Ընդունված է 2013թ. դեկտեմբերի 18-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի 15-րդ հոդվածում «մինչև 2014 թվականի» բառերը փոխարինել «մինչև 2018 թվականի» բառերով:
Հոդված 2. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-88 օրենքի 3-րդ հոդվածում «2014 թվականի» բառերը փոխարինել «2018 թվականի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2014 թվականի հունվարի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ.ՍԱՀԱԿՅԱՆ
24 դեկտեմբերի 2013թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-63-Ն