ԼՈՒՐԵՐ
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը հանդես է եկել ճեպազրույցով
28 սեպտեմբերի 2020

Սեպտեմբերի 28-ին Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկատվական շտաբում տեղի է ունեցել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանի ճեպազրույցը:

Խորհրդարանի նախագահը ողջույնի փոխարեն ճեպազրույցը սկսել է «Հաղթելու ենք» խոսքերով: Անցնելով ճեպազրույցի թեմային՝ Ազգային ժողովի նախագահն անդրադարձել է Արցախի ողջ երկայնքով Ադրբեջանի  հրահրած պատերազմին, խոսել պարենային անվտանգության, ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությունների, ինչպես նաև Արցախի իշխանությունների և ժողովրդի վճռականության մասին: Արցախի խորհրդարանի նախագահը նաև շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի գործընկերներին՝ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորությամբ, Արցախի տեսակետը միջազգային կառույցների հետ քննարկելու նախաձեռնության համար:

Արթուր Թովմասյանը նաև անդրադարձել է սեպտեմբերի 27-ին ԱՀ Ազգային ժողովի տարածած հայտարարությանը՝ նշելով, որ նպատակը քաղաքակիրթ երկրների ուշադրությունը ևս մեկ անգամ Արցախի ճանաչման խնդրի վրա սևեռելն էր: Շարունակելով թեման՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ պատերազմը երկարելու դեպքում ՀՀ ԱԺ-ում քննարկման կդրվի Արցախի ճանաչման հարցը:

Պատասխանելով ՀՀ կողմից ԱՀ անկախության ճանաչման  հավանականության և ՀՀ-ԱՀ ռազմավարական դաշինքի կնքման մասին լրագրողի հնչեցրած հարցին՝ Արթուր Թովմասյանը նշել է, որ երկու թեմաներն էլ այժմ քննարկման փուլում են:

ԼՈՒՐԵՐ