
2020թ. դեկտեմբերի 29-ին Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ԱԺ նախագահի տեղակալի, մշտական հանձնաժողովների նախագահների, խմբակցությունների ղեկավարների և աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն: Խորհրդակցության ընթացքում ԱԺ նախագահը ներկայացրել է ԱԺ 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին, ինչպես նաև 2020 թ. դեկտեմբերի 30-ին կայանալիք նիստի օրակարգի որոշման նախագծերը:
Խորհրդակցության ընթացքում խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է Ազգային ժողովի 7-րդ գումարման 2-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկված որոշ հարցերի՝ 3-րդ նստաշրջան տեղափոխելուն:
Ամփոփելով խորհրդակցությունը ՝ ԱԺ նախագահը մեկ անգամ ևս հայտարարեց , որ դեկտեմբերի 30-ին ՝ժամը 11:00 -ին տեղի կունենա Ազգային ժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված են հետևյալ հարցերը.
1. Հաշվեքննիչ պալատի 2019 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդում (ԱՀ Հաշվեքննիչ պալատ)
2. Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի անդամ ընտրելու մասին (Ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողով)
3. Հարցեր Արցախի Հանրապետության նախագահին և Կառավարության անդամներին
4. Պատգամավորների հայտարարություններ