Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին (Նախագծերի փաթեթ)

 

 

Ն-1-02/22, ԱԺ-011-27,08.01.2021թ.,ՖՏԿ-011

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը կարգավորում է Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի Հանրապետության կողմից սանձազերծած պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021 թվականի հունվարի 31-ը ներառյալ ընկած ժամանակահատվածում (այսուհետ` պատերազմական և հետպատերազմական ժամանակահատված) հարկային հաշվարկ-հաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի հարկային մարմին ներկայացման, հարկային հաշիվների էլեկտրոնային եղանակով դուրսգրման, հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների վճարման, ինչպես նաև պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից ազատելու հետ կապված հարաբերությունները։

Հոդված 2. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից հաշվարկհաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի հարկային մարմին ներկայացումը

1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային մարմին ներկայացման ենթակա հաշվարկհաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի հարկային մարմին չներկայացման կամ ուշ ներկայացման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն չի կիրառվում: Նշված ժամանակահատվածում չներկայացված հաշվարկհաշվետվությունները, տեղեկությունները և այլ փաստաթղթերը ենթակա են ներկայացման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

2. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից էլեկտրոնային համակարգի միջոցով հարկային հաշիվների դուրս չգրման կամ ուշ դուրսգրման համար օրենսդրությամբ նախատեսված պատասխանատվություն չի կիրառվում: Նշված ժամանակահատվածում դուրս չգրված հարկային հաշիվները ենթակա են դուրսգրման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

3. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալները փաստացի նվազեցրած հարկ վճարողները այդ մասին մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ գրավոր տեղեկացնում են հարկային մարմնին` նոր հայտարարություն ներկայացնելու միջոցով, որի հիման վրա հարկային մարմնի կողմից կատարվում է հաստատագրված վճարի վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

Հոդված 3. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտների վճարումը

1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում հարկային մարմնի կողմից վերահսկվող եկամուտները, այդ թվում` օրենսդրությամբ սահմանված կանխավճարները և նվազագույն վճարները (այսուհետ` հարկային և այլ պարտադիր վճարներ) չվճարելու կամ ուշ վճարելու համար տույժեր չեն հաշվարկվում: Նշված ժամանակահատվածում չվճարված հարկային և այլ պարտադիր վճարները ենթակա են վճարման մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ:

Հոդված 4. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների գործունեության դադարեցումն ու հարկերի հաշվարկը

1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում փաստացի գործունեություն չիրականացրած հարկ վճարողների գործունեությունը մինչև գործունեության վերսկսումը համարվում է ժամանակավոր դադարեցված` անկախ գործունեություն չիրականացնելու վերաբերյալ դիմում-հայտարարություն ներկայացված լինելու հանգամանքից:

2. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում փաստացի գործունեություն չիրականացրած` «Հարկերի մասին» օրենքի 20.2-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմնում հավաստագրված հարկ վճարողների հավաստագրի գործողությունը այդ ժամանակահատվածի համար կասեցվում է: Չներկայացված հավաստագրի օրինակը ենթակա է ներկայացման հարկային մարմին մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ, եթե հարկ վճարողը չի վերսկսել իր գործունեությունը:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների մասով փաստացի գործունեության չիրականացման ժամանակահատվածի համար հարկային մարմնի կողմից կատարվում է հաշվարկված հաստատագրված վճարների և արտոնագրային վճարների վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների մասով մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար նվազագույն եկամտային հարկի պարտավորություն չի առաջադրվում:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողները մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարներ չեն կատարում:

Հոդված 5. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների՝ ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից ազատումը

1. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում հարկ վճարողների կողմից Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումն ազատվում է ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից։

2. Կազմակերպությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից ապրանքները Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից օրենսդրությամբ սահմանված կարգով դուրս գրված ու Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների վավերացրած հաշվարկային փաստաթղթերով։ Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից ապրանքները Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարելու փաստը հաստատվում է կողմերի միջև օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով։

3. Պատերազմական և հետպատերազմական ժամանակահատվածում Արցախի Հանրապետության պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված ապրանքների մասով «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքի 26-րդ հոդվածի դրույթները կիրառելի չեն։

Հոդված 6. Պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների կողմից վաճառքի նպատակով ձեռքբերված ապրանքների պատահական կորուստների դուրսգրումը

1. Հարկ վճարողների կողմից վաճառքի նպատակով ձեռքբերված ապրանքները պատերազմական գործողությունների հետևանքով փաստացի կորստի, ոչնչացման, վնասման կամ որակական հատկանիշների անկման դեպքում ենթակա են դուրսգրման` փաստաթղթերով հիմնավորված չափով:

Հոդված 7. Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի հարկման առանձնահատկությունները

1. Պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն (բացառությամբ` իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների (բացառությամբ` ուղևորափոխադրման գործունեության), ինչպես նաև հանքարդյունահանման, էներգետիկայի բնագավառում գործունեության) իրականացրած առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեության հաշվետու ժամանակահատվածների համար օրենսդրությամբ սահմանված հաշվարկհաշվետվություններ (բացառությամբ 2020 թվականի սեպտեմբեր և հոկտեմբեր ամիսների եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկի), տեղեկություններ և այլ փաստաթղթեր (այդ թվում` ճշտված) հարկային մարմին չեն ներկայացնում: Սույն մասում նշված հարկ վճարողների կողմից 2020 թվականի հուլիսի     1-ից մինչև Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեության ամիսն ընդգրկված ժամանակահատվածների համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով (բացառությամբ եկամտային հարկի և սոցիալական վճարների) վճարումների չափով ինքնաշխատ եղանակով ձևավորվում է պարտավորություն և մարվում վճարումների հաշվին:

2. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարները և նվազագույն եկամտային հարկը ենթակա են հաշվանցման և (կամ) վերադարձման «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

3. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկային գործակալները վարձու աշխատողին աշխատանքից ազատելու դեպքում պարտավոր են մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը ներառյալ «Եկամտային հարկի մասին» օրենքի 14-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին ներկայացնել գրանցման հայտ:

4. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերն ազատվում են հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորությունների (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) կատարումից` համաձայն Արցախի Հանրապետության կառավարության հաստատած ցանկի: Սույն մասը տարածվում է նաև առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի այն հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների (բացառությամբ սոցիալական վճարների և դրոշմանիշային վճարների) վրա, որոնց մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից հարկային մարմին ներկայացված հաշվարկ-հաշվետվություններում, տեղեկություններում և այլ փաստաթղթերում արտացոլված` վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների մնացորդները հարկային մարմնի տեղեկատվական բազայում ինքնաշխատ եղանակով զրոյացվում են:

6. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների լուծարման (անհատ ձեռնարկատերերի հաշվառումից հանման) ընթացքում հարկային մարմնի կողմից տրամադրվում է պետական բյուջեի գծով պարտավորությունների բացակայության վերաբերյալ տեղեկանք:

7. Սույն հոդվածի 1-ին մասում նշված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի գերավճարի մնացորդի հաշվանցումը կամ միաժամանակ հաշվանցումն ու վերադարձը իրականացվում են կամերալ ուսումնասիրությամբ:

Հոդված 8. Անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից, և նրա գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված առևտրային կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի ցանկը Արցախի Հանրապետության կառավարությունը հաստատում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկամսյա ժամկետում:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 2-րդ մասի «ժա» կետից և 8-րդ հոդվածի չորրորդ պարբերությունից հանել «, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների» բառերը:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում:»:

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի «զ» կետից հանել                                    «, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները)» բառերը:

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածում՝

1) «ժա» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժբ» կետ.

«ժբ/ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների հարկվող օբյեկտի որոշման նպատակով այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն դեռևս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու և այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում՝ անկախ սույն հոդվածի «ժա» կետի դրույթներից։»։

Հոդված 5. Օրենքի 32-րդ հոդվածի`

1) 1-ին մասում «10 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար` 10 տոկոս դրույքաչափով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից` 5 տոկոս դրույքաչափով» բառերով,

2) 2-րդ մասից հանել «, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց» բառերը:

Հոդված 6. Օրենքի 32-րդ և 67-րդ հոդվածներում «20» թվերը փոխարինել «18» թվերով:

Հոդված 7. Օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող,  էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:»:

Հոդված 8. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 38.1-ին հոդված.

«Հոդված 38.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են սույն օրենքի 32-րդ հոդվածի     1-ին մասով սահմանված դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողներիգործունեության այդ մասով:»:

Հոդված 9.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 2-րդ և 4-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև պատերազմական գործողությունների ավարտը ստացված վարկի կամ այլ գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։

3. Սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը գործում է մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը:

4. Սույն օրենքի  6-րդ և 8-րդ հոդվածների գործողությունը տարածվում է 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած:

5. Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված արտոնությունից օգտվող` էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողները շարունակում են օգտվել արտոնությունից մինչև Օրենքով սահմանված ժամկետի լրանալը: Ընդ որում, Օրենքի 38-րդ հոդվածով սահմանված` ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը չգերազանցելու դրույթը տարածվում է նաև վերջիններիս վրա:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 35-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ կետ

«36) պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն մասի 20-րդ կետի դրույթներից:»:

Հոդված 2. Օրենքի 9.1-ին հոդվածի 2-րդ մասի՝

1) 2-րդ կետում «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով,

2) 3-րդ կետում «եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով,

3) 4-րդ կետում «եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը» բառերը փոխարինել «տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը» բառերով:

Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է ամսական հարկվող եկամտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն մասի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված դեպքերի.

Ժամանակահատվածը

Եկամտային հարկի դրույքաչափը

 

2021 թվականի հունվարի 1-ից

15 տոկոս

 

2022 թվականի հունվարի 1-ից

14 տոկոս

 

2023 թվականի հունվարի 1-ից

13 տոկոս

»,

 

2) 1.1-ին կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով,

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.2-րդ կետ.

«1.2 բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված  հարկային գործակալը աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 3 տոկոս դրույքաչափով:»,

4) 2-րդ կետում «20 տոկոս դրույքաչափով» բառերը փոխարինել «սույն մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով» բառերով:

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 8.1-ին մասում և 25-րդ հոդվածի 4-րդ մասում «20» թվերը փոխարինել «13» թվերով:

Հոդված 5. Օրենքի 19-րդ հոդվածի 1-ին մասում «և 8-րդ» բառերը փոխարինել «, 8-րդ և 8.1-ին» բառերով:

Հոդված 6. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 21.1-ին հոդված.

«Հոդված 21.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման  առանձնահատկությունները

1. Անհատ ձեռնարկատերերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար ազատվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից:

2. Անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից իրենց հաշվառման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը սույն հոդվածով սահմանված հաշվետու տարիների համար ներկայացվում է յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը ներառյալ, բացառությամբ 2020 թվականի հաշվետու տարվա, որի համար ներկայացվում է մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Նոր ստեղծված (հաշվառում ստացած) անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև հաշվառման ամսվան հաջորդող ամսվա 1-ը ներառյալ:»:

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից հետո սույն օրենքով սահմանված անձանց ներված՝ մինչև պատերազմական գործողությունների ավարտը ստացված վարկի կամ այլ գումարների, դրանց գծով հաշվարկված տոկոսների, տույժերի և (կամ) տուգանքների նկատմամբ։

3. Սույն oրենքի 2-րդ հոդվածը տարածվում է 2021 թվականի հունվարի 1-ից հետո վարձու աշխատողներին և անհատ ձեռնարկատերերին վերադարձման ենթակա եկամտային հարկի գումարների վրա:

4. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի հաշվետու տարվանից սկսած:

5. Օրենքի 21.1-ին հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից օգտվող անհատ ձեռնարկատերերի մասով 2021 թվականի հունվարի 20-ի դրությամբ կատարվում է Օրենքի 11-րդ հոդվածի 8.2-րդ մասով 2020 թվականի համար հաշվարկված նվազագույն եկամտային հարկի վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) անհատ ձեռնարկատիրոջը վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ ««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 15-րդ հոդվածի 30-րդ, 33-րդ և 34-րդ կետերում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին կետում՝

1) առաջին պարբերությունից հանել «, բացառությամբ` սույն հոդվածով սահմանված դեպքերի» բառերը,

2) երկրորդ և երրորդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել,

3) չորրորդ պարբերությունում «վճարումը» բառից հետո լրացնել «, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի» բառերը,

4) չորրորդ պարբերությունից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողները 2021 թվականի հունվարի 1-ից հետո կարող են հաշվանցել նաև առանց ապրանք մատակարարողներին, աշխատանք կատարողներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու:»,

5) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են`

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.

բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:»:

Հոդված 3. Օրենքի 243-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

Հոդված 4. Օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ կետի՝

1) «ա» ենթակետում «ձեռքբերումների գծով» բառերից առաջ լրացնել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ» բառերը,

2) «բ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«բ. ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերումների գծով նաև այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,»:

Հոդված 5. ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-88 օրենքի 3-րդ հոդվածում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

Հոդված 6.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. ԱԱՀ վճարողները առանց ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների դիմաց վճարում կատարելու ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կարող են կատարել միայն սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կատարվող ձեռքբերումների, ընդունվող աշխատաքների և (կամ) ստացվող ծառայությունների մասով, իսկ մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կատարված ձեռքբերումների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների մասով ԱԱՀ-ի գծով հաշվանցումները կատարվում են մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը սահմանված կարգով:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Առևտրի հարկի մասին» 2002 թվականի ապրիլի 30-ի ՀՕ-207 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի 2-րդ մասի «բ», «դ» և 12-րդ հոդվածի 31-ին կետերն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 6. Առևտրի հարկի գործողության դադարումը

1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածով նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը:»:

 

Հոդված 3. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են հետևյալ դրույքաչափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույթները՝

1) 2021 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոս դրույքաչափով.

2) 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս դրույքաչափով:»,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի (ներառյալ` ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական վճարի գումարները), ինչպես նաև Արցախի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման մաքսային հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի, հաշվարկված մաքսատուրքի, ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի կամ ներմուծման հարկային հայտարարագրերում արտացոլված` ԱԱՀ-ով հարկման բազայի, հաշվարկված ԱԱՀ-ի, ակցիզային հարկի և (կամ) բնապահպանական հարկի հանրագումարի (այսուհետ` ապրանքներ ձեռք բերելու ծախսեր)` 2021 թվականի հունվարի 1-ից 1 տոկոսը կազմող գումարի չափով, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոսը կազմող գումարի չափով: Եթե սույն մասով սահմանված նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է հարկվող օբյեկտի 1 տոկոսից պակաս գումար, ապա ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով նվազեցումը կատարվում է այն չափով, որ առևտրի հարկի գումարը կազմի հարկվող օբյեկտի 1 տոկոսը: Սույն մասին համապատասխան` առևտրի հարկի գումարից ապրանքներ ձեռք բերելու ծախսերի գծով չնվազեցված մասը (այդ թվում` հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի բացակայության դեպքում)` սույն մասի պահանջների պահպանմամբ, նվազեցվում է հետագա հաշվետու ժամանակաշրջանների համար հարկվող օբյեկտի նկատմամբ հաշվարկվող առևտրի հարկի գումարից:»:

 

Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Առևտրի հարկ վճարողները հարկի գումարը հաշվետու ժամանակաշրջանի գործունեության արդյունքներով մինչև հաջորդ ամսվա 20-ը պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում ձևավորվող հարկվող օբյեկտի նկատմամբ սույն օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափի կիրառությամբ հաշվարկված առևտրի հարկի գումարի և սույն օրենքի 8-րդ հոդվածի 1.1-ին մասով սահմանված կարգով հաշվարկված՝ առևտրի հարկի գումարից նվազեցվող գումարի տարբերությունը:»:

 

Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Առևտրի հարկ վճարողների կողմից յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի առևտրի հարկի հաշվարկում հարկի գումարը սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկվող չափից պակաս ցույց տալու դեպքում գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում ` գանձվում է պակաս ցույց տրված հարկի գումարը, ինչպես նաև տուգանք` այդ գումարի 40 տոկոսի չափով:

4. Եթե հարկ վճարողը, սույն օրենքի համաձայն, առևտրի հարկ վճարող լինելու պայմաններին չբավարարելու կամ առևտրի հարկ վճարող լինելու դադարեցման հիմքերի առկայության դեպքում շարունակել է իրեն համարել առևտրի հարկ վճարող, ապա այդ փաստերը ստուգմամբ հայտնաբերվելու դեպքում կատարվում է հարկային պարտավորությունների վերահաշվարկ` հիմք ընդունելով հարկման կարգերի փոփոխությունը և վճարած առևտրի հարկի մեջ սույն օրենքով սահմանված ԱԱՀ-ի և (կամ) շահութահարկի հաշվարկային մեծությունները:»:

 

Հոդված 6. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից։

        

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 97.1-ին հոդվածով.

«Հոդված 97.1. Հաստատագրված վճարից ազատումը

1. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու ամիսների համար սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «գ», «դ», «ե», «է», «թ», «ժ», «ժե», «ժթ», «ժթ.1», «ի», «իա», «իբ» և «իգ» կետերով նախատեսված գործունեություններն ազատվում են հաստատագրված վճարից:»:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 «ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Արտոնագրային վճարների մասին» 2011 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-91-Ն օրենքում (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածի 8-րդ մասում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

 

Հոդված 2. Օրենքում լրացնել հետևյալ բովանդակությամբ 8.1-ին հոդված.

«Հոդված 8.1. Արտոնագրային վճարից ազատումը

1. 2021 թվականի հունվարի 1-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու ժամանակահատվածի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար սույն օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներում նշված գործունեություններն ազատվում են արտոնագրային վճարից:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո քսանօրյա ժամկետում կատարվում է Օրենքի անբաժանելի մաս համարվող N 1 և N 2 հավելվածներով նախատեսված գործունեություն իրականացնողների 2021 թվականի (եռամսյակ, կիսամյակ, ինն ամիս, տարի) համար հաշվարկված արտոնագրային վճարի վերահաշվարկ, և ավել վճարված գումարն ուղղվում է հարկ վճարողի ապագայում առաջացող արտոնագրային վճարի մարմանը և (կամ) վերադարձվում:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 «ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» 2004 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-168 օրենքի 4-րդ հոդվածի 3-րդ մասի «դ3» կետում «2021 թվականի» բառերը փոխարինել «2026 թվականի» բառերով:

 

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

«ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Կուտակային կենսաթոշակների մասին» 2019 թվականի հունիսի 27-ի ՀՕ-65-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «հաշմանդամ» բառից հետո լրացնել «, որի հաշմանդամության խումբը սահմանվել է անժամկետ» բառերը:

 

Հոդված 2. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 5-րդ և 6-րդ մասերում «2020 թվականի» բառերը փոխարինել «2021 թվականի» բառերով,

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-ին մաս.

«6.1. 2022 թվականի հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը ներառյալ սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում և սույն հոդվածի 2-րդ մասում նշված` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող անձանց համար`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված սոցիալական վճարը հաշվարկվում է հետևյալ կերպ.

աշխատավարձի ամսական չափը

սոցիալական վճարի չափը` հաշվարկված աշխատավարձի նկատմամբ

մինչև 500 000 ՀՀ դրամը ներառյալ

3,5 տոկոսը

500 000-ից ավելի ՀՀ դրամ

10 տոկոսի և 32 500 ՀՀ դրամի տարբերության չափով

 

2) կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 32 500 ՀՀ դրամը:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Հարկերի մասին» 1998 թվականի հունիսի 16-ի ՀՕ-23 օրենքի               20.2-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետում ««ժգ»» բառից առաջ լրացնել ««գ.1»,» բառը:

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

       

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

 

«ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ (ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

 

Հոդված 1. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» 1999 թվականի փետրվարի 12-ի ՀՕ-52 օրենքն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 2. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

       

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ

ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1.

1. Սույն օրենքը կարգավորում է կազմակերպությունների և ֆիզիկական անձանց, այդ թվում` անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` հարկ վճարող) համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ սահմանելու ու արտոնությունների կիրառման հետ կապված հարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է նաև պատերազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած այն հարկ վճարողների վրա, որոնց նկատմամբ «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքով հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ չեն սահմանվել:

Հոդված 2.

1. Սույն օրենքի գործողությունը սույն օրենքով սահմանված դեպքերում ու կարգով տարածվում է այն հարկ վճարողների վրա, որոնք սույն օրենքի 3-րդ հոդվածում նշված ժամկետում ունեն շահութահարկի, եկամտահարկի, եկամտային հարկի, ակցիզային հարկի, ավելացված արժեքի հարկի, հաստատագրված վճարների, առևտրի հարկի, պարտադիր սոցիալական ապահովության վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների), տարեկան պետական տուրքի ու բնապահպանական և բնօգտագործման վճարների գծով ապառքներ, տույժեր և (կամ) տուգանքներ, ինչպես նաև հարկային օրենսդրությունը խախտելու համար սահմանված տուգանքներ (բացառությամբ օրենքով համայնքների բյուջեներ մուտքագրվող հարկերի գծով չվճարման համար սահմանված տուգանքների), «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին», «Դրամարկղային գործառնությունների մասին» օրենքների պահանջների խախտման համար սահմանված տուգանքներ (այսուհետ` հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն):

Հոդված 3.

1. 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային և այլ պարտադիր վճարների գծով մինչև 10 000 000 ՀՀ դրամ ներառյալ ապառքներ (այդ թվում` ստուգման ակտերով) ունեցող հարկ վճարողներն ազատվում են սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ապառքների, տույժերի և (կամ) տուգանքների վճարումից:

2. 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային և այլ պարտադիր վճարների գծով 10 000 000 ՀՀ դրամը գերազանցող ապառքներ (այդ թվում` ստուգման ակտերով) ունեցող հարկ վճարողներն ազատվում են սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված տույժերի և (կամ) տուգանքների վճարումից : Սույն մասում նշված հարկ վճարողները ազատվում են նաև սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված` 10 000 000 ՀՀ դրամ գումարի չափով  ապառքների վճարումից` 10 000 000 ՀՀ դրամը գերազանցող ապառքները սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցով և կարգով մարելու, ինչպես նաև սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ժամանակացույցի ավարտին ժամկետանց հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ չունենալու դեպքում:

3. 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ հարկային և այլ պարտադիր վճարների գծով բացառապես տույժեր և (կամ) տուգանքներ (այդ թվում` ստուգման ակտերով) ունեցող հարկ վճարողներն ազատվում են սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված տույժերի և (կամ) տուգանքների վճարումից:

4. Սույն հոդվածում նշված հարկ վճարողների կողմից 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված ապառքները, տույժերը և (կամ) տուգանքները կամ դրանց մի մասը վճարած լինելու դեպքում հարկային մարմնի կողմից կատարվում է վերահաշվարկ, և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) հարկ վճարողին վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

5. Սույն հոդվածի 1-ին մասում նշված հարկ վճարողների կողմից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 1-ը կատարված ձեռքբերումների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների մասով հետաձգված ավելացված արժեքի հարկի գումարների գծով 2020 թվականի հոկտեմբերի 1-ից հետո ներկայացված ավելացված արժեքի հարկի հաշվարկներով հաշվանցումներ կատարելու և դեբետային մնացորդ հայտարարագրելու դեպքում ապառքի գումարը մարվում է` հաշվի առնելով դեբետային մնացորդը: Սույն մասում նշված դեպքում հարկային մարմնի կողմից տասնօրյա ժամկետում հարկ վճարողի մոտ իրականացվում են ուսումնասիրություններ:

6. Եթե հարկ վճարողի հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մասով առկա է օրինական ուժի մեջ մտած դատական ակտ, որը գտնվում է հարկադիր կատարման ընթացքում, ապա հարկային մարմինը սույն հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված պահանջները բավարարող հարկ վճարողների մասով սույն օրենքով սահմանված արտոնությունը կիրառելուց, իսկ սույն հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողների մասով ժամանակացույցը կնքելուց հետո մեկամսյա ժամկետում դիմում է դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը համապատասխան կատարողական թերթը վերադարձնելու և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 41-րդ հոդվածի 1-ին մասի «ժ» կետի համաձայն կատարողական վարույթն ավարտելու համար: Սույն մասով նախատեսված դեպքերում հարկային մարմնի դիմումով ավարտված կատարողական վարույթների վրա չի տարածվում «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 68-րդ հոդվածի 4-րդ մասի երկրորդ պարբերությամբ սահմանված պահանջը:

 Հոդված 4.

1. Հարկային մարմինը մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ ունեցող հարկ վճարողներին փոստային կապի ծառայության (հետադարձ ծանուցմամբ) կամ անհատական հանձնման միջոցով տրամադրում է ծանուցում` հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույց կնքելու և սույն օրենքով սահմանված արտոնություններից օգտվելու հնարավորության մասին:

2. Ծանուցումն ուղարկվում է կազմակերպության գտնվելու վայրի կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) բնակության վայրի կամ հարկային մարմնին հայտնի՝ կազմակերպության կամ ֆիզիկական անձի (անհատ ձեռնարկատիրոջ) այլ հասցեով:

3. Ծանուցումը համարվում է պատշաճ, եթե այն ստորագրությամբ հանձնվել է կազմակերպության ներկայացուցչին կամ ֆիզիկական անձին (անհատ ձեռնարկատիրոջը) կամ վերջինիս ներկայացուցչին:

Հոդված 5.

1. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողները կարող են մինչև 2021 թվականի մարտի 1-ը դիմել իրենց հաշվառման վայրի հարկային մարմին` սույն օրենքին համապատասխան հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների մարման ժամանակացույցի հաստատման համար:

2. Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված կարգով պատշաճ ձևով չծանուցված հարկ վճարողի պատասխանատու պաշտոնատար անձինք (տնօրեն, կառավարիչ և այլն) կարող են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին դիմել մինչև սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված ժամանակացույցի մարման վերջնաժամկետները:

Հոդված 6.

1. Հարկային մարմինը տասն աշխատանքային օրվա ընթացքում սույն օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողի դիմումի հիման վրա վերջինիս հետ կազմում է ժամանակացույց, որով հարկ վճարողը պարտավորվում է վճարել սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքները հետևյալ կարգով.

1) մինչև 3 000 000 ՀՀ դրամ (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2022 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ տասներկուերորդ մասը.

2) 3 000 000 ՀՀ դրամից մինչև 10 000 000ՀՀ դրամ  (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2023 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ քսանչորսերորդ մասը.

3) 10 000 000 ՀՀ դրամից մինչև 30 000 000 ՀՀ դրամ  (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2024 թվականի փետրվարի 29-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ երեսունվեցերորդ մասը.

4) 30 000 000 ՀՀ դրամ և ավելի (առանց արտոնության գումարի) հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառք ունեցող հարկ վճարողներն ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած 2021 թվականի մարտի 1-ից մինչև 2025 թվականի փետրվարի 28-ը` յուրաքանչյուր ամիս վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի` առանց արտոնության գումարի, առնվազն մեկ քառասունութերորդ մասը.

5) սույն օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքում հարկ վճարողները, կախված հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարի մեծությունից, ըստ սահմանված ժամանակացույցի մարում են գումարները սկսած հաշվառման վայրի հարկային մարմին դիմելու ամսվանից մինչև սույն մասի 1-ին, 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում սահմանված ժամկետը` յուրաքանչյուր ամիս հավասարաչափ վճարելով հարկային և այլ պարտադիր վճարների գծով ապառքի գումարը` առանց արտոնության գումարի:

Հոդված 7.

1. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ժամանակացույցի առաջին իսկ խախտման դեպքում ժամանակացույցը համարվում է խզված, և հարկային մարմինը կիրառում է օրենքով սահմանված՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների հարկադիր կատարման միջոցներ, իսկ օրինական ուժի մեջ մտած դատական ակտի առկայության դեպքում՝ տասնօրյա ժամկետում կատարողական թերթը ներկայացնում կատարման:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ժամանակացույցի գործողության ընթացքում հարկ վճարողների կողմից հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող ճշտված հաշվարկ-հաշվետվություններ ներկայացվելու դեպքում հարկային մարմնի կողմից հարկ վճարողների մոտ տասնօրյա ժամկետում իրականացվում են ուսումնասիրություններ:

3. Սույն օրենքի 6-րդ հոդվածում նշված ժամանակացույցի գործողության ընթացքում հարկ վճարողների կողմից ժամանակացույցում չընդգրկված ժամանակահատվածների համար հարկային և այլ պարտադիր վճարների գծով ժամկետանց պարտավորություններ ունենալու դեպքում հարկային մարմինը կարող է կիրառել օրենքով սահմանված՝ հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների հարկադիր կատարման այլ միջոցներ:

4. Սույն օրենքի 2-րդ հոդվածում նշված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություն ունեցող այն հարկ վճարողները, որոնց նկատմամբ ներկայացվել են բռնագանձման հայցեր, կարող են հարկային մարմնի հետ կնքել հաշտության համաձայնություն:

Հոդված 8.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերում նշված հարկ վճարողների  նկատմամբ նույն մասերով սահմանված արտոնությունները, ինչպես նաև 3-րդ հոդվածի 2-րդ մասում նշված հարկ վճարողների նկատմամբ նույն մասի 1-ին նախադասությամբ սահմանված արտոնությունները, հարկային մարմնի կողմից կիրառվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված ժամկետում արտոնությունը կիրառելու նպատակով  հարկային մարմնի կողմից տասնօրյա ժամկետում ուսումնասիրություններ են իրականացվում այն հարկ վճարողների մոտ, որոնց կողմից 2021 թվականի հունվարի 1-ից հետո ներկայացվել են հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորության գումարները նվազեցնող կամ հաշվանցվող գումարներն ավելացնող ճշտված հաշվարկ-հաշվետվություններ, որի հետևանքով 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ բավարարում են սույն օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

«ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ ««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՐՏՈՆԱԳՐԱՅԻՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀՍԿԻՉ-ԴՐԱՄԱՐԿՂԱՅԻՆ ՄԵՔԵՆԱՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ««ԿՈՒՏԱԿԱՅԻՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻ ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ, ՆՈՐՈԳՄԱՆ ԵՎ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՀԱՄԱՐ ԿԱՏԱՐՎՈՂ ՀԱՏԿԱՑՈՒՄՆԵՐԻ (ՄԱՍՀԱՆՈՒՄՆԵՐԻ) ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՀԱՐԿԱՅԻՆ ԵՎ ԱՅԼ ՊԱՐՏԱԴԻՐ ՎՃԱՐՆԵՐԻ ԳԾՈՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը. Օրենքների նախագծերի փաթեթի ներկայացման անհրաժեշտությունը պայմանավորված է պատերազմական գործողությունների հետևանքով հարկ վճարողների մոտ առաջացած խնդիրների համապարփակ կարգավորման և գործարարության համար առավել բարենպաստ հարկային դաշտի ձևավորման անհրաժեշտությամբ:

 

Առկա իրավիճակը.

1. Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմական գործողությունների ժամանակահատվածում հարկ վճարողների մոտ առաջացել են մի շարք խնդիրներ` կապված հաշվարկ-հաշվետվությունների ժամանակին չներկայացման, հարկերի և այլ պարտադիր վճարների չվճարման կամ ուշ վճարման հետ, որոնց հետևանքով առաջանում են տույժեր և տուգանքներ: Բացի այդ, մի շարք կազմակերպություններ պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններին անհատույց տրամադրել են ապրանքներ, որոնց մասով առաջանում են հարկային պարտավորություններ:

Կարգավորման ենթակա են նաև Արցախի Հանրապետության վերահսկողությունից դուրս մնացած համայնքներում գործող հարկ վճարողների հարկման հետ կապված հարաբերությունները:

2. «Շահութահարկի մասին» և «Եկամտային հարկի մասին» օրենքներով՝

1) պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի վարկի գումարը, տոկոսները, տույժերը և տուգանքները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներելու դեպքում վերջինիս համար առաջանում են շահութահարկի գծով պարտավորություններ, իսկ ֆիզիկական անձի մոտ՝ եկամտային հարկի գծով պարտավորություններ: Խնդիրը կայանում է նրանում, որ օրենքների այդ դրույթները խոչընդոտ են հանդիսանում բանկի կամ վարկային կազմակերպության կողմից վերոնշյալ անձանց պարտավորությունների ներման համար.

2) պատերազմական գործողությունների հետևանքով տնտեսավարող սուբյեկտները կրել են զգալի վնասներ, իսկ  տնտեսությունը ներդրումների կարիք ունի, ուստի նպատակահարմար է շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողներին որոշակի ժամկետով ազատել շահութահարկի վճարումից, միաժամանակ նվազեցնելով բանկային, հեռահաղորդակցության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտների  համար շահութահարկի դրույքաչափը: Նմանատիպ ձևով նպատակահարմար է անհատ ձեռնարկատերերին ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտների մասով ազատել եկամտային հարկի վճարումից` ապահովելով նրանց գործունեության շարունակականությունը:

3. «Եկամտային հարկի մասին» օրենքով՝

1) հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձ իրականացվում է, եթե դիմումի ներկայացման պահին հարկային գործակալը չունի եկամտային հարկի գծով պարտավորություն: Խնդիրը կայանում է նրանում, որ եկամտային հարկի վերադարձը կատարվում է եռամսյակային կտրվածքով` ելնելով տվյալ եռամսյակի յուրաքանչյուր ամսվա ընթացքում վարձու աշխատողի մասով հաշվարկված եկամտային հարկի մեծությունից, մինչդեռ վճարման հանգամանքը հաշվի է առնվում բոլոր ժամանակահատվածների մասով, ինչը գործնականում խնդիրներ է առաջ բերում.

2) վարձու և քաղաքացիաիրավական պայմանագրերով աշխատող  ֆիզիկական անձանց եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 20 տոկոս դրույքաչափով: Խնդիրը կայանում է նրանում, որ հետպատերազմական իրավիճակում անհրաժեշտություն է առաջացել ավելի ինտենսիվ քայլեր իրականացնել զբաղվածության խրախուսման համար` աշխատանքի դիմաց ստացվող եկամտի գծով հարկային բեռի նվազեցման միջոցով: Նմանատիպ քայլեր են անհրաժեշտ նաև գյուղատնտեսական արտադրանքի արտադրությունում ընդգրկված ֆիզիկական անձանց աշխատանքը խրախուսելու համար:

4. «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով`

1) Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները, բնակարանային շինարարությունը և ոռոգման ջրի մատակարարման գործարքները 2021 թվականի հունվարի 1-ից պետք է հարկվեն ավելացված արժեքի հարկով, ինչը կխոչընդոտի ոլորտների գործունեությանը.

2) ԱԱՀ-ի հաշվանցումների մասով կիրառվում է դրամարկղային եղանակ, ինչը նպատակ ունի բացառել հարկ վճարողների կողմից ավել հաշվանցումների (պակասեցումների) կատարումը: Հաշվի առնելով, որ ներկայումս հարկային հաշիվները դուրս են գրվում բացառապես էլեկտրոնային համակարգի միջոցով, այս դրույթը կորցրել է իր նպատակայնությունը և հարկ վճարողների համար լրացուցիչ հաշվառման բարդություններ է ստեղծում:

5. «Առևտրի հարկի մասին» օրենքով առևտրի հարկը հաշվարկվում է իրացման շրջանառության մեծությունից ելնելով` առանց հաշվի առնելու հարկ վճարողների կողմից ձեռք բերված ապրանքների փաստաթղթավորված լինելու հանգամանքը, ինչը չի խրախուսում հարկ վճարողներին կատարել փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումներ: Բացի այդ, պատերազմական գործողությունների հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ոլորտում գործող հարկ վճարողների համար ստեղծել ավելի նպաստավոր պայմաններ:

6. «Հաստատագրված վճարների մասին» և «Արտոնագրային վճարների մասին» օրենքներով սահմանված վճարները վճարվում են անկախ հարկ վճարողի կողմից ստացված փաստացի եկամտի մեծությունից, այսինքն` վերջիններիս հաշվարկման հիմքում դրված են ֆիզիկական բնութագրիչներ: Ներկայիս իրավիճակով պայմանավորված` նպատակահարմար է հաստատագրված և արտոնագրային վճարներով հարկվող գործունեություններն ազատել հարկումից, ինչը կխթանի փոքր ու միջին ձեռնարկատիրության զարգացումը` ապահովելով աշխատատեղեր:

7. «Արտոնագրային վճարների մասին» և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքներով փոքր ձեռնարկատիրության մի շարք ոլորտներում (մեկ աշխատատեղով վարսավիրական ծառայությունների, հագուստի, կոշիկի նորոգման, ավտոտեխսպասարկման և այլն) 2021 թվականի հունվարի 1-ից  պետք է ներդրվեն  հսկիչ-դրամարկղային մեքենաներ:

8. «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքով 2019 թվականի հուլիսի 1-ից Արցախի Հանրապետությունում ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգ, որի մասնակիցը կուտակում է իր եկամտի 10 տոկոսը՝ 2,5 տոկոսը վճարում է անձը, 7,5 տոկոսը՝ պետությունը։ 2021 թվականի հունվարի 1-ից մասնակիցը պետք է վճարի 5 տոկոս, ինչը վերջինիս համար լրացուցիչ բեռ է:

9. Ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը նախատեսվում է հարկել հաստատագրված վճարների համակարգով, որի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել «Հարկերի մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություն:

10. «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքը ի սկզբանե նախատեսված էր ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, վերակառուցման, նորոգման և պահպանման նպատակով բյուջեի եկամուտների ապահովմանը: Միևնույն ժամանակ, վճարողներ են համարվում իրավաբանական անձինք, իսկ նույն գործունեությամբ զբաղվող անհատ ձեռնարկատերերը վճարողներ չեն հանդիսանում: Նմանատիպ ձևով` կախված հարկման ռեժիմից՝ իրավաբանական անձը կարող է համարվել ավտոճանապարհային մասհանում կատարող կամ չկատարող, ինչը չի ապահովում հարկման  արդարացիության սկզբունքը: 

11. Ներկայումս 3800-ից ավելի հարկ վճարողներ ունեն հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորություններ, որոնց մարումը պատերազմական գործողությունների հետևանքով դարձել է խնդրահարույց: Ելնելով ստեղծված իրավիճակից՝ նպատակահարմար է հայտարարել համաներում, ինչը հնարավորություն կընձեռի բիզնեսին ձեռք բերել շրջանառու միջոցներ` ապահովելով գործունեության շարունակականությունը:

 

Կարգավորման նպատակները.

1. «Պատերազմական գործողությունների հետևանքով հարկային արտոնություններ սահմանելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

  • 2020 թվականի սեպտեմբերի 27-ից մինչև 2021թ. հունվարի 31-ն ընկած ժամանակահատվածում հարկային մարմին ներկայացման ենթակա  հաշվարկ-հաշվետվությունների, տեղեկությունների և այլ փաստաթղթերի ներկայացման ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը.
  • հարկերի և այլ պարտադիր վճարների վճարման ժամկետը երկարաձգել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը.
  • հնարավորություն տալ հարկ վճարողներին պատերազմական գործողությունների ժամանակահատվածում էլեկտրոնային համակարգի միջոցով դուրս չգրված հարկային հաշիվները դուրս գրել մինչև 2021 թվականի փետրվարի 20-ը.
  • հարկ վճարողների կողմից պետական և տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման մարմիններին նվիրատվությամբ մատակարարված ապրանքներն ազատել ավելացված արժեքի հարկից, ակցիզային հարկից և (կամ) առևտրի հարկից.
  • հնարավորություն տալ հարկ վճարողներին վաճառքի նպատակով ձեռքբերված ապրանքները պատերազմական գործողությունների հետևանքով փաստացի կորստի, ոչնչացման, վնասման կամ որակական հատկանիշների անկման դեպքում դուրս գրել` չառաջադրելով հարկային պարտավորություն.
  • պատերազմական գործողությունների հետևանքով բացառապես Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած համայնքներում փաստացի գործունեություն իրականացրած (բացառությամբ էներգետիկայի, հանքարդյունահանման բնագավառում գործունեություն իրականացնողների և իր բնույթով պայմանավորված իրականացման մշտական վայր չունեցող գործունեության տեսակների (բացառությամբ ուղևորափոխադրման գործունեության)) առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին ազատել հաշվարկ-հաշվետվություններ ներկայացնելու պարտականությունից, չվճարված հարկային և այլ պարտադիր վճարների գծով պարտավորությունների կատարումից, գերավճարները վերադարձնել առանց ստուգումների` կամերալ ուսումնասիրությամբ, լուծարման դեպքում տրամադրել տեղեկանք պարտավորությունների բացակայության վերաբերյալ, ապրանքային մնացորդները հարկային մարմնի տեղեկատվական բազայում զրոյացնել ինքնաշխատ տարբերակով, վերադարձնել 2020 թվականի համար կատարված շահութահարկի (եկամտային հարկի) կանխավճարներն ու եկամտային հարկի նվազագույն վճարները:

2. ««Շահութահարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

  • պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի վարկի գումարը, տոկոսները, տույժերը և տուգանքները բանկի կամ վարկային կազմակերպության կողմից ներելու դեպքում այդ գումարները շահութահարկով չհարկել.
  •  2020 թվականի հաշվետու տարվանից սկսած բանկային, հանքարդյունահանման, էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառների համար շահութահարկի դրույքաչափը նվազեցնել` սահմանելով 18 տոկոս, 2021 թվականի հունվարի 1-ից՝ էներգետիկայի և հեռահաղորդակցության բնագավառների համար 10 տոկոս.
  • 2020-2022 թվականներին շահութահարկի վճարումից ազատել շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողներին, բացառությամբ էներգետիկայի և  հեռահաղորդակցության բնագավառներում գործունեություն իրականացնող  հարկ վճարողների: Ըստ այդմ, 2021 թվականին վերջիններիս կվերադարձվեն 2020 թվականի համար կատարված կանխավճարները: Միաժամանակ առաջարկվում է արտոնության ժամկետի ավարտից հետո շահութահարկի դրոյքաչափը սահմանել 5 տոկոս.
  •  «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքի ուժը կորցրած ճանաչվելու հետ կապված կատարել համապատասխան խմբագրական փոփոխություն:

3. ««Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝

  • պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները եկամտային հարկով հարկման առումով դիտել որպես նվազեցվող եկամուտ (չհարկել եկամտային հարկով).
  • հիպոտեկային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձ իրականացնել, եթե հարկային գործակալն ամբողջությամբ կատարել է տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը` առանց հաշվի առնելու նախորդ ժամանակահատվածների համար պարտավորությունների առկայությունը.
  • նվազեցնել եկամտային հարկի դրույքաչափը` սահմանելով 2021 թվականին՝ 15 տոկոս, 2022 թվականին՝ 14 տոկոս,  իսկ 2023 թվականի հունվարի 1-ից` 13 տոկոս.
  • բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված հարկ վճարողի մոտ  վարձու աշխատանք կատարող ֆիզիկական անձանց համար աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը սահմանել  3 տոկոս.
  • անհատ ձեռնարկատերերի համար սահմանել եկամտային հարկի ժամկետային արտոնություն` 2020, 2021 և 2022 թվականներին ազատելով ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից, միաժամանակ հնարավորություն ընձեռելով բոլոր անհատ ձեռնարկատերերին հրաժարվել նշված արտոնությունից` այդ մասին մինչև հաշվետու տարվա հունվարի 20-ը հարկային մարմին ներկայացնելով գրավոր դիմում, ինչի արդյունքում վերջիններիս մոտ որպես անհատ ձեռնարկատեր գործունեություն իրականացրած ժամանակահատվածի համար կհաշվարկվի աշխատանքային ստաժ:

4. ««Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ու ««Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է`

  • Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը, գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները, բնակարանային շինարարությունը և ոռոգման ջրի մատակարարման գործարքները մինչև 2026 թվականի հունվարի 1-ը չհարկել ավելացված արժեքի հարկով.
  • ԱԱՀ-ի հաշվանցում կատարել մատակարարի հարկային հաշվի հիման վրա` հաշվի ստացման հաշվետու ժամանակահատվածում` անկախ փաստացի վճարում կատարած լինելու հանգանամքից:

5. ««Առևտրի հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է`

  • վերանայել առևտրի հարկի դրույքաչափը` հնարավորություն ընձեռելով հարկ վճարողներին փաստաթղթերով հիմնավորված ձեռքբերումների մասով կատարել նվազեցումներ, և առևտրի հարկը վճարել 1 տոկոս դրույքաչափով: Մասնավորապես, առևտրի հարկի դրույքաչափը իրացման շրջանառության նկատմամբ 2021 թվականի համար սահմանել 2 տոկոս, իսկ 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս` դրանից նվազեցնելով վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով փաստաթղթերով հիմնավորված ծախսերի 1 տոկոսը (2022 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոսը): Եթե նվազեցումներից հետո առևտրի հարկի գումարը կազմում է իրացման շրջանառության 1 տոկոսից պակաս գումար, ապա առևտրի հարկը կհաշվարկվի 1 տոկոս դրույքաչափով, իսկ չնվազեցված մասը կնվազեցվի հետագա հաշվետու ժամանակաշրջաններում.
  • հստակեցնել օրենքում տեղ գտած տարընթերցումները, ինչպես նաև «Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքի ուժը կորցրած ճանաչվելու հետ կապված կատարել համապատասխան խմբագրական փոփոխություն:

          6. ««Հաստատագրված վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է երեք տարի ժամկետով հարկ վճարողներին ազատել հաստատագրված և արտոնագրային վճարների կատարումից, բացառությամբ գազալիցքավորման և ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունների համար սահմանված հաստատագրված վճարների:

7. ««Արտոնագրային վճարների մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և ««Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերով առաջարկվում է փոքր ձեռնարկատիրության մի շարք ոլորտների համար հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման ժամկետն երկարաձգել մինչև 2026 թվականի հունվարի 1-ը:

8. ««Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է մեկ տարի ժամկետով երկարաձգել կուտակային հատկացումների մասով պետության և քաղաքացիների մասնակցության մասնաբաժինը, իսկ 2022 թվականի հունվարի    1-ից աստիճանաբար բարձրացնել սոցիալական վճարի դրույքաչափը սահմանելով 3,5 տոկոս, 2023 թվականի հունվարի 1-ից՝ 5 տոկոս՝ այդ կերպ ապահովելով պետության և քաղաքացիների մասնակցության հավասարության սկզբունքը:

9. ««Հարկերի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է հստակեցնել եռամսյա ժամկետով հարկային արտոնությունից չօգտվող հարկ վճարողների շրջանակը՝ դրանում ներառելով նաև ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողներին:

10. ««Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումների (մասհանումների) մասին» օրենքն ուժը կորցրած ճանաչելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել օրենքը:

11. «Հարկային և այլ պարտադիր վճարների գծով արտոնություններ  սահմանելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է`

  • մինչև 10 մլն դրամ ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած ապառքներից, տույժերից և տուգանքներից.
  • 10 մլն դրամը գերազանցող ապառք ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից, ինչպես նաև 10 մլն դրամ գումարի չափով  ապառքների վճարումից՝ 10 մլն դրամը գերազանցող ապառքները սահմանված ժամանակացույցով մարելու դեպքում: Կախված հարկ վճարողի ապառքի մեծությունից` ժամանակացույցերը կկնքվեն 12-ամսյա,  24-ամսյա, 36-ամսյա  կամ 48 ամսյա տևողությամ տևողությամբ.
  • հարկային և այլ պարտադիր վճարների գծով բացառապես տույժեր և տուգանքներ ունեցող հարկ վճարողներին ազատել 2020 թվականի հոկտեմբերի 1-ի դրությամբ ունեցած տույժերից և տուգանքներից:

Նախագծով նախատեսված արտոնությունները կտարածվեն նաև հարկ վճարողների այն պարտավորությունների վրա, որոնց մասով առկա են դատական վճիռներ և սնանկության վարույթներ:

 

Ակնկալվող արդյունքը. Օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում նվազագույնի կհասցվեն պատերազմական գործողությունների բացասական հետևանքները բիզնեսի վրա, կձևավորվեն գործունեության առավել նպաստավոր պայմաններ։

 

Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը. Օրենքների նախագծերի փաթեթը նորմատիվ բնույթի է, քանի որ դրանում պարունակվող դրույթները պարտադիր են անորոշ թվով անձանց համար:

 

 

 

ԱՀ  պետական եկամուտների կոմիտեի

նախագահ                                                                                     Դ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 7. Համախառն եկամուտը

1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով՝

ա/ եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ/ սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.

գ/ ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը՝ գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ/ պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ ապրանքների, արտադրանքի (այսուհետ՝ նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.

բ/ ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.

գ/ հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.

դ/ փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ՝ տոկոսներ).

ե/ վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ՝ վարձավճարներ).

զ/ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ ցանկացած հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից օգտվելու իրավունքի համար, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու իրավունքի համար, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).

է/ շահաբաժինները.

ը/ ապահովագրական հատուցումները.

թ/ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.

ժ/ ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.

ժա/ անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների գումարների.

ժբ/ պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

ժգ/ տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

ժդ/ անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.

ժե/ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.

ժզ) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները կամ դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.

 ժէ/ (ուժը կորցրած է ճանաչվել)

ժը/ երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.

ժթ/ հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.

ի/ մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.

իա) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

իբ) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.

իգ) գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը, իսկ հարկատուի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ` դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքը գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ այդ արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով, որը ձևավորում է այդ գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքը և համախառն եկամտի մեջ ներառվում է ամբողջությամբ տվյալ (գույքի ավելցուկի դեպքում` ավելցուկի հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման) հաշվետու ժամանակաշրջանում.

3. Սույն օրենքի իմաստով՝ ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց՝ գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների դեպքում հարկատուի եկամուտները որոշվում են նշված սակագների կիրառման արդյունքում` գնորդներից (սպառողներից) ստացման ենթակա գումարների (իրացումից հասույթի) և պետական բյուջեից փաստացի ստացված սուբսիդիաների (իրացումից հասույթի) հանրագումարի չափով:

 

Հոդված 8. Եկամուտ չհամարվող տարրերը

Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում մասնակիցների (բաժնետեր, փայատեր, անդամ) կողմից հարկատուի կանոնադրական կապիտալում (հիմնադրամում) կատարված ներդրումները, հարկատուի բաժնետոմսերի տեղաբաշխման գնի և անվանական արժեքի դրական տարբերությունը, համատեղ գործունեության նպատակով միավորվող միջոցները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չի համարվում արտարժույթի և արտարժույթով արտահայտված այլ ակտիվների և պարտավորությունների, ինչպես նաև օրենքով սահմանված կարգով իրականացված ակտիվների վերագնահատման դրական արդյունքը:

Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում ոչ առևտրային կազմակերպությունների անհատույց ստացած ակտիվները (այդ թվում՝ անդամավճարները) և ծառայությունները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների գումարները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում հարկային պարտավորությունների կատարմանն ուղղվող՝ պետական կամ համայնքային բյուջեից տրամադրվող գումարները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված ռեզիդենտների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտները:

Սույն օրենքի իմաստով եկամուտ չեն համարվում վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողների՝ էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից ստացվող հատուցման գումարները, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:

Սույն օրենքի իմաստով՝ եկամուտ չեն համարվում բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն անհուսալի ճանաչված՝ հարկման նպատակով համախառն եկամտից նվազեցված ակտիվները (ներառյալ՝ վարկի և այլ գումարները, մինչև դրանց անհուսալի ճանաչվելը և անհուսալի ճանաչվելուց հետո հաշվարկված տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու դեպքում:

 

Հոդված 10. Ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է դրա ստացման հետ կապված անհրաժեշտ և փաստաթղթերով հիմնավորված ծախսերի չափով:

Սույն օրենքի իմաստով՝

ա/ ծախս է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների արտահոսքը, նվազումը կամ պարտավորությունների աճը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի նվազեցման.

բ/ անհրաժեշտ են համարվում անմիջականորեն և բացառապես ապրանքների արտադրության, ծառայությունների մատուցման, շուկայում առաջխաղացման և (կամ) ապրանքների (ծառայությունների) իրացման, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների, ուղեկցման, երաշխիքային հսկողության և շահագործման ընթացքում բացահայտված թերությունների վերացման, արտադրության (շինարարության) նախապատրաստման, յուրացման և կոնսերվացման, գույքի պահպանման, կադրերի պատրաստման համար հարկատուի կատարած ծախսերը, ինչպես նաև եկամտի ստացման հետ կապված և դրա համար անհրաժեշտ այլ ծախսերը:

2. Ծախսերի թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ նյութական ծախսերը.

բ/ աշխատանքի վարձատրության և դրան հավասարեցված այլ վճարումները.

գ/ (ուժը կորցրած է ճանաչվել)

դ/ ամորտիզացիոն մասհանումները.

ե/ ապահովագրական վճարները.

զ/ չփոխհատուցվող (չհաշվանցվող) հարկերը, տուրքերը և այլ պարտադիր վճարները, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող հատկացումները (մասհանումները).

է/ վարկերի և այլ փոխառությունների տոկոսները, բացառությամբ սույն օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի «ժգ» կետով սահմանված դեպքի.

ը/ երաշխիքների, երաշխավորությունների, ակրեդիտիվների և բանկային, ապահովագրական ու վարկային կազմակերպությունների այլ ծառայությունների համար վճարները.

թ/ գովազդային ծախսերը.

ժ/ ներկայացուցչական ծախսերը.

ժա/ գործուղման ծախսերը.

ժբ/ դատական ծախսերը.

ժգ/ պատճառված վնասի հատուցումը.

ժդ/ տույժերը, տուգանքները և գույքային այլ սանկցիաները, բացառությամբ սույն օրենքի 16 հոդվածի 1-ին կետի «է» ենթակետով սահմանված դեպքերի.

ժե/ աշխատողների հավաքագրման ծախսերը.

ժզ/ աուդիտորական, իրավաբանական, այլ խորհրդատվական, տեղեկատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

ժէ/ ֆակտորինգային, հավատարմագրային (լիազորագրային) գործառնությունների ծախսերը.

ժը/ (ուժը կորցրած է ճանաչվել)

ժթ/ հիմնական միջոցների վրա կատարված ընթացիկ ծախսերը.

ի/ վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարները:

3. Ապրանքանյութական պաշարների, աշխատանքների, ծառայությունների, հիմնական միջոցների և այլ ակտիվների ձեռք բերման (և համապատասխան դեպքերում՝ այլ հարկատուների եկամուտներին վերաբերող) փաստաթղթերի հիմնավորման նկատմամբ ներկայացվող պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 29. Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց համախառն եկամտի նվազեցումները

Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝

ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ/ հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.

գ/ բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ՝ մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում՝ պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.

դ/ ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում՝ հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.

ե/ կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում՝ կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.

զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է/ բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.

ը/ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.

թ/ կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով.

ժ/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան զինծառայողների` հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով:

ժա/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զիջելու (կամ ներելու) դեպքում՝ այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով:.

ժբ/ ռեզիդենտ կազմակերպություն համարվող բանկերի և վարկային կազմակերպությունների հարկվող օբյեկտի որոշման նպատակով այդ բանկերում և վարկային կազմակերպություններում հաշվառված՝ պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձի, նրա ամուսնու, համատեղությամբ ապրող զավակի կամ համատեղությամբ ապրող ծնողի նկատմամբ ձևավորված ու Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգի համաձայն դեռևս անհուսալի չճանաչված ակտիվները (ներառյալ՝ վարկի գումարը, տոկոսները, տույժերը և (կամ) տուգանքները)՝ դրանք ներելու և այդ մասով ակտիվների հնարավոր կորուստների պահուստին մինչև այդ մասհանումներ կատարած լինելու դեպքում` պահուստին ուղղված գումարների չափով համախառն եկամտում վերականգնելու դեպքում՝ անկախ սույն հոդվածի «ժա» կետի դրույթներից։

 

 

 

Հոդված 32. Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործունեության տեսակների, շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար` 10 տոկոս դրույքաչափով, իսկ 2023 թվականի հունվարի 1-ից` 5 տոկոս դրույքաչափով :

2. Վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20 18 տոկոս դրույքաչափով:

 

 

Հոդված 38. Ներդրում ունեցող ռեզիդենտի արտոնությունները

1.  Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20  տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների (բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ)  մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների), ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ)  մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների համար` ներդրման ընդհանուր արժեքի 20 տոկոսը:

Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող ու էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնողների, ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը:

Սույն մասով սահմանված արտոնության ժամկետում` հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն հոդվածի կիրառման նպատակով.

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված` ակտիվների ներհոսքը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների, հողամասերի և (կամ) կենսաբանական ակտիվների ձեռքբերմանը (կառուցմանը, փոխակերպմանը):

Սույն հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառվում է միայն մեկ անգամ:

2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային պետական վարչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից:

 

 

Հոդված 38.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար շահութահարկի վճարումից ազատվում են սույն օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող հարկ վճարողները, բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող հարկ վճարողներիգործունեության այդ մասով:

 

Հոդված 67. Սույն օրենքը խախտելու համար վճարողների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Սույն օրենքը խախտելու համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պարբերությունը ուժը կորցրած է ճանաչվել

Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասը (առանց հաշվի առնելու նախորդ տարիներից փոխանցվող հարկային վնասի մեծությունը) ավել ցույց տալու դեպքում ռեզիդենտ հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավել ցույց տված վնասի 10 տոկոսի չափով, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 18 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտներից` ավել ցույց տված վնասի 20 18 տոկոսի չափով: Ռեզիդենտները նշված տուգանքը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

 

 

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հոդված 6.    Նվազեցվող եկամուտները

1. Սույն օրենքի իմաստով նվազեցվող եկամուտներ են համարվում`

1) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն վճարված նպաստների գումարը, բացառությամբ «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված՝ ժամանակավոր անաշխատունակության նպաստների և վարձու աշխատողների, ինքնուրույնաբար իրենց աշխատանքով ապահոված անձանց մայրության նպաստների գումարների.

2) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն ստացվող բոլոր տեսակի կենսաթոշակները (այդ թվում` «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով կուտակային բաղադրիչի շրջանակներում ստացվող կուտակային կենսաթոշակները), բացառությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչին մասնակցության շրջանակներում ստացվող կենսաթոշակների.

3) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարները` ֆիզիկական անձի հարկվող եկամտի հինգ տոկոսը չգերազանցող չափով.

4) ապահովագրական հատուցումները, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող հատուցումների (այդ թվում` կենսաթոշակների).

5) «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) Արցախի Հանրապետության պետական բյուջեից հատկացվող լրացուցիչ միջոցները.

5.1) Արցախի Հանրապետության կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչի շրջանակներում անհատ ձեռնարկատիրոջ համար (օգտին) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից կատարվող կուտակային վճարները.

6) «Կուտակային կենսաթոշակների մասին» Արցախի Հանրապետության օրենքով կուտակային կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում ֆիզիկական անձի համար (օգտին) կատարվող կուտակային հատկացումների հաշվին մինչև կուտակային կենսաթոշակ ստանալու իրավունքի ձեռքբերման` օրենքով սահմանված ժամկետը լրանալը ստացվող եկամուտները.

7) «Զինծառայողների և նրանց ընտանիքների անդամների սոցիալական ապահովության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 33-36-րդ հոդվածների համաձայն` զինծառայողներին և նրանց հավասարեցված անձանց մատուցված ծառայությունները կամ բնամթերային (ոչ դրամական) ձևով ստացված եկամուտները, ինչպես նաև պարտադիր զինվորական ծառայության զինծառայողների (կուրսանտների) պաշտոնային դրույքաչափը և ծխախոտի դիմաց դրամական փոխհատուցումները.

8) զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և հաշմանդամ դարձած զինծառայողներին Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն տրված միանվագ վճարները.

9) Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն սոցիալական պաշտպանության համակարգի շրջանակներում վճարված պատվովճարները, դրամական օգնություններն ու օժանդակությունները.

10) Արցախի Հանրապետության օրենսդրության համապատասխան վճարված ալիմենտները (ապրուստավճարները).

11) արյուն ու կրծքի կաթ հանձնելու և դոնորության այլ տեսակների համար ֆիզիկական անձանց ստացվող եկամուտները.

12) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված նորմաների սահմաններում աշխատանքային կամ քաղաքացիաիրավական պայմանագրերի շրջանակներում աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) հետ կապված փոխհատուցման վճարները (այդ թվում` դիվանագիտական ծառայողներին տրվող փոխհատուցման վճարները), բացառությամբ աշխատանքից ազատվելու դեպքում չօգտագործված արձակուրդի փոխհատուցման վճարների.

13) Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան` ժառանգության և (կամ) նվիրատվության կարգով ֆիզիկական անձանցից ստացվող գույքը և դրամական միջոցները.

14) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված և հարկային մարմիններում հաշվառված ոչ առևտրային կազմակերպությունների միջոցներից կանոնադրական գործունեության շրջանակներում ֆիզիկական անձանց դրամական և բնամթերային ձևով ցույց տրված օգնության գումարները.

15) Արցախի Հանրապետության պետական և տեղական ինքնակառավարման մարմինների որոշումների հիման վրա, ինչպես նաև օտարերկրյա պետությունների և միջազգային միջպետական (միջկառավարական) կազմակերպությունների կողմից ֆիզիկական անձանց անհատույց տրված գույքը և դրամական միջոցները.

16) (ուժը կորցրած է ճանաչվել)

17) սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի վաճառքից հարկային գործակալ չհանդիսացողներից ֆիզիկական անձանց ստացվող գումարները, բացառությամբ ձեռնարկատիրական գործունեության հետևանքով գույքի վաճառքից ստացվող գումարների.

18) բարձրագույն ուսումնական հաստատությունների ուսանողներին, ասպիրանտներին, միջնակարգ-մասնագիտական ու պրոֆեսիոնալ-տեխնիկական ուսումնական հաստատությունների սովորողներին, հոգևոր ուսումնական հաստատությունների ունկնդիրներին պետության կողմից վճարված, ինչպես նաև այն կրթաթոշակները, որոնք նրանց համար նշանակում են այդ ուսումնական հաստատությունները կամ սույն մասի 14-րդ և 15-րդ կետերում նշված կազմակերպությունները.

19) այն գումարները, որոնք օրենքով սահմանված կարգով ստացվել են որպես պատճառված վնասի փոխհատուցում, բացառությամբ կորցված եկամտի փոխհատուցման.

20) ստացվող վարկերի և փոխառությունների գումարները, բացառությամբ պարտատիրոջ կողմից վարկի կամ փոխառության գումարների զիջման կամ որևէ այլ ձևով այդ գումարները չվերադարձնելու մասին պարտատիրոջ հետ համաձայնության (այդ թվում` օրենքով սահմանված հայցային վաղեմության ժամկետը լրանալու պահին).

20.1) (դադարել է գործել 2017 թվականի հունվարի 1-ից)

21) աշխատողի կամ աշխատողի ընտանիքի որևէ անդամի մահվան դեպքում միանվագ կարգով օգնության գումարները.

22) Արցախի Հանրապետության հավաքականի կազմում միջազգային մրցույթներում և մրցություններում հաղթած մարզիկների և մարզիչների մրցանակները.

23) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով և պայմաններով իրականացվող՝ գովազդային վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները՝ յուրաքանչյուր շահման դեպքում 50 000 ՀՀ դրամը չգերազանցող չափով, խաղարկությունով, ոչ խաղարկությունով և համակցված վիճակախաղերի մասնակիցների դրամական և իրային շահումները.

24) մրցույթներում և մրցություններում ստացված դրամական մրցանակների արժեքը` յուրաքանչյուր մրցանակի դեպքում 50 000 ՀՀ դրամը չգերազանցող չափով.

25) Արցախի Հանրապետության կառավարության կողմից բարձրագույն ուսումնական հաստատությանը հատկացված վճարովի չափաքանակի շրջանակում սովորող ուսանողական համակազմի 10 տոկոսի ուսման տարեկան վարձի փոխհատուցման գումարները.

26) պետական պարգևները (մրցանակները).

27) «Ֆիզիկական անձանց բանկային ավանդների հատուցումը երաշխավորելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով Ավանդների հատուցումը երաշխավորող հիմնադրամից հատուցված գումարները, բացառությամբ ավանդի գումարին հաշվեգրված և հատուցված տոկոսների.

28) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Ազգային բանկ «Արցախբանկ»-ում մինչև 1993 թվականի հունվարի 1-ը ներդրած դրամական ավանդների դիմաց փոխհատուցված գումարները.

29) Արցախի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին ֆիզիկական անձանց անվամբ բացված նպատակային ժամկետային ավանդների համար հաշվեգրված և (կամ) վճարված տոկոսները կամ այլ հատուցումը.

30) պետության կամ համայնքների կարիքների համար ֆիզիկական անձանց պատկանող անշարժ գույքը վերցնելու դիմաց այդ ֆիզիկական անձանց, ինչպես նաև դրանում հաշվառված (գրանցված) ֆիզիկական անձանց վճարված գումարները.

31) ձեռագործ գորգերի արտադրությամբ զբաղվող հարկատուների` ձեռագործ գորգերի իրացումից եկամուտը.

32) գործատուների կողմից իրենց վարձու աշխատողների առողջության ապահովագրության համար կատարված ապահովագրավճարները` յուրաքանչյուր վարձու աշխատողի համար եկամտի ստացման` յուրաքանչյուր ամսվա հաշվով մինչև տասը հազար դրամի չափով.

33) «Արցախի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Արցախի Հանրապետության օրենքի հիման վրա շահառուներին վճարվող հատուցման գումարները.

34) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկ վճարողների կողմից հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտը տեղեկատվական տեխնոլոգիաների իրացումից (բացառությամբ օտարմանը նախորդող առնվազն երկու տարի առաջ ձեռք բերված հաշվողական և համակարգչային տեխնիկայի, հաղորդակցական սարքավորանքի օտարման) ստացվող եկամուտները.

35) էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձից վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի ստացած ֆինանսական հատուցումը, ինչպես նաև հավասար փոխհոսքերի դեպքում ինքնավար էներգաարտադրողների կողմից էլեկտրական էներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձին մատակարարված էլեկտրական էներգիայի դիմաց էլեկտրական էներգիայի տեսքով ստացվող փոխհատուցումները:.

36) պատերազմական գործողությունների ժամանակահատվածում իրականացվող ռազմական գործողությունների հետևանքով զոհված, հաշմանդամ դարձած կամ անհայտ կորած ֆիզիկական անձին, նրա ամուսնուն, համատեղությամբ ապրող զավակին կամ համատեղությամբ ապրող ծնողին բանկերի կամ վարկային կազմակերպությունների տված վարկի գումարների ներման արդյունքում ֆիզիկական անձի եկամուտները` անկախ սույն մասի 20-րդ կետի դրույթներից:

 

Հոդված 9.1. Վճարված եկամտային հարկի գումարներից բնակարան ձեռք բերելու կամ անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից ստացված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձը

1. Սույն օրենքով սահմանված կարգով վարձու աշխատողներին աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը, ինչպես նաև անհատ ձեռնարկատերերի  կողմից հաշվետու տարվա ընթացքում հաշվարկված եկամտային հարկը վերադարձվում է Արցախի Հանրապետության տարածքում կառուցված կամ կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքում առաջնային շուկայից, ինչպես նաև պետության և (կամ) պետության ստեղծած հիմնադրամի և (կամ) համայնքի կողմից իրականացվող բնակարանային ապահովության ծրագրի շրջանակներում պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից բնակարան ձեռք բերելու կամ Արցախի Հանրապետության տարածքում բնակելի թաղամասերում կամ համալիրներում անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելու  կամ Արցախի Հանրապետության տարածքում անհատական բնակելի տուն կառուցելու նպատակով վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և փաստացի բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տան կառուցմանն ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների (բացառությամբ սուբսիդավորման հաշվին վճարված) գումարների չափով` հաշվի առնելով սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված սահմանափակումները:

1.1. Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված՝

1) Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և առաջնային շուկայից, պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար  վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով վերադարձման ենթակա եկամտային հարկը վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը չի վերադարձվում, եթե բնակարան կամ անհատական բնակելի տուն ձեռք բերելու գործարքի պայմանագրային արժեքը կամ անհատական բնակելի տուն կառուցելու նախահաշվային արժեքը գերազանցում է 55 000 000 ՀՀ դրամը.

2) Արցախի Հանրապետության կամ Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ ֆինանսական կազմակերպությունից ստացված և առաջնային շուկայից, պետությունից կամ պետության ստեղծած հիմնադրամից կամ համայնքից փաստացի բնակարան ձեռք բերելուն կամ կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից անհատական բնակելի տուն ձեռք բերելուն կամ անհատական բնակելի տուն կառուցելուն փաստացի ուղղված հիպոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների չափով հիպոթեքային վարկի վարկառուին և առկայության դեպքում համավարկառուներին վերադարձման ենթակա եկամտային հարկի ընդհանուր գումարը չի կարող գերազանցել վարձու աշխատողի համար յուրաքանչյուր եռամսյակի մասով 700 000 ՀՀ դրամը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար յուրաքանչյուր հաշվետու տարվա մասով  2 800 000 ՀՀ դրամը.

3) հիպոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառու և համավարկառու ֆիզիկական անձինք իրենց ընտրությամբ կարող են օգտվել միայն մեկ հիպոթեքային վարկի պայմանագրի մասով:

2. Սույն հոդվածով նախատեսված գումարները`

1) վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման եռամսյակային, իսկ անհատ ձեռնարկատերերին` տարեկան պարբերականությամբ.

2) հարկային գործակալի միջոցով հարկային պարտավորությունները կատարող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե հարկային գործակալը ամբողջությամբ կատարել է եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների) գծով հարկային պարտավորությունը տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի ամփոփ հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

3) հարկային գործակալ չունեցող վարձու աշխատողներին ենթակա են վերադարձման, եթե վարձու աշխատողն ամբողջությամբ կատարել է եկամտային հարկի գծով հարկային պարտավորությունը տվյալ եռամսյակի բոլոր ամիսների համար հարկային մարմին ներկայացված` եկամտային հարկի պարզեցված հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը.

4) անհատ ձեռնարկատերերին ենթակա են վերադարձման, եթե նրանք ամբողջությամբ կատարել են եկամտային հարկի (եկամտահարկի և պարտադիր սոցիալական ապահովության վճարների)  գծով հարկային պարտավորությունը տվյալ հաշվետու տարվա համար հարկային մարմին ներկայացված` տարեկան եկամուտների մասին հաշվարկով հայտարարագրված հարկային պարտավորությունը:

3. Սույն հոդվածով նախատեսված գումարներից վարձու աշխատողներին վերադարձման ենթակա գումարների առավելագույն չափերը որոշելիս հաշվետու տարվա եռամսյակները դիտարկվում են առանձին-առանձին:

4. Եթե սույն հոդվածով նախատեսված գումարները վերադարձնելուց հետո հարկային մարմին է ներկայացվում եկամտային հարկի ճշտված ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկ կամ ճշտված տարեկան եկամուտների մասին հաշվարկ, կամ ստուգման արդյունքում կամ դատարանի որոշման հիման վրա փոխվում է հարկային մարմին ներկայացված հաշվարկով տվյալ ֆիզիկական անձի մասով հայտարարագրված հարկային պարտավորությունը, որի արդյունքում`

1) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է վարձու աշխատողին վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ հարկային գործակալին (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողին) առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

2) համապատասխան եռամսյակի ամիսների համար հարկային գործակալի կողմից՝ տվյալ վարձու աշխատողի մասով (հարկային գործակալի պարտավորությունից ազատված գործատուի վարձու աշխատողի կողմից) հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի ամսական ամփոփ (պարզեցված) հաշվարկներով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է վարձու աշխատողին, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ.

3) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունը նվազում է անհատ ձեռնարկատիրոջը վերադարձված եկամտային հարկի գումարից, ապա փաստացի վերադարձված եկամտային հարկի գումարի և եկամտային հարկի գծով ճշտված հարկային պարտավորության տարբերության չափով եկամտային հարկի վերադարձման օրվա դրությամբ առաջադրվում է եկամտային հարկի գծով պարտավորություն.

4) համապատասխան հաշվետու տարվա համար անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմին ներկայացված տարեկան եկամուտների մասին հաշվարկով նախկինում հայտարարագրված եկամտային հարկի պարտավորությունն ավելանում է, ապա կատարվում է անհատ ձեռնարկատիրոջը, սույն հոդվածի համաձայն, եկամտային հարկի վերադարձվող գումարի առավելագույն չափի վերահաշվարկ:

4.1. Սույն հոդվածով նախատեսված վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը եկամտային հարկի գումարների վերադարձը դադարեցվում է, եթե բնակարանի կամ անհատական բնակելի տան ձեռքբերումից կամ բնակելի տան ավարտական ակտը և վկայականը ստանալու ամսաթվից սկսած` յուրաքանչյուր օրացուցային տարում վարկառուն առնվազն 183 օր փաստացի չի բնակվում տվյալ բնակարանում (բնակելի տանը) և (կամ) բնակարանը (բնակելի տունը) հանձնվել է վարձակալության կամ անհատույց օգտագործման, բացառությամբ մերձավոր ազգակցական կապի (երեխա, ամուսին, ծնող, քույր, եղբայր, պապ, տատ, թոռ) մեջ գտնվող անձանց:

5. Սույն հոդվածով նախատեսված` վարձու աշխատողին և անհատ ձեռնարկատիրոջը եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

6. Սույն հոդվածի կիրառության նպատակով Արցախի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը վարում է կառուցված և կառուցվող բազմաբնակարան բնակելի շենքերի կամ անհատական բնակելի տների ռեեստրը և Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով տեղեկություններ է տրամադրում հարկային մարմնին:

 

Հոդված 11.   Եկամտային հարկի դրույքաչափերը

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-9-րդ մասերում նշված դեպքերի`

1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է ամսական հարկվող եկամտի  նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով, բացառությամբ սույն մասի 1.1-ին կետով նախատեսված դեպքի.

1) հարկային գործակալը եկամտային հարկը հաշվարկում է ամսական հարկվող եկամտի նկատմամբ հետևյալ դրույքաչափերով, բացառությամբ սույն մասի 1.1-ին և 1.2-րդ կետերով նախատեսված դեպքերի.

Ժամանակահատվածը

Եկամտային հարկի դրույքաչափը

 

2021 թվականի հունվարի 1-ից

15 տոկոս

 

2022 թվականի հունվարի 1-ից

14 տոկոս

 

2023 թվականի հունվարի 1-ից

13 տոկոս

 

 

1.1) «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի պետական աջակցության մասին» օրենքով սահմանված կարգով հավաստագրված հարկային գործակալը հավաստագրի տրամադրման ամսվան հաջորդող ամսվա մեկից մինչև հավաստագրի գործողության ժամկետի ավարտն աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 5 տոկոս դրույքաչափով :.

1.2 բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղված  հարկային գործակալը աշխատողներին վճարվող աշխատավարձից և դրան հավասարեցված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է 3 տոկոս դրույքաչափով:

2) հարկային գործակալի միջոցով չհարկված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է տարեկան հարկվող եկամտի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով սույն մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով:

2. Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում կուտակված գումարները օրենսդրությամբ սահմանված դեպքերում ֆիզիկական անձի կողմից միանվագ ստանալու դեպքում այդ գումարների մասով եկամտային հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 1-ին կետով սահմանված դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

3. Արցախի Հանրապետության օրենսդրության համաձայն՝ կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակում ֆիզիկական անձի կողմից իր համար և (կամ) ֆիզիկական անձի համար երրորդ անձի (այդ թվում` գործատուի) կողմից կատարվող կամավոր կենսաթոշակային վճարների հաշվին սահմանված կարգով ստացվող կենսաթոշակների մասով եկամտային հարկը հաշվարկվում է վեց տոկոս դրույքաչափով` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները:

4. Ռոյալթիների և գույքի վարձակալությունից ստացված եկամուտներից, ինչպես նաև բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող` անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների անհատ ձեռնարկատեր չհամարվող այլ ֆիզիկական անձանց վաճառքի դեպքում` շենքի ընդհանուր տարածքի (առանց ընդհանուր բաժնային սեփականություն համարվող ոչ բնակելի տարածքների) 10 տոկոսը, սակայն ոչ ավելի քան 500 քառակուսի մետր մակերեսը, իսկ բնակելի թաղամասերում (կամ համալիրներում) չորս անհատական բնակելի տների քանակը (այսուհետ` չհարկվող շեմ) գերազանցող տարածքների վաճառքից ստացված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկվում է վեց տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները: Ընդ որում, չհարկվող շեմը նշված չափով կիրառվում է բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի մակերեսի կամ բնակելի թաղամասերում (համալիրներում) անհատական բնակելի տների համար միայն մեկ անգամ` անկախ շենքի տարբեր բնակարանների կամ անհատական բնակելի տների իրացման ժամկետներից և կառուցապատող և (կամ) փայատեր ֆիզիկական անձանց քանակից:

Սույն օրենքի իմաստով ռոյալթի է համարվում գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման կամ օգտվելու իրավունքի համար ցանկացած հեղինակային իրավունքից, ցանկացած արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրի կամ արդյունաբերական առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու համար իրավունքի կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացված հատուցումը:

5. Տոկոսների համար եկամտային հարկը հաշվարկվում է հինգ տոկոս դրույքաչափով` հաշվի չառնելով սույն օրենքով սահմանված նվազեցումները:

Տոկոսների համար սույն մասով, ինչպես նաև ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց եկամուտներից սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դրույքաչափերը չեն կիրառվում անհատ ձեռնարկատեր հանդիսացող ֆիզիկական անձի կողմից որպես անհատ ձեռնարկատեր տոկոսների, ռոյալթիների և գույքի վարձակալության դիմաց ստացման ենթակա եկամուտների նկատմամբ: Այդ դեպքում հարկը հաշվարկվում է սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված դրույքաչափով:

6. Հարկային գործակալը ֆիզիկական անձից գույք ձեռք բերելու դիմաց վճարված եկամուտներից եկամտային հարկը հաշվարկում է վեց տոկոս դրույքաչափով` հաշվի առնելով նաև սույն օրենքի 7-րդ և 8-րդ հոդվածների դրույթները:

7. Սույն օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված ձևով գրավոր պայմանագիրը չկնքելու կամ ֆիզիկական անձի հետ քաղաքացիաիրավական գրավոր պայմանագիրը (անձնագրի տվյալների և Արցախի Հանրապետությունում բնակության (հաշվառման) հասցեի պարտադիր նշումով) չկնքելու դեպքում հարկային գործակալը հարկ վճարողին եկամուտներ վճարելիս (բացառությամբ` աշխատանքների կատարման, ծառայությունների մատուցման դիմաց եկամուտներ վճարելիս)  եկամտային հարկը հաշվարկում և պահում է 10 տոկոս դրույքաչափով` վճարված եկամուտների նկատմամբ` առանց հաշվի առնելու սույն օրենքով սահմանված նվազեցումները, բացառությամբ այն դեպքերի, երբ հարկ վճարողին վճարված եկամուտները հիմնավորվել են հսկիչ-դրամարկղային մեքենաների կտրոններով կամ կրճատ հաշիվ-ապրանքագրերով:

8. «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող և (կամ) «Առևտրի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված առևտրի հարկով հարկվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են տարեկան հարկվող եկամտի  10 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 հազար դրամից: 

(երկրորդ, երրորդ և չորրորդ պարբերությունները ուժը կորցրած են ճանաչվել)

8.1. Հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը եկամտային հարկը հաշվարկում և վճարում են տարեկան հարկվող եկամտի 20 13 տոկոսի չափով, բայց ոչ պակաս 60 000 ՀՀ դրամից:

8.2. Հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերերը վճարում են նվազագույն եկամտային հարկ` ամսական 5 000 ՀՀ դրամի չափով` յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ):

Հարկային մարմնին գործունեություն չիրականացնելու (գործունեությունը դադարեցնելու) մասին հայտարարություն ներկայացրած և այդ ժամանակահատվածում ձեռնարկատիրական գործունեություն չիրականացրած անհատ ձեռնարկատերը հայտարարությունը ներկայացնելուն հաջորդող ամսվանից մինչև գործունեությունը վերսկսելու ամիսն ընկած ժամանակահատվածի համար սույն մասով սահմանված չափով նվազագույն եկամտային հարկ չի վճարում:

8.3. «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով արտոնագրային վճար վճարող ֆիզիկական անձինք (այդ թվում` անհատ ձեռնարկատերերը) արտոնագրային վճարով հարկվող գործունեության տեսակների մասով եկամտային հարկ չեն հաշվարկում և չեն վճարում:

8.4. Հաշվետու ժամանակաշրջանում միաժամանակ և (կամ) հաջորդաբար հարկման տարբեր համակարգերով գործունեություն իրականացնելու դեպքում`

1) հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի կամ արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակներից ստացված (անհատ ձեռնարկատերերի համար` ստացման ենթակա) եկամուտները և այդ ժամանակահատվածին վերաբերող նվազեցումները, ինչպես նաև վճարված հաստատագրված վճարները, արտոնագրային վճարներն ու առևտրի հարկը հաշվի չեն առնվում հարկման ընդհանուր համակարգում գտնվող գործունեության տեսակների մասով հարկվող եկամուտը որոշելիս.

2) հարկման ընդհանուր համակարգում գտնվող, ինչպես նաև հաստատագրված վճարների և (կամ) առևտրի հարկի կամ արտոնագրային վճարների օբյեկտ համարվող գործունեության տեսակների մասով անհատ ձեռնարկատերը վարում է եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում (ըստ հարկման համակարգերի), իսկ ժամանակաշրջանի ծախսերը (որոնք ըստ հարկման համակարգերի հնարավոր չէ առանձնացնել) բաշխվում են` ելնելով ընդհանուր համախառն եկամտի մեջ հարկման տարբեր համակարգերում գտնվող գործունեության տեսակներից ստացված (ստացվող) եկամուտների տեսակարար կշիռներից (ըստ հարկման համակարգերի համախառն եկամուտների և նվազեցումների առանձնացված հաշվառում չվարելու դեպքում դրանց մեծությունը հարկային մարմնի կողմից որոշվում է «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածով սահմանված կարգով):

9. Հարկային գործակալների կողմից ֆիզիկական անձանց հաշվետու տարվա ընթացքում վճարման ենթակա պասիվ եկամուտները (մասնավորապես` տոկոս, ռոյալթի, գույքի վարձակալության դիմաց եկամուտ, գույքի արժեքի հավելաճ կամ գույքի ձեռքբերման դիմաց եկամուտ) հարկվող շահույթը (եկամուտը) որոշելիս համախառն եկամտից նվազեցնելու դեպքում նվազեցման կատարման տարվան հաջորդող տասներկուամսյա ժամանակահատվածում չվճարվելու դեպքում վճարման ենթակա այդ պասիվ եկամուտների նկատմամբ եկամտային հարկը հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով և ներառվում 12-րդ ամսվա ամփոփ հաշվարկում, իսկ հարկի գումարը ենթակա է վճարման Արցախի Հանրապետության պետական բյուջե այդ ժամանակահատվածին հաջորդող ամսվա 20-ից ոչ ուշ: Սույն մասի դրույթները չեն վերաբերում բանկերին և վարկային կազմակերպություններին` այլ անձանցից ներգրավված վարկերի, փոխառությունների և ավանդների դիմաց վճարվող տոկոսների մասով, ինչպես նաև այլ կազմակերպություններին` վերջիններիս կողմից թողարկված և հրապարակային առաջարկի միջոցով հանրությանը առաջարկված կամ կարգավորվող շուկայում առևտրին թույլատրված պարտքային արժեթղթերի դիմաց վճարվող գումարների մասով:

 

Հոդված 19.   Եկամտային հարկի գումարի հաշվարկումը

1. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին և 8-րդ , 8-րդ և 8.1-ին մասերով սահմանված դրույքաչափերով եկամտային հարկի փաստացի գումարի վերջնական հաշվարկումը կատարում է հարկ վճարողն ինքնուրույնաբար և սահմանված կարգով արտացոլում է տարեկան եկամուտների մասին հաշվարկում:

 

Հոդված 21.1. Մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը անհատ ձեռնարկատերերի կողմից եկամտային հարկի վճարման  առանձնահատկությունները

1. Անհատ ձեռնարկատերերը մինչև 2022 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ընդգրկված հաշվետու տարիների համար ազատվում են ձեռնարկատիրական գործունեությունից ստացվող եկամուտներից եկամտային հարկի վճարումից:

2. Անհատ ձեռնարկատերերը կարող են հրաժարվել սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված արտոնությունից իրենց հաշվառման վայրի հարկային մարմին՝ վերադաս հարկային մարմնի ղեկավարի հաստատած ձևով արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարություն ներկայացնելու դեպքում:

3. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը սույն հոդվածով սահմանված հաշվետու տարիների համար ներկայացվում է յուրաքանչյուր տարի մինչև տվյալ տարվա հունվարի 20-ը ներառյալ, բացառությամբ 2020 թվականի հաշվետու տարվա, որի համար ներկայացվում է մինչև 2021 թվականի հունվարի 20-ը ներառյալ: Նոր ստեղծված (հաշվառում ստացած) անհատ ձեռնարկատերերը սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտոնությունից հրաժարվելու վերաբերյալ հայտարարությունը հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում մինչև հաշվառման ամսվան հաջորդող ամսվա 1-ը ներառյալ:

 

Հոդված 25. Սույն օրենքի խախտման համար ֆիզիկական անձանց և հարկային գործակալների պատասխանատվությունը

1. Սույն օրենքի խախտման համար հարկ վճարողները և հարկային գործակալները պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:

2. Սույն օրենքի դրույթների համաձայն` եկամտային հարկը աղբյուրի մոտ չպահելու (չգանձելու) դեպքում հարկային պարտավորությունը (այդ թվում` եկամտային հարկը սահմանված ժամկետներում բյուջե չվճարելու համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված տույժերը) կրում է հարկային գործակալը:

3. Հարկային գործակալի կողմից, սույն օրենքի դրույթների համաձայն, ֆիզիկական անձանց հաշվարկված եկամուտներից ժամանակին չպահված (կամ պակաս պահված) հարկի գումարները ֆիզիկական անձանցից, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, կարող են պահվել ոչ ավելի, քան վերջին երեք ամսվա համար, իսկ հարկերի սահմանված չափից ավելի պահված (գանձված) գումարները հաշվանցվում են առաջիկա պահումների հաշվին կամ վերադարձվում են այդ մասին հայտնի դառնալու օրվանից հետո` մեկ ամսվա ընթացքում` սահմանված չափից ավելի գանձման օրվան հաջորդող երեք օրացուցային տարվա համար:

3.1. Սույն օրենքի 14-րդ հոդվածի 2.1-ին մասի երկրորդ պարբերության պահանջները խախտելու համար հարկային գործակալներից գանձվում է տուգանք՝ հարկային մարմին չներկայացրած յուրաքանչյուր տեղեկության համար հինգ հազար ՀՀ դրամի չափով:

4. Հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասն ավել ցույց տալու դեպքում անհատ ձեռնարկատիրոջից գանձվում է տուգանք` ավել ցույց տրված վնասի 20 13 տոկոսի չափով:

5. Աշխատողի աշխատանքի ընդունումը Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրավոր չձևակերպելու (այսինքն` աշխատանքի ընդունման մասին անհատական իրավական ակտի և (կամ) գրավոր պայմանագրի բացակայության) և (կամ) նոր աշխատողի համար սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստը հարկային մարմնի կողմից իրականացվող հարկային ստուգումների ընթացքում, ինչպես նաև ապօրինի գործունեություն իրականացնողների մոտ` օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով արձանագրվելու դեպքում գործատուից (այդ թվում` ապօրինի գործունեություն իրականացնողներից կամ սահմանված կարգով հաշվառված և արտոնագիր ստացած ֆիզիկական անձանցից) յուրաքանչյուր չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողի համար գանձվում է տուգանք`

1) 60.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողների քանակը մեկից երեք է,

2) 150.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողների քանակը չորսից վեց է,

3) 300.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողների քանակը յոթից ինն է,

4) 600.000 դրամի չափով, եթե չձևակերպված և (կամ) առանց գրանցման հայտի վարձու աշխատողների քանակը գերազանցում է ինը:

Սույն մասի կիրառության իմաստով՝ նոր աշխատողի համար սույն օրենքի 14-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով սահմանված գրանցման հայտը նույն մասի երկրորդ պարբերությամբ նշված ժամկետում չներկայացնելու համար սահմանված տուգանքը կիրառվում է միայն այն դեպքում, երբ հարկային մարմնի կողմից իրականացվող ստուգմամբ հայտնաբերվել է փաստացի աշխատանք կատարող վարձու աշխատող, որի համար գրանցման հայտը չի ներկայացվել մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվան նախորդող օրվա ավարտը, իսկ  ստուգումը փաստացի սկսելու օրը աշխատանքի  ընդունման դեպքում` մինչև ստուգումը փաստացի սկսելու օրվա ժամը 14:00-ն:

Սույն մասում նշված հարկի գումարները հարկային գործակալները պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից գործատուն իր միջոցների հաշվին կրում է վարձու աշխատողներին սույն օրենքն ուժի մեջ մտնելու տարվա յուրաքանչյուր ամսվա համար հաշվարկված աշխատավարձից պահված և վճարված եկամտային հարկի ամբողջ գումարի չափով լրացուցիչ պարտավորություն, եթե սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո վարձու աշխատողից եկամտային հարկի պահումը հանգեցրել է մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը տվյալ վարձու աշխատողին հարկումից հետո վճարման ենթակա աշխատավարձի հիման վրա Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշվող մեծության նվազման:

Սույն մասով սահմանված պատասխանատվության միջոցը չի կիրառվում այն դեպքերում, երբ տվյալ հաստիքային միավորի համար վարձու աշխատողը փոխարինվել է տվյալ գործատուի մոտ չաշխատող այլ վարձու աշխատողով, կամ եթե գործատուն օրենսդրության կամ միջազգային իրավական ակտերի համաձայն, մինչև 2014 թվականի հունվարի 1-ը ազատված է եղել իր հաշվին պարտադիր սոցիալական ապահովության վճարներ հաշվարկելու և վճարելու պարտավորությունից:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՈՒ ««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը՝ հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները՝

1/  (ուժը կորցրած է ճանաչվել)

2) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.

3/ դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.

4/ գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները.

5/ (ուժը կորցրած է ճանաչվել)

6) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 009 0, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը.

7/ արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը.

8/ նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

 9/ (ուժը կորցրած է ճանաչվել)

10/ թերթերի և ամսագրերի իրացումը.

11/ թաղման բյուրոների, գերեզմանատների ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12/ կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13/ (ուժը կորցրած է ճանաչվել)

14/ (ուժը կորցրած է ճանաչվել)

15/ ապահովագրական և վերապահովագրման գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16/ կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17/ բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ՝ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները՝

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում՝ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը սույն օրենքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

-  կանխիկի տրամադրման ծառայությունները.

  8-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել

- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.

- բանկային ոսկու վաճառքը, դրանով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը,

- (հանվել է).

12-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել

- (հանվել է).

- օրենքով սահմանված կարգով բանկի, վարկային կազմակերպության և պետության ստեղծած հիմնադրամի, սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը: Սույն պարբերության կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության կամ պետության ստեղծած հիմնադրամի սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները՝ կնքված պայմանագրերի համաձայն.

- բանկերի   և   վարկային   կազմակերպությունների   կողմից   ներմուծված   այն   ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվել.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.

18/ (ուժը կորցրած է ճանաչվել)

19/ դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20/ (ուժը կորցրած է ճանաչվել)

21/ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22/ հասարակական (այդ թվում՝ բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.

23/ (ուժը կորցրած է ճանաչվել)

24/ Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող վերամշակումը և վերամշակողի կողմից իրացումը՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

25/ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

26/(ուժը կորցրած է ճանաչվել)

27) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր – 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը:

28) (ուժը կորցրած է ճանաչվել)

29) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Արցախի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:

Արցախի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

30) մինչև 2021 թվականի 2026 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում կառուցվող բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների օտարումը:

31) անմիջական արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի 570110, ԱՏԳ ԱԱ-ի 570210) իրացումը:

32)  (ուժը կորցրած է ճանաչվել)

33) մինչև 2021 թվականի 2026 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման գործարքները:

34) մինչև 2021 թվականի 2026 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

35)  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անասնաշենքերի օտարումը:

36) փաստաբանական ծառայությունների մատուցումը.

37) տարա արտադրող չհանդիսացող և տարա ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից տարայի օտարումը.

38) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի.

39) արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի իրացումը: Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

40) պետության ստեղծած հիմնադրամի կողմից հողամասի կամ այլ անշարժ գույքի օտարումը.

...

 

Հոդված 23.  Սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող անձինք հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե են վճարում այդ ժամանակաշրջանում իրականացված հարկվող գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են`

1) արտադրական և այլ առևտրային նպատակներով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում հաշվետու ժամանակաշրջանում ձեռք բերված այն ապրանքների և ստացված այն ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների չափով (բացառությամբ` սույն օրենքով սահմանված դեպքերի), որոնց դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին կատարվել է վճարում, բացառությամբ` սույն հոդվածով սահմանված դեպքերի:

Արտադրական և այլ առևտրային նպատակներով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում իրականացված գործարքների մասով ոչ բանկային փոխանցումներով վճարված գումարները հաշվանցվում են, եթե ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքի գումարը (առանց ավելացված արժեքի հարկի)`

- 2003 թվականի ընթացքում` սկսած 2003 թվականի ապրիլի 1-ից յուրաքանչյուր միանվագ գործարքի համար չի գերազանցում 500.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 5.0 մլն դրամը,

- 2004 թվականի ընթացքում` միանվագ գործարքի համար չի գերազանցում 300.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 3.0 մլն դրամը,

- 2005 թվականի ընթացքում` միանվագ գործարքի համար չի գերազանցում 100.0 հազար դրամը, իսկ հաշվետու ամսվա ընթացքում բոլոր այդպիսի գործարքների համար` 1.0 մլն դրամը:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով ուշ ստացված հարկային հաշիվներում առանձնացված և հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ ստացվել է հարկային հաշիվը, բացառությամբ էլեկտրաէներգիայի գծով մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարների, որոնք կարող են հաշվանցվել նաև էլեկտրաէներգիայի ստացման հաշվետու ժամանակաշրջանում:

Ձեռք բերված ապրանքների ու ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ կատարվել է վճարումը, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի:

ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները ԱԱՀ վճարողները 2021 թվականի հունվարի 1-ից հետո կարող են հաշվանցել նաև առանց ապրանք մատակարարողներին, աշխատանք կատարողներին կամ ծառայություն մատուցողներին վճարում կատարելու:

Ուժը կորցրած է ճանաչվել

Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են  վճարմանը համամասնորեն:

Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկի կամ փոստի միջոցով փոխանցելուիսկ մյուս մասը  կանխիկ դրամով վճարելու կամ այլ կերպ հատուցելու դեպքերում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումներին վերաբերող  մասով:

ԱԱՀ-ի գծով հաշվանցումներ կատարելու համար սույն օրենքով սահմանված մնացած բոլոր պայմանները բավարարված համարվելու դեպքերում ձեռք բերված ապրանքների, ընդունված աշխատանքների և (կամ) ստացված ծառայությունների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում են`

ա. ապրանքների ձեռքբերման, աշխատանքների ընդունման և (կամ) ծառայությունների ստացման օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվել է մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ.

բ. համապատասխան գործարքին վերաբերող՝ մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվն ապրանքը ձեռք բերողի, աշխատանքն ընդունողի և (կամ) ծառայությունը ստացողի կողմից սույն օրենքի 19.1-ին հոդվածի առաջին պարբերությամբ սահմանված կարգով վավերացվելու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկով, եթե հարկային հաշիվը չի վավերացվել մինչև ԱԱՀ-ի հաշվարկի ներկայացման համար սույն օրենքի 33-րդ հոդվածի առաջին և երկրորդ պարբերություններով սահմանված վերջնաժամկետի օրը ներառյալ:

2/ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով, Արցախի Հանրապետության մաքսային մարմինների կողմից գանձված` (գանձման ենթակա) ԱԱՀ-ի գումարների չափով, եթե սույն օրենքով նախատեսված է ԱԱՀ-ի գանձում ապրանքների ներմուծման պահին:

3) կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա իրականացված գործարքների մասով սույն օրենքին համապատասխան որոշված հարկվող շրջանառության գումարով կոմիտենտի կամ  գործակալի կողմից դուրս գրված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները` սույն օրենքով սահմանված կարգով:

Սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա ապրանքային մնացորդի մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ առկա կամ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարների) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման և վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին: Արտադրության և շրջանառության ծախսերին վերագրված գումարի մեծության վերաբերյալ հարկ վճարողը ԱԱՀ վճարող չհամարվելու օրվանը, իսկ ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում ԱԱՀ-ի դեբետային մնացորդ առաջանալու դեպքերում դրա առաջացման օրվանը հաջորդող մեկամսյա ժամկետում գրավոր տեղեկացնում է հարկային մարմնին: Նշված ժամկետում գրավոր տեղեկացում չստանալու դեպքում ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հարկային մարմնի կողմից հանվում է հաշվառումից և կարող է գերավճարի կամ գերավճարից տարբերվող գումարի չափով վերականգնվել, եթե այդ չափը հիմնավորվում է հարկ վճարողի կողմից ներկայացված համապատասխան գրությամբ կամ ստուգման արդյունքներով:

ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում առաջացած ԱԱՀ-ի դեբետային մնացորդը հաշվարկելիս հաշվի են առնվում վճարող համարվելուց դադարելու օրվա դրությամբ հարկ վճարողի մոտ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը, այդ ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված դեպքերում ներկայացված ԱԱՀ-ի հաշվարկներով պետական բյուջե վճարման կամ հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ վճարող չհամարվելու ժամանակաշրջանում կատարված ԱԱՀ-ի վճարումները:

ԱԱՀ վճարող անձանց կողմից արտադրական և այլ առևտրային նպատակներով ձեռք բերված ապրանքների կորստի դեպքում մատակարարներին (օրենքով սահմանված դեպքում` մաքսային սահմանին) վճարված (հարկային հաշիվներում կամ մաքսային փաստաթղթերում առանձնացված) ԱԱՀ-ի գումարները ենթակա չեն հաշվանցման կամ վերադարձման (ենթակա են վերաձևակերպման), եթե այդ կորուստները շահութահարկով հարկման նպատակով չեն դիտվում որպես համախառն եկամտից նվազեցում:

Սույն օրենքով սահմանված կարգով հաշվանցումներ կատարում են նաև անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք` սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով պետական բյուջե վճարման ենթակա ԱԱՀ-ի գումարները հաշվարկելիս:

Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)` անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարման դեպքերում սույն օրենքի համաձայն ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցվող գումարները որոշվում են կառուցապատված տարածքի ընդհանուր մակերեսում օտարվող տարածքների մակերեսի տեսակարար կշռից ելնելով:

 

Հոդված 243. «Գնումների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան պետական գնումների շրջանակներում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման գործարքների մասով ԱԱՀ-ի վճարման պարտավորության ծագման պահը որոշվում է ձեռք բերված ու մատակարարված ապրանքների և մատուցված ու ստացված ծառայությունների դիմաց վճարման պահով:

Սույն հոդվածի կիրառման նպատակով հաշվետու ժամանակաշրջանում պետական բյուջե վճարման ենթակա է հարկվող գործարքների (գործառնություների) հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված և գնորդներից (պատվիրատուներից) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում ստացված ԱԱՀ-ի գումարը, որից հաշվանցվում (պակասեցվում) են ԱԱՀ-ի այն գումարները, որոնք նույն հաշվետու ժամանակաշրջանում՝

1) սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով վճարվել են մատակարարներին՝ արտադրական և առևտրային այլ նպատակներով Արցախի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության տարածքներում ձեռք բերված ապրանքների (ներառյալ հիմնական միջոցները), ոչ նյութական ակտիվների և մատուցված ծառայությունների դիմաց՝ սույն օրենքի վեցերորդ բաժնի առաջին ենթաբաժնում սահմանված կարգով ներկայացված հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարի չափով.

2) գանձվել են մաքսային մարմինների կողմից՝ հանրապետության տարածք ներմուծված ապրանքների համար, օրենքով սահմանված կարգով և չափերով:

 

Հոդված 27. Եթե սույն օրենքի համաձայն ԱԱՀ վճարող համարվող անձինք միաժամանակ իրականացնում են ԱԱՀ-ով հարկվող և ԱԱՀ-ով չհարկվող գործարքներ (ներառյալ՝ ԱԱՀ-ից ազատված, հարկման օբյեկտ չհամարվող, հաստատագրված վճարներով կամ առևտրի հարկով հարկվող գործարքներ, ինչպես նաև այնպիսի գործարքներ, որոնց վրա չի տարածվում սույն օրենքի գործողությունը), ապա`

1) հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած ԱԱՀ-ով հարկվող գործարքների հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարից կարող են հաշվանցել (պակասեցնել) տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների (ձեռք բերված ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի), ստացված ծառայությունների` այսուհետ սույն հոդվածում` ձեռքբերումների) հարկային հաշիվներում կամ կրճատ հաշիվ ապրանքագրերում (այսուհետ` սույն հոդվածում` հարկային հաշիվներում), ապրանքների (բացառությամբ շահագործման ժամկետ ունեցող գույքի) ներմուծման մաքսային հայտարարագրերում (այսուհետ` ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում) առանձնացված և սույն օրենքի այլ հոդվածներին համապատասխան հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի ընդհանուր գումարը:

Հաշվետու ժամանակաշրջանում իրականացրած` ԱԱՀ-ով հարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց հաշվանցումը տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հետաձգվել է սույն օրենքի 23-րդ հոդվածի հիմքով, ենթակա են հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու,

2) հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա գումարներից պակասեցվում են ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն վերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները,

3) հաշվետու ժամանակաշրջանում ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքներին ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի գումարները հաշվանցվում կամ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցվում են հետևյալ կարգով`

ա. մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց դիմաց մատակարարներին վճարումները կատարվել են կանխիկ դրամով, ամբողջությամբ պակասեցվում են վճարման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

բ. ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել, կամ որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը (ներառյալ) էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,

բ. ձեռքբերումների գծով այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնք մինչև տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ էլեկտրոնային ստորագրությամբ չեն վավերացվել, իսկ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ ձեռքբերումների գծով նաև այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց գծով մատակարարներին վճարումներ չեն կատարվել, հետաձգվում են հետագա հաշվետու ժամանակաշրջաններ` տվյալ հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով,

գ. սույն կետի «բ» ենթակետով սահմանված դեպքում ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող` ձեռքբերումների գծով հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները պակասեցվում են տվյալ հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից,

դ. սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարներին համապատասխանող գործարքների գծով հետագա հաշվետու ժամանակաշրջանում վճարումները բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին  չկատարելու դեպքում այդ գումարները ենթակա չեն հաշվանցման (այդ գումարների գծով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների վերաձևակերպումներ չեն կատարվում).

ե. սույն կետի «բ» ենթակետով սահմանված կարգով հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում` առանց հաշվանցման իրավունքի առաջացման հաշվետու ժամանակաշրջանում իրականացված` ԱԱՀ-ով հարկվող կամ ԱԱՀ-ով չհարկվող գործարքների տեսակարար կշիռը հաշվի առնելու.

զ. ուղղակիորեն չվերագրվող ձեռքբերումների հարկային հաշիվներում, ինչպես նաև ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերում առանձնացված ԱԱՀ-ի այն գումարները, որոնց մասով օրենքի 20-րդ և 23-րդ հոդվածների համաձայն առկա են հաշվանցումներ կատարելու հիմքերը, հաշվանցվում են հաշվետու ժամանակաշրջանում իրականացված բոլոր գործարքների ընդհանուր շրջանառության մեջ (առանց ԱԱՀ-ի) հարկվող գործարքների տեսակարար կշռին համապատասխանող չափով, իսկ չհարկվող գործարքների տեսակարար կշռով ենթակա են պակասեցման հաշվետու ժամանակաշրջանում հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2004 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ 1-ին հոդվածի «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից և «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2021 թվականի 2026 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԱՌԵՎՏՐԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 4. Առևտրի հարկ վճարողները

1. Արցախի Հանրապետությունում առևտրի հարկ վճարող են համարվում խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով վաճառք իրականացնող առևտրային կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը (այսուհետ՝ անձինք), բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում նշվածների:

2. Առևտրի հարկ վճարողներ չեն կարող համարվել՝

ա) «Հաստատագրված վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն հաստատագրված վճար վճարող անձինք՝ գործունեության այդ մասով.

բ) անձինք, որոնց կողմից նախորդ տարվա ընթացքում Արցախի Հանրապետություն ներմուծված և չիրացված այնպիսի ապրանքների մնացորդը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, գերազանցում է 4 000 000 ՀՀ դրամը.

գ) այն անձինք, որոնք դադարել են համարվել այդպիսիք՝ մինչև տվյալ տարվա դեկտեմբերի 31-ը ներառյալ.

դ) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ արտադրողները՝ իրենց սեփական արտադրության արտադրանքի՝ խանութների, կրպակների (տաղավարների), պահեստների միջոցով իրացման մասով.

ե) «Արտոնագրային վճարների մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի համաձայն արտոնագրային վճար վճարող անձինք:

3. (հանվել է)

 

Հոդված 6. Առևտրի հարկի գործողության դադարումը

1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե՝

ա) (ուժը կորցրած է ճանաչվել)

բ) իրականացնում է սույն օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ կետի «դ» ենթակետով նախատեսված գործունեություն.

գ) եռամսյակի ընթացքում նրա կողմից Արցախի Հանրապետություն ներմուծված այնպիսի ապրանքների ներմուծման ծավալը, որոնք ենթակա չեն ակցիզային հարկով հարկման և որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից, գերազանցում է 1 000 000 ՀՀ դրամը:

2. Սույն  հոդվածում նշված դեպքերում առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին` սահմանված փաստը տեղի ունենալու պահից:

Հոդված 6. Առևտրի հարկի գործողության դադարումը

1. Առևտրի հարկ վճարողը դադարում է համարվել այդպիսին, եթե տեղի է ունեցել սույն օրենքի 4-րդ հոդվածով նշված փաստերից որևէ մեկը` այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև տվյալ տարվա ավարտը:

 

Հոդված 8. Հարկի դրույքաչափը և հաշվարկումը

1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են 3 տոկոս դրույքաչափով:

 

1. Առևտրի հարկ վճարողները ընթացիկ տարվա յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար որոշվող հարկվող օբյեկտի նկատմամբ հարկը հաշվարկում են հետևյալ դրույքաչափով՝ հաշվի առնելով սույն հոդվածի 1.1-ին մասով սահմանված դրույթները՝

1) 2021 թվականի հունվարի 1-ից՝ 2 տոկոս դրույքաչափով.

2) 2022 թվականի հունվարի 1-ից՝ 3 տոկոս դրույքաչափով:

1.1. Հաշվետու ժամանակաշրջանի համար հարկվող օբյեկտի մասով սույն հոդվածի 1-ին մասով սահմանված դրույքաչափով հաշվարկված առևտրի հարկի գումարը նվազեցվում է տվյալ հաշվետու ժամանակաշրջանում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված` Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված փաստաթղթերով հիմնավորված ծախսերի