«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին

 

                                                                                                                                                                                                             Ընդունված է 2010թ. դեկտեմբերի 16-ին

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ մասում «կառուցապատող և (կամ) տնօրինման իրավունք ունեցող» բառերը փոխարինել «կառուցապատող և (կամ) սեփականատեր հանդիսացող» բառերով:

Հոդված 2. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 6.1-րդ հոդվածով.

 

«Հոդված 6.1. 1. Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳԱԱ-8422 (բացառությամբ 842211000 և 842290100 ծածկագրերի), 8441, 8452 (բացառությամբ 845210 և 845290000 ծածկագրերի), 8453, 8475, 250510, 250900, 251820, 2836, 39162010, 76041090, 8419, 8426, 8429, 8430, 8435, 8443, 8478, 8479, 85023100, 870410  ծածկագրերին դասվող ապրանքների ներմուծման դեպքում սահմանված կարգով մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը հետաձգվում է`

1) հայտարարագրման օրվանից մեկ տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը պակաս է 70 մլն դրամից.

2) հայտարարագրման օրվանից երկու տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը կազմում է 70 մլն դրամ և ավելի.

3) հայտարարագրման օրվանից երեք տարի ժամկետով, եթե նշված ծածկագրերին դասվող ներմուծված ապրանքների մաքսային արժեքը գերազանցում է 300 մլն դրամը:

2. Սույն հոդվածի 1- ին մասում նշված ապրանքները մինչև նույն մասով սահմանված ժամկետների լրանալն օտարվելու կամ օգտագործման իրավունքով այլ անձանց հանձնելու (բացառությամբ վերակազմակերպման դեպքերի) դեպքում վճարումը հետաձգված` հաշվարկված ԱԱՀ-ի գումարները և դրանք սահմանված ժամկետից ուշ վճարելու համար օրենքով սահմանված տույժերը` հաշվարկված այդ ապրանքների համար ԱԱՀ-ի վճարման ժամկետի հետաձգման օրվանից մինչև գործարքն իրականացնելու հաշվետու ժամանակաշրջանի ավարտը ենթակա են վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի վճարներ:

3. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը գերազանցում է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարը, ապա այդ ժամկետի ավարտից հետո հարկ  վճարողի  մաքսային մարմինների հաշվարկած ԱԱՀ-ի հետաձգված գումարների մասով ԱԱՀ-ի վճարելու պարտավորությունը դադարում է:

4. Եթե մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված համապատասխան ժամկետի ավարտը նույն ժամանակաշրջանի ընթացքում առաջացած` հարկ վճարողի պետական բյուջեի հանդեպ ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարը պակաս է ներմուծված ապրանքների համար ԱԱՀ-ի հետաձգված պարտավորությունների գումարից, ապա տարբերությունը հարկ վճարողի կողմից այդ ժամկետը լրանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում ենթակա է վճարման Հայաստանի Հանրապետության պետական բյուջե` որպես մաքսային մարմինների կողմից գանձվող` ներմուծված ապրանքներից ԱԱՀ-ի գումար: Սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալու օրվանը հաջորդող տասնօրյա ժամկետում ԱԱՀ վճարող անձը մաքսային մարմին է ներկայացնում հարկային մարմնի կողմից տրված տեղեկանք` սույն մասին համապատասխան հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ: Տեղեկանքը հարկային մարմնի կողմից հարկ վճարողին տրամադրվում է երկօրյա ժամկետում:

Մինչև սույն հոդվածի 1-ին մասով սահմանված ժամկետը լրանալը սույն մասին համապատասխան պետական բյուջե չվճարված գումարի մեծության կամ հաշվարկված` պետական բյուջե վճարման ենթակա գումարի մեծության վերաբերյալ տեղեկանք չներկայացնելու դեպքում վճարումը հետաձգված ԱԱՀ-ի ընդհանուր գումարի նկատմամբ սույն հոդվածի 1-ին  մասում նշված ժամկետն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի ավարտից հետո հաշվարկվում են տույժեր` օրենքով սահմանված կարգով: Հետագայում ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված ընդհանուր գումարի վերաբերյալ տեղեկանք ներկայացնելու դեպքում հաշվարկված տույժերի վերահաշվարկ չի կատարվում:

5. Սույն հոդվածի 3-րդ և 4-րդ մասերի կիրառման առումով ԱԱՀ-ի վճարման պարտավորության մարված գումարում ներառվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների հարկվող շրջանառության 20 տոկոս հաշվարկային մեծությանը համապատասխանող գումարը:

6. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան հաշվարկվող ԱԱՀ-ի գումարից հաշվանցման ենթակա է սույն հոդվածի 4-րդ մասին համապատասխան պետական բյուջե վճարվող մասը:»:

Հոդված 3. Օրենքի 7-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ և 16-րդ կետերով.

«15) օտարերկրյա պետություններում գործող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմիններում ծառայող դիվանագետների և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դիվանագիտական ծառայությանը կից գործող ռազմական, առևտրական և այլ կցորդների կողմից`  ծառայության ավարտից հետո իրենց  անձնական գույքի ներմուծումը.

16) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքից «վերաարտահանում» մաքսային ռեժիմով (բացառությամբ «ժամանակավոր ներմուծում վերամշակման համար» մաքսային ռեժիմով ներմուծված ապրանքների նկատմամբ «վերաարտահանում» ռեժիմի կիրառման դեպքերի) ապրանքների արտահանման գործարքները:»:

Հոդված 4. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 32-րդ կետով.

«32) դիզելային վառելիքի ներմուծումը և (կամ) օտարումը:»:

 

Հոդված 5. Օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետում «օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունների կամ օտարերկրյա ֆիզիկական անձանց կողմից տրված հումքից, նյութերից ու կիսաֆաբրիկատներից իրենց պատվերով»  բառերը  փոխարինել ««ժամանակավոր  ներմուծում  վերամշակման  համար» մաքսային ռեժիմով ներմուծված` «վերաարտահանում» մաքսային ռեժիմով արտահանվող ապրանքների հարկվող շրջանառության նկատմամբ, ինչպես նաև» բառերով:

Հոդված 6. Օրենքի 20-րդ հոդվածի`

1) 1-ին մասը «հաշվարկային փաստաթղթում» բառերից հետո լրացնել «(բացառությամբ կրճատ հաշիվ-ապրանքագրերի)» բառերով.

2) 2-րդ մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների օտարման դեպքերում գնորդի պահանջով հարկային հաշվում առանձնացվում է նաև ակցիզային հարկի գումարը:».

3) 5-րդ մասի առաջին նախադասությունում «տեղեկություններ» բառը փոխարինել «տեղեկանք» բառով, իսկ երկրորդ նախադասությունում «տեղեկություններում» բառը` «տեղեկանքում» բառով.

4) վերջին պարբերությունը ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 7. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 22. Հարկային հաշիվներ դուրս գրած անձինք պարտավոր են ժամանակագրական կարգով հաշվառել և առնվազն մինչև դուրսգրման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել իրենց տված բոլոր հարկային հաշիվները: Անձինք պարտավոր են առնվազն մինչև ստացման տարվան անմիջապես հաջորդող երեք տարին լրանալը պահպանել ստացած հարկային հաշիվները կամ ապրանքների ներմուծման մաքսային հայտարարագրերը:

Հարկային հաշիվների, դրանց դիմաց վճարումը հաստատող փաստաթղթերի, մաքսային հայտարարագրերի պահպանման ժամկետները չեն կարող պակաս լինել դուրս գրված հարկային հաշվով առաջացած պարտավորության կատարման տարվանը հաջորդող երեք տարուց, ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների մասով հաշվանցումների դեպքում` ԱԱՀ-ի գծով պարտավորությունների, հաշվանցումների կամ վերադարձների հաշվին հարկային հաշվում կամ մաքսային հայտարարագրում առանձնացված ԱԱՀ-ի գումարի օրենքով սահմանված կարգով մարման ժամկետից:»:

Հոդված 8. Ուժը կորցրած ճանաչել օրենքի 23-րդ հոդվածի 5-րդ մասը:

Հոդված 9. Օրենքի 26-րդ հոդվածի 3-րդ մասում «Սույն կետում նշված» բառերը փոխարինել «Սույն հոդվածի 1-ին և 2-րդ կետերում նշված» բառերով:

Հոդված 10. Օրենքի 40-րդ հոդվածը «Առևտրային կազմակերպությունների» բառերից հետո լրացնել «,ինչպես նաև ոչ առևտրային կոոպերատիվների» բառերով:

Հոդված 11. Օրենքի 43.1-րդ հոդվածի`

1) 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին­նե­ր ներկայացվող տեղեկանքում ապրանքների մատակարարմանը կամ ձեռքբերմանը և ծառայությունների մատուցմանը կամ ստացմանը վերաբերող հարկային հաշիվների վերաբերյալ տեղեկություններ չներառելու (չներկայացնելու) դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք՝  սխալ ներկայացված կամ չներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000  դրամի չափով, բացառությամբ ճշտված տեղեկությունների ներկայացման դեպքերի:».

2) 2-րդ մասը «ներկայացված» բառից հետո լրացնել «կամ չներկայացված» բառերով:

Հոդված 12. Օրենքի 44.2-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասությունում «դուրս գրված» բառերը փոխարինել «մատակարարների կողմից դուրս գրված կամ անապրանք փաստաթղթում նշված,» բառերով:

Հոդված 13. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2008 թվականի դեկտեմբերի 29-ի ՀՕ-83-Ն օրենքի 10-րդ հոդվածի «2011 թվականի» բառերը փոխարինել «2014 թվականի» բառերով:

Հոդված 14. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


29 դեկտեմբերի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-69-Ն