ԼՈՒՐԵՐ
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ
21 սեպտեմբերի 2020

Ազգային ժողովի ֆինանսաբուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը «ԱԺ կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի 5-րդ մասի  համաձայն՝ սեպտեմբերի 21-ին հանդես է եկել հայտարարությամբ, որում ասվում է.

«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը 2020թ. սեպտեմբերի 28-ին ժամը 11:00-ին հրավիրում է նիստ՝ հետևյալ թեմայով. «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում»»:

ԼՈՒՐԵՐ