«Հիմնադրամների մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

Ն-1-02/14,ԱԺ-011-18,10.09.2020թ.,ՊԻ-011

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հիմնադրամների մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-49 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի տեքստը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից:»:

Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:»:

Հոդված 3. Օրենքի 5-րդ հոդվածի 31-ին մասում  ««Ղարաբաղ» բառի» բառերը փոխարինել ««Ղարաբաղ» կամ «Արցախ» բառերի» բառերով:

Հոդված 4. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասում ««Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով» բառերը փոխարինել ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և  անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով» բառերով:

Հոդված  5. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում «սույն» բառից առաջ լրացնել «Արցախի Հանրապետության Սահմանադրությանըբառերը:

Հոդված  6. Օրենքի 22-րդ հոդվածի 6-րդ մասում «անդամներն» բառից առաջ լրացնել «նախագահը, համանախագահները և մյուս» բառերը:

 

 

Հոդված 7. Օրենքի 34-րդ հոդվածի 3-րդ մասի 6-րդ կետում «.» կետադրական նշանը փոխարինել «:» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն.

«Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում:»:

Հոդված 8. Օրենքի 1-ին հոդվածի 1-ին մասում, 35-րդ հոդվածի 1-ին  և 10-րդ մասերում «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը հանել:

Հոդված 9. Օրենքի 1-ին հոդվածի 2-րդ մասում, 5-րդ հոդվածում, 10-րդ, 12-րդ,     13-րդ, 15-րդ, 18-րդ, 23-րդ, 27-րդ հոդվածներում, 35-րդ հոդվածի 15-րդ մասում, 38-րդ հոդվածում, 39-րդ և 40-րդ հոդվածներում «Լեռնային Ղարաբաղի» բառերը փոխարինել «Արցախի» բառով:

 

Հոդված 10. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                  Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

 

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

      «Հիմնադրամների մասին» օրենքն ընդունվել է 2003 թվականի մայիսի 21-ին: Դրանից հետո Արցախի Հանրապետության օրենսդրական դաշտը ենթարկվել է մի շարք փոփոխությունների, ինչով էլ պայմանավորված անհրաժեշտություն է առաջացել օրենքում ամրագրված դրույթները համապատասխանեցնել նոր իրավակարգավորումներին:

2.

Առաջարկվող կարգավորումների բնույթը

 

     Առաջարկվող նախագծով մասնավորապես՝

  1. «Հիմնադրամների մասին օրենսդրությունը» վերտառությամբ հոդվածում այլ իրավական ակտերի հետ մեկտեղ ավելացվել են նաև Արցախի Հանրապետության Սահմանադրությունը և Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերը՝ որպես Արցախի Հանրապետության իրավական համակարգի կարևորագույն բաղկացուցիչ տարրեր.
  2.  «Հիմնադրամների մասին» օրենքում տրված «հիմնադրամ» հասկացությունը համապատասխանեցվել է քաղաքացիական օրենսգրքի 123-րդ հոդվածով սահմանված «հիմնադրամ» հասկացությանը.
  3.  Հիմնադրամի լուծարման դեպքերը նախատեսող հոդվածում տրվել է «օրենքի էական խախտումներ» հասկացության սահմանումը՝ դրանով իսկ բացառելով հոդվածի համապատասխան դրույթի կամայական մեկնաբանման դեպքերը:

     Նախագծով կատարվել են նաև տեխնիկական բնույթի մի շարք փոփոխություններ՝ օրենքի տեքստը համապատասխանեցնելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի պահանջներին:

3.

Ակնկալվող արդյունքը

 

     Նախագծով սահմանված փոփոխությունների և լրացումների արդյունքում «Հիմնադրամների մասին» օրենքի դրույթները կհամապատասխանեցվեն գործող իրավակարգավորումներին:

4.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

       Նախագիծը մշակվել Է Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի Օրենսդրության կատարելագործման բաժնի կողմից:

5.

Նախագծի նորմատիվ բնույթը

 

       Նախագծի նորմատիվ բնույթը պայմանավորված է նրանով, որ, համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 38-րդ հոդվածի, նորմատիվ իրավական ակտում փոփոխություն կամ լրացում կարող է կատարվել միայն նույն տեսակի նորմատիվ իրավական ակտով:

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                                    Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՀԻՄՆԱԴՐԱՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 1.

Օրենքի կարգավորման առարկան

1. Սույն օրենքը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքին համապատասխան, սահմանում է հիմնադրամների իրավական կարգավիճակը, կարգավորում է դրանց ստեղծման, գործունեության իրականացման, վերակազմակերպման և լուծարման ընթացքում ծագող իրավահարաբերությունները:

2. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետությունում ստեղծված և ստեղծվող հիմնադրամների վրա:

3. Հիմնադրամների առանձին տեսակների առանձնահատկություններն ու իրավական կարգավիճակը սահմանվում են այլ օրենքներով:

 

   Հոդված 2.

Հիմնադրամների մասին օրենսդրությունը

 

Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից և իրավական ակտերից:

«Հիմնադրամների մասին օրենսդրությունը բաղկացած է Արցախի Հանրապետության Սահմանադրությունից, Քաղաքացիական օրենսգրքից, սույն օրենքից, այլ օրենքներից, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերից և ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերից:

  Հոդված 3.

Հիմնադրամի իրավական կարգավիճակը

 

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող ոչ առևտրային կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական, գիտական, առողջապահական, բնապահպանական և (կամ) այլ հանրօգուտ նպատակներ:

1. Հիմնադրամ է համարվում քաղաքացիների և (կամ) իրավաբանական անձանց կամավոր գույքային վճարների հիման վրա ստեղծված և անդամություն չունեցող կազմակերպությունը, որը հետապնդում է սոցիալական, բարեգործական, մշակութային, կրթական կամ այլ հանրօգուտ նպատակներ:

2. Հիմնադրամը ստեղծված է համարվում օրենքով սահմանված կարգով պետական գրանցման պահից:

....

 

    Հոդված 5.

Հիմնադրամի անվանումը և խորհրդանիշը

 

1. Հիմնադրամն ունի անվանում, որը պետք է ներառի «հիմնադրամ» բառը:

2. Հիմնադրամի անվանումը պետք է տարբերվի այլ հիմնադրամների անվանումից, ներառյալ՝ գրանցմանը նախորդող վերջին մեկ տարվա ընթացքում լուծարված հիմնադրամների:

3. Հիմնադրամն իր անվանման մեջ հանրահայտ ֆիզիկական անձի անունը կարող է օգտագործել միայն այդ անձի, իսկ եթե ֆիզիկական անձը մահացած է՝ նրա ժառանգություն ստացած բոլոր ժառանգների գրավոր համաձայնության առկայության դեպքում: Ժառանգություն ստացած ժառանգներ չունենալու դեպքում անձի անունը թույլատրվում է հիմնադրամի անվանման մեջ օգտագործել, եթե այդ անձի համբավը ձեռք է բերվել այնպիսի ոլորտում, որը համընկնում է հիմնադրամի գործունեության հիմնական ոլորտին:

31. Հիմնադրամի անվանման մեջ «Ղարաբաղ» բառի «Ղարաբաղ» կամ «Արցախ» բառերի հոլովաձևերը և դրանց թարգմանությունները, ինչպես նաև ժառանգ չունենալու դեպքում մահացած հանրահայտ անձի անունը կարող են օգտագործվել Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

4. Հիմնադրամը պետք է ունենա իր անվանումը պարունակող կլոր կնիք: Վերջինս կարող է պարունակել նաև հիմնադրամի անվանումն այլ լեզուներով, ինչպես նաև դրա խորհրդանիշը:

5. Հիմնադրամը կարող է ունենալ խորհրդանիշ: Խորհրդանիշի պատկերը և նկարագրությունը կարող է ներառվել հիմնադրամի կանոնադրության մեջ:

6. Հիմնադրամի խորհրդանիշը չպետք է համընկնի Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության պետական խորհրդանիշներին: Արգելվում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության զինանշանի օգտագործումը որպես հիմնադրամի խորհրդանիշ, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

7. Հիմնադրամը կարող է ունենալ իր անվանումը պարունակող դրոշմներ և ձևաթղթեր, ինչպես նաև անհատականացնող այլ միջոցներ:

(5-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 10.

Հիմնադրամի հիմնադրումը

 

1. Հիմնադրամի ստեղծումը հիմնադրման միջոցով իրականացվում է հիմնադիրների որոշմամբ: Հիմնադրամը կարող է ստեղծվել նաև մեկ անձի կողմից:

2. (մասն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

3. (մասն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

4 Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կամ համայնքի կողմից կամ դրանց մասնակցությամբ հիմնադրամի հիմնադրումն իրականացվում է համապատասխանաբար Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ կամ համայնքի ղեկավարի որոշմամբ` համայնքի ավագանու հաստատմամբ:

(10-րդ հոդվածը փոփ. 05.09.2007 ՀՕ-70)

Հոդված 12.

Հիմնադրամի հիմնադիրները

1. Հիմնադրամի հիմնադիրներ կարող են լինել Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության քաղաքացիները, օտարերկրյա քաղաքացիները, քաղաքացիություն չունեցող անձինք, Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձինք, բացառությամբ այն անձանց, որոնց մասնակցությունը հիմնադրամի հիմնադրմանը օրենքով արգելված կամ սահմանափակված է:

2. (մասն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

3. Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետությունը և համայնքները կարող են լինել հիմնադրամի հիմնադիր՝ քաղաքացիների և իրավաբանական անձանց հետ հավասար հիմունքներով:

4. Հիմնադրամի հիմնադիրներ չեն կարող լինել պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինները:

....

 

Հոդված 13.

Հիմնադրամը հիմնադրելու որոշումը

(վերնագիրը խմբ. 05.09.2007 ՀՕ-70)

 

1. Հիմնադրամը հիմնադրելու մասին որոշում կայացնելիս հիմնադիրները պետք է միաձայն`

1) հաստատեն հիմնադրամի կանոնադրությունը.

2) նշանակեն հիմնադրամի գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին (այսուհետ`ժամանակավոր կառավարիչ):

Որոշումը պետք է բովանդակի տեղեկություններ հիմնադիրների մասին:

2. Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին կառավարության որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող պետական կառավարման մարմնի (մարմինների) մասին:

3. Համայնքի մասնակցությամբ հիմնադրամների հիմնադրման մասին որոշումը պետք է պարունակի նաև դրույթներ հիմնադրի անունից հանդես եկող լիազորված անձանց վերաբերյալ:

4. Հիմնադրամի պետական գրանցումից հետո եռամսյա ժամկետում ձևավորվում է հոգաբարձուների խորհուրդը:

(13-րդ հոդվածը խմբ. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 15.

Հիմնադրամի կանոնադրությունը

 

1. Հիմնադրամի հիմնադիր փաստաթուղթը հիմնադրամի կանոնադրությունն է (այսուհետ՝ կանոնադրություն):

2. Կանոնադրությունը սահմանում է`

1) հիմնադրամի անվանումը.

2) հիմնադրամի գտնվելու վայրը.

3) հիմնադրամի նպատակները.

4) ձեռնարկատիրական գործունեության այն տեսակների ցանկը, որոնցով հիմնադրամը կարող է անձամբ զբաղվել.

5) տեղեկություններ հիմնադիրների (հիմնադրի) մասին`

- ֆիզիկական անձանց համար` քաղաքացիությունը, անունը, ազգանունը, անձնագրային տվյալները, բնակության վայրի կամ հաշվառման հասցեն,

- իրավաբանական անձանց համար` պետությունը, որտեղ հիմնադրվել է, լրիվ անվանումը (ֆիրմային անվանումը), պետական գրանցման տվյալները, գտնվելու վայրի հասցեն,

- համայնքի համար` համայնքի լրիվ անվանումը,

- պետության համար` պետության լրիվ անվանումը, լիազորված մարմնի լրիվ անվանումը.

6) հիմնադրամի գույքի տնօրինման և կառավարման կարգը.

7) հիմնադրամի շահառուների խմբերը.

8) հիմնադրամի գործունեության ժամկետը, եթե հիմնադրամը ստեղծվել է որոշակի ժամկետով.

9) հիմնադրամի մարմինների կազմավորման կարգը, հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը, հիմնադրամի մարմինների իրավասությունները, նրանց կողմից որոշումներ ընդունելու կարգը, ներառյալ՝ այն հարցերով, որոնցով որոշումներն ընդունվում են միաձայն կամ ձայների որակյալ մեծամասնությամբ.

10) հիմնադրամի լուծարման կարգը.

11) օրենքին չհակասող այլ դրույթներ:

3. Եթե հիմնադրամի կանոնադրության դրույթները հակասում են Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության օրենսդրությանը, ապա կիրառվում են օրենսդրության դրույթները:

.....

 

Հոդված 16.

Հիմնադրամների պետական գրանցումը

 

1. Հիմնադրամները ենթակա են պետական գրանցման՝ օրենքով սահմանված կարգով:

2. Հիմնադրամը պետական գրանցման համար, հիմնադրամի հիմնադրման մասին որոշման կայացման օրվանից ոչ ուշ, քան 2 ամսվա ընթացքում, իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացնում`

1) դիմում պետական գրանցման մասին, ստորագրված հիմնադրամի ժամանակավոր կառավարչի կողմից.

2) հիմնադրամի կանոնադրությունն առնվազն երկու օրինակից.

3) հիմնադրամի հիմնադրելու մասին որոշումը.

4) (կետն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

5) պետական տուրքի վճարման անդորրագիրը:

Եթե հիմնադրամի անվանումը պարունակում է հանրահայտ ֆիզիկական անձի անուն, ապա անհրաժեշտ է ներկայացնել սույն օրենքի 5-րդ հոդվածի երրորդ մասում նշված համաձայնությունը:

3. Կանոնադրության լրացումները և փոփոխությունները, ինչպես նաև նոր խմբագրությամբ հաստատված կանոնադրությունը ենթակա են պետական գրանցման՝ «Իրավաբանական անձանց պետական գրանցման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և  անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքով  և սույն օրենքով սահմանված կարգով:

(16-րդ հոդվածը խմբ., փոփ. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 18.

Հիմնադրամի իրավունքները

 

1. Հիմնադրամն իր կանոնադրության նպատակներին համապատասխան իրավունք ունի՝

1) (կետն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

2) անարգել տարածել տեղեկություններ իր գործունեության մասին.

3) հիմնադրել մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներ.

4) պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից օրենքով սահմանված կարգով ստանալ տեղեկություններ, որոնք անհրաժեշտ են իր կանոնադրական նպատակներն իրականացնելու համար.

5) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ (մասնաճյուղեր, ներկայացուցչություններ) և հիմնարկներ.

6) ստեղծել տնտեսական ընկերություններ կամ լինել նրանց մասնակից.

7) (կետն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

8) (կետն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

9) (կետն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

10) իրականացնել օրենքով չարգելված այլ գործունեություն:

2. Հիմնադրամը, Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության օրենսդրությանը և իր կանոնադրությանը համապատասխան, կարող է անդամակցել միջազգային և օտարերկրյա ոչ պետական կազմակերպություններին:

(18-րդ հոդվածը փոփ. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 20.

Հիմնադրամի պարտականությունները և պատասխանատվությունը

1. Հիմնադրամը պարտավոր է՝

1) գործել Արցախի Հանրապետության Սահմանադրությանը, սույն օրենքին և այլ օրենքներին ու իրավական ակտերին, ինչպես նաև հիմնադրամի կանոնադրությանը համապատասխան.

2) օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում.

3) օրենքով նախատեսված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններ.

4) իրականացնել սույն օրենքով և այլ օրենքներով սահմանված այլ պարտականություններ:

.....

Հոդված 22.

Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը

 

1. Հիմնադրամի կառավարման բարձրագույն և հսկողություն իրականացնող մարմինը հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդն է:

2. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ կարող են լինել 18 տարին լրացած գործունակ ֆիզիկական անձինք, այդ թվում՝ հիմնադիրները: Հոգաբարձուների խորհրդի քանակական կազմը չի կարող պակաս լինել 3 անդամից:

3. Հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը կազմավորվում է կանոնադրությամբ սահմանված կարգով, իսկ եթե կանոնադրությամբ նման կարգ սահմանված չէ, ապա յուրաքանչյուր հիմնադիր հոգաբարձուների խորհրդի մեկ անդամ սկզբունքով:

4. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները չեն կարող լինել հիմնադրամի այլ մարմնի անդամ:

5. Եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ, ապա հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին կամ համանախագահներին ընտրում են հոգաբարձուների խորհրդի անդամները խորհրդի անդամների կազմից՝ իրենց ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ, եթե կանոնադրությամբ ձայների ավելի մեծ քանակ նախատեսված չէ:

6. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը, համանախագահները և մյուս անդամներն իրենց պարտականությունները կատարում են առանց վարձատրության՝ հասարակական հիմունքներով: Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների համար կարող է սահմանվել փոխհատուցում նրանց այն ծախսերի համար, որոնք կապված են հոգաբարձուների խորհրդի անդամի պարտականությունների կատարման հետ: Փոխհատուցման վճարման կարգը սահմանում է հոգաբարձուների խորհուրդը:

 

Հոդված 23.

Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը, նրանց ընտրության կարգը

 

1. Հոգաբարձուների խորհրդի անդամների լիազորությունների ժամկետը չի սահմանափակվում, եթե կանոնադրությամբ այլ բան նախատեսված չէ:

Հոգաբարձուների խորհրդի առաջին կազմի անդամների լիազորություններն սկսվում են հիմնադրամի պետական գրանցումից հետո` եռամսյա ժամկետը լրանալու հաջորդ օրվանից, իսկ եթե նշանակվել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամները, ապա դրա հաջորդ օրվանից:

2. Հոգաբարձուների խորհրդի անդամի լիազորությունը դադարում է`

1) հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահին տրված գրավոր դիմումի հիման վրա.

2) նրա կողմից իր պարտականությունները պատշաճ չկատարելու դեպքում հոգաբարձուների խորհրդի մնացած անդամների ձայների առնվազն 3/4-ով, եթե նման հնարավորություն նախատեսված է հիմնադրամի կանոնադրությամբ.

3) լիազորությունների ժամկետի ավարտման դեպքում, եթե կանոնադրությամբ նման ժամկետ սահմանված է.

4) եթե դադարել են հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամների ընդհանուր թվի կեսի կամ կեսից ավելիի լիազորությունները.

5) դատարանի` օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու դեպքում.

6) նրան առաջադրած անձի որոշմամբ, եթե նրան առաջադրել է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետությունը կամ համայնքը.

.....

7. Եթե հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամների լիազորությունների դադարման դեպքում երկամսյա ժամկետում հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը երկամսյա ժամկետում նշանակում է 3 անդամից կազմված ժամանակավոր խորհուրդ:

Ժամանակավոր խորհուրդը պարտավոր է քայլեր ձեռնարկել սույն օրենքով սահմանված կարգով հոգաբարձուների խորհրդի կազմի համալրման համար:

Ժամանակավոր խորհուրդն իրավասու է`

1) իրականացնելու հիմնադրամի գործունեությունը շարունակելուն ուղղված` սույն օրենքով հոգաբարձուների խորհրդին վերապահված լիազորություններ.

2) դիմելու դատարան` հիմնադրամը լուծարելու համար:

Եթե ժամանակավոր խորհուրդ նշանակելուց հետո` վեցամսյա ժամկետում, հոգաբարձուների խորհրդի անդամների կեսից ավելին չի նշանակվում, ապա ժամանակավոր խորհուրդը պարտավոր է դիմել դատարան` հիմնադրամը լուծարելու համար:

(23-րդ հոդվածը լրաց., խմբ., փոփ. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 27.

Հիմնադրամի կառավարիչը

 

1. Հիմնադրամի ընթացիկ գործունեության ղեկավարումն իրականացնում է կառավարիչը:

2. Կառավարչի իրավասությանն են պատկանում հիմնադրամի ընթացիկ գործունեության կառավարման բոլոր հարցերը:

Կառավարիչը կազմակերպում է հոգաբարձուների խորհրդի որոշումների կատարումը:

Կառավարչին ընտրում և պաշտոնից ազատում է հոգաբարձուների խորհուրդը: Նրա պաշտոնում առաջին անգամ նշանակում կարող է կատարել նաև հիմնադիրը:

Կառավարչի իրավունքներն ու պարտականությունները սահմանվում են սույն օրենքով, հիմնադրամի կանոնադրությամբ և նրա հետ կնքված պայմանագրով: Հիմնադրամի անունից պայմանագիրը ստորագրում է հոգաբարձուների խորհրդի նախագահը կամ հոգաբարձուների խորհրդի լիազորած այլ անձ:

3. Կառավարիչը`

1) տնօրինում է հիմնադրամի գույքը, այդ թվում՝ ֆինանսական միջոցները, գործարքներ է կնքում հիմնադրամի անունից.

2) ներկայացնում է հիմնադրամը Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետությունում և օտարերկրյա պետություններում.

.....

Հոդված 34.

Հիմնադրամի լուծարումը

 

1. Լուծարումը հիմնադրամի գործունեության դադարումն է՝ առանց նրա իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

2. Հիմնադրամը լուծարելու մասին որոշում կարող է ընդունել միայն դատարանը` շահագրգիռ անձանց դիմումով:

3. Հիմնադրամը կարող է լուծարվել, եթե`

1) հիմնադրամի գույքը բավարար չէ նրա գործունեության իրականացման համար, և անհրաժեշտ գույք ստանալու հնարավորությունն իրական չէ.

2) իր գործունեությամբ հիմնադրամը շեղվել է կանոնադրությամբ նախատեսված նպատակներից.

3) հնարավոր չէ հասնել հիմնադրամի նպատակներին և կատարել այդ նպատակների փոփոխություններ.

4) հիմնադրամի գործունեությունը վտանգում է պետական և հասարակական անվտանգությունը, հասարակական կարգը, հանրության առողջությունն ու բարքերը, այլոց իրավունքներն ու ազատությունները.

5) հիմնադրամը թույլ է տվել օրենքի բազմակի կամ կոպիտ խախտումներ կամ պարբերաբար իրականացրել է իր կանոնադրական նպատակներին հակասող գործունեություն.

6) հիմնադրամն ստեղծելիս հիմնադիրը թույլ է տվել օրենքի էական խախտումներ կամ կեղծիքներ. : Էական են համարվում այնպիսի խախտումները, որոնք ի հայտ են եկել հիմնադրամի գրանցումից հետո և, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքի 36-րդ հոդվածի համաձայն, հիմնադրամի գրանցումը մերժելու հիմք են հանդիսանում:

7) հիմնադրամը կարող է լուծարվել նաև սույն օրենքով նախատեսված այլ դեպքերում:

(34-րդ հոդվածը լրաց. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 35.

Հիմնադրամի լուծարման կարգը

 

1. Դատարանի կողմից հիմնադրամի լուծարման մասին որոշում ընդունելուց հետո հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը նշանակում է լուծարման հանձնաժողով (լուծարող) և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի և սույն օրենքի համաձայն սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:

2. Լուծարման հանձնաժողովի նշանակման պահից նրան են անցնում հիմնադրամի գործերի կառավարման լիազորությունները: Լուծարվող հիմնադրամի անունից դատարանում հանդես է գալիս լուծարման հանձնաժողովը:

3. Լուծարման գործընթացում գտնվելու մասին տեղեկությունները (լուծարման գործընթացի սկիզբը և ավարտը, լուծարման հանձնաժողովի կազմը) գրառվում են իրավաբանական անձանց պետական գրանցամատյանում՝ լուծարման հանձնաժողովի դիմումի հիման վրա:

4. Լուծարման հանձնաժողովն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տվյալներ հրապարակող մամուլում հայտարարություն է զետեղում հիմնադրամի լուծարման և պարտատերերի պահանջների ներկայացման կարգի ու ժամկետի մասին: Այդ ժամկետը չի կարող պակաս լինել երկու ամսից՝ սկսած լուծարման մասին հրապարակման պահից, որը համարվում է հիմնադրամի լուծարման գործընթացի սկիզբ:

5. Լուծարման հանձնաժողովն իրականացնում է գույքի վերագնահատումը, միջոցներ է ձեռնարկում պարտատերերի հայտնաբերման և դեբիտորական պարտքերի ստացման ուղղությամբ, ինչպես նաև տեղեկացնում է պարտատերերին հիմնադրամի լուծարման մասին:

6. Լուծարման ընթացքում հիմնադրամն իրավունք ունի կնքել նոր գործարքներ և ստանձնել նոր պարտավորություններ՝ միայն իր պարտավորությունները կատարելու համար անհրաժեշտ ընթացիկ գործունեությունն ավարտելու անհրաժեշտության դեպքում:

7. Պարտատերերի կողմից պահանջներ ներկայացնելու ժամկետն ավարտվելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է միջանկյալ լուծարման հաշվեկշիռ, որը տեղեկություններ է պարունակում լուծարվող հիմնադրամի գույքի կազմի, պարտատերերի ներկայացրած պահանջների ցանկի, ինչպես նաև պահանջների քննարկման արդյունքների մասին:

8. Միջանկյալ լուծարման հաշվեկշիռը հաստատում է հիմնադրամի հոգաբարձուների խորհուրդը:

9. Միջանկյալ լուծարման հաշվեկշռի հաստատվելուց հետո, եթե լուծարվող հիմնադրամի ունեցած դրամական միջոցներն անբավարար են պարտատերերի պահանջները բավարարելու համար, լուծարման հանձնաժողովը, սույն օրենքով սահմանված կարգով, հրապարակային սակարկություններով իրականացնում է հիմնադրամի գույքի վաճառքը:

10. Լուծարման հանձնաժողովը լուծարվող հիմնադրամի պարտատերերին վճարումներ է կատարում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 70-րդ հոդվածով սահմանված հերթականությամբ և միջանկյալ լուծարման հաշվեկշռին համապատասխան՝ սկսած դրա հաստատման պահից:

11. Պարտատերերի պահանջները բավարարելուց հետո, ինչպես նաև այն դեպքում, երբ լուծարման միջանկյալ հաշվեկշիռը հաստատելու պահին հիմնադրամը չունի պարտավորություններ պարտատերերի նկատմամբ, գույքն ուղղվում է հիմնադրամի կանոնադրությամբ նախատեսված նպատակներին, իսկ դրա անհնարինության դեպքում փոխանցվում է պետական բյուջե:

12. Հիմնադրամի գույքի ամբողջական բաշխումն իրականացնելուց հետո լուծարման հանձնաժողովը կազմում է լուծարման հաշվեկշիռ և ներկայացնում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատմանը: Լուծարման հանձնաժողովը հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հաստատած լուծարման հաշվեկշիռը ներկայացնում է դատարանի հաստատմանը:

13. Լուծարման հանձնաժողովը հաստատված լուծարման հաշվեկշիռն օրենքով սահմանված մյուս փաստաթղթերի հետ ներկայացնում է իրավաբանական անձանց պետական ռեգիստր՝ հիմնադրամի լուծարման պետական գրանցում կատարելու համար:

14. Հիմնադրամի լուծարումը համարվում է ավարտված, իսկ նրա գոյությունը դադարած՝ պետական գրանցման պահից:

15. Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից սույն հոդվածի առաջին, ութերորդ և տասներկուերորդ մասերով սահմանված իր լիազորությունները երկամսյա ժամկետում (համապատասխանաբար դատարանի կողմից որոշման ընդունման, լուծարման հանձնաժողովի կողմից լուծարման միջանկյալ հաշվեկշռի և լուծարման հաշվեկշռի ներկայացման պահից) չկատարելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարը հիմնադրամի լուծարման հետ կապված լիազորությունների իրականացման նպատակով երկամսյա ժամկետում նշանակում է ժամանակավոր խորհուրդ:

(35-րդ հոդվածը խմբ., փոփ., լրաց. 05.09.2007 ՀՕ-70)

 

 

Հոդված 38.

Հիմնադրամի գործունեության վերահսկողությունը

 

1. Հիմնադրամի կողմից սույն օրենքի պահանջների կատարման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը, իսկ օրենքով սահմանված դեպքերում՝ նաև այլ իրավասու պետական մարմինները՝ իրենց իրավասություններին և ստուգումների ու ուսումնասիրությունների՝ օրենքով նախատեսված ընթացակարգերին համապատասխան:

.....

 

Հոդված 39.

Հիմնադրամի գործունեության հրապարակայնությունը

 

Յուրաքանչյուր տարի՝ հաշվետու տարվան հաջորդող մարտի 25-ից ոչ ուշ, հիմնադրամն իրավաբանական անձանց պետական գրանցման մասին տեղեկություններ հրապարակող մամուլում պարտավոր է հրապարակել՝

1) հաշվետվություն իր գործունեության մասին: Հաշվետվությունը պետք է պարունակի տեղեկություններ իրականացված ծրագրերի, ֆինանսավորման աղբյուրների, ֆինանսական տարում օգտագործված միջոցների ընդհանուր չափի և դրանցում կանոնադրական նպատակների իրականացմանն ուղղված ծախսերի չափի, հիմնադրի, հոգաբարձուների խորհրդի անդամների, կառավարչի և հիմնադրամի աշխատակազմում ընդգրկված անձանց անուններն ու ազգանունները, եթե նրանք օգտվել են հիմնադրամի միջոցներից և ծառայություններից հաշվետու տարվա ընթացքում.

2) (կետն ուժը կորցրել է 05.09.2007 ՀՕ-70)

3) ֆինանսական հաշվետվությունների վերաբերյալ աուդիտն իրականացնող անձի (աուդիտորի) եզրակացությունը, եթե հիմնադրամի ակտիվների արժեքը գերազանցում է 10 միլիոն դրամը:

Հաշվետվության (որը բովանդակում է հիմնադրամի լրիվ անվանումը, գտնվելու վայրը, պետական գրանցման տվյալները և սույն հոդվածի 1-ին և 3-րդ կետերով սահմանված տեղեկությունները) ձևը, հրապարակման և ներկայացման կարգը սահմանում է Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարությունը:

(39-րդ հոդվածը փոփ., լրաց. 05.09.2007 ՀՕ-70)

 

Հոդված 40.

Օրենքի ուժի մեջ մտնելը

.....

4. Մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը ստեղծված այն կազմակերպությունները, որոնց կազմակերպական-իրավական ձևը հիմնադրամ չէ, բայց իրենց անվանման մեջ պարունակում են «հիմնադրամ» բառը, մեկ տարվա ընթացքում պարտավոր են սահմանված կարգով փոփոխել իրենց անվանումը (ֆիրմային անվանումը)՝ դրանից հանելով «հիմնադրամ» բառը: Այդ պահանջը չկատարելու դեպքում Լեռնային Ղարաբաղի Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության դիմումով կազմակերպության անվանումը ենթակա է փոփոխման դատական կարգով:

.....

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՐԴԱՐԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ                                                    Ս. ԱՎԵՏԻՍՅԱՆ