմո­բի­լա­յին ճանա­պարհների տարանցիկ հատ-վածների).

բ) քաղաքային նշանակության ճանապարհներ (բացա­ռու­թյամբ միջպետական, հանրապե-տա­կան և շրջանային նշանակության ավտոմոբիլային ճանա­պարհ­ների տարանցիկ հատված-ների).

գ) գյուղական  նշանակության ճանապարհ­ներ (բացառու­թյամբ գյուղա­կան  համայնքի մի-ջով անցնող միջպետական, հանրապետական և շրջանային նշանակության ավտոմոբիլային ճա-նա­պարհների տարանցիկ հատված­ների):

6. Միջպետական նշանակության  ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կա-պում  են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանապարհային ցանցն այլ պետությունների ավտոմոբիլային ճանապարհների ցանցին և ապահովում են միջազգային տրանսպորտային հաղորդակցությունը:

7. Հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության քաղաքները մայրաքաղաքի և միմյանց, մշակութային, հոգևոր կենտրոնների և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

8. Միջպետական և հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ կա-րող են լինել նաև խոշոր բնակավայրերի, օդանավակայանների, պատմական հուշարձանների, լեռնանցքների մոտեցումներն ու շրջանցները, ինչպես նաև տրանսպորտային հանգույցները, որոնք չունեն առանձին պայմանանիշ ու համար և նշվում են անվանացանկում հիմնական ճանապարհներից հետո` հանդիսանալով այդ ճանապարհի մասեր:

9. Շրջանային (տեղական) նշանակության ավտոմոբիլային ճանապարհները նրանք են, որոնք կապում են հանրապետության գյուղական բնակավայրերը միմյանց, այլ քաղաքների, հան-րապետական և միջպետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհների հետ:

10. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները ֆիզիկական ու իրա-վաբանական անձանց սեփականությունն են և օգտագործվում են դրանց   ներտնտեսական, տեխնոլոգիական, ծառայողական, անձնական, պարեկային և այլ կարիքների համար, և այդ ճանապարհներով երթևեկել կարող են միայն տնօրինողի թույլատրած տրանսպորտային միջոց-ները:

11. Ավտոմոբիլային ճանապարհները` ըստ երթևեկության հաշվարկային ինտենսիվության և գործառական նշանակության, դասակարգվում են կարգերի: Դրանք կարգավորվում են քաղա-քաշինության բնագավառի կառավարման պետական լիազորված մարմնի սահմանած շինարա-րական նորմերով:

Հոդված 4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների

                  կառավարման մարմինը

 

Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհները (բացառությամբ Ստեփանակերտի միջով անցնող միջպետական և հանրապետա­կան նշանակության ավտոմո-բիլային ճանապարհների տարանցիկ հատվածների) գտնվում են Լեռնային Ղարաբաղի Հան-րապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` պե-տական ճանապարհային մարմին) տնօրինության և կառավարման ներքո: Պետական ճանապար-հային մարմինը`

ա) մշակում և իրականացնում է իր տնօրինության տակ գտնվող ավտոմոբիլային ճանա-պարհների ցանցի զարգացման, շինարարության, նորոգման ու պահպանման ծրագրերը.

բ) ապահովում է ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի ձեռքբե-րումը, տեղադրումն ու շահագործումը.

գ) իր իրավասության սահմաններում որոշում է կայացնում  ճանապարհային երթևե­կության կազմա­­կերպման կահավորանքի տեղադրման վերաբերյալ.

դ) իրականացնում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տե-ղադրման), շահագործման,  նորոգման ու պահպանման աշխատանքների իրականացման պատ-վիրատուի իրավասությունները.

ե) հաստատում է ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և  դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղա-դրման), շահագործման,  նորոգման ու պահպանման աշխատանքների նկարագիրը.

զ) հսկողություն է իրականացնում ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և  դրանց ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման,  նորոգման ու պահպանման աշխատանքների կատարման նկատմամբ.

է) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանմանն է ներկայաց-նում ճանապարհային նշաններին և լուսացույցներին ներկայացվող պահանջները:

Հոդված 5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների կառուցման և

                  (կամ) շահագործման թույլտվությունը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության անվտան-գության և շահագործման պայմանների ապահովման նպատակով ճանապարհների կառուցման և (կամ) շահագործման թույլտվությունը տալիս է պետական ճանապարհային մարմինը:

2. Թույլտվությունը տրվում է համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում, որոնց ցանկը, ինչպես նաև թույլտվություն տալու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Գ Լ ՈՒ Խ  2

 

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՆԱԽԱԳԾՈՒՄԸ,  ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ,  ՊԱՀՊԱՆՈՒՄԸ,  ՆՈՐՈԳՈՒՄԸ, ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ԳՐԱՆՑՈՒՄԸ

Հոդված 6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների գրանցումը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին տրվում է անվանում, պայ-մանանիշ և հերթական համար, որոնք գրանցվում են ճանապարհների անվանացանկում:

2. Ճանապարհի անվանումը կազմվում է նրա սկզբնակետի և վերջնակետի, առանձին դեպքերում՝ նաև միջանկյալ կետերի անվանումներից:

3. Ճանապարհի համարակալումը կատարվում է ըստ պայմանանիշերի` հաջորդական համարներով:

4. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների անվանացանկը` դասա-կարգված ըստ նշանակության, սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառա-վարությունը:

Հոդված 7. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը,

                  նորոգումը և պահպանումը

1.  Ավտոմոբիլային ճանապարհների նախագծումը, շինարարությունը, նորոգումը և պահպա-նումն իրականացվում են ըստ գործող շինարարական նորմերի:

2. Ավտոմոբիլային ճանապարհների նախագծերի համաձայնեցումն ու հաստատումը և կա-ռուցման, նորոգման ու պահպանման աշխատանքների շահագործման հանձնումն իրականաց-վում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրության համաձայն:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների և դրանց ճանա-պարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շա-հագործման, նորոգման ու պահպանման աշխատանքներն իրականացնում են «Գնումների մա-սին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն ընտրված կապալառու կազ-մակերպությունները` առնվազն 18 ամիս սպասարկման ժամկետով:

4. Գնման առարկային ներկայացվող ընդհանուր չափանիշները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

5. Յուրաքանչյուր բնակավայր պետք է ունենա միջպետական ճանապարհային ցանցի հետ կապող առնվազն մեկ ավտոմոբիլային ճանապարհ` ապահովված անցանելիությամբ:

6. Նախագծային աշխատանքներ կատարող կազմակերպությունները և անձինք ավտոմո-բիլային ճանապարհների և ճանապարհային երթևեկության կազմակերպման կահավորանքի, դրանց հետ կապված աշխատանքների` սահմանված կարգով կազմված նախագծերը համաձայ-նեցնում են պետական ճանապարհային մարմնի հետ: Համաձայնեցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթևեկության կազմակերպման կահավորանքին (ճանապարհային նշաններին, լուսացույցներին) ներկայացվող պահանջները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 8. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների

                  նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման

                  ֆինանսավորումը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարու-թյան, նորոգման և պահպանման ֆինանսավորումը իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաև օրենքով չարգելված այլ  միջոցների հաշ-վին:

2. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման և պահպանման, ինչպես նաև ճանապարհային երթևեկության կազ-մակերպման կահավորանքի շինարարության (տեղադրման), շահագործման, նորոգման և պահ-պանման ֆինանսավորումն իրականացվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետա-կան բյուջեի միջոցների հաշվին: Բյուջետային ծախսային ծրագրերի գլխավոր կարգադրիչը պե-տական ճանապարհային մարմինն է:

 

Գ Լ ՈՒ Խ  3

ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ԿԱՐԳԸ

Հոդված 9. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը սահման-վում է սույն օրենքով և այլ իրավական ակտերով:

2. Պատվարների և ամբարտակների վրայով անցնող ճանապարհահատվածներից օգտվելու կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 10. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկությունը թույլատըր-վում է առանց սահմանափակումների`

ա) տրանսպորտային միջոցների (մարդատար, բեռնատար և հատուկ նշանակության ավտո-մեքենաներ, ավտոբեռնասայլակներ, ավտոբուսներ, պիկապներ, մոտոցիկլետներ, մոտոռոլերներ և օդաճնշման դողերով այլ ինքնագնաց մեքենաներ ու մեխանիզմներ) համար` ճանապարհի երթևեկամասով.

բ) հետիոտնի և սայլակներով տեղաշարժվող հաշմանդամների համար` մայթերով և կող-նակներով.

գ) հեծանվորդների համար` մայթերով, կողնակներով և հեծանվային  արահետներով:

2. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներին ճանապարհային և կլիմա-յական անբարենպաստ պայմանների դեպքում երթևեկությունը կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ դադարեցվել պետական ճանապարհային մարմնի ցուցումով:

3. Եթե ճանապարհից օգտվելը սպառնում է երթևեկության անվտանգությանը, ապա երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության  կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը կարող է ճանապարհի  առանձին տեղամասերում սահմանափակել կամ դադարեցնել երթևեկությունը` անհապաղ իրա-զեկ պահելով պետական ճանապարհային մարմնին կամ ճանապարհի սեփականատիրոջը, նշելով սահմանափակման կամ դադարեցման պատճառը, մոտավոր ժամկետը:

4. Մշտական, ինչպես նաև վթարային իրավիճակների և Լեռնային Ղարաբաղի Հանրապե-տության օրենսդրությամբ սահմանված այլ դեպքերի կապակցությամբ տեղադրվող ժամանա-կավոր նշան­նե­րի  տեղադրման և սպասարկման ծախսերը կատարում և այդ նշանները տեղա­դրում է ճանապարհի սպա­սար­կումն իրականացնող կապալառու կազմա­կեր­պու­թյունը` սպասարկ-ման պայմանագրին համապատասխան:

5. Վթարային իրա­վի­ճակից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահ­ման­ված այլ դեպքերից բացի, այլ հիմքով երթևեկության ժամանակավոր կարգավոր­ման նպատակով տեղադրվող ժամա­նա­կավոր նշանների տեղադրման և սպասարկման ծախսերը կա-տարում է նշան­նե­րի տեղադրման պատվիրատուն` իր հաշվին:

6. Արգելվում է`

ա) թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաների և մեխա-նիզմների երթևեկությունը ասֆալտբետոնե և սև խճային ու կոպճային  ծածկով (այսուհետ` կա-տարելագործված ծածկով) ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով.

բ) երթևեկամասի և կողնակների վրա մեքենաներ և մեխանիզմներ, կողմնակի առարկաներ, շինարարական նյութեր, ձյուն, շինարարական և կենցաղային աղբ  թողնելը կամ թափելը.

գ) ոռոգման նպատակով կողային առուների օգտագործումը.

դ) չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների` ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը.

ե) կողնակների վրա ապրանքներ վաճառելը.

զ) երթևեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն և հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների և այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորում-ների, պարսպումների ու կանաչ տնկիների վնասումը և աղտոտումը.

է)  ծանրաքաշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցների երթևեկությունը` առանց ճանապարհը տնօրինողների հետ երթևեկության երթուղին համաձայնեցնելու.

ը) առանց ճանապարհը տնօրինողների հետ համաձայնեցնելու` ճանապարհային հեռանկա-րային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավո-րության վրա բնակավայրերի, շենքերի և կառուցվածքների նախագծումը: Համաձայնեցման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

7. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու իրավունքը և սահմանափակումները սահմանում են դրանց սեփականատերերը:

 

Հոդված 11. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու վարձը

1. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկելն ան-վճար է: Ծանրաքարշ և մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով ընդհանուր օգտա-գործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության համար օրենքով կարող է սահմանվել  վճար:

2. Ընդհանուր օգտագործման ոչ պետական և ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներով երթևեկության վարձաչափը և վարձաչափի հաշվարկման ու վճարման կարգը սահմանում է դրա սեփականատերը:

Հոդված 12. Հաղորդակցուղիների տեղադրումը ավտոմոբիլային ճանապարհների 

                    օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում

1. Ավտոմոբիլային ճանապարհների հատումը ոռոգման առուներով, կապի և էլեկտրակա-նության գծերով, խողովակաշարերով և այլ հաղորդակցուղիներով, ավտոմոբիլային ճանա-պարհներով և երկաթուղագծերով, դրանց տեղադրումը և վերատեղադրումը օտարման շերտում և (կամ) պաշտպանական գոտում կատարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով` դրանց տնօրինողների համաձայնությամբ: Եթե հաղորդակցուղիների և այլ կառույցների շինարարության իրականացման հետևանքով առաջանում է պետական ճանապարհի վերակառուցման կամ նորոգ-ման անհրաժեշտություն, ապա դա կատարվում է շինարարությունը կատարողի հաշվին:

2. Հաղորդակցուղիների և այլ  շինությունների  ու հարմարանքների տեղադրումը ճանապար-հի օտարման շերտում չպետք է հակասի ճանապարհի շահագործմանը և անվտանգ երթևեկու-թյանը ներկայացվող պահանջներին:

3. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շեր-տում  և (կամ) պաշտպանական գոտում գտնվող հաղորդակցուղիները և այլ շինություններն ու հարմարանքները պետք է պահվեն պատշաճ վիճակում և ճանապարհի վերակառուցման կամ նորոգման դեպքում տեղափոխվեն կամ վերաշինվեն դրանց սեփականատիրոջ հաշվին:

4. Կազմակերպությունները և ֆիզիկական անձինք ընդհանուր օգտագործման ավտոմոբի-լային ճանապարհների վրա  բոլոր տեսակի աշխատանքները կատարում են դրանց տնօրինող-ների և շահագրգիռ այլ մարմինների  հետ համաձայնեցված պայմաններով:

Հոդված 13. Ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտը և պաշտպանական 

                    գոտիները

1. Ավտոմոբիլային ճանապարհներն ունեն օտարման շերտ, իսկ բնակավայրերից դուրս գտնվող վայրերում` նաև պաշտպանական գոտիներ: Օտարման շերտի չափերը հաշվարկվում են շինարարական նորմերի պահանջներին  համապատասխան:

 2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը, հաշված ճանապարհի առանցքից, սահ-մանվում են`

ա) 1-ին կարգի ճանապարհների համար` 70 մետր.

բ) 2-րդ և 3-րդ կարգի ճանապարհների համար` 50 մետր.

գ) 4-րդ կարգի ճանապարհների համար` 30 մետր:

3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման աշխա-տանքները չպետք է խոչընդոտեն պաշտպանական գոտու մելիորատիվ համակարգի և կառուց-վածքների  անխափան գործունեությանը կամ չպետք է սահմանափակեն դրանց առավելագույն հաշվարկային թողունակությունը, կանոնավոր գործունեությունը և հիդրոլոգիական ռեժիմը:

4. Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շեր-տերի հողերը գտնվում են պետական ճանապարհային մարմնի, իսկ ընդհանուր օգտագործման ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտերի հողերը` ավտոմոբիլային ճանա-պարհների սեփականատերերի տնօրինության տակ:

5. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողերը գտնվում են հողի սեփականատերերի տնօրինության տակ:

6. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտի-ներում, առանց այդ ճանապարհները տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների  հետ համա-ձայնեցնելու, արգելվում է`

ա) կառուցել շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ, կատարել լեռնահետա-զոտական և արդյունահանման աշխատանքներ.

բ) կատարել անտառահատում և վնասել հողածածկույթը.

գ) իրականացնել այնպիսի աշխատանքներ, որոնց հետևանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելիեֆի տարրերի կայունության խախտում (սողանքներ, լանջերի փլվածքներ, ձորակներ, լճակ-ներ կամ հողերի ճահճացում).

դ)  տեղադրել ճանապարհային երթևեկությանը չվերաբերող նշաններ, ցուցանակներ, կա-տարել ճանապարհային տեսանելիությունը խանգարող ծառատնկումներ և լուսավորություն:

 7. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտի սահման-ներում օրենքով սահմանված կարգով աշխատանքներ կատարող կազմակերպություններն ու  ֆիզիկական անձինք պատասխանատու են համաձայնեցված տեխնոլոգիայի, կատարման ժամ-կետների պահպանման,  աշխատանքների կատարման գոտում և ժամանակավոր շրջանցներում կամ ելքերում ճանապարհային երթևեկության անվտանգության պահպանման համար: Նրանք պարտավոր են աշխատանքները ավարտելուց հետո անհապաղ  վերականգնել աշխատանքների կատարման հետևանքով վնասված ճանապարհի հողապաստառը, ճանապարհային կահավո-րանքը, տեխնոլոգիական կապն ու կանաչ տնկիները, հավաքել և հեռացնել ավելորդ հողը, աղբը, չօգտագործված նյութերն ու կառուցվածքները:

8. Աշխատանքների կատարման վայրը պետք է ցանկապատվի տեսանելի պարսպով և կահավորվի համապատասխան ճանապարհային նշաններով, իսկ օրվա մութ ժամերին ու անբա-վարար տեսանելիության պայմաններում` նաև լրացուցիչ ազդանշանային լուսավորությամբ: Դրանց տեղադրումն իրականացվում է  պետական ճանապարհային մարմնի և երթևեկության ան-վտանգության ապահովման բնագավառի` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության  կառավա-րության լիազորած պետական կառավարման մարմնի (այսուհետ` լիազոր մարմին) հետ համա-ձայնեցված կարգով:

9. Բնահողային ծածկով ճանապարհի միացումները կատարելագործված ծածկով ճանա-պարհների հետ պետք է իրականացվեն խճային կամ կոպճային ամուր ծածկով ճանապարհով:

10. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների օտարման շերտում ճանա-պարհի երկարությամբ հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարական նորմերի պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների և շահագրգիռ այլ մարմինների  հետ համաձայնեցմամբ:

11. Անմիջական ճանապարհի հողային պաստառի վրայով, բացի ճանապարհային տեխնոլո-գիական կապից և լուսավորումից, որևէ հաղորդակցուղի տեղադրելն արգելվում է:

12. Քաղաքային կամ գյուղական համայնքներում և այլ բնակավայրերում բացառության կարգով թույլատրվում է կապի և էլեկտրահաղորդման գծերը, գազատար, խմելու ջրի և կոյուղու խողովակաշարերը տեղադրել ավտոմոբիլային ճանապարհի կողնակի կամ մայթի արտաքին եզրով` դրանց տնօրինողների հետ համաձայնեցված կարգով:

13. Բնակավայրերի փողոցներ (ճանապարհներ) հանդիսացող ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհներում հաղորդակցուղիների տեղադրումը կատարվում է շինարարա-կան նորմերի պահանջներին համապատասխան և դրանց տնօրինողների համաձայնությամբ`  երթևեկելի մասի սահմաններից դուրս:

14. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում գտնվող հաղորդակցուղիների, շինությունների անսարքության պատճառով տեղի ունեցած ճանապարհա-տրանսպորտային պատահարների համար պատասխանատվություն են կրում դրանց սեփականա-տերերը:

15. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհները շահագործող և պահպա-նող մարմինները պարտավոր են`

ա) ժամանակին իրազեկել պաշտպանական գոտիների հողի սեփականատերերին և հող-օգտագործողներին ճանապարհի պահպանության աշխատանքների` այդ գոտիների վրա հնարա-վոր ազդեցության վերաբերյալ և միջոցներ ձեռնարկել դրանք կանխելու ու հետևանքները վե-րացնելու ուղղությամբ.

բ) ժամանակավոր շրջանցումների ու ճանապարհների օգտագործման ժամկետը լրանալուց և ճանապարհների ձմեռային պահպանության աշխատանքներն ավարտելուց հետո վերականգ-նել պաշտպանական գոտու հողերի նախնական տեսքը.

գ) օրենքով սահմանված կարգով փոխհատուցել ճանապարհների շինարարության, նորոգ-ման և պահպանման աշխատանքների կատարման ժամանակ հողի սեփականատերերին և հող-օգտագործողներին պատճառված վնասներն ու կորուստները:

16. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտի-ների հողի սեփականատերերը և հողօգտագործողները պարտավոր են`

ա) կառուցել պաշտպանական գոտում գտնվող օբյեկտները ճանապարհի հետ միացնող ուղիներ` նախօրոք համաձայնեցնելով ճանապարհը տնօրինողների և երթևեկության անվտան-գության ապահովման բնագավառի լիազոր մարմնի  հետ.

բ) իրենց հողատարածքի  սահմաններում ճանապարհի օտարման շերտին հարող տարածք-ները և ցանկապատերը պահել նորոգված ու բարեկարգ վիճակում.

գ) թույլ չտալ իրենց կողմից աղբի, ձյան, շինանյութերի և կառուցվածքների կուտակում` ճանապարհի կողեզրից 10 մետրից պակաս հեռավորության վրա.

դ) կանխել իրենց հողատարածքից տրանսպորտային միջոցների և անասունների ճանապարհ դուրս գալը` այդ նպատակի համար չնախատեսված տեղերում.

ե) թույլատրել ճանապարհի ձմեռային պահպանության համար անհրաժեշտ շարժական վահանների, ավազի ու խարամի տեղադրումը ճանապարհից անհրաժեշտ հեռավորության վրա.

զ) ավտոմոբիլային ճանապարհի կանոնավոր շահագործման պայմանների ապահովման նպատակով, ինչպես նաև նորոգման կամ վերանորոգման անհրաժեշտության դեպքում պետա-կան ճանապարհային մարմնի պահանջով վերացնել կամ տեղափոխել պաշտպանական գոտում գտնվող կառույցները կամ տեսանելիությանը խանգարող ծառերը, ինչպես նաև թույլատրել պետական ճանապարհային մարմնին` օրենքով սահմանված կարգով կառուցելու ժամանակավոր շրջանցումներ և ճանապարհներ:

Հոդված 14. Ավտոմոբիլային ճանապարհների կահավորումը սպասարկման                     օբյեկտներով  

1. Տրանսպորտային միջոցների, վարորդների և ուղևորների սպասարկման համար ավտոմո-բիլային ճանապարհների օտարման շերտում և պաշտպանական գոտիներում  օրենսդրությամբ սահմանված կարգով տեղադրվում են ավտոլցավորման, տեխնիկական սպասարկման կայան-ներ, ավտոկայաններ, առևտրի և սպասարկման այլ օբյեկտներ, ինչպես նաև գովազդի միջոցներ:

2. Ավտոմոբիլային ճանապարհի օտարման շերտում և պաշտպանական գոտում սպա-սարկման օբյեկտների և գովազդի տեղադրումը կատարվում է շինարարական նորմերին և այլ իրավական ակտերով սահմանված պահանջներին համապատասխան` դրանց տնօրինողների թույլտվությամբ:

3. Օրենքով կարող է սահմանվել վճար` ավտոմոբիլային ճանապարհներին գովազդ տե-ղադրելու համար:

4. Պետական ճանապարհային մարմնի հետ համաձայնեցված սպասարկման օբյեկտներ տեղադրելու համար ավտոմոբիլային ճանապարհի նկատմամբ օբյեկտի տեղադրման հատա-կագիծը և այլ պայմանները հանրապետության քաղաքային համայնքներում նախատեսվող օբյեկտների համար  պետական ճանապարհային մարմին են ներկայացնում քաղաքապետը, իսկ գյուղական համայնքներում կամ դրանցից դուրս` շրջանի վարչակազմի ղեկավարը:

5. Համայնքի գլխավոր հատակագծի կամ գոտիավորման փաստաթղթերի բացակայության դեպքում ավտոմոբիլային ճանապարհի պաշտպանական գոտում շենքերի և շինությունների կառուցման նպատակով հողամասի տրամադրումը իրականացվում է  օրենքով սահմանված կարգով, ընդ որում` հողահատկացման առաջարկությունը նախապես համաձայնեցվում է պետա-կան ճանապարհային մարմնի և երթևեկության անվտանգության ապահովման բնագավառի լիազորած մարմնի հետ:

6. Ընդհանուր օգտագործման պետական և ընդհանուր օգտագործման ոչ պետական ավ-տոմոբիլային ճանապարհներին գովազդի տեղադրման կարգը սահմանում է Լեռնային Ղարա-բաղի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 15. Ավտոմոբիլային ճանապարհների պահպանումը  և ճանապարհային

                   երթևեկության անվտանգության ապահովումը

1. Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանման  և երթևեկու-թյան անվտանգության ապահովման համար ճանապարհի տնօրինողներն իրականացնում են`

ա) ավտոմոբիլային ճանապարհների խնամքի և պահպանման համալիր աշխատանքներ.

բ) ավտոմոբիլային  ճանապարհների կահավորում` ճանապարհային նշաններով.

գ) ավտոմոբիլային  ճանապարհների գծանշում և պարսպում.

 դ) ճանապարհատրանսպորտային պատահարների առաջացման պատճառների  ուսումնա-սիրում և դրանց կանխարգելման ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումների ձեռնարկում:

2. Ոչ ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանումն ու երթևե-կության անվտանգությունն ապահովում են դրանց սեփականատերերը:

Հոդված 16. Հողամասերի տրամադրումը ավտոմոբիլային ճանապարհների

                    շինարարության, նորոգման և պահպանման նպատակով

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման նպատակով հողամասերի տրամադրումը կատարվում է օրենքով սահմանված կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ   4

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ  ՍՈՒՅՆ ՕՐԵՆՔԻ  ԽԱԽՏՄԱՆ 

ՀԱՄԱՐ ԵՎ  ՎՆԱՍՆԵՐԻ  ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄԸ

 

Հոդված 17. Սույն օրենքի խախտման համար պատասխանատվությունը

Սույն օրենքի պահանջները խախտողները կրում են պատասխանատվություն` Լեռնային Ղա-րաբաղի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հոդված 18. Ավտոմոբիլային ճանապարհներից օգտվողներին հասցված վնասի

                    հատուցումը

1. Ավտոմոբիլային ճանապարհների անսարքության պատճառով դրանցից օգտվողներին հասցված վնասը հատուցվում է օրենսդրությամբ սահմանված կարգով:

2. Սույն  հոդվածն  ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից` միջպետական նշանակության ճանապարհների համար, և 2012 թվականի հունվարի 1-ից` հանրապետական և շրջանային նշանակության ճանապարհների համար:

Հոդված 19. Ավտոմոբիլային ճանապարհների  հետ կապված վեճերի լուծման կարգը

Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահ-պանման ընթացքում վնասի հատուցման հետ կապված վեճերը լուծվում են դատական կարգով:

 

Գ Լ ՈՒ Խ  5

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ Հոդված 20. Միջազգային պայմանագրերը

 

Եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով սահմանված են այլ նորմեր, քան նախատեսված են սույն օրենքով, ապա  կիրառվում են միջազգային պայմա-նագրերի նորմերը:

Գ Լ ՈՒ Խ  6

ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

Հոդված 21. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել «Ավտոմոբիլային ճանա-պարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքը (11 հուլիսի 1997 թվա-կանի, ՀՕ-44):

2. «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի  հիման վրա և ի կատարումն դրա ընդունված իրավական ակտերը շարունակում են գործել այնքանով, որքանով չեն հակասում սույն օրենքի դրույթներին մինչև սույն օրենքի հիման վրա նոր իրավական ակտերի ընդունումը:

3. Սույն օրենքի դրույթները տարածվում են դրա ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարա-բերությունների վրա:

Հոդված 22. Օրենքի ուժի մեջ մտնելը

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: 

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Ա. ՂՈՒԿԱՍՅԱՆ

 

 

 

 

 


25  հուլիսի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-61