21 հունվարի 2021
21 հունվարի 2021
Հունվարի 21-ին տեղի է ունեցել ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի ու ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստը, որը վարել են Արամ Հարությունյանն ու Արթուր Հարությունյանը:
Կրթության, գիտության,մշակույթի, երիտասարդության և սպորտի փոխնախարար Միքայել Համբարձումյանը, ներկայացնելով բնագավառների ծախսերը, նշել է, որ 2021թվականի բյուջեով նախարարությանը նախատեսվում է հատկացնել 14 մլրդ 173 մլն դրամ, որը անցյալ տարվա համեմատ շուրջ 1մլն 867 հազ-ով պակաս է, ինչը պայմանավորված է պատերազմի հետևանքով օկուպացված տարածքներում մնացած ուսումնական և մշակութային հաստատությունների հոդվածների ծախսերի կրճատմամբ: Փոխնախարարը պարզաբանումներ է տվել խորհրդարանականների առաջադրած՝ ուսանողների վարձավճարումների փոխհատուցմանը, կրթական և մշակութային, սպորտային հաստատությունների կորուստների հստակեցմանը, նրանց աշխատակիցների աշխատավարձերի փոխհատուցմանը, օկուպացված տարածքների աշակերտների կրթական իրավունքների պաշտպանությանը, գիտական թեմաների և ծրագրերի ընտրությանը, տեխնոպարկերի ստեղծմանը և բնագավառին վերաբերող այլ հարցերի:
Նիստին մասնակցում էին ԱԺ նախագահը, փոխնախագահը, պատգամավորներ և կառավարության պատասխանատուներ: