ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը հանդես է եկել հայտարարությամբ

Ազգային ժողովի ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արթուր Հարությունյանը սեպտեմբերի 1-ին հանդես է եկել հայտարարությամբ.
«Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 128-րդ հոդվածի՝ ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը 2020թ. սեպտեմբերի 11-ին ժամը 11:00-ին հրավիրում է նիստ հետևյալ թեմայով. «Հաշվեքննիչ պալատի անդամի թեկնածության և Ազգային ժողովին այդ պաշտոնին թեկնածու առաջարկելու վերաբերյալ քննարկում»»: