ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը հավանություն է տվել Հաշվեքննիչ պալատի նոր անդամի թեկնածությանը
29 դեկտեմբերի 2020

  2020թ. դեկտեմբերի 29-ին տեղի է ունեցել Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ:

Օրակարգում «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու  առաջարկելու մասին» հարցն էր:

Հանձնաժողովը ներկայացրել, քննարկել և հավանություն է տվել   «Հաշվեքննիչ պալատի անդամի թափուր պաշտոնի» համար առաջադրված Միքայել Հենրիկի Մուսայելյանի թեկնածությունը ԱԺ լիագումար նիստում քննարկելուն:

«Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցության քարտուղար Է. Ավանեսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալներն ու կարևորել նրա մասնագիտական կարողությունները:

Մշտական հանձնաժողովի անդամները միաձայն կողմ են քվեարկել թեկնածությանը:

«ԱԺ կանոնակարգ» ԱՀ օրենքի 128-րդ հոդվածի 8-րդ մասի համաձայն Հաշվեքննիչ պալատի անդամի ընտրության հարցը կքննարկվի ԱԺ առաջիկա հերթական նիստում:

ԼՈՒՐԵՐ