«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

                                                                                                                                                                                                              Ընդունված է 2014թ. դեկտեմբերի 18-ին

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 2-րդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքով այլ բան սահմանված չլինելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածով սահմանված ԱԱՀ-ով հարկվող գործարքներ (գործառնություններ) իրականացնելու դեպքում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք ընթացիկ տարում կրում են  ԱԱՀ-ի վճարման պարտավորություն, եթե`

1) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված` արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող   բաժնեմասի   օտարման   գործարքներից    հասույթի  գումարը  գերազանցել  է  40 000 000 ՀՀ դրամը (ԱԱՀ-ի շեմ).

2) սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «ա» ենթակետով սահմանված  գործարքներից, բացառությամբ արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի կամ գույքի սեփականությունում անձին պատկանող բաժնեմասի օտարման գործարքների, և սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված գործարքներից հասույթի գումարը գերազանցել  է 12 000 000 ՀՀ դրամը (ԱԱՀ-ի շեմ):

Սույն մասով սահմանված ԱԱՀ-ի շեմերը չեն տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «բ» և «գ» ենթակետերի համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:»:

        

Հոդված 2. Օրենքի 6.1-ին հոդվածում` 

1) 1-ին մասը վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ  պարբերությամբ.

«Սույն մասին համապատասխան հետաձգված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե մինչև ժամկետի լրանալու օրը:».

2) 2-րդ և 3-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Մինչև սույն հոդվածի առաջին մասով սահմանված հետաձգման ժամկետի լրանալը սույն հոդվածի 1-ին մասում նշված ապրանքների մասով մաքսային մարմինների հաշվարկած  ԱԱՀ-ի  գումարների վճարման ժամկետի հետաձգումը դադարեցվում է (ԱԱՀ-ի վճարման պարտավորությունն առաջանում է) մաքսային մարմիններին ներկայացված` հարկ վճարողի գրավոր հայտարարությամբ` հայտարարությունը ներկայացնելու օրվան հաջորդող օրը, և հայտարարությունում նշված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վճարման պետական բյուջե ժամկետի հետաձգումը դադարեցնելու օրվանից տասնօրյա ժամկետում:

  1. Սույն հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված ժամկետում ԱԱՀ-ի գումարները չվճարվելու դեպքում օրենքով սահմանված տույժերի հաշվարկումը և այդ գումարների նկատմամբ հսկողությունն իրականացնում է մաքսային մարմինը: Մաքսային մարմինների կողմից հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և սահմանված ժամկետում չվճարված գումարների նկատմամբ հաշվարկված տույժերը վճարվում են որպես մաքսային մարմինների կողմից պետական բյուջե հավաքագրվող գումարներ:»:

 

Հոդված 3. Օրենքի 15-րդ հոդվածի 30-րդ կետում «մինչև 2015 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի» բառերով:

 

Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածը լրացնել հետևյալ պարբերություններով.

«Գրավ դրված գույքը սեփականության իրավունքով գրավառու բանկին (վարկային կազմակերպությանը) անցնելու դեպքում հարկվող շրջանառություն է  համարվում գրավ դրված գույքի սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով որոշվող իրացման գնի և վարկային պարտավորության դրական տարբերությունը: 

Սույն հոդվածի իմաստով վարկային պարտավորություն են համարվում գրավ դրված գույքը բանկին (վարկային կազմակերպությանը) ի սեփականություն անցնելու օրվա դրությամբ գրավով ապահովված պարտավորությունը, այդ թվում` տոկոսները, տուժանքը, կատարման ժամկետի կետանցով պատճառված վնասները:»:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ`                                                                                    Բ.ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

2014թ. դեկտեմբերի 29

Ստեփանակերտ

ՀՕ-59-Ն