«Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

Ն-1-02/8,ԱԺ-011-10,29.07.2020թ.,ՖՏԿ-011  

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Շահութահարկի մասին» 1999 թվականի հունվարի 9-ի ՀՕ-47 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 2.1-ին մաս.

«2.1. Սույն օրենքի իմաստով՝

1) դեբիտորական պարտք է համարվում հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.

2) կրեդիտորական պարտք է համարվում հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների:»:

 

Հոդված 2. Օրենքի 12-րդ հոդվածի՝

1) 1-ին մասում «մաշվածքի ենթակա» բառերից հետո լրացնել «, սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված» բառերը.

2) 2-րդ մասում լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի։»:

 

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) «ժզ» կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» կետ.

«ժէ/ սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:»:

 

Հոդված 4. Օրենքի 18-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ 3-րդ մաս.

«3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 100 000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:»:

 

Հոդված 5. Օրենքի 29-րդ հոդվածի «ժա» կետում «մինչև 2019 թվականի դեկտեմբերի  31-ը» բառերը փոխարինել «մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը» բառերով:

 

Հոդված 6. Օրենքի 32-րդ, 38-րդ և 67-րդ հոդվածներում «20» թվերը փոխարինել «18» թվերով:

 

Հոդված 7.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի 6-րդ հոդվածի գործողությունը տարածվում է 2020 թվականի հունվարի  1-ից հետո ծագած (ծագող) հարաբերությունների վրա:

3. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո շահութահարկի առաջիկա կանխավճարի վճարման համար սահմանված ժամկետում կատարվում է շահութահարկի 18 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող  ռեզիդենտ հարկ վճարողների հունվար-սեպտեմբեր ամիսների համար հաշվարկված շահութահարկի կանխավճարների վերահաշվարկ` հաշվի առնելով Օրենքի 45.1-ին հոդվածի 2-րդ մասը:

 

Հոդված 8. 2020 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար Օրենքի 32-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտները Օրենքի 45.1-ին հոդվածով սահմանված շահութահարկի կանխավճարներ չեն կատարում:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՈՒ ««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Եկամտային հարկի մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-86-Ն օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասում՝

1) 5-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 6-րդ կետ.

«6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամտի չափով, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:»:

 

Հոդված 2. ««Եկամտային հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2018 թվականի դեկտեմբերի 20-ի ՀՕ-85-Ն օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասում «հունվարի 1-ից» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի» բառերը.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Օրենքի 9.1-ին հոդվածի 1.1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:»:

 

Հոդված 3.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հոկտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքի 1-ին հոդվածի դրույթները տարածվում են այն արժեթղթերի (արժեթղթերի դասերի) վրա, որոնք Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում (կարգավորվող շուկայում) ցուցակվել (առևտրին թույլատրվել) են ոչ ուշ, քան 2024 թվականի դեկտեմբերի 31-ը:

 

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ակցիզային հարկի մասին» 2003 թվականի մայիսի 21-ի ՀՕ-52 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում «ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով» բառերը փոխարինել «ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները)» բառերով:

 

Հոդված 2. Օրենքի 5-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի աղյուսակում՝

ա. վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (ՀՀ դրամ)

 

2020 թվականի հոկտեմբերի  1-ից

2021 թվականի հունվարի
1-ից

2022 թվականի հունվարի
1-ից

2023 թվականի հունվարի
1-ից

»,

                 

 բ. երկրորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 «

2204

խաղողի գինի

1 լիտր

150 

»,

գ. յոթերորդ տողից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

«

2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)

ծխախոտի արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար   

7 700

 

 

 

 

9 625

9 410

 

 

 

 

11 070

10 820

 

 

 

 

12 730

12 445

 

 

 

 

14 640

 

 

 

 

2402 10 00011
2402 90 00011

սիգար

1000 հատ

605 000

623 150

641 300

659 450

 

 

2402 10 00012
2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16 500

16 995

17 490

17 985

 

»,

դ. յոթերորդ տողը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

2403 (բացառությամբ 2403 99 90 090)

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 

1 կիլոգրամ

1 500

1 545

1 590

1 635

 

»,

ե. յոթերորդ տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տող.

«

2403 99 90 090

ծխախոտի
արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար   

1 600

 

 

 

 

2 000

1 955

 

 

 

 

2 300

2 295

 

 

 

 

2 700

 2 635

 

 

 

 

3 100

 

 

».

 

2) 3-րդ մասն ուժը կորցրած ճանաչել.

3) 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 6 000 ՀՀ դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:».

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մաս.

«5.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել 1 լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 000 ՀՀ դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝  5 500 ՀՀ դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 6 000 ՀՀ դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9 000 ՀՀ դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14 000 ՀՀ դրամից:»:

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի  հոկտեմբերի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

 

«ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» 1998 թվականի դեկտեմբերի 18-ի ՀՕ-43 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 8-րդ հոդվածում՝

1) 2-րդ և 8-րդ կետերում «ապրանքների» բառերից հետո լրացնել «(բացառությամբ ծխախոտի արտադրանքի)» բառերը.

2) 12-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 13-րդ կետ.

«13) ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:»:

 

Հոդված 2. Օրենքի 15-րդ հոդվածում՝

1) 40-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 41-րդ և 42-րդ կետեր.

«41) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը.

42) մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը:»:

 

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում վերջին պարբերությունից առաջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.

«Եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը՝ լիզինգի պայմանագրով նախատեսված՝ հաշվեգրված լիզինգային վճարներին համապատասխանող չափով:»:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի  հոկտեմբերի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ

 ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Հաստատագրված վճարների մասին» 1998 թվականի հոկտեմբերի 19-ի ՀՕ-27 օրենքի (այսուհետ` Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ «գ.1»  կետ.

«գ.1) ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը.»:

 

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ստեփանակերտ քաղաքում հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «ե», «է», «ժե», «ժթ», «ժթ.1», «իգ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների ու «դ» կետով նախատեսված՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով գործունեությունների մասով լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից, «գ», «թ», «ժ», «ի», «իա», «իբ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների ու «դ» կետով նախատեսված՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեության մասով՝ 2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար` 0,7 գործակից:»:

 

Հոդված 3. Օրենքի 10-րդ հոդվածի 9-րդ մասում ««ժդ1»» բառից առաջ լրացնել ««գ.1»,» բառը:

 

Հոդված 4. Օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասի երկրորդ պարբերությունում «Սույն օրենքով սահմանված» բառերից հետո լրացնել «ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության ու» բառերը:

 

Հոդված 5. Օրենքի 33-րդ հոդվածում լրացնել հետևյալ բովանդակությամբ         3-րդ մաս.

«3. Սույն գլխի դրույթները, բացառությամբ 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 1-ին մասի, չեն տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք հանրային սննդի ծառայություններ են մատուցում ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում:»:

 

 

 

 

Հոդված 6. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4.2-րդ գլխով.

«Գ Լ ՈՒ Խ  4.2

ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ  ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Հոդված 36.6. Ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի 5 տոկոսի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 36.7. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի hաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը):»:

 

Հոդված 7. Օրենքի 94-րդ հոդվածի 1-ին մասի «բ» կետում «վերսկսելը» բառից հետո լրացնել «, ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողների» բառերը:

 

Հոդված 8.

1. Սույն oրենքն ուժի մեջ է մտնում 2020 թվականի  հոկտեմբերի 1-ից:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո տասնօրյա ժամկետում կատարվում է 2020 թվականի հուլիսի 1-ից հետո մինչև սույն օրենքի ուժի մեջ մտնելը Ստեփանակերտ քաղաքում Օրենքի 7-րդ հոդվածի «գ», «թ», «ժ», «ի», «իա», «իբ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների ու «դ» կետով նախատեսված՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեության մասով հաշվարկված հաստատագրված վճարների գծով պարտավորությունների վերահաշվարկ և ավել վճարված գումարները հաշվանցվում և (կամ) վերադարձվում են «Հարկերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի համաձայն:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին 2000 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-133 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածի բ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

բ) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար.

2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար.:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 3-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված (պահված) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համապատասխան::

Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ կետում շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու բառերը փոխարինել հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) բառերով:

Հոդված 4. Օրենքի 20-րդ հոդվածի 5-րդ կետի 2-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

2) «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով թափոնների տեղադրման կամ պահման համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը`

ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում,

բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,

գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,

դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,

ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում.:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ»

ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին 2016 թվականի սեպտեմբերի 29-ի ՀՕ-27-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարի դրույքաչափերը

1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000

երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000

երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800

չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 500

ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների)

600

հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ

60

2. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում, արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 500

Ոչ վտանգավոր թափոններ

600

 

 

3. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում, ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

62 400

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

31 200

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

6 240

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 950

Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ)

780

2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

250

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

120

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

25

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

8

Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ)

3

 

»:

 

Հոդված 2. Օրենքի 6-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

Հոդված 6. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար վճարի հաշվարկման կարգը

1. Հատուկ հատկացված տեղերում ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքին և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերին համապատասխան::

 

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                                 Ա.         ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

««ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՈՒ ««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ ««ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

Կարգավորման ենթակա ոլորտի կամ խնդրի սահմանումը. Ներկայացված օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը պայմանավորված է որոշ եկամտատեսակների մասով սահմանված դրույքաչափերի վերանայման, համավարակի բացասական ազդե­ցու­թյուն կրող ոլորտ­նե­րում հարկման առավել բարենպաստ պայմանների ձևավորման և օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ:

 

Առկա իրավիճակը.

1. «Շահութահարկի մասին» օրենքով՝

1) գործունեության որոշ տեսակների` բանկային, հեռահաղորդակցության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտների համար շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20 տոկոս դրույքաչափով, մինչդեռ Հայաստանի Հանրապետությունում շահութահարկի դրույքաչափը նվազեցվել է 2 տոկոսային կետով և սահմանվել 18 տոկոս, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում նշված ոլորտներում գործունեություն իրականացնող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների միջև.

2) ներկա պայմաններում համավարակի հետևանքով տնտեսավարող սուբյեկտների  մոտ առաջացել է իրացվելիության խնդիր, իսկ տնտեսությունը ներդրումների կարիք ունի, ուստի նպատակահարմար է ժամանակավորապես հնարավորություն տալ տնտեսավարող սուբյեկտներին ավելի ճկուն գործել` ամորտիզացիոն ծախսագրումների առումով: Խնդիրներ է առաջացնում նաև շահութահարկի կանխավճարների կատարումը, քանի որ համավարակի պայմաններում տնտեսավարող սուբյեկտների մոտ հիմնականում ձևավորվել է անորոշ իրավիճակ` կապված լրիվ հզորությամբ աշխատելու և, հետևաբար, շահույթ նախատեսելու հետ.

3) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ վարկերի և դեբիտորական պարտքերի գծով չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները զիջելու դեպքում այդ գումարները շահութահարկով հարկման առումով դիտվում էին որպես նվազեցվող եկամուտներ:  Հաշվի առնելով համավարակի տարածման հետևանքով կազմակերպությունների և ֆիզիկական անձնաց մոտ ֆինանսական խնդիրների առաջացումը՝ նպատակահարմար  է  մեկ  տարով  երկարաձգել  օրենքի  այս  դրույթի գործողությունը.

4) հստակեցված չեն լիզինգային գործառնությունների հարկման հարաբերությունները, դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հասկացությունները.

2.  «Եկամտային հարկի մասին» օրենքով`

1) պետական պարտատոմսերի գծով տոկոսագումարներն ազատված են եկամտային հարկից, մինչդեռ բանկերի կողմից թողարկված պարտատոմսերի տոկոսագումարները հարկվում են եկամտային հարկի 5 տոկոս դրույքաչափով, ինչը պետական և կորպորատիվ պարտատոմսերում ներդրողների միջև հարկման անհավասար պայմաններ է ստեղծում.

2) հիփոթեքային վարկի սպասարկման շրջանակում եկամտային հարկի վերադարձի կարգում 2019 թվականի հունվարի 1-ից կատարված փոփոխության արդյունքում վարկառու և համավարկառու ֆիզիկական անձանց համար ստեղծվել են անբարենպաստ պայմաններ.

3. «Ակցիզային հարկի մասին» օրենքով՝

1) գինու համար կիրառվում են ակցիզային հարկի արժեքային (տոկոսային) և հաստատուն դրույքաչափեր, ինչը հանգեցնում է բարձրարժեք և ցածրարժեք գինիների միջև հարկային բեռի անհավասար բաշխման` առավել բարձրորակ գինիների համար սահմանելով ակցիզային հարկի բարձր դրույքաչափ, ինչը չի խթանում խաղողագործության ու գինեգործության զարգացումը:

Ակցիզային հարկի մասով հաջորդ խնդիրը պայմանավորված է նրանով, որ գործունեության մրցակցային պայմաններ ձևավորելու և անորակ խմիչքների դեմ պայքարելու նպատակով 2010 թվականին օղու և էթիլային սպիրտի մասով սահմանվել են իրացման նվազագույն գներ` 1 լիտր 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով 3000 ՀՀ դրամի չափով, իսկ ներմուծված ապրանքների մասով՝ 3500 ՀՀ դրամի չափով: Հաշվի առնելով, որ դրանց սահմանումից անցել է երկար ժամանակ, իսկ այդ ընթացքում ապրանքների գները նկատելիորեն բարձրացել են, ներկայումս սահմանված նվազագույն գինը իր առջև դրած խնդիրը լիարժեք չի լուծում: Բացի այդ, ՀՀ հարկային օրենսգրքով նշված ապրանքների օտարման նվազագույն գները 2020 թվականի հունվարի 1-ից արդեն իսկ բարձրացվել են, ինչը անհավասար պայմաններ է ստեղծում նշված ապրանքներն օտարող Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության տնտեսավարող սուբյեկտների համար.

2) ծխախոտի արտադրանքի համար սահմանված չեն ակցիզային հարկի դրույքաչափեր.

4. «Ավելացված արժեքի հարկի մասին» օրենքով`

1) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը հարկվում է ԱԱՀ-ով.

2) ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության որոշման առանձնահատկություն սահմանված չէ.

3) հստակեցված չեն նաև լիզինգային գործառնությունների հարկման հարաբերությունները.

5. «Հաստատագրված վճարների մասին» օրենքով՝

1) ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը հարկվում է հաստատագրված  վճարների հարկման համակարգով, ինչը հիմնված է ֆիզիկական ցուցանիշների վրա (սպասարկման տարածք) և կախված չէ սուբյեկտի իրացման շրջանառության մեծությունից.

2) համավարակի հետևանքով հաստատագրված վճարներով հարկվող որոշ գործունեության տեսակներ իրականացնող հարկ վճարողներ ամբողջ կարողությամբ չեն աշխատում, իսկ օրենքով նվազեցվող գործակիցներ սահմանված չեն, ինչը բացասաբար է անդրադառնում վերջիններիս եկամուտների վրա: Այդ գործունեություններն են հանրային սննդի կազմակերպումը, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեությունը, ավտոկանգառների, արդյունագործական ձկնորսության, բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունները.

6. «Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» և «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքներով արտադրության և սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար սահմանված է բնապահպանական վճար, մինչդեռ ընդերքօգտագործման թափոնների տեղադրումը ազատված է հարկումից:

 

 

Կարգավորման նպատակները. Օրենքների նախագծերի փաթեթով առաջարկվում է՝

1) գործունեության որոշ տեսակների` բանկային, հեռահաղորդակցության, էներգետիկայի և հանքարդյունահանման ոլորտների համար շահութահարկի դրույքաչափը սահմանել 18 տոկոս.

2) 2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանել շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի.

3) 2020 թվականի սեպտեմբեր-դեկտեմբեր ամիսների համար շահութահարկի 10 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտներին ազատել շահութահարկի կանխավճարների կատարումից.

4) բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց վարկերի և դեբիտորական պարտքերի գծով չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները զիջելու դեպքում 2020 թվականի հարկվող շահույթը որոշելիս այդ գումարները դիտել որպես համախառն եկամտից նվազեցումներ.

5) եկամտային հարկով հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցնել ՀՀ-ում գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամտի չափով, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման  պահից  մինչև  մարումն  ընկած  ժամկետը  պակաս  է  երկու տարուց.

6) հիփոթեքային վարկի սպասարկման համար վարձու աշխատողի և անհատ ձեռնարկատիրոջ կողմից վճարված տոկոսների գումարների չափով եկամտային հարկի վերադարձման հնարավորությունից վարկառու և համավարկառու ֆիզիկական անձանց ընտրությամբ միայն մեկ հիփոթեքային վարկի պայմանագրից օգտվելու պահանջը տարածել 2020 թվականի հունվարի 1-ից.

7) խաղողի գինիների համար սահմանել ակցիզային հարկի հաստատուն դրույքաչափ՝ 150 ՀՀ դրամի չափով.

8) օղու և էթիլային սպիրտի օտարման նվազագույն գները (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) սահմանել 1 լիտրի համար 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով 6 000 ՀՀ դրամ, իսկ հնացման ժամկետ ունեցող խմիչքների համար,  ելնելով հնացման ժամկետից, 5 000 ՀՀ դրամից մինչև  14 000 ՀՀ դրամ.

9) ծխախոտի արտադրանքի համար սահմանել ակցիզային հարկի դրույքաչափեր.

10) էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ազատել ավելացված արժեքի հարկից.

11) ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն համարել ծխախոտի արտադրանքի տուփի վրա կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ավելացված արժեքի հարկի: Միաժամանակ, անմիջական ծխախոտ արտադրող կամ ներմուծող չհանդիսացող անձանց ազատել ավելացված արժեքի հարկից.

12) ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության համար հաստատագրված  վճարը  սահմանել   իրացման  շրջանառության  5  տոկոսի չափով.

13) Ստեփանակերտ քաղաքում իրականացվող` հաստատագրված վճարներով  հարկվող որոշ գործունեության տեսակների համար, ինչպիսիք են հանրային սննդի կազմակերպումը, ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեությունը, ավտոկանգառների, արդյունագործական ձկնորսության, բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպման, ատամնաբուժական ու ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունները, սահմանել նվազեցվող 0,7 գործակից.

14) ընդերքօգտագործման թափոնների տեղադրման և պահման համար 2021 թվականի հունվարի 1-ից սահմանել բնապահպանական վճար` չափերը պայմանավորելով վտանգավորության դասերով.

15) հստակեցնել ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահը.

16) հստակեցնել դեբիտորական և կրեդիտորական պարտքերի  հասկացությունները:

 

Ակնկալվող արդյունքը. Օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը դրականորեն կանդրադառնա գործարար միջավայրի վրա, կվերանան օրենքների կիրառության ընթացքում առաջ եկած խնդիրները:

 

Նորմատիվ բնույթի հիմնավորվածությունը. Օրենքների նախագծերի փաթեթը նորմատիվ բնույթի է, քանի որ դրանում պարունակվող դրույթները պարտադիր են անորոշ թվով անձանց համար:

 

 

 

ԱՀ  պետական եկամուտների կոմիտեի

նախագահ                                                                                      Դ. ՊՈՂՈՍՅԱՆ

 

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ՇԱՀՈՒԹԱՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հոդված 7. Համախառն եկամուտը

1. Համախառն եկամուտը հաշվետու տարում հարկատուի բոլոր եկամուտների հանրագումարն է՝ անկախ դրանց ստացման աղբյուրներից:

Սույն օրենքի իմաստով՝

ա/ եկամուտ է համարվում հաշվետու տարվա ընթացքում ակտիվների ներհոսքը, աճը կամ պարտավորությունների նվազումը, որոնք հանգեցնում են հարկատուի սեփական կապիտալի ավելացմանը.

բ/ սեփական կապիտալ է համարվում ակտիվների և պարտավորությունների տարբերությունը.

գ/ ակտիվ է համարվում հարկատուին սեփականության իրավունքով պատկանող ցանկացած միջոցը՝ գույքը (նյութական ակտիվները), գույքային իրավունքները և գույքային իրավունքների հետ կապված անձնական ոչ գույքային իրավունքները (ոչ նյութական ակտիվները), արտարժույթը, արժեթղթերը, դեբիտորական պարտքը և այլ գույքը.

դ/ պարտավորություն է համարվում հարկատուի առկա պարտքը (վարկ, կրեդիտորական պարտք, հարկային պարտավորություն և այլն):

2. Եկամուտների թվին են դասվում, մասնավորապես՝

ա/ ապրանքների, արտադրանքի (այսուհետ՝ նաև ապրանքներ) իրացումից ստացվող հասույթը.

բ/ ծառայությունների իրացումից ստացվող հասույթը.

գ/ հիմնական միջոցների և այլ ակտիվների իրացումից ստացվող հասույթը.

դ/ փոխառության դիմաց ստացվող տոկոսները և այլ հատուցում (այսուհետ՝ տոկոսներ).

ե/ վարձակալության դիմաց ստացվող վճարները և այլ հատուցում (այսուհետ՝ վարձավճարներ).

զ/ գրականության, արվեստի կամ գիտական աշխատանքի օգտագործման, կամ ցանկացած հեղինակային իրավունքից, արտոնագրից, ապրանքային նշանից, նախագծից կամ մոդելից, պլանից, գաղտնի բանաձևից կամ գործընթացից օգտվելու իրավունքի համար, էլեկտրոնային հաշվողական մեքենաների և տվյալների բազայի համար ծրագրերի կամ արդյունաբերական, առևտրային, գիտական սարքավորումներն օգտագործելու կամ օգտվելու իրավունքի համար, կամ արդյունաբերական, տեխնիկական, կազմակերպական, առևտրային, գիտական փորձի վերաբերյալ տեղեկություն տրամադրելու համար ստացվող հատուցումը (այսուհետ՝ ռոյալթի).

է/ շահաբաժինները.

ը/ ապահովագրական հատուցումները.

թ/ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորման, ֆակտորինգային այլ գործառնությունների իրականացումից ստացվող եկամուտները.

ժ/ ֆյուչերսների, օպցիոնների և նման այլ գործարքներից ստացվող եկամուտները.

ժա/ անհատույց ստացվող ակտիվները, պարտավորությունների զեղչումից կամ ներումից ստացվող եկամուտները, բացառությամբ օրենքով տրվող հարկային արտոնությունների, պետական կամ համայնքային բյուջեներ վճարվող այլ պարտադիր վճարների և տուրքերի, բնօգտագործման վճարների, ավտոմոբիլային ճանապարհների շինարարության, նորոգման և պահպանման համար կատարվող մասհանումների գծով տրվող արտոնությունների գումարների.

ժբ/ պատճառված վնասի (կրած կորստի) հատուցումից ստացվող եկամուտները.

ժգ/ տույժերի, տուգանքների և գույքային այլ սանկցիաների տեսքով եկամուտները.

ժդ/ անվավեր ճանաչված գործարքներից ստացվող եկամուտները.

ժե/ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի գումարները.

ժզ) Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի դեբիտորական պարտքերի մարման գումարները կամ դուրս չգրված դեբիտորական պարտքերի մարման դեպքում` սահմանված կարգով պահուստին կատարված մասհանումների գումարները, իսկ բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց դեպքում` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում հաշվեկշռից դուրս գրված անհուսալի ակտիվների և ինվեստիցիոն արժեթղթերի` հաշվեկշռում վերականգնման արդյունքում հաշվեգրված եկամուտները, իսկ հաշվեկշռից դուրս չգրված ակտիվների դեպքում` սահմանված կարգով ձևավորված պահուստների նվազեցման գծով հաշվեգրված եկամուտները.

ժէ/ (ուժը կորցրած է ճանաչվել) 

ժը/ երաշխիքների տրամադրման, հոժարագրային (ակցեպտային) գործառնությունների գծով ստացվող եկամուտները.

ժթ/ հավատարմագրային (լիազորագրային), կառավարման կամ ուրիշ ձևով այլ անձանց արժեթղթերը և ներդրումները կառավարելու, բրոքերային և ֆինանսական գործակալի (ներկայացուցչի) ծառայություններ մատուցելու դիմաց ստացվող եկամուտները.

ի/ մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկման, զեղչման, զիջման կամ սպասարկման դիմաց ստացվող եկամուտները.

իա) ապահովագրական ընկերությունների տեխնիկական պահուստների, տեխնիկական պահուստներում վերաապահովագրողի մասնաբաժնի գծով ճանաչվող եկամուտները.

իբ) վերաապահովագրության փոխանցված պայմանագրերից ապահովագրական ընկերությունների ստացվող կոմիսիոն վարձատրությունները.

իգ) գույքագրման (այդ թվում` ստուգման) ժամանակ բացահայտված հիմնական միջոցների, ապրանքանյութական արժեքների, դրամական միջոցների և այլ գույքի ավելցուկը, իսկ հարկատուի կողմից տիրազուրկ գույքի նկատմամբ օրենսդրությամբ սահմանված կարգով (բացառությամբ` դատարանի որոշումների հիման վրա) իր իրավունքների ճանաչման դեպքում` տիրազուրկ գույքը: Գույքի ավելցուկը, տիրազուրկ գույքը գնահատվում է տվյալ հարկատուի մոտ առկա համանման արժեքով, իսկ այդ արժեքի բացակայության դեպքում` փորձաքննության եղանակով որոշված արժեքով, որը ձևավորում է այդ գույքի սկզբնական (ձեռքբերման) արժեքը և համախառն եկամտի մեջ ներառվում է ամբողջությամբ տվյալ (գույքի ավելցուկի դեպքում` ավելցուկի հայտնաբերման, իսկ տիրազուրկ գույքի դեպքում` իրավունքների ճանաչման) հաշվետու ժամանակաշրջանում.

2.1. Սույն օրենքի իմաստով՝

1) դեբիտորական պարտք է համարվում հարկ վճարողին այլ անձանց (դեբիտորների) կողմից վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողին վճարման (վերադարձման) ենթակա պարտքի գումարների.

2) կրեդիտորական պարտք է համարվում հարկ վճարողի կողմից այլ անձանց (կրեդիտորներին) վճարման (այլ ձևով հատուցման) ենթակա պարտքի (այդ թվում` աշխատավարձի և դրան հավասարեցված այլ վճարումների, շահաբաժինների գծով) գումարը, բացառությամբ պետական կամ համայնքների բյուջեների նկատմամբ հարկային պարտավորությունների, տուրքերի և պարտադիր այլ վճարների գծով հարկ վճարողի կողմից վճարման ենթակա պարտքի գումարների:

3. Սույն օրենքի իմաստով՝ ցպահանջ դեբիտորական և կրեդիտորական պարտքերի հայցային վաղեմության ժամկետի ընթացքը սկսվում է պահանջ ներկայացնելու օրվանից, բայց՝ գործարքի կատարմանը հաջորդող 61-րդ օրվանից ոչ ուշ:

4. Սահմանված կարգով պետության կամ լիազորված մարմնի կողմից հաստատված սակագների կիրառության հետ կապված` պետական բյուջեից տրվող սուբսիդիաների դեպքում հարկատուի եկամուտները որոշվում են նշված սակագների կիրառման արդյունքում` գնորդներից (սպառողներից) ստացման ենթակա գումարների (իրացումից հասույթի) և պետական բյուջեից փաստացի ստացված սուբսիդիաների (իրացումից հասույթի) հանրագումարի չափով:

 

Հոդված 12. Ամորտիզացիոն մասհանումները

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է գործունեության մեջ օգտագործվող և մաշվածքի ենթակա, սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող կամ ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) ստացված հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումների գումարի չափով՝ սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերով սահմանված ժամկետներում:

2. Ամորտիզացիոն մասհանումների գումարը սույն հոդվածում սահմանված կարգով հաշվարկվում է՝ ելնելով հիմնական միջոցների տվյալ խմբի համար սահմանված ամորտիզացիոն հետևյալ նվազագույն ժամկետներից՝

 

ա/ շենքերի, շինությունների և անշարժ գույքի միավոր համարվող գծային ինժեներական ենթակառուցվածքների (էլեկտրահաղորդման և կապի համակարգերի (այդ թվում` օդային և ստորգետնյա մալուխային գծերի) և դրանց հենասյուների, ջրարբիացման, ջրամատակարարման և ջրահեռացման համակարգերի, գազատարների և ջերմամատակարարման համակարգերի, ոռոգման համակարգերի, ջրամբարներ) համար, բացառությամբ սույն կետի «բ» ենթակետում նշվածների

                                              20 տարի

բ/ հյուրանոցների, պանսիոնատների, հանգստյան  տների, առողջարանների, կրթական և ուսումնական

հաստատությունների շենքերի և շինությունների համար

                                               10 տարի

բ.1/ արտադրական սարքավորումների համար`

5 տարի

գ/ չնշված հոսքային գծերի, ռոբոտատեխնիկայի համար

                                      3 տարի

դ/ հաշվողական և համակարգչային  տեխնիկայի համար

                                                  1 տարի

ե/ այլ հիմնական միջոցների, այդ թվում՝ բանող անասունների, բազմամյա տնկիների և հողերի բարելավմանն ուղղված կապիտալ ներդրումների համար

 8 տարի:

 

Պատերազմական գործողություններից տուժած գոտում գտնվող՝ սույն կետի «ա» և «բ» ենթակետերում նշված հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի: Սույն մասում նշված՝ պատերազմական գործողություններից տուժած գոտու տարածքը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Մինչև 50 հազար դրամ արժողությամբ հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է մեկ տարի:

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում ներմուծվող կամ ձեռք բերվող (կառուցվող, մշակվող) հիմնական միջոցների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է շահութահարկ վճարողի հայեցողությամբ, բայց ոչ պակաս, քան մեկ տարի։

3. Ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն ժամկետը որոշում է հարկատուն՝ ելնելով դրանց հնարավոր օգտագործման ժամկետներից: Վերջիններիս որոշման անհնարինության դեպքում ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն նվազագույն ժամկետը սահմանվում է տասը տարի, սակայն ոչ ավելի հարկատուի գործունեության ժամկետից:

4. Հարկվող շահույթը որոշելու նպատակով հարկատուն իր հայեցողությամբ կարող է ընտրել հիմնական միջոցների և ոչ նյութական ակտիվների ամորտիզացիոն այլ ժամկետներ (այդ թվում՝ ինչպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի համար առաջին անգամ ամորտիզացիոն մասհանում հաշվարկելու պահին, այնպես էլ դրանից հետո), սակայն հիմնական միջոցների տվյալ խմբի համար սույն հոդվածի 2-րդ մասով, իսկ ոչ նյութական ակտիվների համար՝ սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետներից ոչ պակաս չափով: Սույն մասով սահմանված դեպքերում յուրաքանչյուր անգամ տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի ամորտիզացիոն ժամկետը վերանայելուց հետո ամորտիզացիոն մասհանման գումարը հաշվարկվում է հաշվետու տարվա կտրվածքով (հաշվի առնելով նաև սույն հոդվածի 5-րդ մասով սահմանված դրույթները)՝ որպես տվյալ հիմնական միջոցի և ոչ նյութական ակտիվի՝ մինչև ամորտիզացիոն ժամկետի վերանայումն առկա հաշվեկշռային արժեքի և վերանայված ամորտիզացիոն ժամկետների հիման վրա հաշվարկված՝ ամորտիզացիոն մնացորդային ժամկետների հարաբերություն:

5. Ամորտիզացիոն մասհանումների տարեկան մեծությունը հաշվարկվում է որպես հիմնական միջոցի սկզբնական արժեքի, իսկ օրենքով սահմանված կարգով վերագնահատման իրականացման դեպքում՝ վերագնահատված արժեքի և սույն հոդվածի 2-րդ, 3-րդ կամ 4-րդ կետերում հիմնական միջոցի տվյալ խմբի կամ ոչ նյութական ակտիվի համար սահմանված ամորտիզացիոն ժամկետի հարաբերություն:

6. Մինչև հանքի շահագործման սկիզբը կատարված մակաբացման աշխատանքների գծով ճանաչված ակտիվներն ամորտիզացվում են հաստատված օգտակար հանածոյի ընդհանուր պաշարի արդյունահանմանը համամասնորեն՝ ներառվելով արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքում։ Հանքի շահագործումն սկսելուց հետո կատարված մակաբացման աշխատանքների գծով ծախսերը վերագրվում են մակաբացման աշխատանքների արդյունքում արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին: Մակաբացման աշխատանքների գծով ծախսերի՝ արդյունահանվող օգտակար հանածոյի ինքնարժեքին վերագրելու կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 16. Հարկման նպատակով համախառն եկամտից չնվազեցվող ծախսերը

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամտից չեն նվազեցվում՝

ա/ վնասակար նյութերը շրջակա միջավայր արտանետելու համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող վճարները, ինչպես նաև ձեռքբերված վառելիքի (բենզին, դիզելային վառելիք, հեղուկ և բնական գազ) համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով որոշված չափերը գերազանցող ծախսերը.

բ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գովազդի, մարքեթինգի (ապրանքային և ծառայությունների շուկայի ուսումնասիրություն, ապրանքային և ծառայությունների շուկայում առաջխաղացում), կադրերի պատրաստման և վերապատրաստման համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

գ/ արտահագուստի և այլ հանդերձանքի, աշխատակիցներին՝ օրենսդրությամբ նախատեսված այլ փոխհատուցումների համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

դ/ Արցախի Հանրապետության տարածքից դուրս գործուղման ծախսերի, իսկ Արցախի Հանրապետության տարածքում՝ օրապահիկի ծախսերի համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը.

ե/ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ներկայացուցչական, հովանավորչական, խորհրդատվական և կառավարման ծառայությունների ծախսերը.

զ/ առողջապահական հիմնարկների, ծերերի և հաշմանդամների տների, մանկական նախադպրոցական հիմնարկների, վերականգնողական ճամբարների, մշակութային, կրթական և մարզական հիմնարկների, ինչպես նաև բնակարանային ֆոնդի օբյեկտների պահպանման համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած չափը գերազանցող ծախսերը (այդ թվում՝ ամորտիզացիոն մասհանումները և նորոգման ծախսերը).

զ.1/ վարձու աշխատողի համար Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով կամավոր կենսաթոշակային բաղադրիչի շրջանակներում կատարվող կենսաթոշակային վճարների այն մասը, որը գերազանցում է տվյալ վարձու աշխատողի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների հանրագումարի 7,5 տոկոսը.

է/ պետական կամ համայնքների բյուջեներ,  կամ կուտակային կենսաթոշակային համակարգին կատարվող վճարումների կամ հարկային մարմնի կողմից վերահսկվող այլ գումարների մասով օրենքով սահմանված կարգով հաշվարկվող և վճարվող տույժերը, տուգանքները և այլ գույքային սանկցիաները, բացի քաղաքացիաիրավական պարտավորությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու համար գանձվողներից.

ը/ անհատույց տրամադրած ակտիվները, մատուցված ծառայությունները, ներված պարտավորությունները, բացառությամբ սույն օրենքի 23 հոդվածում նախատեսված դեպքի.

թ/ միավորումներին և արտագերատեսչական կառավարման այլ կառույցներին տրամադրված հատկացումները.

ժ/ սպասարկող տնտեսությունների պահպանման ծախսերը (շինությունների անվճար տրամադրում, հանրային սննդի ձեռնարկություններին կոմունալ ծառայությունների արժեքի վճարում).

ժա/ հարկատուի կողմից արտադրանքի արտադրությանը չառնչվող ծառայությունների (քաղաքների կամ այլ բնակավայրերի բարեկարգման աշխատանքներ, գյուղատնտեսական աշխատանքներին օժանդակություն և այլն) մատուցման կամ դրանց դիմաց կատարվող ծախսերը:

ժբ) այն եկամուտների ստացման հետ կապված ծախսերը, որոնք միաժամանակ նվազեցվում են համախառն եկամտից:

ժգ) վարկերի և փոխառության դիմաց վճարվող տոկոսների՝ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից սահմանված բանկային տոկոսի հաշվարկային դրույքի կրկնակի չափը գերազանցող մասը:

ժդ) բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսները, եթե դրանք անտոկոս տրամադրվում են այլ անձանց, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարները, եթե դրանք անհատույց օգտագործմամբ տրամադրվում են այլ անձանց.

ժե) բանկ կամ վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտների կողմից վերցված (ներգրավված) վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսների այն մասը, որը գերազանցում է այդ միջոցների հաշվին այլ անձանց տրամադրված վարկերի կամ փոխառությունների գումարների նկատմամբ հաշվարկվող տոկոսներին, կամ հարկատուի կողմից վարձակալությամբ վերցված ոչ ընթացիկ ակտիվների գծով հաշվարկվող վարձավճարների այն մասը, որը գերազանցում է այդ ոչ ընթացիկ ակտիվներն այլ անձանց ենթավարձակալության դիմաց ստացվող եկամուտներին.

ժզ/ բանկ և վարկային կազմակերպություն չհամարվող սուբյեկտներից ներգրավված փոխառությունների գծով հաշվետու տարվա ընթացքում հաշվարկվող տոկոսների գումարների այն մասը, որը հաշվետու տարվա արդյունքներով գերազանցում է՝

- շահութահարկ վճարողի (բացառությամբ բանկերի և վարկային կազմակերպությունների)՝ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության կրկնապատիկը.

- բանկ կամ վարկային կազմակերպություն համարվող շահութահարկ վճարողի՝ հաշվետու տարվա վերջին օրվա դրությամբ առկա սեփական կապիտալի դրական մեծության իննապատիկը:.

ժէ/ սեփականության իրավունքով շահութահարկ վճարողին պատկանող, սակայն ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրված հիմնական միջոցների մասով սույն օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասով սահմանված կարգով հաշվարկվող ամորտիզացիոն մասհանումների գծով ծախսերը:

2. Եթե Արցախի Հանրապետության կառավարության կողմից սույն հոդվածի 1-ին կետի «ա»-«զ» ենթակետերով նախատեսված ծախսերի համար նվազեցման թույլատրելի չափը չի սահմանվում, ապա համախառն եկամուտը նվազեցվում է փաստացի կատարված ծախսերի ողջ գումարի չափով:

 

 

Հոդված 18. Անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման եւ նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարները

1. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է անհուսալի դեբիտորական պարտքերի դուրսգրման համար Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով՝ պահուստաֆոնդին կատարվող մասհանումների, իսկ այդ պարտքերի դուրսգրման դեպքում՝ այդ նպատակով ստեղծված պահուստաֆոնդին կատարված մասհանումները գերազանցող գումարի չափով:

2. Հարկվող շահույթը որոշելիս համախառն եկամուտը նվազեցվում է Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նախկինում դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերի մարման գումարների չափով:

3. Սույն հոդվածի կիրառության իմաստով՝ 100 000 ՀՀ դրամը գերազանցող ընդհանուր գումարով դեբիտորական պարտքը համարվում է անհուսալի դեբիտորական պարտքի գումարը բռնագանձելու պահանջը բավարարելու կամ մերժելու վերաբերյալ դատական ակտի (վճռի, որոշման կամ կարգադրության, բացառությամբ դեբիտորական պարտքի գումարը ներելու կամ այն որևէ հիմքով չպահանջելու վերաբերյալ կայացված վճռի, որոշման կամ կարգադրության)՝ օրինական ուժի մեջ մտնելու օրվանից:

 

 

Հոդված 29. Հարկման նպատակով բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց   համախառն եկամտի նվազեցումները

Հարկման նպատակով բանկերի համախառն եկամուտը, ի լրումն սույն օրենքի 10-28 հոդվածներով սահմանված նվազեցումների, նվազեցվում է նաև՝

ա) բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների և արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց ակտիվների և (կամ) ինվեստիցիոն արժեթղթերի հնարավոր կորուստների պահուստներին ուղղված գումարների չափով` Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

բ/ հաճախորդների բանկային ավանդների և ներգրավված փոխառությունների վրա հաշվեգրված տոկոսների չափով.

գ/ բանկի և վարկային կազմակերպության պարտքի հանձնառության (պարտատոմսերի, դեպոզիտային և ավանդային հավաստագրերի, ներառյալ՝ մուրհակները) գծով հաշվեգրված տոկոսների, այդ թվում՝ պարտքի հանձնառության արժեթղթերի իրացման գների և դրանց անվանական արժեքների բացասական տարբերության (դիսկոնտ) գումարների չափով.

դ/ ծառայությունների և թղթակցային հարաբերությունների դիմաց բանկի և վարկային կազմակերպության վճարած միջնորդական վճարների, այդ թվում՝ հաճախորդների հաշվարկային-դրամարկղային սպասարկման, նրանց հաշվարկային, ընթացիկ և այլ հաշիվների վարման ծախսերի, մյուս բանկերին հաշվարկային-դրամարկղային սպասարկման դիմաց վճարի և համանման այլ ծախսերի չափով.

ե/ կանխիկ դրամի, չեկերի, վճարային այլ փաստաթղթերի տեղափոխման (ինկասացիա) դիմաց, ինչպես նաև արժեքների փաթեթավորման, այդ թվում՝ կանխիկ դրամի համալրման, բանկին և վարկային կազմակերպությանը և նրանց հաճախորդներին պատկանող արժեքների տեղափոխման, պահպանման և առաքման ծախսերի չափով.

զ/ հաշվարկադրամարկղային և հաշվողական կենտրոնների ծառայությունների վճարումների չափով.

է/ բանկի և վարկային կազմակերպության գործունեությունն ապահովելու համար անհրաժեշտ վճարային միջոցներ (պլաստիկային քարտեր, ճանապարհային չեկեր և այլն) պատրաստելու, թողարկելու, ի պահ ընդունելու և ներդնելու հետ կապված ծախսերի չափով.

ը/ բաժնետոմսեր, պարտատոմսեր, ավանդային հավաստագրեր (սերտիֆիկատներ), պարտքի այլ հանձնառություններ և ֆինանսական շուկայում շրջանառության մեջ գտնվող այլ արժեթղթեր թողարկելու հետ կապված ծախսերի (թողարկման ազդագրերի նախապատրաստման, արժեթղթերի ձևաթղթերի ձեռքբերման, տպագրման ծախսեր, արժեթղթերի տարածման դիմաց միջնորդական վարձատրությունների վճարումներ և այլն) չափով.

թ/ կեղծ թղթադրամների և վճարային փաստաթղթերի պատճառով բանկի և վարկային կազմակերպության կրած կորուստների չափով.

ժ/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան զինծառայողների` հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) զիջելու (կամ ներելու) դեպքում` այդ գումարների  (կամ դրանց մի մասի) չափով:

ժա/ բանկի և վարկային կազմակերպության կողմից պարտապան իրավաբանական և ֆիզիկական անձանց՝ հաշվեկշռում և (կամ) հետհաշվեկշռում հաշվառվող վարկերի և դեբիտորական պարտքերի գծով հաշվեգրված և չվճարված տոկոսները, տույժերը և տուգանքները (կամ դրանց մի մասը) 2016 թվականի հունվարի 1-ից մինչև 2019 թվականի դեկտեմբերի 31-ը մինչև 2020 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ զիջելու (կամ ներելու) դեպքում՝ այդ գումարների (կամ դրանց մի մասի) չափով:

 

Հոդված 32. Ռեզիդենտների շահութահարկի դրույքաչափերը

1. Բացառությամբ սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործունեության տեսակների, շահութահարկի գումարը հարկվող շահույթի նկատմամբ հաշվարկվում է 10 տոկոս դրույքաչափով:

2. Վարկային կազմակերպությունների, բանկերի, ապահովագրական ընկերությունների, վերաապահովագրական ընկերությունների, արժեթղթերի շուկայի մասնագիտացված անձանց, գրավատների, արտարժույթի առք ու վաճառքի և արտարժույթի դիլերային-բրոքերային առք ու վաճառքի, մետաղական օգտակար հանածոների արդյունահանման և (կամ) մետաղի խտանյութի արտադրության (վերամշակման), վառելիքաէներգետիկ հումքի արդյունահանման և (կամ) արտադրության (վերամշակման) գործունեություն իրականացնող անձանց, էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ) մատակարարման և հեռահաղորդակցության (էլեկտրոնային հաղորդակցության) բնագավառում լիցենզավորված գործունեություն իրականացնող անձանց` գործունեության այդ մասով ստացած եկամուտների, ինչպես նաև ստացվող այլ եկամուտների դիմաց շահութահարկի գումարը հաշվարկվում է հարկվող շահույթի նկատմամբ 20 18 տոկոս դրույքաչափով:

 

 

Հոդված 38. Ներդրում ունեցող ռեզիդենտի արտոնությունները

1.  Եթե ռեզիդենտի (բացառությամբ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 18 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնողների (բացառությամբ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ)  մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների), ինչպես նաև վերակազմակերպված կազմակերպությունների) կանոնադրական կապիտալում Արցախի Հանրապետության կառավարության կողմից ձևավորված ներդրումները գնահատող և արտոնություն տրամադրող հանձնաժողովին հայտ ներկայացնելու տարվան նախորդող երեք տարիների ընթացքում հիմնադրի (մասնակցի) փաստացի կատարած ներդրման ընդհանուր արժեքը կազմում է առնվազն 100 միլիոն ՀՀ դրամ, ապա տվյալ ռեզիդենտի շահութահարկի գումարը նվազեցվում է` հայտ ներկայացնելու տարում և դրան հաջորդող երկու տարիներին 100 տոկոսի չափով, հետագա երկու տարիներին` 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան ներդրման ընդհանուր արժեքի 10 տոկոսը, իսկ էլեկտրական էներգիայի արտադրության, էլեկտրական էներգիայի և բնական գազի հաղորդման, բաշխման և (կամ)  մատակարարման լիցենզավորված գործունեություն իրականացնողների համար` ներդրման ընդհանուր արժեքի 20 18 տոկոսը:

Սույն մասով սահմանված արտոնության ժամկետում` հարկատուի լուծարման դեպքում շահութահարկի գումարն այդ արտոնության ժամանակաշրջանի համար հաշվարկվում է լրիվ չափով` գործունեության ամբողջ ժամանակաշրջանի համար:

Սույն հոդվածի կիրառման նպատակով.

ա) ներդրում է համարվում հարկատուի կանոնադրական կապիտալի ձևավորմանը և համալրմանն ուղղված` ակտիվների ներհոսքը, ինչպես նաև պետական գույքի սեփականաշնորհումը (մասնավորեցումը).

բ) գույքային ներդրումները ենթակա են պետական գրանցման և (կամ) նոտարական վավերացման օրենքով սահմանված կարգով:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը տարածվում է միայն այն ներդրումների վրա, որոնք ուղղվում են արտադրական բնույթի հիմնական միջոցների, հողամասերի և (կամ) կենսաբանական ակտիվների ձեռքբերմանը (կառուցմանը, փոխակերպմանը):

Սույն հոդվածով նախատեսված ներդրումների գնահատման, արտոնության տրամադրման և կիրառման կարգը սահմանվում է Արցախի Հանրապետության կառավարության կողմից:

Սույն հոդվածով նախատեսված արտոնությունը կիրառվում է միայն մեկ անգամ:

2. Մինչև 1998 թվականի հունվարի 1-ը օտարերկրյա ներդրումներով ձեռնարկություններին և բանկերին շահութահարկի գծով օրենքով կամ այլ իրավական ակտով արտոնություններ տրված լինելու դեպքում մինչև տվյալ օրենքով կամ այլ իրավական ակտով դրանց համար սահմանված ժամկետի ավարտը հարկատուն, իր հայեցողությամբ, հարկային պետական վարչության մարմիններ ներկայացվող հայտարարության հիման վրա, կարող է օգտվել սույն հոդվածի 1-ին կետով սահմանված արտոնությունից:

 

 

Հոդված 67. Սույն օրենքը խախտելու համար վճարողների և դրանց պաշտոնատար անձանց պատասխանատվությունը

Սույն օրենքը խախտելու համար վճարողները և դրանց պաշտոնատար անձինք պատասխանատվություն են կրում Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

Պարբերությունը ուժը կորցրած է ճանաչվել

Հարկային մարմին ներկայացված շահութահարկի հաշվարկում սույն օրենքով սահմանված կարգով հաշվարկված վնասը (առանց հաշվի առնելու նախորդ տարիներից փոխանցվող հարկային վնասի մեծությունը) ավել ցույց տալու դեպքում ռեզիդենտ հարկ վճարողից գանձվում է տուգանք` ավել ցույց տված վնասի 10 տոկոսի չափով, իսկ սույն օրենքի 32-րդ հոդվածով սահմանված` շահութահարկի 20 18 տոկոս դրույքաչափով հարկվող գործունեություն իրականացնող ռեզիդենտներից` ավել ցույց տված վնասի 20 18 տոկոսի չափով: Ռեզիդենտները նշված տուգանքը պետական բյուջե են վճարում հարկային մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո` 10-օրյա ժամկետում:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ  ԵՎ ««ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 7.     Արժեթղթերից ստացված եկամուտների հաշվառումը հարկվող օբյեկտում

1. Սույն հոդվածով այլ բան սահմանված չլինելու դեպքում հարկ վճարողի հարկվող օբյեկտի որոշման ժամանակ համախառն եկամուտը նվազեցվում է`

1) ստացված շահաբաժինների չափով: Սույն օրենքի իմաստով շահաբաժին է համարվում իրավաբանական անձի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալում (հիմնադրամում) մասնակցությունից (բաժնեմասից, բաժնետոմսից, փայաբաժնից) ստացված եկամուտը.

2) գանձապետական պարտատոմսերից և պետական այլ արժեթղթերից, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերից տոկոսի կամ մարելիս զեղչի ձևով ստացված եկամտի չափով.

3) գանձապետական պարտատոմսերի և պետական այլ արժեթղթերի, Համահայկական բանկի թողարկած պարտատոմսերի օտարումից, այլ արժեթղթերով փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

4) բաժնետոմսերի կամ ներդրում վկայող այլ արժեթղթերի օտարումից, այլ արժեթղթերի հետ փոխանակումից կամ նման այլ գործարքներից ստացված եկամտի չափով.

5) ներդրումային ֆոնդերում մասնակցությունը հավաստող արժեթղթերից ստացված միջոցների (այդ թվում` դրանց օտարումից, փոխանակումից, այլ նմանատիպ գործարքներից, շահաբաժինների բաշխումից կամ նման այլ ձևով կատարված բաշխումներից, ինչպես նաև պայմանագրային ներդրումային ֆոնդի ակտիվների հաշվին կատարված գործարքներից) չափով:.

6) Հայաստանի Հանրապետությունում գործող ֆոնդային բորսայում ցուցակված պարտատոմսերից կամ ներդրումը վկայող այլ արժեթղթերից ստացվող եկամտի չափով, բացառությամբ բանկերի թողարկած այն պարտատոմսերի, որոնց տեղաբաշխման պահից մինչև մարումն ընկած ժամկետը պակաս է երկու տարուց:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված եկամուտները ներառվում են համախառն եկամտում, եթե`

1) ստացվում են որպես վճարման միջոց տրված մուրհակի, վճարագրի կամ վճարային այլ արժեթղթի օտարումից կամ

2) իրականում ստացվում է որպես ապրանքների, աշխատանքների կամ ծառայությունների դիմաց վարձատրություն կամ փոխարինում է նման վարձատրությանը, անկախ արժեթղթի դիմաց իրական ներդրման կամ փոխատվության փաստի առկայությունից:

3. Անկախ ինվեստիցիոն բրոքեր կամ դիլեր համարվող հարկ վճարողն իր համախառն եկամտում կարող է չներառել սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերով սահմանված եկամուտները, եթե`

1) հարկ վճարողի գրանցամատյանում (կամ գործարքների գրանցման այլ տեղում) արժեթուղթը մինչև դրա ձեռքբերման աշխատանքային օրվա ավարտը գրանցվել է որպես ներդրման նպատակով ձեռքբերված արժեթուղթ, և

2) վերջինս արժեթուղթը չի օտարում ձեռքբերման օրվանից հետո` քսանչորս ամսվա ընթացքում: Սույն կետի իմաստով օտարում է համարվում նաև արժեթուղթը գրավադրելը, օտարման իրավունքով լիազորագրային կառավարման հանձնելը, օտարման իրավունք նախատեսող լիազորագրով այլ անձի հանձնելը կամ որևէ այլ գործարք, որ վկայում է դրա կատարման պահին արժեթղթի քողարկված փաստացի օտարումն այլ անձի:

4. Եթե հարկ վճարողն իրավունք ունի համախառն եկամտում չներառելու սույն հոդվածով սահմանված եկամուտը և, սույն օրենքի որևէ այլ հոդվածի համաձայն, իր համախառն եկամտում չի ներառում արժեթղթի ձեռքբերման գինը, ապա սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն` իր համախառն եկամտում կարող է չներառել միայն տվյալ արժեթղթի ձեռքբերման գնի և իրացումից ստացված եկամտի (հասույթի) տարբերությունը:

 

Հոդված 5.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2019 թվականի հունվարի 1-ից, բացառությամբ սույն հոդվածի 4-րդ մասի:

2. Սույն օրենքի 2-րդ հոդվածը կիրառվում է 2019 թվականի հունվարի 1-ից հետո անմիջապես կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր հանդիսացող կառուցապատողից ձեռքբերված անհատական բնակելի տների նկատմամբ:

3. Օրենքի 9.1-ին հոդվածի 1.1-ին մասի 1-ին կետը կիրառվում է բնակարանների կամ անհատական բնակելի տների ձեռքբերմանը կամ անհատական բնակելի տների կառուցմանն ուղղված` 2019 թվականի հունվարի 1-ից հետո ստացված հիպոթեքային վարկերի նկատմամբ:

4. Օրենքի 9.1-ին հոդվածի 1.1-ին մասի 3-րդ կետն ուժի մեջ է մտնում 2020 թվականի հունվարի 1-ից:

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

 

Հոդված 3. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքները և հարկ վճարողները

1. Ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքներ են` գարեջուրը, խաղողի և այլ գինիները, սպիրտը (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի) և սպիրտային խմիչքները, ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները և սիգարետները՝ ծխախոտով կամ դրա փոխարինիչներով ծխախոտի արտադրանքը (այդ թվում՝ ծխախոտի արդյունաբերական փոխարինիչները, սիգարները, սիգարելաները), բենզինը, հում նավթը և նավթամթերքները, դիզելային վառելիքը, քսայուղը, նավթային գազերը և գազանման այլ ածխաջրածինները (բացառությամբ բնական գազի):

2. Արցախի Հանրապետությունում ակցիզային հարկ վճարում են վերոհիշյալ ապրանքները ներմուծող կամ արտադրող (ներառյալ՝ շշալցնող կամ այլ կերպ տարայավորող) իրավաբանական (այդ թվում՝ օտարերկրյա իրավաբանական անձանց Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով գրանցված ներկայացուցչությունները և մասնաճյուղերը) և ֆիզիկական անձինք:

3. Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) ստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են այդ անձինք (պատվիրատուները):

4. Արցախի Հանրապետությունում սահմանված կարգով պետական գրանցում (հաշվառում) չստացած անձանց հետ կնքված պայմանագրերով և նրանց կողմից տրված հումքից (այդ թվում՝ շշալցման կամ այլ տարաներով տարայավորման) հանրապետության տարածքում արտադրվող (պատրաստվող, շշալցվող) ակցիզային հարկով հարկման ենթակա ապրանքների համար ակցիզային հարկի հաշվարկման և վճարման պարտավորությունը կրում են դրանք արտադրող (պատրաստող, շշալցնող) անձինք:

5. Որպես գրավի առարկա գրավառուին հանձնված ապրանքների տնօրինման իրավունքը օրենսդրությամբ սահմանված կարգով գրավառուին անցնելու դեպքում ակցիզային հարկի վճարման պարտավորությունը կրում է գրավատուն, եթե վերջինս, սույն օրենքի համաձայն, համարվում է հարկ վճարող:

 

Հոդված 5. Ակցիզային հարկի դրույքաչափերը

1. Ակցիզային հարկը վճարվում է հետևյալ դրույքաչափերով`

 

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (դրամ)

Ապրանքի ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի

Ապրանքախմբի անվանումը

Հարկման բազայի միավորը

Ակցիզային հարկի դրույքաչափը (ՀՀ դրամ)

2020 թվականի սեպտեմբերի
1-ից

2021 թվականի հունվարի
1-ից

2022 թվականի հունվարի
1-ից

2023 թվականի հունվարի
1-ից

2203

գարեջուր          

ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար 

70
 

105

2204

խաղողի և այլ գինիներ

բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

 ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 100 դրամ 

10 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 150 դրամ 

2204

խաղողի գինի

1 լիտր

150

2205

վերմուտ և խաղողի այլ գինիներ, որոնք պարունակում են բուսական և արոմատիկ էքստրակտներ 

ներքին արտադրանքի 1 լիտրի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար   

 500
 

 600
 

2206

խմորման ենթարկված այլ ըմպելիքներ (խնձորի սիդր, պերրու (տանձի սիդր), մեղրաըմպելիք)

ներքին արտադրանքի 1 լիտրի համար

 ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար

180

 

200 

2207

էթիլային սպիրտ

ներքին արտադրանքի 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով

ապրանքների ներմուծման դեպքում` 1 լիտրի համար (100- տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով)  

 600

 

 700

 

2208

սպիրտային խմիչ-քներ, բացառությամբ ԱՏԳԱԱ 2208 ապ-րանքային  ծածկա-գրին դասվող ներ-մուծվող օղիների                         

բացթողնման գնի (առանց ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի)

 ապրանքների ներմուծման դեպքում` մաքսային արժեքի

 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 250 դրամ 

 30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 600 դրամ  

ԱՏԳԱԱ 2208 ապրանքային ծածկագրին դասվող ներմուծվող օղիներ 

մաքսային արժեք

  30 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 լիտրի համար` 500 դրամ  

2402 (բացառությամբ 2402 10 00011
2402 90 00011
2402 10 00012
2402 90 00012)

ծխախոտի արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար   

7 700

 

 

 

 

9 625

9 410

 

 

 

 

11 070

10 820

 

 

 

 

12 730

12 445

 

 

 

 

14 640

2402 10 00011
2402 90 00011

սիգար

1000 հատ

605 000

623 150

641 300

659 450

2402 10 00012
2402 90 00012

սիգարելա

1000 հատ

16 500

16 995

17 490

17 985

2403

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 

1 կիլոգրամ

1500

2403 (բացառությամբ 2403 99 90 090)

ծխախոտի արդյունաբերական փոխարինիչներ 

1 կիլոգրամ

1 500

1 545

1 590

1 635

2403 99 90 090

ծխախոտի
արտադրանք

ներքին արտադրանքի 1000 հատի համար 

ապրանքների ներմուծման դեպքում` 1000 հատի համար   

1 600

 

 

 

 

2 000

1 955

 

 

 

 

2 300

2 295

 

 

 

 

2 700

 2 635

 

 

 

 

3 100

2709

հում նավթ և նավթամթերք

1 տոննա

 27000

2710 12

բենզին

1 տոննա

 40 000 ՀՀ դրամ

2710 (բացառությամբ 2710 12,
2710 19 710 – 2710 19 980)

դիզելային վառելիք           

1 տոննա

  13 000 ՀՀ դրամ

2710 19 710 –
2710 19 980
, 3403 19 100 0, 3403 19 900 0, 3403 99 000 0

քսայուղ

մաքսային արժեք

50 տոկոս, բայց ոչ պակաս, քան 1 կիլոգրամի համար՝ 400 դրամ

2711 (բացա-ռությամբ 2711 11-ի և 2711 21-ի)

նավթային գազեր և գազանման այլ ած-խաջրածիններ (բա-ցառությամբ բնական գազի)

1 տոննա          

1000

2. Սույն հոդվածի 1-ին մասին համապատասխան 2208 ծածկագրում ներառված` 40 տոկոսից բարձր սպիրտայնությամբ ապրանքատեսակների համար սպիրտայնության` 40 տոկոսը գերազանցող յուրաքանչյուր տոկոսային կետի համար հարկի դրույքաչափն ավելացվում է 7.5 դրամով (բացառությամբ խաղողի գինենյութից ստացված կոնյակի սպիրտի), իսկ մինչև 9 տոկոս, ներառյալ` սպիրտայնություն պարունակող խմիչքների համար սահմանվում է յուրաքանչյուր լիտրի համար` 100 դրամ:

3. Ծխախոտի արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափերը սահմանվում են առանձին օրենքներով:

4. Օրենքով կարող են սահմանվել ակցիզային հարկին փոխարինող հաստատագրված վճարներ:

5. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկըչի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի)` ակցիզային հարկ վճարող համարվող անձանց կողմից Հայաստանի Հանրապետությունում օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկըչի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

 Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածք ներմուծված ԱՏԳ ԱԱ 2207 ապրանքախմբի ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի և չշշալցված կոնյակի սպիրտի) ակցիզային հարկ վճարող համարվող անձանց, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և (կամ) անհատ ձեռնարկատերերի կողմից օտարման (այդ թվում` անհատույց) դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ ակցիզային հարկը և (կամ) ավելացված արժեքի հարկըչի կարող պակաս լինել 1 լիտրի համար 3500 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

5. Ակցիզային հարկ վճարողների, ինչպես նաև ակցիզային հարկ վճարող չհամարվող կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ԱՏԳ ԱԱ 2207 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների և ԱՏԳ ԱԱ 2208 ծածկագրին դասվող ապրանքների (բացառությամբ 40 տոկոս և բարձր սպիրտայնությամբ չշշալցված կոնյակի, չշշալցված կոնյակի սպիրտի և ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների) օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (ներառյալ` ակցիզային հարկը և ավելացված արժեքի հարկը) չի կարող պակաս լինել 1 լիտրի համար 6 000 ՀՀ դրամից` 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով:

5.1. Ակցիզային հարկ վճարողների կողմից ԱՏԳ ԱԱ 2208 20 ծածկագրին դասվող` շշալցված ապրանքների օտարման դեպքում այդ ապրանքների օտարման գինը (առանց ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի)՝ 100-տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով, չի կարող պակաս լինել 1 լիտրի համար`

1) մինչև 3 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 5 000 ՀՀ դրամից.

2) 4-ից մինչև 5 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝  5 500 ՀՀ դրամից.

3) 6-ից մինչև 7 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝  6 000 ՀՀ դրամից.

4) 8-ից մինչև 10 տարի, ներառյալ՝ հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար՝ 9 000 ՀՀ դրամից.

5) 11 և ավելի տարի հնացման ժամկետ ունեցող խմիչքի համար` 14 000 ՀՀ դրամից:

6. Բենզինի 1 տոննայի համար սահմանված ակցիզային հարկի և օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը 135 000 Հայաստանի Հանրապետության դրամից պակաս լինելու դեպքում, ակցիզային հարկն ավելացվում է այն չափով, որպեսզի  բենզինի 1 տոննայի համար գանձվող ակցիզային հարկի և ավելացված արժեքի հարկի հանրագումարը հավասարվի 135 000 Հայաստանի Հանրապետության դրամի:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ԱՎԵԼԱՑՎԱԾ ԱՐԺԵՔԻ ՀԱՐԿԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 8. ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է հետևյալ կարգով`

1/ ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման դեպքերում (բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի) ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց արժեքը դրամական արտահայտությամբ (ներառյալ` այդ արժեքին օրենքով միացվող այլ վճարումները)` առանց ԱԱՀ-ի, որը գնորդը պետք է վճարի մատակարարին որպես հատուցում: Տարայավորված ապրանքի մատակարարման դեպքում տարայի արժեքը ներառվում է ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ՝ անկախ ապրանքի մատակարարման պայմանագրով տարայի վերադարձ նախատեսված լինելու հանգամանքից.

2/ Արցախի Հանրապետություն ներմուծվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) համար ներմուծման պահին ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց` օրենքով սահմանված կարգով որոշվող մաքսային արժեքի և գանձվող մաքսատուրքի ու ակցիզային հարկի գումարը.

3/ ԱԱՀ վճարող անձանց կողմից մաքսային օրենսդրությամբ սահմանված կարգով վերամշակման կամ նորոգման նպատակով Արցախի Հանրապետության ներքին տարածքից արտահանված ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում դրանց վերամշակման կամ նորոգման արժեքը, որը որպես հատուցում պետք է վճարվի օտարերկրյա իրավաբանական անձանց, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկություններին կամ օտարերկրյա քաղաքացիներին և քաղաքացիություն չունեցող անձանց (այսուհետ` օտարերկրյա ֆիզիկական անձանց), իսկ այդ արժեքի որոշման անհնարինության դեպքում` ապրանքների վերամշակումից կամ նորոգումից հետո ներմուծման մաքսային արժեքի և դրանց արտահանման ժամանակ հայտարարագրված մաքսային արժեքի տարբերությունը.

4/ սահմանված կարգով Արցախի Հանրապետությունում որպես ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող չգրանցված օտարերկրյա անձանց կողմից Արցախի Հանրապետությունում ԱԱՀ-ով հարկվող գործարքներ իրականացնելիս (ներառյալ այդ անձանց սեփականությունը հանդիսացող ապրանքներ ներմուծելիս) պայմանագրային հարաբերությունների կողմ (ներառյալ կոնտրագենտ) հանդիսացող Արցախի Հանրապետության անձինք (քաղաքացիները, անհատ ձեռնարկատերերը, իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման և պետական մարմինները) այդ գործարքների գծով օտարերկրյա անձանց փոխարեն կրում են հարկային պարտավորություն` սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով և ժամկետներում: Այդ գործարքների գծով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով:

Սույն կետով սահմանված դեպքում պայմանագրային հարաբերությունների կողմ հանդիսացող Արցախի Հանրապետության անձն ազատվում է ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունից, եթե ապրանքի ներմուծման փաստաթղթերով (այդ թվում՝ ներմուծման հարկային հայտարարագրով կամ ներմուծման մաքսային հայտարարագրով) հիմնավորվում է, որ ներմուծումը կատարվել է Արցախի Հանրապետության անձի անունով՝ անկախ ապրանքի նկատմամբ սեփականության իրավունքն Արցախի Հանրապետության տարածքում փոխանցվելու հանգամանքից.

5) hանձնարարության կամ պրինցիպալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի հիման վրա hանձնակատարի կամ գործակալի կողմից մատուցվող ծառայությունների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` հանձնակատարին, գործակալին հասանելիք գումարը (վարձատրության և հանձնակատարի կամ գործակալի կողմից իր անունով կատարած ծախսերի դիմաց որպես փոխհատուցում վճարվող գումարը (առանց ԱԱՀ-ի), իսկ հանձնարարողի, պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում հանձնարարության կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի).

Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրերի դեպքերում (բացառությամբ` սույն կետով նախատեսված դեպքի)` կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության ընդհանուր արժեքը (առանց ԱԱՀ-ի), իսկ կոմիտենտի կամ պրինցիպալի համար ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում կոմիսիայի կամ գործակալության պայմանագրի հիման վրա մատակարարված ապրանքի կամ մատուցված ծառայության արժեքի (առանց ԱԱՀ-ի) և համապատասխանաբար` կոմիսիոներին կամ գործակալին հասանելիք գումարի (առանց ԱԱՀ-ի) տարբերությունը:

Կոմիսիայի կամ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրով ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման դեպքում, երբ իրականացվող գործարքը ենթակա չէ ԱԱՀ-ով հարկման, այդ թվում` այն դեպքերում, երբ  ֆիզիկական անձի գույքի օտարման գործարքը ապրանքի մատակարարում չի համարվում, կոմիսիոների կամ գործակալի մոտ ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում համապատասխանաբար` կոմիսիոների կամ գործակալի վարձատրության գումարը (առանց ԱԱՀ-ի):

6) ապրանքների անհատույց մատակարարման, ծառայությունների անհատույց մատուցման, ինչպես նաև այն դեպքում, երբ դրանց դիմաց տվյալ գործարքների (գործառնությունների) համար սովորականի համեմատ կիրառվում են գործարքի իրական արժեքից 20 և ավելի տոկոսով ցածր գներ (մասնակի հատուցում), հարկման օբյեկտ է համարվում այդպիսի կամ նույնանման գործարքների համար համեմատելի հանգամանքներում որպես հարկվող շրջանառություն ընդունվող` սույն օրենքին համապատասխան որոշվող մեծության (գործարքի արժեքի, վճարի վարձատրության, պարգևի կամ այլ դրամական հատուցման մեծության), իսկ դրա բացակայության դեպքում` համանման պայմաններում գործող այլ հարկ վճարողի կողմից համեմատելի հանգամանքներում նույնանման գործարքների համար սովորաբար որպես հարկման օբյեկտ ընդունվող մեծության (գործարքի իրական արժեքի) 80 տոկոսը կազմող մեծությունը.

7/ փոխանակման գործարքների (գործառնությունների) հարկվող շրջանառությունը որոշվում է ապրանքների մատակարարման կամ ծառայությունների մատուցման համար սույն օրենքով սահմանված կարգով` հիմք ընդունելով այդ ապրանքների մատակարարման ու ծառայությունների մատուցման պահին դրանց սովորաբար կիրառվող գինը` առանց ԱԱՀ-ի.

8/ ակցիզային հարկով հարկվող ապրանքների (բացառությամբ ծխախոտի արտադրանքի) մատակարարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառության մեջ ներառվում է նաև ակցիզային հարկի գումարը:

9) եթե Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ապրանքատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հատուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի կամ հանդեսի կողմից հրապարակվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշվարկային գնի և տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից):

Սույն կետի կիրառման առումով`

ա. հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաև ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ` հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

բ. ապրանքի մատակարարման գործարքների դեպքում ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա գումարի (առանց ԱԱՀ-ի) ավելացումը կամ պակասեցումը ներառվում է ապրանքի մատակարարման դիմաց հատուցման ենթակա վերջնական գումարը հայտնի դառնալու օրն ընդգրկող հաշվետու ժամանակաշրջանի համար հարկային մարմին ներկայացվող ԱԱՀ-ի հաշվարկում՝ որպես ԱԱՀ-ով հարկվող շրջանառության ավելացում կամ պակասեցում.

10) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի) չափով, բացառությամբ սույն կետով սահմանված դեպքի: Սույն պարբերության դրույթները չեն կիրառվում, եթե սույն պարբերությամբ սահմանված գույքային միավորների օտարման գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով):

Գերակա  հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:

երրորդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել

10.1) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ, կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների, հողամասերի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս, քան դրանց համար գույքահարկով և հողի հարկով հարկման բազայի (հարկվող օբյեկտի), իսկ դրա բացակայության դեպքում` գույքահարկով և հողի հարկով հարկման տվյալ օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի տեսակարար կշռին համապատասխանող հարկման բազայի (հարկվող օբյեկտի) հինգ տոկոսի չափով` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի ամբողջական հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:

ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում սույն կետով սահմանված գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու և (կամ) այդ գույքի վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքը դադարեցվելու դեպքում այդ հաշվետու ժամանակաշրջանում նշված գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է որպես սույն կետի առաջին պարբերությամբ որոշված հարկվող շրջանառության և հաշվետու ժամանակաշրջանի ընթացքում գույքը վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրվելու օրերի՝ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանում ներառվող օրերի մեջ ունեցած տեսակարար կշռի արտադրյալ:

Սույն կետի դրույթները չեն կիրառվում, եթե սույն կետով սահմանված գույքային միավորների վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնելու գործարքի կողմ է համարվում պետությունը կամ համայնքը (բացառությամբ այն դեպքերի, երբ գործարքը կատարվում է այլ կազմակերպության միջոցով).       

11) արտարժույթի առուվաճառքի գործունեության մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում արտարժույթի վաճառքի և ձեռքբերման արժեքների դրական տարբերությունը.

12) եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, իսկ եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ֆինանսական վարձակալությունից ստացման ենթակա տոկոսագումարը:.

13) ծխախոտի արտադրանքի ներմուծման և (կամ) մատակարարման գործարքների դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառություն է համարվում ծխախոտի արտադրանքի տուփի վրա Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով մակնշված՝ ծխախոտի արտադրանքի առավելագույն մանրածախ գինը` առանց ԱԱՀ-ի:

 

Հոդված 15. ԱԱՀ-ից ազատելը՝ հարկվող շրջանառության նկատմամբ այն չհաշվարկելն է: ԱԱՀ-ից ազատվում են սույն օրենքի 6 հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերում նշված հետևյալ գործարքները և գործառնությունները՝

1/  (ուժը կորցրած է ճանաչվել)

2) հանրակրթական ուսումնական հաստատությունների, մանկապատանեկան ստեղծագործական և գեղագիտական կենտրոնների, երաժշտական, նկարչական, արվեստի և գեղարվեստի ուսումնական հաստատությունների, մարզադպրոցների, արհեստագործական ուսումնարանների, որակավորման և վերաորակավորման, միջնակարգ մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատությունների կողմից ուսուցման ծառայությունների մատուցումը: Սույն կետում նշված հասկացությունները կիրառվում են «Կրթության մասին», «Հանրակրթության մասին» և «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքներում նույն հասկացությունների կիրառության իմաստով ու նշանակությամբ.

3/ դպրոցական գրելու և նոտայի տետրերի, նկարչական ալբոմների, մանկական և դպրոցական գրականության, դպրոցական ուսումնական հրատարակությունների իրացումը, բուհերի, մասնագիտացված գիտական կազմակերպությունների կողմից հրատարակվող գիտական, գիտամեթոդական գրականության և դասագրքերի իրացումը.

4/ գիտահետազոտական և հանրակրթական հիմնական ծրագրերի իրականացման աշխատանքները.

5/ (ուժը կորցրած է ճանաչվել)

6) ԱՏԳ ԱԱ դասակարգչի 8432, 8433, 8434, 8436, 8701 ծածկագրերին դասվող տեխնիկայի և մասերի, 31 ապրանքախմբի ծածկագրերին դասվող պարարտանյութերի, 3808 91, 3808 92, 3808 93, 3808 94, 3808 99 ապրանքախմբի ծածկագրերին դասվող թունաքիմիկատների, 0106 41 000, 0106 90 009 0, 5305 00 000 0, 9406 00 310 0 ծածկագրերին դասվող ապրանքների, ինչպես նաև գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների սերմացուների և տնկանյութի իրացումը.

7/ արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված գյուղատնտեսական արտադրանքի իրացումը (ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունվարի 1-ը)

8/ նախադպրոցական հիմնարկներում երեխաներին պահելու, տուն-ինտերնատների, մանկատների, արատներ ունեցող երեխաներ կամ հաշմանդամներ խնամող հաստատությունների, ծերանոցներում գտնվող անձանց խնամքի հետ կապված ծառայությունները, ինչպես նաև խնամվողների կողմից այնտեղ պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

 9/ (ուժը կորցրած է ճանաչվել)

10/ թերթերի և ամսագրերի իրացումը.

11/ թաղման բյուրոների, գերեզմանատների ինչպես նաև մահվան և հուղարկավորության հետ կապված ծիսական բնույթի այլ ծառայությունների մատուցումը և համապատասխան պարագաների իրացումը.

12/ կրոնական ծիսակատարությունները, կրոնական կազմակերպություններին մատակարարվող կրոնական պարագաները, ինչպես նաև կրոնական կազմակերպությունների կողմից այդ պարագաների իրացումը.

13/ (ուժը կորցրած է ճանաչվել)

14/ (ուժը կորցրած է ճանաչվել)

15/ ապահովագրական և վերապահովագրման գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված ապահովագրական միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

16/ կենսաթոշակային ապահովման գործառնությունները, ներառյալ` դրանց հետ կապված միջնորդների և գործակալների կողմից մատուցվող ծառայությունները.

17/ բանկերի, արժեթղթերի շուկայի մասնագիտացված մասնակիցների, վճարահաշվարկային կազմակերպությունների (բացառապես սույն կետով նախատեսված վճարահաշվային ծառայությունների մասով) և վարկային կազմակերպությունների կողմից (բացառությամբ՝ սույն կետով սահմանված դեպքերի) իրականացվող ֆինանսական հետևյալ գործառնությունները և ծառայությունները՝

- ցպահանջ, ժամկետային, խնայողական և նման այլ ավանդների ընդունումը, բանկային և ինվեստիցիոն հաշիվների բացումը, վարումը ու սպասարկումը, այդ թվում նաև վճարահաշվարկային ծառայությունների մատուցումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից վարկերի (փոխառությունների) տրամադրումը, այդ թվում՝ պարտքերի կամ առևտրային գործարքների ֆինանսավորումը, ֆակտորինգային այլ գործառնությունները.

- երաշխավորությունների, բանկային երաշխիքների տրամադրումը, ակրեդիտիվների բացումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ անձանց կողմից արժեթղթերի օտարումը, ի պահ ընդունումը և հաշվառումը.

- մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի, քարտերի և այլ գործիքների թողարկումը, զեղչումը, փոխանցումը, զիջումը կամ սպասարկումը, ինչպես նաև այլ անձանց կողմից մուրհակների, չեկերի, վճարագրերի, վճարային այլ արժեթղթերի, վճարային փաստաթղթերի օտարումը.

- բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից արտարժույթի (թղթադրամի և մետաղադրամի, բացառությամբ դրամագիտական նշանակություն ունեցող և այդ նպատակով օգտագործվող մետաղադրամների և բանկային տոմսերի) օտարումը և (կամ) փոխանակումը հայկական դրամի հետ, բանկերի, վարկային կազմակերպությունների և այլ հարկ վճարողների կողմից կնքվող ածանցյալ ֆինանսական գործիքների օտարումը, փոխանցումը, փոխանակումը կամ այլ կերպ օտարումը և այդ գործարքներով նախատեսված բոլոր վճարումների կատարումը, բացառությամբ այն վճարումների, որոնք իրականացվում են այնպիսի գույքի փաստացի մատակարարման դիմաց, որի օտարումը սույն օրենքի համաձայն ենթակա է ԱԱՀ-ով հարկման.

-  կանխիկի տրամադրման ծառայությունները.

  8-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել

- արժեթղթերի հավատարմագրային կառավարումը.

- բանկային ոսկու վաճառքը, դրանով արտահայտված հաշիվների բացումն ու վարումը, դրանով այլ գործառնությունների կատարումը, ինչպես նաև բանկերին և վարկային կազմակերպություններին բանկային ձուլակտորների իրացումը,

- (հանվել է).

12-րդ պարբերությունն ուժը կորցրած է ճանաչվել

- (հանվել է).

- օրենքով սահմանված կարգով բանկի, վարկային կազմակերպության և պետության ստեղծած հիմնադրամի, սեփականություն դարձած՝ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մինչ այդ պատկանող գրավի առարկայի իրացումը: Սույն պարբերության կիրառության իմաստով՝ գրավի առարկան մինչև բանկի կամ վարկային կազմակերպության կամ պետության ստեղծած հիմնադրամի սեփականությունը դառնալը համարվում է անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց պատկանող, եթե գրավի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքի վկայականում նշված չէ, որ այն պատկանում է տվյալ անհատ ձեռնարկատիրոջը.

- գումարների (հասույթների, պարտադիր, կոմունալ և այլ վճարների) ընդունման ինչպես նաև աշխատավարձի, թոշակների, նպաստների, ապահովագրական և այլ վճարների կատարման ծառայությունները՝ կնքված պայմանագրերի համաձայն.

- բանկերի   և   վարկային   կազմակերպությունների   կողմից   ներմուծված   այն   ապրանքների ֆինանսական վարձակալությամբ (լիզինգով) տրամադրումը, որոնց ներմուծման ժամանակ ավելացված արժեքի հարկը օրենսդրությամբ սահմանված կարգով մաքսային մարմինների կողմից չի հաշվարկվել և չի գանձվել.

- բանկերի և վարկային կազմակերպությունների կողմից ֆինանսական վարձակալության (լիզինգի) ծառայության մատուցումը, եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով չի նախատեսվում, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին:

ԱԱՀ-ից չեն ազատվում սույն կետով նախատեսված ծառայությունների հետ կապված քաղվածքների և այլ տեղեկությունների ձևակերպումը և տրամադրումը, արժեթղթերի, չեկերի, վճարագրերի, վճարային փաստաթղթերի քարտերի, թղթադրամի, մետաղադրամի, բանկային ոսկու պատրաստումը, ֆաքսիմիլային ծառայությունները.

18/ (ուժը կորցրած է ճանաչվել)

19/ դոնորային արյան, մայրական կաթի, պրոթեզաօրթոպեդիկ պարագաների, բժշկական տեխնիկայի և պարագաների, բուժօգնության, բուժսպասարկման (այդ թվում՝ կանխարգելիչ և ախտորոշման) ծառայությունների, բուժկանխարգելիչ ձեռնարկություններում ու կազմակերպություններում բուժման հետ կապված և այդ բուժօգնության շրջանակներում հիվանդների կողմից պատրաստված ապրանքների և կատարված ծառայությունների իրացումը.

20/ (ուժը կորցրած է ճանաչվել)

21/ միջազգային ֆինանսական կազմակերպությունների վարկային կամ շնորհային ծրագրերի նախապատրաստման միջոցների հաշվին ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով.

22/ հասարակական (այդ թվում՝ բարեգործական) և կրոնական կազմակերպությունների կողմից անհատույց սպառումը.

23/ (ուժը կորցրած է ճանաչվել)

24/ Արցախի Հանրապետությունում գյուղատնտեսական արտադրանք արտադրողից ձեռք բերված հումքի բազայի վրա գյուղատնտեսական մթերքների ավարտուն տեխնոլոգիական ցիկլ անցնող վերամշակումը և վերամշակողի կողմից իրացումը՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

25/ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված ցանկում նշված թանկարժեք և կիսաթանկարժեք քարերի իրացումը.

26/(ուժը կորցրած է ճանաչվել)

27) թանկարժեք մետաղներից պատրաստված ոսկերչական նշանակության կիսաֆաբրիկատների (ԱՏԳ ԱԱ ծածկագիր – 7106, 7108, 7109, 7110, 7113, 7115) իրացումը:

28) (ուժը կորցրած է ճանաչվել)

29) օտարերկրյա պետությունների, միջազգային միջկառավարական (միջպետական) կազմակերպությունների, միջազգային, օտարերկրյա և Արցախի Հանրապետության հասարակական (ներառյալ՝ բարեգործական), կրոնական և նմանատիպ բնույթի այլ կազմակերպությունների, առանձին բարերարների կողմից ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի (գործունեության) շրջանակներում, ինչպես նաև նման ծրագրերի իրականացման հետ անմիջականորեն կապված և դրանց համար զգալի նշանակություն ունեցող ապրանքների մատակարարումը և ծառայությունների մատուցումը Արցախի Հանրապետությունում ԱԱՀ վճարողների կողմից:

Արցախի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ մարդասիրական օգնության և բարեգործական բնույթի, ինչպես նաև սույն հոդվածի դրույթների համաձայն՝ ԱԱՀ-ից ազատվող ապրանքների և ծառայությունների շրջանակները որոշում է Արցախի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը:

30) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը Արցախի Հանրապետության տարածքում կառուցվող բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների օտարումը:

31) անմիջական արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ձեռագործ գորգերի (ծածկագիրը` ըստ ԱՏԳ ԱԱ-ի 570110, ԱՏԳ ԱԱ-ի 570210) իրացումը:

32)  (ուժը կորցրած է ճանաչվել)

33) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը ոռոգման ջրի մատակարարման գործարքները:

34) մինչև 2021 թվականի հունվարի 1-ը գյուղատնտեսական մշակաբույսերի և բազմամյա տնկարկների մշակության ընթացքում կատարվող մեքենայացված աշխատանքները՝ համաձայն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած ցանկի.

35)  անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից անասնաշենքերի օտարումը:

36) փաստաբանական ծառայությունների մատուցումը.

37) տարա արտադրող չհանդիսացող և տարա ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից տարայի օտարումը.

38) անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում չնշված գույքի ներդրումը: Անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց կողմից իրավաբանական անձանց կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրումն ազատվում է ԱԱՀ-ից, եթե այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասը մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալը չի օտարվել այլ անձի.

39) արտադրողի կողմից Արցախի Հանրապետությունում արտադրված ռազմական նշանակության արտադրանքի իրացումը: Սույն կետով սահմանված արտոնության կիրառության շրջանակը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը.

40) պետության ստեղծած հիմնադրամի կողմից հողամասի կամ այլ անշարժ գույքի օտարումը:.

41) ծխախոտի արտադրանք արտադրող չհանդիսացող և ծխախոտի արտադրանք ներմուծող չհանդիսացող հարկ վճարողների կողմից ծխախոտի արտադրանքի օտարումը.

42) մինչև 2022 թվականի հունվարի 1-ը ԱՏԳ ԱԱ 8702 40 000, 8703 80 000 և 8711 60 ծածկագրերին դասվող տրանսպորտային միջոցների ներմուծումը և (կամ) օտարումը:

Հոդված 31. ԱԱՀ վճարողների կողմից հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման դեպքում ապրանքների մատակարարման և ծառայությունների մատուցման, անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման, ինչպես նաև դրա հետ կապված հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում այն պահը, երբ տեղի է ունեցել ներքոհիշյալ դեպքերից որևէ մեկը

1) ապրանքները առաքվել կամ հանձնվել են գնորդներին կամ ծառայությունները մատուցվել են պատվիրատուներին.

2. անհատույց (մասնակի հատուցմամբ) սպառման հարկվող գործարքների (գործառնությունների) իրականացման օրը:

Եթե ֆինանսական վարձակալության (լիզինգի) պայմանագրով նախատեսվում է, որ պայմանագրի գործողության ժամկետի ավարտին լիզինգի առարկայի նկատմամբ սեփականության իրավունքը կարող է անցնել վարձակալին, ապա լիզինգի առարկա հանդիսացող ապրանքի մատակարարման պահ է համարվում յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրը՝ լիզինգի պայմանագրով նախատեսված՝ հաշվեգրված լիզինգային վճարներին համապատասխանող չափով:

Իրավաբանական անձի կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից մինչև ներդրումը կատարելու պահին հաջորդող երեք տարին լրանալն այդ ներդրմանը համապատասխանող՝ ֆիզիկական անձին պատկանող բաժնեմասն օտարվելու դեպքում սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի «դ» ենթակետում նշված գույքի ներդրման գործարքի մասով հարկային պարտավորության (ԱԱՀ-ի հաշվարկման) ծագման պահ է համարվում բաժնեմասի օտարման պահը:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

««ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ԼՐԱՑՎՈՂ ԵՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 7. Հարկվող օբյեկտը

Հաստատագրված վճարի հարկվող օբյեկտ են համարվում գործունեության հետևյալ տեսակները՝

ա) առևտրի իրականացման վայրերից դուրս գտնվող 10 քառակուսի մետր  առևտրական տարածքը չգերազանցող  խանութների, կրպակների (տաղավարների) և այլ վաճառատեղերի միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ` խանութների, կրպակների (տաղավարների) միջոցով իրականացվող առևտրական գործունեություն).

ա1) առևտրի իրականացման վայրերում գտնվող 10 քառակուսի մետր առևտրական տարածքը չգերազանցող խանութների, տաղավարների, կրպակների միջոցով առևտրական գործունեությունը (այսուհետ` առևտրի իրականացման վայրերում առևտրական գործունեություն).

ա.2) մետաղադրամով և (կամ) թղթադրամով  շահագործվող ավտոմատների միջոցով սննդի առևտրի կազմակերպման գործունեությունը.

բ/ (ուժը կորցրած է ճանաչվել).

գ/ հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունը.

գ.1) ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեությունը.

դ/ ավտոտրանսպորտային գործունեությունը.

ե/ վարսավիրական ծառայությունների մատուցման գործունեությունը.

զ/ (ուժը կորցրած է ճանաչվել).

է/ ավտոտեխսպասարկման կայանների (կետերի) գործունեությունը.

ը/ (ուժը կորցրած է ճանաչվել).

թ/ ավտոկանգառների գործունեությունը.

ժ/ արդյունագործական ձկնորսության գործունեությունը.

ժա/ (ուժը կորցրած է ճանաչվել).

ժբ/ (ուժը կորցրած է ճանաչվել).

ժգ/ խաղատների գործունեության կազմակերպումը.

ժդ/ շահումով խաղային ավտոմատների շահագործումը.

ժդ1/  ինտերնետ շահումով խաղերի կազմակերպումը.

ժե/ համակարգչային խաղերի կազմակերպումը.

ժզ/ (ուժը կորցրած է ճանաչվել).

ժէ) վիճակախաղերի կազմակերպում.

ժը) ավտոտրանսպորտային միջոցների գազալցման (գազալիցքավորման) գործունեությունը.

ժթ) բիլիարդ խաղի կազմակերպումը.

ժթ.1) մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի կազմակերպման գործունեությունը.

ի) բաղնիքների և ցնցուղարանների կազմակերպումը.

իա) ատամնաբուժական ծառայությունների մատուցման գործունեությունը.

իբ) ատամնատեխնիկական ծառայությունների մատուցման գործունեությունը.

իգ) մեխանիկական և էլեկտրական մանկական ավտոմեքենաների, հեծանիվների, անվաչմուշկների, սկուտերների, հիրոսկուտերների և հովերբորդների վարձույթը:

 

Հոդված 8. Հարկման բազան

Հաստատագրված վճարի համար հարկման բազա է համարվում սույն օրենքի 7 հոդվածով նախատեսված գործունեության տեսակների համար սահմանված ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների որոշակի արտադրյալը` դրամական արտահայտությամբ:

 (պարբերությունը դադարել է գործել 2018 թվականի հունվարի 1-ից):

 (պարբերությունը դադարել է գործել 2019 թվականի հունվարի 1-ից):

Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «դ» (բացառությամբ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով), «ե», «է», «ժե», «ժթ», «ժթ.1» և «իգ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս Ստեփանակերտ քաղաքում լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից:

Ստեփանակերտ քաղաքում հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «ե», «է», «ժե», «ժթ», «ժթ.1», «իգ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների ու «դ» կետով նախատեսված՝ թեթև մարդատար և բեռնատար ավտոմեքենաներով գործունեությունների մասով լրացուցիչ կիրառվում է 0,5 գործակից, «գ», «թ», «ժ», «ի», «իա», «իբ» կետերով  նախատեսված գործունեության տեսակների ու «դ» կետով նախատեսված՝ ավտոբուսներով և միկրոավտոբուսներով գործունեության մասով՝ 2020 թվականի հուլիս-դեկտեմբեր ամիսների համար` 0,7 գործակից:

Սույն օրենքի 7-րդ հոդվածի «ա», «ա1», «ա.2», «գ», «դ», «ե», «է», «թ», «ժ», «ժե», «ժթ», «ժթ.1», «ի», «իա», «իբ» և «իգ» կետերով նախատեսված գործունեության տեսակների մասով հաստատագրված վճարի չափը հաշվարկելիս շրջկենտրոններում և այլ վայրերում լրացուցիչ կիրառվում է 0,3 գործակից:

 

 

Հոդված 10. Հարկման ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների հաշվառումը

1. Վճարողները մինչև սույն օրենքով նախատեսված ոլորտներում գործունեություն իրականացնելը (սկսելը) իրենց գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմին են ներկայացնում Արցախի Հանրապետության հարկային պետական վարչության կողմից սահմանված ձևի տեղեկություններ (հայտարարություն-հաշվարկ, այսուհետ՝ հայտարարություն)՝ երկու օրինակից՝ հաստատագրված վճարի հաշվարկման համար անհրաժեշտ համապատասխան ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ:

2. Հարկային մարմնի կողմից հաշվառվելուց և կնքվելուց հետո հայտարարության մեկ օրինակը վերադարձվում է վճարողին:

3. Ելակետային տվյալների կամ ուղղիչ գործակիցների փոփոխությունների (բացառությամբ գործունեության դադարեցման, ներառյալ՝ ժամանակավոր) դեպքում վճարողն այդ մասին գրավոր տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ նոր հայտարարություն (երկու օրինակից) ներկայացնելու միջոցով: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

4.  (ուժը կորցրած է ճանաչվել)

5. Գործունեության ժամանակավոր դադարեցման դեպքում վճարողն այդ մասին գրավոր դիմում-հայտարարություն տալու միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ նշելով դադարեցման ժամանակահատվածը: Ընդ որում, սույն օրենքի 7 հոդվածի «դ» և «ժ» ենթակետերում նշված գործունեություն իրականացնողները դիմումի հետ վերադարձնում են նաև հայտարարության իրենց օրինակը:

6. Դիմում-հայտարարության մեջ գործունեության դադարեցման ժամանակահատվածը նշված չլինելու դեպքում գործունեությունը վերսկսելիս վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին՝ ներկայացնելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ նոր հայտարարություն: Նախկին հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում է վճարողի կողմից:

7. Գործունեության դադարեցման (կասեցման) դեպքում վճարողը գրավոր դիմումի միջոցով նախապես տեղեկացնում է իր գտնվելու (հաշվառման, բնակության) վայրի հարկային մարմնին: Վճարողի մոտ առկա հայտարարությունը վերադարձվում է հարկային մարմնին կամ ոչնչացվում վճարողի կողմից:

8. Սույն օրենքով նախատեսված գործունեության տեսակների իրականացման վայրում՝ առավել տեսանելի տեղում վճարողը փակցնում է սույն հոդվածով նախատեսված հայտարարության երկրորդ օրինակը՝ բացառությամբ սույն օրենքի 7 հոդվածի «ժ» ենթակետով նախատեսված գործունեության տեսակներ իրականացնող վճարողների, որոնք այդ օրինակը պահում են գործունեության իրականացման անմիջական վայրում:

9. Սույն հոդվածի դրույթները չեն տարածվում սույն օրենքի 7-րդ հոդվածի «գ.1», «ժդ1» և «ժէ» կետերով  նախատեսված գործունեություն իրականացնող վճարողների վրա: Այդ վճարողներն իրենց հաշվառման վայրի հարկային տեսչության մարմին են ներկայացնում ելակետային տվյալի մասին հայտարարություն՝ Արցախի Հանրապետության հարկային մարմնի սահմանած ձևով:

 

Հոդված 13. Հայտարարությունների և այլ տեղեկությունների ներկայացման ժամկետները

1. Ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը (բացի սույն օրենքի 10 հոդվածում նշված դեպքերից) վճարողների կողմից պարտադիր ներկայացվում է հունիս և դեկտեմբեր ամիսների ընթացքում՝ բացառությամբ սույն հոդվածի 2-րդ կետում սահմանված դեպքերի:

2. Սույն օրենքի 7-րդ հոդվածի «դ» կետով նախատեսված գործունեության իրականացման դեպքում գործունեության տեսակի համար ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը ներկայացվում է յուրաքանչյուր եռամսյակի համար: Եռամսյակային  հայտարարությունը ներկայացվում է մինչև այդ  եռամսյակին  նախորդող ամսվա վերջին աշխատանքային օրը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեության ու խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղերի իրականացման դեպքում վճարողները ելակետային տվյալի մասին հայտարարությունը ներկայացնում են իրենց հաշվառման վայրի հարկային մարմին յուրաքանչյուր ամսվա համար` մինչև տվյալ ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

Սույն օրենքով սահմանված ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները գործունեություն սկսելուց առնվազն հինգ աշխատանքային օր առաջ, իսկ գործունեության իրականացման ընթացքում յուրաքանչյուր ամսվա համար մինչև տվյալ ամսվան նախորդող վերջին աշխատանքային օրը պարտավոր են գործունեության իրականացման յուրաքանչյուր վայրի (հասցեի) մասով իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել ելակետային տվյալների մասին հայտարարություն:

Գործունեության իրականացման յուրաքանչյուր ամսվա համար ներկայացված ելակետային տվյալները նվազեցման ենթակա չեն: Գործունեության իրականացման ամսվա ընթացքում ինտերնետ շահումով խաղերի կազմակերպիչները ելակետային տվյալների ավելացման դեպքում պարտավոր են ավելացման օրվան նախորդող առնվազն հինգ աշխատանքային օր առաջ իրենց հաշվառող հարկային մարմին ներկայացնել տվյալ ամսվա ելակետային տվյալների մասին նոր հայտարարություն:

3. Սույն օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի «ա» կետով, 25-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» և «բ» կետերով, 251-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով, 33-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետով և 53-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված սահմանային չափերի համապատասխան ցուցանիշների մասին հայտարարությունը վճարողները ներկայացնում են յուրաքանչյուր եռամսյակի արդյունքներով մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը, յուրաքանչյուր կիսամյակի արդյունքներով` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

4. (ուժը կորցրած է ճանաչվել)

5. Սույն օրենքի 22 հոդվածի 4-րդ կետում նշված համամասնությունների մասին տեղեկանքը վճարողները ներկայացնում են եռամսյակը մեկ՝ մինչև եռամսյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ, իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերը կիսամյակը մեկ` մինչև կիսամյակին հաջորդող ամսվա 20-ը ներառյալ:

6. Սույն օրենքի 11-րդ հոդվածի 3-րդ մասով նախատեսված տեղեկությունները, յուրաքանչյուր ամսվա արդյունքներով, վճարողները ներկայացնում են մինչև հաջորդ ամսվա 20-ը ներառյալ:

 

 

Հոդված 33. Հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճար վճարողները

1. Վճարողներ են համարվում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնող ֆիզիկական և իրավաբանական անձինք, իրավաբանական անձի կարգավիճակ չունեցող ձեռնարկությունները, ներառյալ այն դեպքերում, երբ հանրային սննդի ոլորտում գործունեությունն իրականացվում է այլ անձանց կողմից` առանց այդ սրահի (սրահների) մասով անշարժ գույքի հետ կապված իրավունքների օրենքով սահմանված կարգով գրանցման (առանց պետական գրանցման):

Օրենքով սահմանված կարգով վարձակալած (անշարժ գույքի հետ կապված իրավունքները ձևակերպած) հանրային սննդի սպասարկման սրահում հանրային սննդի ոլորտում գործունեություն իրականացնելու դեպքում հաստատագրված վճար վճարողներ են համարվում վարձակալները:

2. Սույն գլխի դրույթների գործողությունը չի տարածվում՝

ա/ այն հարկ վճարողների վրա, որոնց կողմից եռամսյակի ընթացքում (անկախ գործունեության իրականացման օրերի թվից) սպասարկման մակերեսի 1 քառակուսի մետրի հաշվով ապրանքաշրջանառության ծավալը գերազանցում է 200 հազար դրամը (սահմանային չափը), իսկ «Հարկերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 201-րդ հոդվածով սահմանված կարգով և ժամկետներում հայտարարագիր ներկայացրած անհատ ձեռնարկատերերի մասով` կիսամյակի ընթացքում` 400.0 հազար դրամը (սահմանային չափը).

բ/ (ուժը կորցրած է ճանաչվել)

3. Սույն գլխի դրույթները, բացառությամբ 32-րդ հոդվածի և 33-րդ հոդվածի 1-ին մասի, չեն տարածվում այն հարկ վճարողների վրա, որոնք հանրային սննդի ծառայություններ են մատուցում ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում:

 

 

Գ Լ ՈՒ Խ  4.2

ԸՍՏ ՆԱԽՆԱԿԱՆ ՊԱՏՎԵՐՆԵՐԻ` ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆ, ՊԱՏՎԻՐԱՏՈՒԻ  ՆԵՐՔԻՆ ՍՊԱՌՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՕԲՅԵԿՏՆԵՐՈՒՄ ՀԱՆՐԱՅԻՆ ՍՆՆԴԻ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏԱԳՐՎԱԾ ՎՃԱՐԸ

 

Հոդված 36.6. Ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի չափը

1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի ամսական չափը հաշվարկվում է ելակետային տվյալի 5 տոկոսի չափով` դրամական արտահայտությամբ:

 

Հոդված 36.7. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի ներքին սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնելու համար հաստատագրված վճարի հաշվարկման ելակետային տվյալը

1. Ըստ նախնական պատվերների՝ համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում  հանրային սննդի ծառայությունների մատուցման դեպքում հաստատագրված վճարի hաշվարկման համար ելակետային տվյալ է համարվում ամսվա ընթացքում հանրային սննդի ոլորտում իրականացվող գործունեությունից ստացվող եկամուտները (իրացման շրջանառությունը):

Հոդված 94. Հաստատագրված վճարի հիմնավորված չլինելը

1. Հաստատագրված վճարով հարկվող գործունեություն իրականացնող վճարողների մոտ հաստատագրված վճարի (հարկային պարտավորության) մեծությունը համարվում է չհիմնավորված, և հարկային մարմնի կողմից սույն հոդվածի դրույթներին համապատասխան կատարվում է հաստատագրված վճարի մեծության հաշվարկում (գնահատում), եթե՝

ա/ վճարողի կողմից սահմանված կարգով համապատասխան ժամանակաշրջանի համար ներկայացված ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների, ինչպես նաև օրենքի 7-րդ հոդվածի «ժը» կետում նշված գործունեության հաստատագրված վճարի չափի մեծությունը ցածր է հարկային օրենսդրությամբ և հարկային հարաբերությունները կարգավորող մյուս իրավական ակտերով սահմանված կարգով հարկային մարմնի կողմից իրականացված ստուգումների և (կամ) ուսումնասիրությունների արդյունքում արձանագրված հաստատագրված վճարի ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունից (հաստատագրված վճարի չափից).

բ/ վճարողի կողմից մինչև գործունեության փաստացի սկսելը (վերսկսելը, ըստ նախնական պատվերների` համապատասխան պայմանագրերի համաձայն, պատվիրատուի  ներքին  սպառման համար նախատեսված օբյեկտներում հանրային սննդի ծառայությունների մատուցման գործունեություն իրականացնողների, ինչպես նաև խաղարկությունով և ոչ խաղարկությունով, ինչպես նաև համակցված վիճակախաղ կազմակերպողների համար) սույն օրենքով սահմանված դեպքերում և կարգով չի ներկայացվել հաստատագրված վճարի հաշվարկման համար հիմք ընդունվող ելակետային տվյալների և (կամ) ուղղիչ գործակիցների վերաբերյալ հայտարարությունը:

2. Սույն հոդվածի առաջին կետի «ա» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և համապատասխան ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվը սահմանված կարգով հայտարարված օրերի թվից ավելի լինելու դեպքում այն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վերջին (նախորդ) ելակետային տվյալների ներկայացման օրվանից հաշված:

3. Սույն հոդվածի 1-ին կետի «բ» ենթակետում նշված՝ հաստատագրված վճարի մեծության չհիմնավորված լինելու դեպքում հարկային մարմինն այն հաշվարկում է՝ հիմք ընդունելով ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների փաստացի մեծությունը (բացառությամբ ամսվա մեջ աշխատած օրերի թվի):

Ամսվա ընթացքում վճարողի փաստացի աշխատած օրերի թիվն ընդունվում է ամսվա օրացուցային օրերի թվին հավասար՝ վճարողի հաստատագրված վճարով հարկվող գործունեության փաստացի սկսման (վերսկսման) օրվանից հաշված, իսկ գործունեության փաստացի սկսման օրվա վերաբերյալ այլ հավաստի տեղեկությունների (տվյալների) բացակայության դեպքում՝ ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների պարտադիր վերագրանցման ենթակա օրվանից (սույն օրենքի 13 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի համաձայն) հաշված:

4. Սույն հոդվածի 1-ին մասի «ա» և «բ» կետերով սահմանված խախտումների դեպքում վճարողից գանձվում է տուգանք պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 20 տոկոսի չափով, իսկ հարկային տեսչության մարմնի կողմից խախտումն արձանագրվելուց հետո մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրելու դեպքում տուգանք՝ պակաս հաշվարկված կամ չհաշվարկված հաստատագրված վճարի 40 տոկոսի չափով:

Սույն օրենքով սահմանված կարգով հարկային մարմնում չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգիչներով ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման դեպքում վճարողից գանձվում է նաև տուգանք` յուրաքանչյուր չդրոշմավորված, չկնքված և չհաշվառված համակարգչի համար` 800 000 դրամի չափով: Առանց սույն օրենքով սահմանված կարգով ինտերնետային կայքերի վերաբերյալ ելակետային տվյալի ներկայացման` ինտերնետ շահումով խաղերի կազմակերպման համար վճարողից գանձվում է նաև տուգանք` 4 000 000 դրամի չափով: Սույն պարբերությունում նշված խախտումները հարկային մարմնի կողմից արձանագրվելուց հետո` մեկ տարվա ընթացքում, նույն գործունեության տեսակի գծով նույն խախտումն արձանագրվելու դեպքում վճարողից գանձվում է տուգանք` սույն պարբերությամբ սահմանված տուգանքների կրկնակի չափով: 

Վճարողները նշված տուգանքները բյուջե են վճարում հարկային տեսչության մարմնի կողմից համապատասխան ակտ ներկայացվելուց հետո 10-օրյա ժամկետում:

 

 

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ««ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԵՎ ԲՆՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 4.    Բնապահպանական վճարի տեսակները

Բնապահպանական վճարի տեսակներն են՝

ա) վնասակար նյութերը շրջակա միջավայր (օդային և ջրային ավազան) արտանետելու համար.

բ) արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու համար.

բ) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները՝

1) հատուկ հատկացված տեղերում տեղադրելու համար,

2) հատուկ հատկացված տեղերում պահելու համար.

գ) շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար:

 

Հոդված 10.   Բնապահպանական վճարի հաշվարկման և վճարման կարգը

1. Շրջակա միջավայր վնասակար նյութեր արտանետելու համար վճարը հաշվարկվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջակա միջավայր արտանետված վնասակար նյութերի ծավալի հիման վրա և վճարվում է սույն օրենքին համապատասխան, եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով այլ բան նախատեսված չէ:

Իրավաբանական և ֆիզիկական անձանց պատկանող՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված և շահագործվող ավտոմեքենաներից ու մեխանիզմներից վնասակար նյութերի արտանետման դիմաց վճարը հաշվարկվում և վճարվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան:

2. Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկվում է այդ ապրանքների մաքսային արժեքի հիման վրա և պետական բյուջե է վճարվում ներմուծելիս՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող՝ շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարը հաշվարկում է արտադրողը՝ իրացման շրջանառության հիման վրա և վճարում հաշվետու ժամանակաշրջանում իրացված արտադրանքին համամասնորեն:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների (բացառությամբ ըստ արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկի 8702, 8703, 8704 և 8705 ծածկագրերին դասվող ավտոմեքենաների) համար վճարը հաշվարկում է ներմուծողը` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքների իրացման շրջանառությունից և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող ապրանքների համար օրենքով սահմանված համապատասխան դրույքաչափից: Հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարը պակասեցվում է իրացված ապրանքների ներմուծման համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով` հաշվետու ժամանակաշրջանում իրացված ապրանքին համամասնորեն, բայց ոչ ավելի, քան հաշվետու ժամանակաշրջանի համար հաշվարկված վճարի գումարից: Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրվող և իրացվող` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների արտադրությունում անմիջականորեն օգտագործվել են Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված կամ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում արտադրված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ, ապա սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարը պակասեցվում է`

1) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն ներմուծված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար մաքսային հայտարարագրերում առանձնացված և պետական բյուջե վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից.

2) իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մատակարարների հաշվարկային փաստաթղթերում առանձնացված և մատակարարներին վճարված բնապահպանական վճարների չափով, բայց ոչ ավելի, քան իրացված ապրանքի համար սույն հոդվածին համապատասխան հաշվարկված բնապահպանական վճարի գումարից:

Հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված վճարից չպակասեցված` իրացված ապրանքի արտադրությունում օգտագործված` շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքների համար վճարները վճարողի առաջիկա վճարումների հաշվին հաշվանցման կամ վերադարձման ենթակա չեն:

Սույն հոդվածով սահմանված կարգով հաշվարկված բնապահպանական վճարների գումարները հաշվարկային փաստաթղթերում առանձնացնում են միայն շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ ներմուծող իրացնողները և արտադրող իրացնողները:

3. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում տեղադրելու համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված արտադրության և սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համապատասխան:

3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) համար վճարը հաշվարկվում է «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» օրենքին համապատասխան` ելնելով հաշվետու ժամանակաշրջանում հատուկ հատկացված տեղերում տեղադրված (պահված) ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնների ծավալներից և դրանց վտանգավորության դասից, և վճարվում է սույն օրենքին համապատասխան:

 

Հոդված 16.   Վճարների արտոնությունները

1. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են սոցիալական ապահովության մարմիններից արտոնյալ պայմաններով ավտոմեքենաներ ստացած հաշմանդամները՝ այդ ավտոմեքենաների համար:

2. Այլ պետություններում գրանցված տրանսպորտային միջոցներից օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարից ազատվում են՝

ա) դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչությունները.

բ) Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն մարդասիրական օգնության և բարեգործական ծրագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնողները: Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենսդրությամբ (այդ թվում՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային պայմանագրերով) ուղղակիորեն նշված չլինելու դեպքում ծրագրի (գործունեության) տարբերակումն ըստ բնույթի որոշում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնությունը կոորդինացնող լիազորված մարմինը:

3. Շրջակա միջավայրին վնաս պատճառող ներմուծվող ապրանքների համար վճարից ազատվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքով տարանցիկ տեղափոխվող ապրանքները:

4. Արտադրության և սպառման թափոնները շրջակա միջավայրում սահմանված կարգով տեղադրելու հատուկ հատկացված տեղերում տեղադրելու (պահելու) hամար վճարից ազատվում են անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք՝ սպառման թափոնների համար:

 

Հոդված 20.

Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները

1. Վճարի օբյեկտ համարվող փաստացի ծավալների չափաքանակները և սահմանափակումները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:

2. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը` բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար վճարի հաշվարկման դեպքում.

բ) հնգապատիկը` պինդ օգտակար հանածոների օգտագործման համար վճարի հաշվարկման դեպքում.

գ) եռապատիկը` վճարի մյուս (բացառությամբ օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով նախատեսված այլ դեպքերի) տեսակների հաշվարկման դեպքում:

3. Բնօգտագործման վճարի օբյեկտ համարվող ծավալների չափաքանակների որոշման նպատակով «Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված կարգով իրականացված ստուգումների արդյունքում արձանագրված բնօգտագործման փաստացի ծավալների և վճարողների կողմից հարկային ու լիազոր մարմինների ներկայացրած` ստուգվող ժամանակահատվածում հաշվարկհաշվետվություններում արտացոլված ծավալների դրական տարբերությունն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների հաշվարկման համար համամասնորեն բաշխվում է ստուգվող ժամանակահատվածի հաշվետու ժամանակաշրջանների վրա:

4. Սույն հոդվածի 1-ին կետին համապատասխան օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու համար վճարի օբյեկտների համար սահմանված չափաքանակները (սահմանափակումները) գերազանցելու դեպքում այդ գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում են սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

1) հնգապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) մինչև 5 անգամ գերազանցող մասի համար.

2) տասնապատիկը` չափաքանակները (սահմանափակումները) 5-ից ավելի անգամ գերազանցող մասի համար:

Անկախ սույն մասի դրույթներից, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության լիազոր մարմնի կողմից տնտեսավարող սուբյեկտի ներկայացրած բնապահպանական միջոցառումների ծրագրի հիման վրա սահմանված` օդային ավազան վնասակար նյութերի արտանետումների ժամանակավոր (մինչև հինգ տարի ժամկետով) չափաքանակները (սահմանափակումները) գերազանցող մասի համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը:

5. Զրոյական չափաքանակների (սահմանափակումների)`

1) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ջրային օրենսգրքի համաձայն ջրօգտագործման թույլտվություն չունենալու (այդ թվում` ջրօգտագործման թույլտվություններում ջրօգտագործման ծավալները կամ ջրային ռեսուրսներ կամ դրանց ջրահավաք ավազաններ թափվող կեղտաջրերի թույլատրելի ծավալները կամ կեղտաջրերում վնասակար նյութերի թույլատրելի սահմանային արտահոսքի մասին տվյալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

2) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի համաձայն ընդերքօգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում մարման կամ արդյունահանման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը.

2) «Թափոնների մասին» օրենքով սահմանված կարգով թափոնների տեղադրման կամ պահման համար որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի հնգապատիկը`

ա. թափոնների տեղադրման սահմանաքանակները տրամադրված (հաստատված) չլինելու դեպքում,

բ. օրենքով սահմանված՝ չարտոնագրված աղբավայրերում թափոններ տեղադրելու կամ թափոնների պահման համար չնախատեսված վայրերում թափոններ պահելու դեպքում,

գ. թափոններ առաջացնողների կազմած թափոնների անձնագրերը լիազոր մարմնի հետ չհամաձայնեցնելու դեպքում,

դ. թափոնների տեղադրման, վնասազերծման և թաղման գործունեություն իրականացնողների կողմից թափոնների հեռացման վայրերի ռեեստրային գրանցման թերթիկը լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում,

ե. թափոններ առաջացնող, վերամշակող և օգտահանողների կողմից թափոնների գոյացման, վերամշակման և օգտահանման օբյեկտների ռեեստրային գրանցման հաշվետվություն լիազոր մարմին սահմանված կարգով չներկայացվելու դեպքում.

3) Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անտառային օրենսգրքի համաձայն բնափայտի և երկրորդական անտառանյութի օգտագործման (մթերման) համար անտառօգտագործման պայմանագրեր (այդ թվում` անտառհատման, անտառային տոմսեր, արմատի վրա բնափայտի մանր բացթողման օրդեր) չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի տասնապատիկը.

4) օրենսդրության համաձայն կենսապաշարների (բացառությամբ բնափայտի և երկրորդական անտառանյութի) օգտագործման պայմանագրեր չունենալու (այդ թվում` պայմանագրում օգտագործման ենթակա ծավալները չնշվելու) դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի եռապատիկը.

5) օրենսդրության համաձայն սահմանված կարգով օդային ավազան վնասակար նյութեր արտանետելու թույլտվություն չունենալու դեպքում որպես դրույքաչափ կիրառվում է սույն օրենքի 7-րդ հոդվածով սահմանված դրույքաչափերի`

ա) տասնապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները չեն գերազանցում ըստ վճարի օբյեկտների ներքոհիշյալ չափաքանակները`

 

փոշի

2

տոննա

ածխածնի մոնօքսիդ

1.5

տոննա

ազոտի օքսիդներ (վերահաշված ըստ ազոտի երկօքսիդի)

1.0

տոննա

ծծմբային անհիդրիդ

0.5

տոննա

քլոր

0.1

տոննա

վճարի օբյեկտ հանդիսացող մյուս նյութերի համար

0.05

տոննա,

բ) քսանհինգապատիկը, եթե վճարների վճարման համար հաշվետու ժամանակահատվածում արտանետումների փաստացի ծավալները հավասար են կամ գերազանցում են ըստ վճարի օբյեկտների սույն կետի «ա» ենթակետում նշված չափաքանակները:

 

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

 

 ««ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 3.            Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների սահմանված կարգով տեղադրման դիմաց վճարի դրույքաչափերը

1. Շրջակա միջավայրում արտադրության և սպառման թափոնների յուրաքանչյուր տոննայի սահմանված կարգով տեղադրման (պահման) համար վճարի դրույքաչափերն են`

1) հատուկ հատկացված տեղերում (բացառությամբ արդյունաբերական հրապարակների) թափոնների տեղադրման համար`

առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000 ՀՀ դրամ

երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000 ՀՀ դրամ

երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800 ՀՀ դրամ

չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 500 ՀՀ դրամ

ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող և հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների)

600 ՀՀ դրամ

լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոններ

0 ՀՀ դրամ

հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ

60 ՀՀ դրամ.

2) արդյունաբերական հրապարակներում թափոնների տեղադրման (պահման) համար`

 

Դրույքաչափը` ըստ տեղադրման

ժամանակահատվածի (ՀՀ դրամ)

թափոնների առա-

ջացման պահից հաշվարկված մինչև մեկ տարի պահման դեպքում (տեխնոլոգիական

փուլ, կուտակում)

թափոնների առաջացման պահից հաշվարկված մեկ տարուց մինչև

երեք տարի ներառյալ պահման դեպքում

թափոնների առաջացման պահից հաշվարկած երեք տարուց ավելի պահման դեպքում

առաջին դասի վտանգա-վորության թափոններ

0

16 000

48 000

երկրորդ դասի վտանգա-վորության թափոններ

0

8 000

24 000

երրորդ դասի վտանգա-վորության թափոններ

0

1 600

4 800

չորրորդ դասի վտանգա-վորության թափոններ

0

500

1 500

ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ լեռնաարդյունահանող իրավաբանական անձանց կողմից տեղադրվող ոչ վտանգավոր թափոնների)

 

 

0

 

 

200

 

 

600:

 

Հոդված 3. Ընդերքօգտագործման, արտադրության և (կամ) սպառման թափոնները հատուկ հատկացված տեղերում տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարի դրույքաչափերը

1. Հատուկ հատկացված տեղերում՝ թափոնների տեղաբաշխման տեղերում, պոլիգոններում, թափոնակուտակիչներում, աղբավայրերում, համալիրներում և (կամ) շինություններում, արտադրության և (կամ) սպառման թափոնները տեղադրելու կամ պահելու համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում տեղադրված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000

երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000

երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800

չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 500

ոչ վտանգավոր թափոններ (բացառությամբ հողածածկույթի քանդման ու շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոնների)

600

հողածածկույթի քանդման և շինարարության հետևանքով առաջացած ոչ վտանգավոր թափոններ

60

 

2. Հատուկ հատկացված տեղերում՝ արդյունաբերական հրապարակներում, արտադրության և (կամ) սպառման թափոնների (բացառությամբ ընդերքօգտագործման թափոնների) տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

 

Արտադրության և (կամ) սպառման
թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

48 000

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

24 000

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

4 800

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 500

Ոչ վտանգավոր թափոններ

600

 

3. Հատուկ հատկացված տեղերում՝ պոչամբարներում, արտադրական լցակույտերի, մակաբացման ապարների տեղամասերում և (կամ) համանման վայրերում, ընդերքօգտագործման թափոնների մեկանգամյա տեղադրման կամ պահման համար բնապահպանական վճարը հաշվարկվում է հետևյալ դրույքաչափերով.

1) ոչ մետաղական պինդ օգտակար հանածոների հանքավայրերի համար.

 

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

62 400

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

31 200

Երրորդ դասի վտանգավորության թափոններ

6 240

Չորրորդ դասի վտանգավորության թափոններ

1 950

Ոչ վտանգավոր թափոններ (այդ թվում` մակաբացման ապարներ)

780

 

2) մետաղական օգտակար հանածոների հանքավայրերի համար.

 

Ընդերքօգտագործման թափոններ՝ ըստ վտանգավորության դասի

Դրույքաչափը՝ հաշվետու ժամանակաշրջանում պահված յուրաքանչյուր տոննայի համար (ՀՀ դրամ)

Առաջին դասի վտանգավորության թափոններ

250

Երկրորդ դասի վտանգավորության թափոններ

120

Երրորդ դասի վտանգավորության թափոններ