Ընդունված է 2010թ. ապրիլի 15-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ` օրենք) 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 31-րդ կետով`
«31) անմիջական արտադրողի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի 570110, ԱՏԳ ԱԱ-ի 570210) իրացումը:»:
Հոդված 2. Օրենքի 34-րդ հոդվածի երկրորդ նախադասության «Օտարերկրյա» բառը փոխարինել «Այլ պետությունների (ներառյալ՝ Հայաստանի Հանրապետությունը)» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
8 մայիսի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-20-Ն