ԼՈՒՐԵՐ
ԱՀ ԱԺ պատգամավորներին հյուրընկալել է Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը
25 սեպտեմբերի 2020

 

Սեպտեմբերի 25-ին օրվա երկրորդ կեսին Արցախի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությունն ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանիգլխավորությամբ այցելել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին և հանդիպել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսին:

Հանդիպման ընթացքում քննարկվել է համազգային նշանակության հարցերի լայն շրջանակ, այդ համատեքստում կարևորվել է հայ ազգի միասնականության պահպանման գործում եկեղեցու ունեցած դերակատարությունը:

«Արցախը և արցախահայության իրավունքները միշտ եղել և մնալու են Հայոց Հայրապետների ուշադրության կենտրոնում»,- նշել է Ամենայն Հայոց կաթողիկոսը:

 

ԼՈՒՐԵՐ