Ընդունված է 2009թ. հունիսի 24-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 1999 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի 33-րդ հոդվածի` 1) 1-ին մասում «սույն օրենքի 32 հոդվածով սահմանված ժամկետներում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված դեպքի,» բառերը. 2) 1-ին մասից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր մաս.
«Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201 -րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը ընթացիկ կիսամյակի համար իրենց հաշվառման վայրի հարկային մարմին են ներկայացնում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հարկային մարմնի կողմից սահմանված ձևով ԱԱՀ-ի կիսամյակային հաշվարկ (եռամսյակային կտրվածքով)` մինչև այդ կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հուլիսի 1-ից:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
29 հունիսի 2009թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-31-Ն