ԼՈՒՐԵՐ
Վաղաժամկետ դադարել են ԱՀ ՄԻՊ Արտակ Բեգլարյանի լիազորությունները
23 դեկտեմբերի 2020

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 23-ին հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ, որում ասվում է.

««Մարդու իրավունքների պաշտպանի մասին» օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` դեկտեմբերի 22-ին մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը Ազգային ժողով էր ներկայացրել հրաժարականի դիմում, որը սահմանված կարգով կրկին ներկայացրել է դեկտեմբերի 23-ին: Ըստ այդմ՝  «Մարդու իրավունքների պաշտպանի մասին»  օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն` վաղաժամկետ դադարել են Արտակ Բեգլարյանի լիազորությունները»:


Օրենքի պահանջի համաձայն՝ Արտակ Բեգլարյանը Ազգային ժողով է ներկայացրել Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի 2020թ. հունվարի 1-ից մինչև դեկտեմբերի 23-ը ժամանակահատվածի գործունեության մասին ամփոփ հաղորդումը:

ԼՈՒՐԵՐ