ԼՈՒՐԵՐ
Տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և ֆինանսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը
11 սեպտեմբերի 2020

Սեպտեմբերի 11-ին Արթուր Հարությունյանի նախագահությամբ տեղի է ունեցել ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նիստը:

Քննարկվել է «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու մասին» հարցը: «Ազատ հայրենիք- ՔՄԴ» խմբակցության կողմից այդ պաշտոնի համար առաջարկվել է Լիանա Ավանեսյանի թեկնածությունը: Խմբակցության քարտուղար Էլեոնորա Ավանեսյանը ներկայացրել է թեկնածուի կենսագրական տվյալները և աշխատանքային գործունեությունը:

Հանձնաժողովի անդամները և նիստին ներկա պատգամավորները քննարկել են հարցը, որին հաջորդել է հանձնաժողովի անդամների քվերկությունը: Քվեարկության արդյունքում որոշում չի ընդունվել, ինչի արդյունքում հարցը չի ներառվի առաջիկա նիստի օրակարգում:

 

ԼՈՒՐԵՐ