«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացումներ եվ փոփոխություններ կատարելու մասին

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՕՐԵՆՔԸ

 

 

Ընդունված  է 2020 թվականի       

                                                                        օգոստոսի 11-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՈՆՆԵՐ ԶԲԱՂԵՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» 2013 թվականի դեկտեմբերի 26-ի ՀՕ-70-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) N 1 հավելվածում՝

  1. «ԱՀ քննչական կոմիտեի նախագահ 9.60» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

«

 ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար

9.60

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող   

 պետական հանձնաժողովի նախագահ

9.60

 ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետ

9.60

 ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ

9.60

 ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրեն

9.60

 ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ

9.60

 ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահ

9.60

».

  1. «ԱՀ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար 8.00» տողը հանել.
  2. «ԱՀ ոստիկանության պետի առաջին տեղակալ 8.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

«

 ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետի առաջին տեղակալ

8.00

 ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալ

8.00

 ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի առաջին

 տեղակալ

8.00

».

  1. «ԱՀ ԱՆ դատական ակտերի գլխավոր հարկադիր կատարող 8.00» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

 

 

 

«

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող

 պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ

7.70

 ԱՀ հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող

 պետական հանձնաժողովի անդամ

7.20

».

  1. «ԱՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ 6.80» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր տողեր.

«

 ԱՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ

6.80

 ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության տնօրենի տեղակալ

6.80

 ԱՀ կադաստրի և պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի տեղակալ

6.80

 ԱՀ բնապահպանության կոմիտեի նախագահի տեղակալ

6.80

 ԱՀ Անվտանգության խորհրդի քարտուղարի տեղակալ

6.45

».

  1. «ԱՀ Նախագահի աշխատակազմ» բաժինը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«

 ԱՀ Նախագահի աշխատակազմ

 

 ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի

 կառավարչության պետ

9.60

 ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ

9.60

 ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական - հատուկ հանձնարարություններով

 դեսպան

9.60

 ԱՀ Նախագահի գլխավոր խորհրդական

9.60

 ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ

8.00

 ԱՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ-վարչության պետ

8.00

 ԱՀ Նախագահի խորհրդական-վարչության պետ

8.00

 ԱՀ Նախագահի աշխատակազմի կառավարության գործերի

 կառավարչության պետի տեղակալ

6.80

 ԱՀ Նախագահի խորհրդական

6.45

 ԱՀ Նախագահի ներկայացուցիչ՝ հատուկ հանձնարարությունների գծով

6.45

 Հատուկ հանձնարարություններով դեսպան

6.45

 Խորհրդատու

5.80

 ԱՀ Նախագահի առաջին օգնական

5.50

 ԱՀ Նախագահի օգնական

4.95

»:

Հոդված 2. Օրենքի N 2 հավելվածի «Նախարարի մամուլի քարտուղար 2.50» տողից հետո լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր բաժին.

«

 ԱՀ պետական վերահսկողական ծառայություն

 

 ԱՀ պետական վերահսկողական ծառայության պետի օգնական

2.50

»:

 

Հոդված 3. Օրենքի N 6 հավելվածի «Հարկային ծառայություն» աղյուսակում`

  1. 6-րդ սյունակից հանել «Վերադաս հարկային մարմնի քննիչ, » բառերը.
  2. 9-րդ սյունակից հանել «, հարկային տեսչության պետ» բառերը.
  3. 10-րդ սյունակում «Հարկային մարմնի վարչության պետ» բառերից հետո լրացնել «, հարկային տեսչության պետ» բառերը:

 

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

         ՆԱԽԱԳԱՀ`         

           Ա.ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

2020 թ. օգոստոսի 13

Ստեփանակերտ

ՀՕ-34-Ն