Ընդունված է 2008թ. դեկտեմբերի 24-ին
Հոդված 1. «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի (18 դեկտեմբերի 1998 թվականի, ՀՕ-43, այսուհետ` օրենք) 2-րդ հոդվածում`
1) առաջին պարբերությունը «(այսուհետ` անձինք)» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն հոդվածով և սույն օրենքի 3-րդ հոդվածով սահմանված դեպքերի» բառերով.
2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություն.
«Օրենքով սահմանված դեպքերում և կարգով ԱԱՀ-ի հաշվարկման և վճարման պարտավորությունը դրվում է այլ անձանց վրա կամ սահմանվում է համապարտ պարտավորություն` հարկային պարտավորությունների կատարման մասով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`
«Սույն մասով սահմանված չափը չի տարածվում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձանց նկատմամբ` սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի չորրորդ պարբերության համաձայն` ապրանքի մատակարարում համարվող գործարքների համար որոշվող հարկվող շրջանառության մասով:».
2) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Օրենքով սահմանված կարգով որպես բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տներ կառուցապատող և (կամ) տնօրինման իրավունք ունեցող (այսուհետ հոդվածում` կառուցապատող)՝ անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձի կողմից շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, անհատական բնակելի տների օտարումը (առանց ընդհանուր բաժնային սեփականություն հանդիսացող ոչ բնակելի տարածքների) համարվում է ապրանքի մատակարարում, բացառությամբ՝
1) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների ընդհանուր մակերեսի մինչև տասը տոկոսի, սակայն ոչ ավելի, քան 500 քառակուսի մետր մակերեսի օտարումը.
2) բնակելի թաղամասերում կամ համալիրներում մինչև 4 անհատական բնակելի տների օտարումը:
Մեկից ավելի թվով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող ֆիզիկական անձինք որպես կառուցապատող հանդես գալու դեպքերում, ապրանքի մատակարարման գործարքները որոշելու նպատակով, սույն հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխան չափը կիրառվում է մեկ անգամ:
Սույն հոդվածի 3-րդ մասին համապատասխան ապրանքների մատակարարում համարվող գործարքների մասով անհատ ձեռնարկատեր չհանդիսացող` կառուցապատող համարվող անձինք կրում են ԱԱՀ-ի գծով համապարտ պարտավորություն:
Եթե բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված այլ շենքի, բնակելի թաղամասերում կամ համալիրներում անհատական բնակելի տների կառուցապատող են հանդիսանում անհատ ձեռնարկատեր չհանդիսացող քաղաքացին և իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը, ապա սույն հոդվածի 3-րդ մասում նշված համապատասխան չափը չի կիրառվում և ապրանքի մատակարարում է համարվում բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված այլ շենքի բոլոր բնակարանների կամ տարածքների, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բոլոր բնակելի տների օտարումը:
Բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) շենքի, ստորաբաժանված շենքի, դրա բնակարանների կամ այլ տարածքների, բնակելի թաղամասերում կամ համալիրներում` անհատական բնակելի տների օտարմանը վերաբերող սույն հոդվածի դրույթները սեփականատերերի նկատմամբ կիրառվում են կառուցված շենքի, դրա բնակարանների, այլ տարածքների կամ բնակելի տների առաջին անգամ օտարման դեպքերում:
Սույն օրենքի համաձայն ԱԱՀ-ի գծով հարկային պարտավորությունների մասով համապարտ պատասխանատվություն կրող անձանց հարկային մարմնում հաշվառման կանգնելու, ԱԱՀ-ի հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»:
Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածի 1-ին կետի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
«Ապրանքի մատակարարում է համարվում նաև ֆիզիկական անձանց պատկանող` ձեռնարկատիրական գործունեության առարկա հանդիսացող գույքի, արտադրական, այլ առևտրային և հասարակական նշանակության գույքի, ներառյալ` շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության հողերի (այդ թվում` ընդհանուր սեփականություն հանդիսացող գույքի և հողերի) օտարումը:
Ապրանքի մատակարարում չի համարվում ձեռնարկատիրական գործունեության հետ չկապված (սպառողական նպատակներով օգտագործման ենթակա)` անձնական, ընտանեկան կամ տնային օգտագործման գույքի (այդ թվում` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, անձնական օգտագործման ավտոմեքենայի) և ֆիզիկական անձանց կողմից գույքային իրավունքների օտարման տնտեսական գործունեություն համարվող գործարքը, բացառությամբ սույն կետի չորրորդ պարբերությամբ նշված դեպքի:
Մեկ օրացուցային տարվա ընթացքում երկու և ավելի թվով անգամ անձի սեփականությունը կամ ընդհանուր սեփականություն հանդիսացող նույն տեսակի հետևյալ գույքի` բնակարանի, առանձնատան (այդ թվում` անավարտ (կիսակառույց), անձնական օգտագործման ավտոմեքենայի, գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի հողերի, ավտոտնակի, որևէ ձևով կատարվող հատուցման դիմաց օտարման դեպքերում ապրանքի մատակարարում է համարվում այդ ժամանակահատվածում երկրորդ և ավելի թվով նույն տեսակի գույքի օտարումը, եթե օտարումը կատարվում է տվյալ գույքի ձեռքբերմանը հաջորդող մեկ տարին չգերազանցող ժամանակահատվածում: Սույն մասում նշված` ԱԱՀ-ով հարկվող գործարքների մասով ԱԱՀ-ի պարզեցված հաշվարկների ներկայացման և գումարների վճարման կարգն ու ժամկետները սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:
Անկախ սույն կետի դրույթներից` ֆիզիկական անձանց պատկանող` ժառանգության զանգվածում ներառվող գույքի` ժառանգին օտարումը ապրանքի մատակարարում չի համարվում:»:
Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 10-րդ կետով`
«10) շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս՝ գույքահարկով հարկման նպատակով՝ դրանց համար օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքից, բացառությամբ սույն կետով նախատեսված դեպքի:
Գերակա հանրային շահերով հասարակության և պետության կարիքների համար օտարվող (օտարված) սեփականության դիմաց սեփականատիրոջը` կառուցված բազմաբնակարան (այդ թվում` բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարաններով կամ այլ տարածքներով, իսկ բնակելի թաղամասերում կամ համալիրներում` բնակելի տներով հատուցելու դեպքում, ավելացված արժեքի հարկով հարկվող շրջանառություն է համարվում «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասով որոշվող արժեքը:
Շենքերի, շինությունների (այդ թվում` անավարտ (կիսակառույց), բնակելի կամ այլ տարածքների վարձակալության կամ անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործարքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է սույն հոդվածով սահմանված կարգով, բայց ոչ պակաս գույքահարկով հարկման նպատակով` օրենքով սահմանված կարգով որոշվող արժեքի, իսկ այդպիսի արժեքի բացակայության դեպքում` գույքահարկով հարկման օբյեկտի ընդհանուր մակերեսում վարձակալության կամ անհատույց օգտագործման հանձնված տարածքի մակերեսի բաժնեմասին համապատասխանող արժեքի հինգ տոկոսից` հաշվարկված տարեկան կտրվածքով: Այդ մեծությունը, ըստ ԱԱՀ-ի հաշվետու ժամանակաշրջանների, բաշխվում է հավասարաչափ:»:
Հոդված 5. Օրենքի 15-րդ հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 30-րդ կետով`
«30) մինչև 2013 թվականի հունվարի 1-ը Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքում կառուցվող բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների օտարումը:»:
Հոդված 6. Օրենքի 23-րդ հոդվածում`
1) 1-ին կետի «բանկային փոխանցմամբ» բառերը փոխարինել «բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին» բառերով.
2) 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.
«Արտադրական և այլ առևտրային նպատակներով հանրապետության տարածքում ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումները մասնակիորեն կատարվելու դեպքում ԱԱՀ-ի հաշվանցումները կատարվում են վճարմանը համամասնորեն:
Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների դիմաց մատակարարին վճարման ենթակա գումարի մի մասը բանկի կամ փոստի միջոցով փոխանցելու, իսկ մյուս մասը կանխիկ դրամով վճարելու կամ այլ կերպ հատուցելու դեպքերում ԱԱՀ-ի հաշվանցումը սահմանված կարգով կատարվում է միայն բանկի կամ փոստի միջոցով մատակարարի բանկային հաշվին փոխանցումներով վճարումներին վերաբերող մասով:».
3) նախավերջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Սույն օրենքի 3-րդ հոդվածի համաձայն` ԱԱՀ վճարող համարվող անձինք այդպիսին համարվելու հաշվետու ժամանակաշրջանում սույն օրենքով սահմանված ընդհանուր կարգով կարող են հաշվանցել ԱԱՀ վճարող դառնալու պահին առկա ապրանքային մնացորդի մասով մատակարարների կողմից տրամադրված հաշվարկային փաստաթղթերում (ներմուծման դեպքում` մաքսային հայտարարագրերում) առանձնացված ԱԱՀ-ի գումարները:
Սույն օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` ԱԱՀ վճարող համարվելուց դադարած անձանց մոտ ԱԱՀ վճարող չհամարվելու օրացուցային տարվա հունվարի 1-ի դրությամբ առկա ԱԱՀ-ի դեբետային մնացորդը (առանց գերավճարի և գերավճարից տարբերվող գումարի) ենթակա չէ հարկ վճարողի այլ հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման և (կամ) վերադարձման ու վերագրվում է արտադրության և շրջանառության ծախսերին:»:
Հոդված 7. Օրենքի 241-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «և ոռոգման» բառերը հանել, իսկ «մատուցման գործարքների» բառերը փոխարինել «մատուցման գործարքների, իսկ մինչև 2012 թվականի հունվարի 1-ը` ոռոգման ջրի մատակարարման գործարքների» բառերով.
2) 2-րդ մասի 1-ին կետում «բանկային փոխանցմամբ» բառերը փոխարինել «սույն օրենքի 23-րդ հոդվածով սահմանված կարգով» բառերով:
Հոդված 8. Oրենքի 33-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«ԱԱՀ վճարողների կողմից ԱԱՀ-ի գծով սխալների ինքնուրույն հայտնաբերման դեպքում սահմանված կարգով դրանց ճշգրտման արդյունքներով կարող են ներկայացվել ճշտված հաշվարկներ և (կամ) սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված տեղեկությունների ճշգրտումներ (ճշտված տեղեկություններ), բացառությամբ սույն օրենքի 29-րդ հոդվածով սահմանված դեպքերի, ինչպես նաև այն դեպքերի, երբ ճշտված հաշվարկները և (կամ) տեղեկությունները վերաբերում են հարկային մարմինների կողմից ստուգվող կամ արդեն իսկ ստուգված հաշվետու ժամանակաշրջաններին:»:
Հոդված 9. Օրենքի 431-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 431. Սույն օրենքի 20-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմիններ ներկայացվող տեղեկություններում ապրանքների մատակարարման կամ ձեռքբերման և ծառայությունների մատուցման կամ ստացման գծով ԱԱՀ-ի գումարները չներառելու (չներկայացնելու) դեպքում տեղեկությունները ներկայացնող անձը վճարում է տուգանք՝ սխալ ներկայացված յուրաքանչյուր տեղեկության (հարկային հաշվի) համար 5000 դրամի չափով:
Ձեռք բերված ապրանքների և ստացված ծառայությունների գծով մատակարարների կողմից դուրս գրված այն հարկային հաշիվներում առանձնացված ԱԱՀ-ի գումարները, որոնց վերաբերյալ սույն օրենքի 20-րդ հոդվածին համապատասխան հարկային մարմիններ տեղեկություններ (այդ թվում` ճշտված) չեն ներկայացվել կամ որոնց վերաբերյալ ներկայացված տեղեկությունները չեն համապատասխանում հարկային հաշվում արտացոլված տվյալներին (վավերապայմաններին)` հաշվանցման ենթակա չեն:»:
Հոդված 10 . «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2003 թվականի դեկտեմբերի 17-ի ՀՕ-88 օրենքի 3-րդ հոդվածի «բացառությամբ 1-ին հոդվածի «ա» և «բ» ենթակետերի, որոնք ուժի մեջ են մտնում 2009 թվականի հունվարի 1-ից» բառերը փոխարինել «բացառությամբ 1-ին հոդվածի «ա» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից և «բ» ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2011 թվականի հունվարի 1-ից» բառերով:
Հոդված 11 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2009 թվականի հունվարի 1-ից:
Մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելը կառուցված (այդ թվում` անավարտ (կիսակառույց) բազմաբնակարան (այդ թվում՝ բազմաֆունկցիոնալ) կամ ստորաբաժանված շենքի բնակարանների` սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո օտարումը, ազատվում է ավելացված արժեքի հարկից, իսկ մինչև օրենքի ուժի մեջ մտնելու պահը այդ գործարքներին վերաբերող` հարկային հաշիվներում առանաձնացված ԱԱՀ-ի գումարները ենթակա են վերաձևակերպման (հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարներից պակասեցման) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո առաջին հաշվետու ժամանակաշրջանում:»:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ | |
ՆԱԽԱԳԱՀ` | Բ. ՍԱՀԱԿՅԱՆ |
30 դեկտեմբերի 2008թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-83-Ն