Ընդունված է 2009թ. դեկտեմբերի 23-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի 15-րդ հոդվածում՝
1) 2-րդ կետի «դպրոցները» բառը փոխարինել «ուսումնական հաստատությունները» բառերով.
2) 4-րդ կետը «գիտահետազոտական» բառից հետո լրացնել «և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
27 հունվարի 2010թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-7-Ն