ԼՈՒՐԵՐ
ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է գումարել
14 սեպտեմբերի 2020

 

ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին հրավիրել է նիստ:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է օրենքը ներառել ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Հաջորդիվ հանձնաժողովը լսել է Հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայարապետյանը:

Պատգամավորները Շուշանիկ Հայրապետյանին առաջադրել են պալատի կողմից արձանագրած ոլորտային խախտումների վերաբերյալ հարցեր: Ներկայացվել է առաջարկություն՝ հաշվետվության ոլորտային քննարկումներ կազմակերպել ԱԺ մշտական հանձնաժողովներում:

 

ԼՈՒՐԵՐ