«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ եվ լրացումներ կատարելու մասին

Ն-1-02/12,ԱԺ-011-15

ՆԱԽԱԳԻԾ

 

 

ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

 

 ՕՐԵՆՔԸ

 

 

«ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հոդված 1. «Ոստիկանությունում ծառայության մասին» 2003 թվականի նոյեմբերի 26-ի ՀՕ-77 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 2-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:»:

 

Հոդված 2. Օրենքի 2-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ պարբերությունում, 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետում, 5-րդ հոդվածի 3-րդ մասում, 14-րդ հոդվածի 1-2-րդ մասերում, 27-րդ հոդվածում, 29-րդ հոդվածի 3-րդ մասում, 31-րդ հոդվածի 3-րդ մասում,  41-րդ հոդվածի 5-րդ մասում, 43-րդ հոդվածի 5-6-րդ մասերում, 45-րդ հոդվածի 2-րդ մասում, 46-րդ հոդվածի 2-րդ մասում, 53-րդ հոդվածում, 55-րդ հոդվածի 3-րդ մասում, 56-րդ հոդվածում «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը  և դրա հոլովաձևերը փոխարինել «ոստիկանության պետ» բառերով և դրա հոլովաձևերով:

 

Հոդված 3. Օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ երրորդ պարբերությամբ.

«Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:»:

 

Հոդված 4. Օրենքի 5-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 2-րդ կետում «կոչումներ» բառը փոխարինել «կոչում» բառով.

2) 1-ին մասի 31-ին կետից հանել «- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.» բառերը.

3) 2-րդ մասում «, ինչպես նաև գնդապետի» բառերը փոխարինել «և գլխավոր» բառերով.

4) 3-րդ մասից հանել «փոխգնդապետի,» բառը:

 

Հոդված 5. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին հոդվածով.

«Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհելը

 

1. Ոստիկանության պետին ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը ոստիկանության պետի միջնորդության հիման վրա:

2. Ոստիկանության պետի միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ ծառայողական գործունեության մասին և կոչումը:»:

 

Հոդված 6. Օրենքի 6-րդ հոդվածում՝

  1. լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Ոստիկանության գլխավոր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը ոստիկանության գնդապետի կոչումն է, իսկ ոստիկանության ավագ պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը  ոստիկանության փոխգնդապետի կոչումն է:».

2) 6-րդ մասից հանել «կառուցվածքով սահմանված վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի,» բառերը:

 

Հոդված 7. Օրենքի 7-րդ հոդվածում՝

1) 1-ին մասի 2-րդ կետից հանել «- ոստիկանության կրտսեր լեյտենանտ` 1 տարի,» բառերը.

2) 2-րդ մասը «կամ դատախազության» բառերից հետո լրացնել «կամ քննչական կոմիտեի ծառայողի» բառերով.

3) 3-րդ մասում «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

 

Հոդված 8. Օրենքի 11-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 6-րդ մասով

նախատեսված դեպքերի).

2) իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն:

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողներն Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

 

Հոդված 9. Օրենքի 13-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 13. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը

 

1. Ոստիկանության պետին պաշտոնի  նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

2. Ոստիկանության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ ոստիկանության պետի միջնորդության հիման վրա, որը ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի է նշանակում (ծառայության է ընդունում), այլ պաշտոնի փոխադրում ոստիկանության պետը:

4. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:

5. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

6. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է ոստիկանության պետը:»:

 

Հոդված 10. Օրենքի 14-րդ հոդվածում`

1) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն, երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն կամ հինգ տարի՝ ոստիկանության միջին խմբի պաշտոն:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 3.1-ին մաս.

«3.1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում առանձին մասնագիտություններով կարող են նշանակվել նաև համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները: Այդ մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:».

3) 4-րդ, 5-րդ, 6-րդ և 9-րդ մասերն ուժը կորցրած ճանաչել.

4) 7-րդ և 8-րդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.

1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.

2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.

3) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական նախնական մասնագիտական կամ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները:».

5) 10-րդ մասի`

ա. առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:»,

բ. երկրորդ պարբերությունից հանել երկրորդ նախադասությունը,

գ. չորրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին, ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:»,

դ. հինգերորդ պարբերությունից հանել «հոդվածի տասներորդ» և «առաջին,» բառերը,

ե. վեցերորդ պարբերությունից հանել «հոդվածի տասներորդ» բառերը.

6) 11-րդ մասից հանել «, ոստիկանի և տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում` 6 ամսվա ընթացքում» բառերը:

 

Հոդված 11. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 14.1-ին հոդվածով.

«Հոդված 14.1. Ոստիկանության թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթը

   

 

1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկշաբաթյա ժամկետում, ոստիկանության պետն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայողին:

3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի,  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:

5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:»:

 

Հոդված 12. Օրենքի 15-րդ հոդվածում`

1) 1-3-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած.

2) 4-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«4. Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է ոստիկանության պետի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:».

3) 5-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություններով.

«Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:».

4) 6-րդ մասի`

ա. 1-ին և 3-րդ կետերից հանել «, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել» բառերը,

բ. երկրորդ պարբերությունից հանել «, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար» բառերը,

գ. երրորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:».

5) 10-րդ մասի առաջին նախադասությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում և հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է ոստիկանության պետը:».

6) 11-րդ մասի 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերը ճանաչել ուժը կորցրած.

7) 13-րդ մասի`

ա. առաջին պարբերության «ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին» բառերը փոխարինել «ոստիկանության պետին» բառերով, իսկ «մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները» բառերը՝ «մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը» բառերով,

բ. երկրորդ պարբերությունը ճանաչել ուժը կորցրած:

 

Հոդված 13. Օրենքի 16-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 16. Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը

 

1. Ոստիկանության ծառայողները սահմանված կարգով ենթակա են վերապատրաստման ոստիկանության պետի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան 5 տարին մեկ անգամ:

2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 14. Օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.

2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.»:

 

Հոդված 15. Օրենքի 19-րդ հոդվածում «Ոստիկանության ծառայողը» բառերից առաջ  լրացնել հետևյալ բովանդակությամբ 12-րդ կետ.

«12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:»:

 

Հոդված 16. Օրենքի 20-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:»:

 

Հոդված 17. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասից, 22-րդ հոդվածից, 41-րդ հոդվածի 5-րդ մասից, 48-րդ հոդվածի 1-ին մասից հանել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության» բառերը:

 

Հոդված 18. Օրենքի 27-րդ հոդվածում`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը».

2) 1-ին մասի երկրորդ պարբերությունից հանել «անձնական համար և» բառերը.

3) լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ մաս.

«4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:»:

 

 

Հոդված 19. Օրենքի 32-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երրորդ պարբերությունում «նախածննդյան և հետծննդյան» և «երեխային խնամելու» բառերը փոխարինել համապատասխանաբար «հղիության և ծննդաբերության» և «մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

2) 3-րդ մասում «նախածննդյան, հետծննդյան և ծառայողի երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով:

 

Հոդված 20. Օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություններով.

«Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 15 օր:»:

 

Հոդված 21. Օրենքի 39-րդ հոդվածի 2-րդ մասից  հանել «10 և ավելի տոկոս» բառերը:

 

Հոդված 22. Օրենքի 40-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը», «՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում» և                       «, ուսումնական փորձաշրջանի» բառերը.

2) 1-ին մասի 1-ին կետից հանել «կամ ուսումնական փորձաշրջանը» բառերը.

3) 2-րդ մասից հանել «կամ ուսումնական փորձաշրջան անցնելու» և «կամ ուսումնական փորձաշրջանն» բառերը.

4) 3-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:»:

 

Հոդված 23. Օրենքի 41-րդ հոդվածի 7-րդ մասում «4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների» բառերը փոխարինել «5-րդ կետով նախատեսված որոշման» բառերով:

 

Հոդված 24. Օրենքի 42-րդ հոդվածում`

1) 1-ին մասի առաջին պարբերությունից հանել «եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ,» բառերը.

2) 1-ին մասի 5-րդ կետն ուժը կորցրած ճանաչել.

3) 2-րդ մասի 2-րդ կետում «անհատական» բառը փոխարինել «անձնական» բառով.

4) 2-րդ մասի 7-րդ կետում «:» կետադրական նշանը փոխարինել «.» կետադրական նշանով և լրացնել հետևյալ բովանդակությամբ 8-10-րդ կետեր.

«8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:»:

 

Հոդված 25. Օրենքի 43-րդ հոդվածի 9-րդ մասի առաջին պարբերությունում «դրամական բավարարում» բառերը փոխարինել «աշխատավարձ» բառով, իսկ երկրորդ պարբերությունում «դրամական բավարարումը» բառերը` «աշխատավարձը» բառով:

 

Հոդված 26. Օրենքի 45-րդ հոդվածում`

1) 1-ին մասի 6-րդ կետի «5-7-րդ» բառերը փոխարինել «6-7-րդ» բառերով, իսկ «տույժերից է» բառերից հետո լրացնել «, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում» բառերը.

2) 1-ին մասի 9-րդ կետը «մտնելու» բառից հետո լրացնել «, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու» բառերով.

3) 1-ին մասի 10-րդ կետի «նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու» բառերը փոխարինել «հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի» բառերով.

4) լրացնել հետևյալ բովանդակությամբ 1.1-ին մաս.

«1.1. Ոստիկանության պետն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:»:

 

Հոդված 27. Օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 2-րդ կետից հանել «, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ» բառերը.

2) 6-րդ կետի «ամսից» բառը փոխարինել «ամիս և» բառերով:

 

Հոդված 28. Օրենքի 47-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հոդված 47. Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները

 

1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

 

 

Պաշտոնը կամ պաշտոնների խումբը

Ծառայության սահմանային տարիքը

Ծառայության ժամկետի հնարավոր
երկարաձգման ժամանակահատվածը

ոստիկանության պետ

60

մինչև 5 տարի

ոստիկանության պետի տեղակալ,

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ

60

մինչև 3 տարի

 

2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է հանրապետության Նախագահի կողմից՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է ոստիկանության պետի կողմից:

4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռքբերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե ոստիկանության պետը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

Պաշտոնների խումբը

Ծառայության սահմանային տարիքը

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ

62

ոստիկանության ավագ խմբի պաշտոններ

58

ոստիկանության միջին խմբի պաշտոններ

58

ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ

55

 

6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև ոստիկանության պետի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:

7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:»:

 

Հոդված 29. Օրենքի 49-րդ հոդվածի 1-ին մասի առաջին նախադասությունը «գրանցվում են» բառից հետո լրացնել «սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև» բառերով:

 

Հոդված 30. Օրենքի 50-րդ հոդվածից հանել «ինչպես նաև» բառերը:

 

Հոդված 31. Օրենքի 54-րդ հոդվածից հանել «ու որակավորման բարձրացումն» բառերը:

 

Հոդված 32. Օրենքի 57-րդ հոդվածում «պետական կառավարման մարմնի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

 

Հոդված 33. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

 

 

 

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՆԱԽԱԳԱՀ                                                              Ա. ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

 

 

 

 

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի ընդունման

 

1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

«Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի (այսուհետ՝ Օրենք) 1-ին հոդվածի համաձայն ոստիկանության գործառույթներ իրականացնող միասնական համակարգ համարվող պետական կառավարման մարմինը օրենքում պետք է հիշատակվի ոստիկանություն, սակայն ոստիկանության պետը օրենքում հիշատակվում է որպես պետական կառավարման մարմնի ղեկավար:

Օրենքի 3-րդ հոդվածի համաձայն ոստիկանության ծառայող կարող է լինել միայն Արցախի Հանրապետության քաղաքացին:

Օրենքով սահմանված չէ բարձրագույն կոչումների շնորհման ընթացակարգ, հստակ չեն կարգավորված ոստիկանության պաշտոնների խմբերին համապատասխանող ոստիկանության կոչումները, ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները, ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու, կարգապահական տույժեր կիրառելու, ծառայությունից ազատելու ընթացակարգը և պայմանները, նախատեսված է պարտադիր ատեստավորում, պարտադիր պայման է նախատեսված անձնական համարը, սահմանված չէ անձնական գործերի վարման ընթացակարգ:

Նշված իրավակարգավորումները հստակեցնելու, ինչպես նաև մի շարք նոր ընթացակարգեր, պայմաններ և սահմանափակումներ սահմանելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել  «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում կատարել համապատասխան փոփոխություններ և լրացումներ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծով առաջարկվում է՝

  1. «պետական կառավարման մարմնի ղեկավար» բառերը համապատասխան հոլովաձևերով փոխարինել «ոստիկանության պետ» բառերով,
  2. ոստիկանության կրտսեր, միջին, ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակել նաև Արցախի Հանրապետության այն քաղաքացիներին, ովքեր միաժամանակ հանդիսանում են այլ պետության քաղաքացի,
  3. ոստիկանության գլխավոր կոչումներ շնորհելու իրավասությունը վերապահել Արցախի Հանրապետության նախագահին,
  4. սահմանել ոստիկանության բարձրագույն կոչումների շնորհման ընթացակարգը,
  5. ոստիկանությունում ծառայութայն անցնելու համար սահմանել տարիքային ստորին շեմ՝ 18 տարեկան, հստակեցնել ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները,
  6. թափուր պաշտոնները համալրել մրցույթային կարգով և կարգավորել մրցույթի անցկացման հետ կապված հարաբերությունները,
  7. ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացնել ոչ թե պարտադիր, այլ անհրաժեշտության դեպքում,
  8. բարձրացնել ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումների վերին շեմերը՝ որոշ խմբերում (ոստիկանության պետի համար ավելացվող ծառայության ժամկետը 3-ից դարձնել 5 տարի, գլխավոր խմբի համար՝ 60-ից դարձնել 62 տարեկանը և այլն),
  9. օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ համապատասխանեցնել այլ օրենքներում օգտագործվող հասկացություններին,
  10. մի շարք հարաբերություններ ենթաօրենսդրական իրավական ակտերով կարգավորելու համար լիազորություններ վերապահել Արցախի Հանրապետության կառավարությանը և ոստիկանության պետին:

 

 3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է Արցախի Հանրապետության ոստիկանության կադրերի բաժնի կողմից:

 

4. Ակնկալվող արդյունքը

 

Նախագծերի ընդունման արդյունքում կհստակեցվեն ոստիկանությունում ծառայություն անցնելու կարգը և ծառայության պայմանները, ծառայության հետ ոստիկանության պաշտոնների նշանակման ու կոչումների շնորհման, ծառայության հետ կապված այլ հիմնական հարաբերությունները, ինչպես նաև օրենքում օգտագործվող մի շարք հասկացություններ կհամապատասխանեցվեն այլ օրենսդրական ակտերում օգտագործվող հասկացություններին:

 

 

 

ԱՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ  ՊԵՏ                                         Ա. ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

««ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾՈՎ ՓՈՓՈԽՎՈՂ ԵՎ ԼՐԱՑՎՈՂ ՀՈԴՎԱԾՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

 

Հոդված 2.

Ոստիկանությունում ծառայությունը

 

1. Ոստիկանությունում ծառայությունը պետական ծառայության հատուկ տեսակ է, որի առանձնահատկությունները սահմանվում են սույն օրենքով:

Ոստիկանությունում, առանձին ծառայությունների առանձնահատկություններից ելնելով, աշխատանքի են ընդունվում քաղաքացիական ծառայողներ՝ քաղաքացիական ծառայության հարաբերությունները կարգավորող օրենսդրությանը և սույն օրենքով սահմանված առանձնահատկություններին համապատասխան:

2. Ոստիկանությունում ծառայությունն իրականացվում է օրինականության, մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, պատիվն ու արժանապատվությունը հարգելու, մարդասիրության և հրապարակայնության սկզբունքների պահպանմամբ՝ միանձնյա ու կենտրոնացված ղեկավարման միջոցով:

3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության օրենսդրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

3. Ոստիկանությունում ծառայությունը կարգավորվում է Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով, «Ոստիկանության մասին» օրենքով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով, Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերով:

Ոստիկանությունում ծառայողական կարգապահության կանոնները, այսինքն` այն ծառայողական պարտականությունները, որոնց չկատարումը կամ ոչ պատշաճ կատարումը կարող է հանգեցնել կարգապահական պատասխանատվության, սահմանվում են պետական կառավարման մարմնի ղեկավարի ոստիկանության պետի նորմատիվ հրամանով և այլ նորմատիվ իրավական ակտերով:

4. Ոստիկանությունում ծառայողի զինվորական հաշվառումն իրականացնում է ոստիկանությունը՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

 

Հոդված 3.

Ոստիկանության ծառայողը

 

1. Ոստիկանության ծառայող է համարվում Արցախի Հանրապետության այն քաղաքացին, ով ծառայում է ոստիկանությունում, տվել է ոստիկանության ծառայողի երդում, զբաղեցնում է սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված որևէ խմբի պաշտոն և ունի ոստիկանության կամ զինվորական կոչում կամ սույն օրենքով սահմանված կարգով գտնվում է ոստիկանության կադրերի ռեզերվում կամ կադրերի գործող ռեզերվում:

Ոստիկանության ծառայող են համարվում նաև Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություն Արցախի Հանրապետության ոստիկանության կողմից գործուղված առկա ուսուցման ձևով սովորող Արցախի Հանրապետության քաղաքացիները:

Ոստիկանության ծառայողը, բացառությամբ ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի, կարող է միաժամանակ լինել այլ պետության քաղաքացի:

2. Ոստիկանության ծառայողը պետական ծառայող է:

 

Հոդված 4.

Ոստիկանության պաշտոնների խմբերը և ոստիկանության պաշտոնների անվանացանկը

1. Ոստիկանության պաշտոնները դասակարգվում են հետևյալ խմբերի.

1) ոստիկանության բարձրագույն պաշտոններ՝

- պետական կառավարման մարմնի ղեկավար ոստիկանության պետ,

- Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատար,

- պետական կառավարման մարմնի ղեկավարի  ոստիկանության պետի տեղակալ.

2) ոստիկանության գլխավոր պաշտոններ՝

- վարչության պետ, այդ թվում՝ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության պետ,

- վարչության պետի տեղակալ,

- բաժնի պետ, այդ թվում՝ ոստիկանության շրջանային բաժնի պետ.

3) ոստիկանության ավագ պաշտոններ՝

- բաժնի պետի տեղակալ,

- բաժանմունքի պետ.

4) ոստիկանության միջին պաշտոններ՝

- բաժանմունքի պետի տեղակալ,

- հատկապես կարևոր հանձնարարություններով ավագ տեսուչ, հատկապես կարևոր գործերով ավագ օպերլիազոր,

- ավագ տեսուչ, ավագ օպերլիազոր,

- տեսուչ, օպերլիազոր.

5) ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ՝

- կրտսեր տեսուչ,

- ավագ ոստիկան,

- ոստիկան:

2. Ոստիկանության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների, ինչպես նաև այդ պաշտոններին հավասարեցված պաշտոնների անվանացանկը սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:

3. Արցախի Հանրապետության պաշտպանության, ազգային անվտանգության, ոստիկանության հանրապետական գործադիր մարմինների համակարգերում զինվորական ծառայության հիմնական պաշտոնների, քննչական կոմիտեում ծառայության և արտակարգ իրավիճակների պետական ծառայության հիմնական պաշտոնների միջև համապատասխանությունը սահմանում է Արցախի Հանրապետության Նախագահը:

 

Հոդված 5.

Ոստիկանության կոչումները

 

1. Ոստիկանության կոչումները դասակարգվում են հետևյալ խմբերի՝

1) ոստիկանության բարձրագույն կոչումներ՝

- ոստիկանության գեներալ-լեյտենանտ,

- ոստիկանության գեներալ-մայոր.

2) ոստիկանության գլխավոր կոչումներ՝

- ոստիկանության գնդապետ.

3) ոստիկանության ավագ կոչում՝

- ոստիկանության փոխգնդապետ.

31) ոստիկանության միջին կոչումներ՝

- ոստիկանության մայոր,

- ոստիկանության կապիտան,

- ոստիկանության ավագ լեյտենանտ,

- ոստիկանության լեյտենանտ,

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ.

4) ոստիկանության կրտսեր կոչումներ՝

- ոստիկանության ավագ ենթասպա,

- ոստիկանության ենթասպա,

- ոստիկանության ավագ,

- ոստիկանության ավագ սերժանտ,

- ոստիկանության սերժանտ,

- ոստիկանության կրտսեր սերժանտ:

2. Ոստիկանության բարձրագույն, ինչպես նաև գնդապետի և գլխավոր կոչումները շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:

3. Ոստիկանության փոխգնդապետի, ավագ, միջին և կրտսեր կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

4. Ոստիկանության կոչումները շնորհվում են հերթականության կարգով, զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված ոստիկանության կոչմանը համապատասխան` սահմանված ժամկետը լրանալուց հետո, 15-օրյա ժամկետում, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի:

Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատություններում առկա ուսուցման գործուղված սովորողներին, ասպիրանտներին, դոկտորանտներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև ուսումնառության անցնելը:

41. Այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողներին կոչումներ շնորհվում են այն պաշտոններին համապատասխան, որոնք նրանք զբաղեցրել են մինչև գործուղվելը:

Ոստիկանական (զինվորական) կազմակերպություններ ավելի բարձր պաշտոնի գործուղված ոստիկանության ծառայողին հերթական կոչում շնորհվում է տվյալ կազմակերպությունում զբաղեցրած պաշտոնին համապատասխան:

5. Ոստիկանության կոչումները շնորհվում են անհատական կարգով՝ ցմահ:

6. Ոստիկանությունում ծառայությունը դադարեցրած ծառայողի կոչմանն ավելացվում է «պաշտոնաթող» բառը:

7. Ոստիկանության ծառայողը, ինչպես նաև սույն հոդվածի վեցերորդ մասով նախատեսված անձինք ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատապարտվելու դեպքում կարող են զրկվել կոչումից՝ օրենքով սահմանված կարգով:

 

 Հոդված 5.1. Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհելը

 

1. Ոստիկանության պետին ոստիկանության բարձրագույն կոչում շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության բարձրագույն և գլխավոր կոչումներ շնորհում է Արցախի Հանրապետության Նախագահը ոստիկանության պետի միջնորդության հիման վրա:

2. Ոստիկանության պետի միջնորդությունը ներկայացվում է գրավոր և ներառում է կոչման շնորհմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ ծառայողական գործունեության մասին և կոչումը:

 

Հոդված 6.

Ոստիկանության պաշտոնների խմբերին համապատասխանող ոստիկանության կոչումները

 

1. Ոստիկանության բարձրագույն պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության գեներալ-լեյտենանտի կոչումն է:

1.1. Ոստիկանության գլխավոր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը ոստիկանության գնդապետի կոչումն է, իսկ ոստիկանության ավագ պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումը  ոստիկանության փոխգնդապետի կոչումն է:

2. (մասն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)

3. Ոստիկանության միջին պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության մայորի կոչումն է:

4. Ոստիկանության կրտսեր պաշտոններին համապատասխանող ոստիկանության կոչումների վերին սահմանը ոստիկանության ավագ ենթասպայի կոչումն է:

5. Ոստիկանության կոնկրետ պաշտոնին համապատասխանող կոչումը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

6. Ոստիկանության կառուցվածքով սահմանված վարչությունների պետերի, դրանց հավասարեցված պաշտոններ զբաղեցնող պետերի, կենտրոնական ապարատի միջին խմբի պաշտոններ զբաղեցնողների համար կարող է սահմանվել տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչում:

 

 

Հոդված 7.

Ոստիկանության կոչումների շնորհման ժամկետները

 

1. Ոստիկանության կոչումների համար սահմանվում են ոստիկանության կոչումներով ծառայության հետևյալ ժամկետները.

1) ոստիկանության կրտսեր կոչումներ՝

- ոստիկանության կրտսեր սերժանտ՝ 1 տարի,

- ոստիկանության սերժանտ՝ 2 տարի,

- ոստիկանության ավագ սերժանտ՝ 3 տարի,

- ոստիկանության ավագ՝ 3 տարի,

- ոստիկանության ենթասպա՝ 4 տարի:

Ոստիկանության ավագ ենթասպայի կոչումով ծառայության ժամկետ չի սահմանվում.

2) ոստիկանության միջին կոչումներ`

- ոստիկանության կրտսեր լեյտենանտ՝ 1 տարի,

- ոստիկանության լեյտենանտ՝ 2 տարի,

- ոստիկանության ավագ լեյտենանտ՝ 3 տարի,

- ոստիկանության կապիտան՝ 3 տարի,

- ոստիկանության մայոր՝ 4 տարի.

21) ոստիկանության ավագ կոչում`

- ոստիկանության փոխգնդապետ՝ 5 տարի.

3) ոստիկանության գլխավոր կոչում՝

- ոստիկանության գնդապետ:

Ոստիկանության գնդապետի և ոստիկանության բարձրագույն կոչումներով ծառայության ժամկետ չի սահմանվում:

Ոստիկանության կոչումների շնորհման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանությունում կամ այլ պետական մարմնում ծառայություն անցած (աշխատած) և զինվորական կամ հատուկ կոչում կամ դատախազության կամ քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճան ունեցող քաղաքացիներին Արցախի Հանրապետության ոստիկանությունում պաշտոնի նշանակելիս շնորհվում է իր զինվորական կամ հատուկ կոչմանը կամ դատախազության կամ քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանին կամ պահեստազորում ունեցած կոչմանը համապատասխան ոստիկանության կոչում:

Զինված ուժերում, ազգային անվտանգության մարմիններում շնորհված զինվորական կոչումների, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության կոչումների, արդարադատության նախարարության դասային կոչումների, դատախազության կամ քննչական կոմիտեի ծառայողի դասային աստիճանների, ինչպես նաև պահեստազորում ունեցած կոչումների համապատասխանությունը ոստիկանության կոչումներին սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Կարգապահական տույժ ունեցող, քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի հերթական կոչումի շնորհումը հետաձգվում է մինչև նշված խոչընդոտների վերանալը:

 

Հոդված 11.

Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության մինչև 30 տարեկան այն քաղաքացին, ով անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և սույն օրենքի 14-րդ հոդվածի 9-րդ կետով նախատեսված դեպքերի), տիրապետում է հայերենին, իր գործնական, անձնական, բարոյական հատկանիշներով, կրթությամբ, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները՝ անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից:

Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

2. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստվածության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին,

1) ով դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) ով դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) ով դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) ով դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) ում նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում.

6) ով չի համապատասխանում սույն հոդվածի առաջին մասով սահմանված պահանջներին:

 

 Հոդված 11. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար ներկայացվող պահանջները

 

1. Անկախ ազգությունից, ռասայից, սեռից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից ոստիկանությունում ծառայության կարող է անցնել Արցախի Հանրապետության 18-ից (բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության դիմորդների) մինչև 30 տարեկան այն քաղաքացին, որը`

1) անցել է պարտադիր զինվորական ծառայություն (բացառությամբ իգական սեռի քաղաքացիների և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 21-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և 6-րդ մասով

նախատեսված դեպքերի).

2) իր կրթությամբ, անձնական հատկանիշներով, առողջական վիճակով և ֆիզիկական պատրաստականությամբ ունակ է կատարելու ոստիկանության ծառայողի պարտականությունները:

2. Առանձին մասնագիտություններով ոստիկանությունում ծառայության անցնելու համար կարող են սահմանվել տարիքային ավելի բարձր սահմանափակումներ: Այդ մասնագիտությունների ցանկը և դրանց համար նախատեսված առավելագույն տարիքային սահմանափակումները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Ոստիկանության ծառայողին ներկայացվող մասնագիտական, ֆիզիկական պատրաստականության, առողջական վիճակի հետ կապված պահանջները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում ծառայության չի կարող անցնել այն քաղաքացին`

1) որը դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

2) որը դատական կարգով զրկվել է քաղաքացիական կամ այլ ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից.

3) որը դատապարտվել է դիտավորյալ հանցագործություն կատարելու համար.

4) որը դատապարտվել է անզգույշ հանցագործություն կատարելու համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ.

5) որի նկատմամբ իրականացվում է քրեական հետապնդում:

Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված անձնական հատկանիշները կարող են ստուգվել «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքի համաձայն:

5. Ոստիկանությունում ծառայության անցնող քաղաքացիները, ինչպես նաև ոստիկանության ծառայողները Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով անցնում են հոգեֆիզիոլոգիական հետազոտություն, թեստավորում` ալկոհոլից, թմրամիջոցներից և հոգեմետ նյութերից կախվածությունը ստուգելու նպատակով:

6. Ոստիկանությունում ծառայության անցնելու համար պահանջվող փաստաթղթերի ցանկը և ոստիկանությունում ծառայության անցնելու հետ կապված որոշումներ ընդունելու կարգը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

 

Հոդված 13.

Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը

 

1. Արցախի Հանրապետության ոստիկանությունը ղեկավարում է ոստիկանության գործառույթներ իրականացնող պետական կառավարման մարմնի ղեկավարը (այսուհետ՝ պետական կառավարման մարմնի ղեկավար):

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի առաջարկությամբ:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի նշանակում (ծառայության է ընդունում), այլ պաշտոնի է փոխադրում և պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

4. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում՝ երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերով սահմանված կարգով:

5. (մասն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)

6. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և վերջիններս իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության (կոնսպիրացիայի) լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (փորձաշրջան անցնելու, ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը:

 

Հոդված 13. Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելը

 

1. Ոստիկանության պետին պաշտոնի  նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը:

2. Ոստիկանության պետի տեղակալներին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը՝ ոստիկանության պետի միջնորդության հիման վրա, որը ներառում է պաշտոնի նշանակմանը ներկայացված անձի անունը, ազգանունը, հայրանունը, տեղեկություններ աշխատանքային գործունեության մասին և կոչումը:

3. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր պաշտոնների խմբերի ծառայողներին պաշտոնի է նշանակում (ծառայության է ընդունում), այլ պաշտոնի փոխադրում ոստիկանության պետը:

4. Ոստիկանությունում գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոնների կարող են նշանակվել տվյալ պաշտոնին համապատասխանող կոչումից ավելի բարձր, դրան համապատասխանող կամ այդ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ, իսկ բացառիկ դեպքերում` երկու աստիճան ցածր կոչում ունեցող ծառայողները: Սույն մասի պահանջները չեն տարածվում սույն օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով պաշտոնի նշանակելու դեպքերի վրա:

5. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է սույն օրենքի 14-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերով սահմանված կարգով:

6. Ոստիկանության այն ծառայություններում, որոնցում ծառայողների անձը ծածկագրված է, և նրանք իրենց լիազորություններն իրականացնում են գաղտնագործունեության լիակատար պահպանմամբ, պաշտոնի նշանակելու (ատեստավորման, վերապատրաստման, այլ պաշտոնի փոխադրելու) կարգը և պայմանները սահմանում է ոստիկանության պետը:

 

Հոդված 14.

Ոստիկանության ծառայողին պաշտոնի նշանակելու պայմանները

 

1. Պետական կառավարման մարմնի ղեկավար Ոստիկանության պետ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը մինչև նշանակումն զբաղեցրել է ոստիկանության բարձրագույն կամ առնվազն երեք տարի՝ գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության գնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

2. Պետական կառավարման մարմնի ղեկավարի Ոստիկանության պետի տեղակալ կարող է նշանակվել ոստիկանության այն ծառայողը, որը նշանակման պահին զբաղեցնում է ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն կամ մինչև նշանակումը առնվազն երեք տարի՝ զբաղեցրել է ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն և ունի ոստիկանության փոխգնդապետից ոչ ցածր ոստիկանության կոչում:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին մեկ տարին զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն կամ երեք տարի՝ ոստիկանության ավագ խմբի պաշտոն: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող է նշանակվել նաև ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցրած ծառայողը:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում ատեստավորման արդյունքում կարող են նշանակվել այն ծառայողները, որոնք մինչև նշանակումը վերջին 1 տարին զբաղեցրել են ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ 5 տարի ոստիկանության միջին խմբի պաշտոն:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության գլխավոր խմբի այլ պաշտոն, երեք տարի` ոստիկանության ավագ խմբի պաշտոն կամ հինգ տարի՝ ոստիկանության միջին խմբի պաշտոն:

Ոստիկանության ավագ խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանության այն ծառայողները, որոնք ունեն բարձրագույն կրթություն, մինչև նշանակումը զբաղեցրել են ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն, մեկ տարի՝ ոստիկանության ավագ խմբի այլ պաշտոն կամ երեք տարի` ոստիկանության միջին խմբի պաշտոն:

3.1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում առանձին մասնագիտություններով կարող են նշանակվել նաև համապատասխան մասնագիտության գծով բակալավրի որակավորմամբ մասնագիտական կրթություն ունեցող քաղաքացիները: Այդ մասնագիտությունների և պաշտոնների ցանկը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանության միջին և կրտսեր խմբերի պաշտոններում ծառայողների առաջխաղացումը կատարվում է ատեստավորման արդյունքում՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո:

5. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում նշանակումները կատարվում են ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

6. Հայաստանի Հանրապետության ոստիկանության կամ օտարերկրյա պետության նմանատիպ բարձրագույն ուսումնական հաստատություններն ավարտած Արցախի Հանրապետության քաղաքացիները համարվում են ատեստավորված և նշանակվում են ծառայության ոստիկանության տեսուչի կամ դրան հավասարեցված պաշտոններում:

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում նշանակումը կատարվում է բարձրագույն կրթության առկայության դեպքում:

7. Ոստիկանության միջին խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական միջին մասնագիտական կամ Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող անձինք հետևյալ առաջնահերթությամբ.

1) ոստիկանության ուսումնական հաստատությունում պետական պատվերի շրջանակում բարձրագույն կամ ոստիկանական միջին մասնագիտական կրթություն ստացած ծառայողները.

2) ոստիկանության ուսումնական հաստատությունում վճարովի հիմունքներով բարձրագույն կրթություն ստացած քաղաքացիները.

3) Արցախի Հանրապետության կառավարության կողմից սահմանված համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիները:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի պահանջներին համապատասխանող, առնվազն միջնակարգ կրթություն ունեցող այն քաղաքացիները, ովքեր ոստիկանության ուսումնական հաստատությունում սահմանված կարգով անցել են եռամսյա ուսումնական փորձաշրջան: Ուսումնական փորձաշրջանի դրական արդյունքում նշված քաղաքացիներին շնորհվում է ոստիկանության կրտսեր սերժանտի կոչում կամ ունեցած զինվորական կոչմանը համապատասխանող կոչում, և նրանք նշանակվում են ծառայության ոստիկանի կամ ունեցած կոչմանը համապատասխանող պաշտոնում:

8. Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններում կարող են նշանակվել ոստիկանական նախնական մասնագիտական կամ առնվազն միջնակարգ կրթություն ունեցող քաղաքացիները:

9. Ոստիկանությունում կրտսեր և միջին խմբերի պաշտոններում կարող են նշանակվել նաև սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին համապատասխանող, սակայն դիմելու պահին պարտադիր զինվորական ծառայությունից օրենքով սահմանված կարգով ազատված քաղաքացիները, բացառությամբ «Զինապարտության մասին» Արցախի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի «ա» կետով նախատեսված հիմքով պարտադիր զինվորական ծառայությունից ազատված քաղաքացիների, եռամսյա ուսումնական փորձաշրջանի արդյունքներով:

91. Ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղված ոստիկանության ծառայողները գործուղումից վերադառնալիս նշանակվում են մինչև գործուղվելը զբաղեցրած պաշտոնին կամ հավասարազոր պաշտոնի կամ զբաղեցրած պաշտոնից ավելի բարձր պաշտոնի:

10. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության, արդարադատության նախարարության պետական ծառայողները, դատախազները, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից այլ պետական մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները:

Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ծառայության կարող են նշանակվել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի, դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները,  ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:

Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանված առանձին մասնագիտություններով ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոններում նշանակված անձանց շնորհվում է տվյալ խմբին համապատասխանող ոստիկանության կոչումից երկու աստիճան ցածր կոչում: Նշանակումից հետո երկամսյա վերապատրաստումը պարտադիր է:

Ոստիկանությունում թափուր պաշտոնի կարող է նշանակվել ժամանակավոր պաշտոնակատար, բայց ոչ ավելի, քան վեց ամիս ժամկետով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի նախածննդյան կամ հետծննդյան, ինչպես նաև ծառայողի՝ երեխային խնամելու արձակուրդի դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել՝ ոստիկանության այլ փոխարինող ծառայողին տվյալ պաշտոնին գործուղելով կամ ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Ոստիկանության ծառայողի կողմից իր ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակավոր անհնարինության, կին ծառայողի հղիության կամ ծննդաբերության, ինչպես նաև ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի, ոստիկանության ծառայողի լիազորությունները ժամանակավորապես կասեցվելու դեպքերում նրա պաշտոնը կարող է զբաղեցվել` ոստիկանության այլ փոխարինող ծառայողին, ոստիկանության կադրերի ռեզերվում գտնվող ոստիկանության ծառայողին կամ ոստիկանությունում ծառայության անցնող անձին տվյալ պաշտոնին ժամանակավոր նշանակելով:

Սույն հոդվածի տասներորդ մասի առաջին, երրորդ և չորրորդ պարբերություններով նախատեսված դեպքերում պաշտոնի կարող է նշանակվել տվյալ պաշտոնին նշանակվելու համար ոստիկանության ծառայողին ներկայացվող պահանջներին համապատասխանող ծառայողը:

Սույն հոդվածի տասներորդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերի վերացման դեպքում ժամանակավոր նշանակված ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով նշանակվում է հավասարազոր պաշտոնի, իսկ դրա անհնարինության դեպքում գրանցվում է կադրերի ռեզերվում:

11. Ոստիկանության թափուր պաշտոնները համալրվում են 60 օրվա ընթացքում  , ոստիկանի և տեսուչի (դրանց հավասարեցված) պաշտոններն առաջին անգամ ծառայության անցնող անձանցով համալրելու դեպքում՝ 6 ամսվա ընթացքում:

 

Հոդված 14.1. Ոստիկանության թափուր պաշտոն զբաղեցնելու համար

       անցկացվող մրցույթը

   

 

1. Ոստիկանության գլխավոր և ավագ խմբերի պաշտոններում թափուր պաշտոն առաջանալու դեպքում ոստիկանության ծառայողների պաշտոնի նշանակումը կատարվում է արտամրցութային կարգով կամ մրցույթով:

2. Մինչև ոստիկանության թափուր պաշտոնի համար մրցույթ հայտարարելը` երկշաբաթյա ժամկետում, ոստիկանության պետն իրավասու է տվյալ թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով նշանակելու տվյալ պաշտոնի համար ներկայացվող պահանջները բավարարող ոստիկանության ծառայողին:

3. Թափուր պաշտոնում սույն օրենքով սահմանված կարգով և ժամկետներում սույն օրենքի 14-րդ հոդվածի 7-րդ մասի 1-ին կետով և սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված արտամրցութային կարգով նշանակում չկատարվելու դեպքում ոստիկանության թափուր պաշտոնները զբաղեցվում են մրցույթի արդյունքներով: Մրցույթի անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

4. Ոստիկանությունում թափուր պաշտոն առաջանալու դեպքում մրցույթին կարող են մասնակցել նաև զինված ուժերի, ազգային անվտանգության, քննչական կոմիտեի,  դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության ծառայողները, դատախազները, քննիչները, ինչպես նաև Արցախի Հանրապետության Նախագահի, Արցախի Հանրապետության կառավարության կողմից պետական այլ մարմիններում պաշտոնի նշանակված ոստիկանության նախկին ծառայողները, ինչպես նաև վերջին 5 տարիների ընթացքում ծառայությունից ազատված (բացառությամբ սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի հիմքով) նախկին ծառայողները:

5. Եթե ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար հայտարարված մրցույթին մասնակցելու համար սահմանված ժամկետում ոչ ոք չի դիմել, կամ դիմողներից ոչ մեկը մրցույթին չի ներկայացել, կամ մրցույթի արդյունքում ոչ ոք հաղթող չի ճանաչվել, ապա տվյալ թափուր պաշտոնն զբաղեցնելու համար հայտարարվում է նոր մրցույթ:

6. Մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված թեկնածուն պաշտոնի է նշանակվում մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո` 5-օրյա ժամկետում:

 

 

 

Հոդված 15.

Ոստիկանության ծառայողների ատեստավորման կարգը և պայմանները

 

1. Յուրաքանչյուր տարի ոստիկանության ծառայողների առնվազն մեկ երրորդը ենթակա է պարտադիր ատեստավորման:

2. Ոստիկանության ծառայողների հերթական ատեստավորումն անցկացվում է երեք տարին մեկ անգամ:

3. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է հերթական ատեստավորումից առնվազն մեկ տարի հետո:

4. Ոստիկանության ծառայողի արտահերթ ատեստավորումն անցկացվում է նրան պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի պատճառաբանված որոշման հիման վրա կամ ոստիկանության ծառայողի ցանկությամբ:

Ոստիկանության ծառայողի ատեստավորումն անցկացվում է ոստիկանության պետի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան տարին մեկ անգամ:

5. Ատեստավորումն անցկացվում է ոստիկանության ծառայողի անմիջական մասնակցությամբ: Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` հարցազրույցի միջոցով: Ոստիկանության ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ոստիկանության ծառայողների ատեստավորումն անցկացվում է ծառայողական բնութագրի հիման վրա` թեստավորման և հարցազրույցի միջոցով:

6. Ատեստավորման ենթակա չեն՝

1) տվյալ պաշտոնը մեկ տարուց պակաս ժամկետով զբաղեցնող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել.

2) ոստիկանության բարձրագույն պաշտոններ զբաղեցնողները.

3) հղի կամ մինչև երեք տարեկան երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները, եթե նրանք նման ցանկություն չեն հայտնել:

Հղիության կամ երեխայի խնամքի կապակցությամբ արձակուրդում գտնվող ոստիկանության ծառայողները ենթակա են ատեստավորման արձակուրդից վերադառնալուց հետո՝ ոչ շուտ, քան մեկ տարի հետո, եթե վերջիններս ցանկություն չեն հայտնել ավելի վաղ ատեստավորվելու համար:

Ատեստավորման ենթակա, սակայն արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները ենթակա են ատեստավորման ծառայության անցնելուց հետո՝ երկամսյա ժամկետում:

Արձակուրդում, գործուղման մեջ գտնվող կամ ոստիկանության ժամանակավոր անաշխատունակ ծառայողները կարող են ատեստավորվել վերադառնալուց երկու ամիս հետո:

7. Ատեստավորման ենթակա ոստիկանության ծառայողները ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ, տեղեկացվում են ատեստավորման անցկացման մասին:

8. Ատեստավորումից առնվազն երկու շաբաթ առաջ անմիջական ղեկավարը ներկայացնում է ոստիկանության ծառայողի ծառայողական բնութագիրը:

Ծառայողական բնութագիրը պետք է բովանդակի տվյալներ ոստիկանության ծառայողի մասին, նրա գործնական հատկանիշների և ծառայողական գործունեության արդյունքների հիմնավորված գնահատականը: Այդ գնահատականը պետք է հիմնվի նախորդ ատեստավորումից հետո ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի կողմից իր կատարած աշխատանքների մասին անմիջական ղեկավարին ներկայացված հաշվետվության վերաբերյալ վերջինիս եզրակացության վրա:

Եթե ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանում ոստիկանության ծառայողի անմիջական ղեկավարն ազատվել է ոստիկանության պաշտոնից՝ պաշտոնին չհամապատասխանելու հիմքով, ապա վերջինիս տված եզրակացություններն իրավական ուժ չունեն: Եթե նման ղեկավարի տված եզրակացություններն ընդգրկում են ատեստավորումների միջև ընկած ժամանակաշրջանի երկու երրորդից ավելին, ապա ոստիկանության ծառայողի վերաբերյալ ծառայողական բնութագիր չի ներկայացվում: Այդ դեպքում ծառայողական բնութագիր չներկայացնելը չի կարող բացասաբար ազդել ոստիկանության ծառայողի ատեստավորման արդյունքների վրա: Ոստիկանության ծառայողն ատեստավորումն անցկացնելու օրվանից առնվազն մեկ շաբաթ առաջ պետք է ծանոթանա իր ծառայողական բնութագրին:

9. Ատեստավորման անցկացման կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

10. Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում է պետական կառավարման մարմնի ղեկավարը: Ատեստավորման հանձնաժողովը կազմավորում և հանձնաժողովի աշխատակարգը սահմանում է ոստիկանության պետը: Ատեստավորման հանձնաժողովի անդամների ոչ պակաս, քան 1/4-ը կարող են լինել բարձրագույն ուսումնական հաստատությունների և գիտահետազոտական կազմակերպությունների, որպես կանոն, տվյալ բնագավառի գիտական կոչում (աստիճան) ունեցող անձինք: Ելնելով ծառայության առանձնահատկություներից՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը կարող է ձևավորել մեկից ավելի ատեստավորման հանձնաժողովներ:

11. Ատեստավորման արդյունքում ատեստավորման հանձնաժողովն ընդունում է հետևյալ որոշումներից միայն մեկը՝

1) համապատասխանում է զբաղեցրած պաշտոնին.

2) կարող է զբաղեցնել ավելի բարձր պաշտոն.

3) կարող է ներկայացվել խրախուսման.

4) ատեստավորումը հետաձգել մինչև մեկ տարի ժամկետով` ծառայողին գործուղելով վերապատրաստման.

5) չի համապատասխանում զբաղեցրած պաշտոնին:

12. Ոստիկանության ծառայողն իրավունք ունի ծանոթանալ ատեստավորման արդյունքներին և բողոքարկել դրանք՝ ատեստավորման արդյունքներին ծանոթանալուց հետո՝ ոչ ուշ, քան 7 օրվա ընթացքում՝ վերադասության կարգով:

13. Ատեստավորման արդյունքներն ու կայացված որոշումներն ատեստավորման հանձնաժողովը, ատեստավորման օրվանից հետո՝ մեկշաբթյա ժամկետում, ներկայացնում է ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին ոստիկանության պետին, որն ընդունում է համապատասխան որոշում՝ հիմք ընդունելով սույն հոդվածի տասնմեկերորդ մասին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումները մասի 5-րդ կետին համապատասխան ընդունված ատեստավորման հանձնաժողովի որոշումը:

Սույն հոդվածի տասնմեկերորդ մասի 2-3-րդ կետերին համապատասխան ընդունված որոշումը ենթակա չէ պարտադիր կատարման ատեստավորվողին պաշտոնի նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձի կողմից:

14. Սույն հոդվածի տասներեքերորդ մասով սահմանված որոշումն ընդունվում է ոչ ուշ, քան ատեստավորման արդյունքներն ստանալու օրվանից տասնօրյա ժամկետում:

Ոստիկանության ծառայողի ժամանակավոր անաշխատունակության կամ արձակուրդում գտնվելու ժամանակ ատեստավորման արդյունքների հիման վրա համապատասխան որոշումն ընդունվում է նրա աշխատանքի ներկայանալու օրվանից հետո՝ եռօրյա ժամկետում:

15. Ատեստավորման արդյունքները պահվում են ոստիկանության ծառայողի անձնական գործում:

 

Հոդված 16.

Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը (որակավորումը)

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները սահմանված կարգով ենթակա են պարտադիր վերապատրաստման (որակավորման)՝ առնվազն 5 տարին մեկ անգամ՝ Հայաստանի Հանրապետության համապատասխան ուսումնական հաստատություններում:

Վերապատրաստում (որակավորում) կարող են անցնել նաև ոստիկանության բարձրագույն և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողները:

2. Սույն օրենքի 15-րդ հոդվածի տասնմեկերորդ մասի 4-րդ կետով սահմանված դեպքերում ոստիկանության ծառայողներն սահմանված կարգով մինչև երեք ամիս ժամկետով անցնում են վերապատրաստում:

3. Սույն հոդվածի երկրորդ մասով նախատեսված վերապատրաստման (որակավորման) հետ կապված ծախսերը կատարվում են պետական բյուջեի, իսկ սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում՝ նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:

4. Վերապատրաստում (որակավորում) անցնելու կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

 Հոդված 16. Ոստիկանության ծառայողի վերապատրաստումը

 

1. Ոստիկանության ծառայողները սահմանված կարգով ենթակա են վերապատրաստման ոստիկանության պետի որոշմամբ՝ ոստիկանության ծառայողի ստորաբաժանման ղեկավարի պատճառաբանված միջնորդության հիման վրա, բայց ոչ ավելի, քան 5 տարին մեկ անգամ:

2. Վերապատրաստում անցնելու կարգը և պայմանները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

 

Հոդված 18.

Ոստիկանության ծառայողին առանց նրա համաձայնության այլ պաշտոնի փոխադրելը

 

1. Ոստիկանության ծառայողը, ծառայողական անհրաժեշտությամբ պայմանավորված, առանց իր համաձայնության, կարող է փոխադրվել՝

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի` ոստիկանության այլ ստորաբաժանում կամ հաստատություն՝ տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, իսկ պետական կառավարման մարմնի ղեկավարի որոշմամբ՝ բացառիկ դեպքերում մինչև սահմանված ժամկետը լրանալը.

1) զբաղեցրած պաշտոնին համարժեք կամ առաջխաղացման կարգով այլ պաշտոնի և (կամ) ծառայության այլ վայր՝ ոստիկանության տվյալ պաշտոնում առնվազն մեկ տարի ծառայելուց հետո, կրտսեր խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողների փոխադրման դեպքում` առնվազն վեց ամիս ծառայելուց հետո.

2) իր զբաղեցրած պաշտոնին համապատասխանող խմբում՝ ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

2) զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր պաշտոնի, եթե փոխադրումը կապված է կառուցվածքային փոփոխությունների կամ հաստիքների կրճատման հետ.

3) առողջական վիճակից ելնելով՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի եզրակացության հիման վրա.

4) ատեստավորման արդյունքում՝ զբաղեցրած պաշտոնին չհամապատասխանելու դեպքում այլ պաշտոնի, բայց զբաղեցրած պաշտոնից ոչ ավելի, քան երկու աստիճանով ցածր:

2. Առանց իր համաձայնության ծառայության այլ վայր փոխադրելը, որը կապված է այլ շրջան բնակության տեղափոխվելու հետ, թույլատրվում է, եթե վերջին համանման փոփոխությունը կատարվել է առնվազն 3 տարի առաջ:

 

Հոդված 19.

Ոստիկանության ծառայողի իրավունքները

 

Ոստիկանության ծառայողի իրավունքներն են՝

1) զբաղեցրած պաշտոնում իր իրավունքներն ու պարտականությունները սահմանող իրավական ակտերին ծանոթանալը.

2) իր անձնական գործի նյութերին՝ իր գործունեության գնահատականներին և ծառայողական գործունեությանը վերաբերող այլ փաստաթղթերին ծանոթանալը և բացատրություններ ներկայացնելը.

3) ծառայողական պարտականությունների կատարման համար սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկություններ և նյութեր ստանալը.

4) իր իրավասության սահմաններում որոշումներ ընդունելը.

5) օրենքով սահմանված կարգով ծառայողական քննություն պահանջելը՝ իր նկատմամբ անհիմն մեղադրանքների և կասկածանքների վերացման կամ իր նկատմամբ կարգապահական տույժեր կիրառելու դեպքերում.

6) առողջության պահպանությունը.

6.1) ծառայության համար համարժեք վարձատրություն ստանալը.

7) սոցիալական պաշտպանությունը և ապահովությունը.

8) իրավական պաշտպանությունը դատական և վերադասության կարգով.

9) ոստիկանության պաշտոնի և կոչումի՝ սահմանված կարգով բարձրացումը.

10) սահմանված կարգով և դեպքերում պետական բյուջեի, ինչպես նաև Արցախի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին վերապատրաստվելը.

11) (կետն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

12) ոստիկանությունում թափուր պաշտոն զբաղեցնելու համար անցկացվող մրցույթին մասնակցելը:

Ոստիկանության ծառայողը կարող է ունենալ նաև օրենքով սահմանված այլ իրավունքներ:

 

Հոդված 20.

Ոստիկանության ծառայողի պարտականությունները

 

1. Ոստիկանության ծառայողի պարտականություններն են՝

1) Արցախի Հանրապետության օրենսդրության և այլ իրավական ակտերի պահանջները կատարելը.

2) մասնագիտական և ծառայողական պարտականությունների կատարման համար անհրաժեշտ գիտելիքներ ապահովելը.

3) Արցախի Հանրապետության օրենսդրությամբ իրեն վերապահված պարտականությունները ճշգրիտ և ժամանակին կատարելը.

4) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները կատարելը.

5) կարգապահական կանոնները պահպանելը.

6) սահմանված կարգով և ժամկետներում առաջարկություններ, դիմումներ և բողոքներ քննության առնելը և դրանց ընթացք տալը.

7) պետական, ծառայողական կամ օրենքով պահպանվող այլ գաղտնիք պարունակող փաստաթղթերի հետ աշխատելու՝ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պահանջները պահպանելը, այդ թվում՝ ծառայությունը դադարեցնելուց հետո.

8) եկամուտների հայտարարագիր ներկայացնելը:

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելը:

Ոստիկանության ծառայողի համար սույն օրենքով, այլ օրենքներով ու իրավական ակտերով կարող են սահմանվել նաև այլ պարտականություններ:

 

Հոդված 21.

Ոստիկանության ծառայողի վարձատրությունը

1. Ոստիկանության յուրաքանչյուր ծառայող (սույն օրենքով սահմանված դեպքերում նաև ոստիկանության ծառայության կադրերի ռեզերվում գտնվողները) ունի վարձատրության իրավունք:

2. Ոստիկանության ծառայողների վարձատրության հետ կապված հարաբերությունները կարգավորվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով:

 

Հոդված 22.

Դրամական օգնությունը՝ ոստիկանության ծառայողի զոհվելու, հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում

Ծառայողական պարտականությունները կատարելիս զոհվելու դեպքում ոստիկանության ծառայողի ընտանիքի անդամներին կամ նրա խնամքի տակ գտնվող անձանց, ինչպես նաև հաշմանդամ դառնալու, հիվանդության կամ մարմնական վնասվածք ստանալու դեպքում ոստիկանության ծառայողին վճարվող դրամական օգնության չափը և վճարման կարգը սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

 

Հոդված 27.

Ոստիկանության ծառայողի համազգեստը և վկայականը

Հոդված 27. Ոստիկանության ծառայողի համազգեստը, վկայականը և անձնական գործը

 

1. Ոստիկանության ծառայողին անվճար տրվում է ոստիկանության ծառայողի հանդերձանք, այդ թվում՝ համազգեստ, որի նկարագիրը և կրելու ժամկետները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Ոստիկանության ծառայողին տրվում է անձնական համար և սահմանված ձևի վկայական:

2. Ոստիկանության ծառայողին համազգեստ տրամադրելու, դա կրելու կարգն ու պայմանները, ինչպես նաև վկայականի ձևը և տալու կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

3. Ոստիկանության ծառայողին համազգեստ չտրվելու դեպքում վճարվում է հատուցում՝ դրա արժեքի չափով՝ պետական կառավարման մարմնի ղեկավարի ոստիկանության պետի սահմանած կարգով:

4. Ոստիկանության ծառայողների վերաբերյալ վարվում է անձնական գործ, որում արտացոլվում է նրա ծառայողական գործունեության ընթացքը: Անձնական գործի ձևը, վարման կարգը սահմանվում են ոստիկանության պետի հրամանով:

 

Հոդված 29.

Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայությունը

 

1. Ոստիկանության ծառայողը կարող է ներգրավվել արտաժամյա ծառայության՝

1) պետության անվտանգության ապահովման համար.

2) պետության պաշտպանության անհրաժեշտության դեպքում.

3) մարդկանց փրկության համար.

4) հրդեհափրկարարական աշխատանքների ընթացքում օգնություն ցուցաբերելու համար.

5) տարերային կամ տեխնածին աղետի, հրդեհի, վթարի կանխման կամ դրանց հետևանքների վերացման համար.

6) զանգվածային անկարգությունների կանխման համար.

7) հավաքների և հանրային միջոցառումների ժամանակ հասարակական կարգի պահպանության և հասարակական անվտանգության ապահովման համար.

8) ոստիկանության առաջադրանքների կատարման համար, որոնք, իրենց առանձնահատկություններով պայմանավորված, չեն կարող կասեցվել կամ դադարեցվել.

9) ուսումնավարժական հավաքների կամ միջոցառումների, ինչպես նաև օրենքով նախատեսված այլ դեպքերում:

2. Ոստիկանության ծառայողին օրական 8 ժամից ավելի արտաժամյա ծառայության ներգրավել չի թույլատրվում: (2-րդ նախադասությունը հանվել է 19.10.2005 ՀՕ-231) Ոստիկանության ծառայողի արտաժամյա ծառայության տևողությունը տարվա ընթացքում չպետք է գերազանցի 300 ժամը: (3-րդ նախադասությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)

3. Արտաժամյա ծառայության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

 

Հոդված 31.

Հերթապահության ժամանակը

1. Հերթապահության ժամանակ է համարվում այն ժամանակը, որի ընթացքում ոստիկանության ծառայողն իր հանգստի ժամանակ պետք է լինի հասանելի հերթապահ ծառայության համար՝ որոշակի վայրում ոստիկանության անհետաձգելի գործողություններ կատարելու համար:

2. Հերթապահության ժամանակի տևողությունը չպետք է գերազանցի յուրաքանչյուր ամսվա համար 150 ժամը:

3. (1-ին պարբերությունը հանվել է 26.12.2013 ՀՕ-77-Ն)

Հերթապահության ժամանակի հաշվարկման կարգը սահմանում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

 

Հոդված 32.

Ոստիկանության ծառայողի արձակուրդը

 

1. Ոստիկանության ծառայողների համար սահմանվում են վարձատրության պահպանմամբ հետևյալ արձակուրդները՝

1) ամենամյա.

2) ուսումնական.

3) լրացուցիչ (ելնելով ծառայության ստաժից, վնասակար պայմաններում պարտականությունների կատարման և ծառայության հատուկ բնույթից):

Ոստիկանության ծառայողին կարող է տրամադրվել նաև կարճատև արձակուրդ:

Ոստիկանության կին ծառայողներին տրամադրվում է նաև նախածննդյան և հետծննդյան հղիության և ծննդաբերության, իսկ ծառայողներին՝ երեխային խնամելու մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդ՝ Արցախի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան:

2. Ամենամյա արձակուրդից հետ կանչելը թույլատրվում է միայն բացառիկ դեպքերում՝ ծառայողական անհրաժեշտությունից ելնելով, արձակուրդ տրամադրող ղեկավարի հրամանով:

Ծառայողի ցանկությամբ, տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը կարող են գումարվել հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին կամ կարող են փոխարինվել լրացուցիչ դրամական փոխհատուցմամբ՝ Արցախի Հանրապետության կառավարության սահմանած կարգով:

3. Ռազմական դրություն հայտարարվելու կամ արտակարգ իրավիճակների դեպքում ոստիկանության ծառայողի արձակուրդն ընդհատվում է, բացառությամբ կին ծառայողի նախածննդյան, հետծննդյան և ծառայողի երեխային խնամելու հղիության, ծննդաբերության և ծառայողի` մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդի:

 

Հոդված 33.

Ամենամյա արձակուրդը

 

1. Ոստիկանության ծառայողներին տրվում է ամենամյա արձակուրդ: Ամենամյա արձակուրդի տևողությունը կազմում է 30 օր: Ծառայողի ցանկությամբ ամենամյա արձակուրդը կարող է տրամադրվել մասերով: Ամենամյա արձակուրդը մասերով տրամադրելու դեպքում ամենամյա արձակուրդի մասերից մեկը պետք է կազմի առնվազն 15 օր:

2. Ծառայության առաջին տարվա համար ամենամյա արձակուրդը տրվում է ծառայության վեց ամիսը լրանալուց հետո:

3. Ամենամյա արձակուրդի ընթացքում հիվանդացած ծառայողի արձակուրդը երկարաձգվում է հիվանդության պատճառով չօգտագործված օրերի թվով՝ հիմք ընդունելով առողջապահական հաստատության համապատասխան տեղեկանքը:

 

Հոդված 39.

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող սահմանափակումները

 

1. Ոստիկանության ծառայողն իրավունք չունի՝

1) կատարել այլ վճարովի աշխատանք, բացի գիտական, մանկավարժական և ստեղծագործական աշխատանքից.

2) անձամբ զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ.

3) լինել երրորդ անձանց ներկայացուցիչն այն մարմնի հետ կապված հարաբերություններում, որտեղ ինքը գտնվում է ծառայության մեջ, կամ որն անմիջականորեն ենթակա է իրեն կամ անմիջականորեն վերահսկելի է իր կողմից.

4) հոնորար ստանալ ծառայողական պարտականությունների կատարումից բխող հրապարակումների կամ ելույթների համար.

5) ոչ ծառայողական նպատակներով օգտագործել նյութատեխնիկական, ֆինանսական ու տեղեկատվական միջոցները, պետական այլ գույքը և ծառայողական տեղեկատվությունը.

6) ծառայողական պարտականությունների համար այլ անձանցից ստանալ նվերներ, գումար կամ ծառայություններ, բացառությամբ Արցախի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված դեպքերի.

7) լինել որևէ կուսակցության, հասարակական-քաղաքական, հասարակական (բացառությամբ գիտական, մշակութային, մարզական, որսորդական, վետերանների և նմանօրինակ շահերի ընդհանրության հիման վրա միավորված կազմակերպությունների), այդ թվում՝ կրոնական, արհեստակցական կազմակերպության անդամ, իր ծառայողական դիրքն օգտագործել կուսակցությունների, հասարակական, այդ թվում՝ կրոնական միավորումների շահերի համար, նրանց նկատմամբ վերաբերմունք քարոզել, ինչպես նաև իր ծառայողական պարտականությունները կատարելիս այլ քաղաքական կամ կրոնական գործունեություն իրականացնել.

8) կազմակերպել գործադուլներ կամ մասնակցել դրանց:

2. Ոստիկանությունում պաշտոնի նշանակվելուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում, ոստիկանության ծառայողը, Արցախի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, պարտավոր է առևտրային կազմակերպությունների կանոնադրական (բաժնեհավաք, փայահավաք) կապիտալում 10 և ավելի տոկոս բաժնեմաս (բաժնետոմս, փայ) ունենալու դեպքում դա հանձնել հավատարմագրային կառավարման: Ոստիկանության ծառայողն իրավունք ունի հավատարմագրային կառավարման հանձնված գույքից ստանալ եկամուտ:

.......

 

Հոդված 40.

Ուսման ծախսերի փոխհատուցումը

 

1. Ոստիկանության ծառայողը և ոստիկանության ուսումնական հաստատությունում սովորողը, այդ թվում՝ ուսումնական այլ հաստատություններ գործուղվածը, եռամսյա ուսումնական փորձաշրջան անցնողը պարտավոր են փոխհատուցել իրենց՝ Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության համապատասխան ուսումնական հաստատություններում ուսման, վերապատրաստման, ուսումնական փորձաշրջանի համար պետության կողմից կատարված ծախսերը, եթե նա՝

1) առանց հարգելի պատճառների դադարեցրել է ուսումը կամ ուսումնական փորձաշրջանը կամ վերապատրաստումը.

2) մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու պատճառով ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

3) կարգապահական խախտում կատարելու համար ազատվել է ոստիկանությունում ծառայությունից.

4) անձնական նախաձեռնությամբ ազատվել է ոստիկանությունում ծառայությունից:

2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված դեպքերում ոստիկանության ծառայողը չի հատուցում ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջան անցնելու համար պետության կատարած ծախսերը, եթե նա՝

1) ոստիկանության ուսումնական հաստատությունն ավարտելուց հետո ոստիկանությունում ծառայել է ոչ պակաս, քան հինգ տարի, կամ վերապատրաստումը կամ ուսումնական փորձաշրջանն անցնելուց հետո՝ ոչ պակաս, քան երկու տարի.

2) ծառայությունից ազատվել է սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ կետով սահմանված դեպքում, հիվանդության պատճառով կամ անձնական նախաձեռնությամբ՝ պայմանավորված ընտանիքի հաշմանդամ անդամի խնամքով:

3. Ուսման կամ վերապատրաստման կամ ուսումնական փորձաշրջանի համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

3. Ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

Հոդված 41.

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող խրախուսանքի տեսակները

 

1. Երկարամյա ծառայության, ինչպես նաև ծառայողական պարտականությունները և (կամ) հատուկ առաջադրանքները գերազանց կատարելու համար ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել խրախուսանքի հետևյալ տեսակները՝

1) շնորհակալության հայտարարում.

2) միանվագ դրամական պարգևատրում.

3) հուշանվերով պարգևատրում.

4) ոստիկանության ծառայողին մեդալով կամ կրծքանշանով պարգևատրում.

5) պարգևատրում զենքով.

6) պարգևատրում Արցախի Հանրապետության ոստիկանության պատվոգրով.

61) լուսանկարի տեղադրումը պատվո տախտակին.

7) վաղաժամկետ կոչումի շնորհում.

71) տվյալ պաշտոնի համար սահմանված առավելագույն կոչումից մեկ աստիճան բարձր կոչումի շնորհում, եթե կրկնակի լրացել է ունեցած կոչումով ծառայության սահմանված ժամկետը.

8) «Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» պատվավոր կոչման շնորհում` պարգևատրելով «Արցախի Հանրապետության ոստիկանության պատվավոր ծառայող» կրծքանշանով:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող խրախուսանքները ձևակերպվում են գրավոր:

2. Ոստիկանության ծառայողի նկատմամբ որպես խրախուսանք կարող է կիրառվել նախկինում նշանակված կարգապահական տույժը ժամկետից շուտ հանելը:

3. Սույն հոդվածի առաջին մասի 7-րդ և 71-րդ կետերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող են կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում, բացառությամբ Արցախի Հանրապետության պաշտպանության, հասարակական կարգի պահպանության և անվտանգության ապահովման գործում, ինչպես նաև փրկարարական աշխատանքներում ցուցաբերած անձնական խիզախության, կյանքին սպառնացող վտանգի պայմաններում ծառայողական պարտականությունները կատարելու դեպքերի:

Սույն հոդվածի առաջին մասի 8-րդ կետով նախատեսված խրախուսանքը ոստիկանության ծառայողի նկատմամբ կարող է կիրառվել մեկ անգամ ծառայության ամբողջ ընթացքում:

4. Ոստիկանության ծառայողն օրենքով սահմանված կարգով և դեպքերում կարող է ներկայացվել Արցախի Հանրապետության պետական պարգևների:

5. Սույն հոդվածի առաջին և երկրորդ մասերով նախատեսված խրախուսանքները ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառելու կարգը սահմանվում է կանոնագրքով: Սույն հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված խրախուսանքը կիրառվում է «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով սահմանված պահանջներին համապատասխան:

Պետական կառավարման մարմնի ղեկավարի Ոստիկանության պետի նկատմամբ կարող է սույն հոդվածի առաջին մասով նախատեսված խրախուսանքները կիրառել նրան պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձը:

6. Ոստիկանության ծառայողի նկատմամբ միաժամանակ կարող է կիրառվել խրախուսանքի մի քանի տեսակ:

7. Քրեական հետապնդման, ծառայողական քննության մեջ գտնվող կամ սույն օրենքի 15-րդ հոդվածի 11-րդ մասի 4-րդ կամ 5-րդ կետերով նախատեսված որոշումների 5-րդ կետով նախատեսված որոշման ընդունման դեպքում ոստիկանության ծառայողի նկատմամբ խրախուսանք չի կարող կիրառվել:

 

Հոդված 42.

Ոստիկանության ծառայողների նկատմամբ կիրառվող կարգապահական տույժերը

 

1. Կարգապահական խախտման՝ ծառայողական պարտականություններն անհարգելի պատճառով չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, ծառայողական դիրքն ի չարը գործադրելու, ինչպես նաև ծառայողական լիազորությունների սահմանն անցնելու դեպքերում, եթե դրանք չեն պարունակում քրեորեն պատժելի արարքի հատկանիշներ, օրենքով սահմանված կարգով, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվում են հետևյալ կարգապահական տույժերը՝

1) նկատողություն.

2) խիստ նկատողություն.

3) 10-50 տոկոսով պաշտոնային դրույքաչափի իջեցում՝ մինչև 3 ամիս ժամանակով.

4) (կետն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

5) զգուշացնել պաշտոնին ոչ լրիվ համապատասխանության մասին.

6) պաշտոնի իջեցում մեկ աստիճանով.

7) կոչման իջեցում մեկ աստիճանով.

8) ոստիկանությունից ազատում:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառվող տույժերը ձևակերպվում են գրավոր:

2. Կարգապահական տույժեր կիրառելու իրավունք ունեցող պաշտոնատար անձինք իրավունք ունեն սույն հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով նախատեսված տույժը կիրառելու միայն կարգապահական կոպիտ խախտումների համար: Կարգապահական կոպիտ խախտումներ են համարվում`

1) քաղաքացիների սահմանադրական իրավունքները ոտնահարելը.

2) ծառայողական գաղտնիք պարունակող տեղեկությունները, ծառայողների և այլ անձանց անհատական անձնական տվյալներն ապօրինաբար օգտագործելը կամ հրապարակելը` փոխանցելը, հաղորդելը, տրամադրելը, առաքելը, ինչպես նաև որևէ ձևով մատչելի դարձնելն այն անձանց, ովքեր այդպիսի տեղեկություններին առնչվելու թույլտվություն չունեն.

3) իր և այլոց համար անօրինական եկամուտներ ստանալու կամ այլ անձնական դրդապատճառներով պաշտոնեական դիրքն օգտագործելը, ինչպես նաև կամայականություն դրսևորելը.

4) ոգելից խմիչքներ օգտագործած վիճակում ծառայության մեջ գտնվելը.

5) թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր օգտագործելը.

6) առանց հարգելի պատճառների ամբողջ աշխատանքային օրվա (հերթապահության) ընթացքում ծառայության չներկայանալը.

7) ծառայության վայրում գույք հափշտակելը, գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը:.

8) ոստիկանության ծառայողի պատիվն ու արժանապատվությունը արատավորելը կամ նրա նկատմամբ ֆիզիկական բռնություն գործադրելը.

9) ծառայողական քննության ընթացքում բժշկական ստուգումից, արյան, մազերի, մարմնի արտաթորությունների նմուշներ հանձնելուց հրաժարվելը կամ ամենամյա կանխարգելիչ բժշկական քննությունից խուսափելը.

10) ղեկավարի (ուղղակի կամ անմիջական) իրավասության սահմաններում տրված հրամանները, ցուցումները, հանձնարարականները երկու կամ ավելի անգամ դիտավորությամբ չկատարելը:

Հոդված 43.

Կարգապահական տույժը կիրառելու և տույժը հանելու կարգը

 

1. Կարգապահական տույժը նշանակվում է, եթե երեք ամսից ավելի չի անցել կարգապահական խախտման հայտնաբերման, այսինքն` ծառայողական քննություն նշանակելու օրվանից՝ չհաշված նախնական քննության կամ դատական քննության ժամանակահատվածը, հիվանդությունը կամ արձակուրդում գտնվելը, ընդ որում, նշանակվող տույժը պետք է համապատասխանի կատարված խախտման բնույթին և վտանգավորության աստիճանին:

1.1. Կարգապահական տույժը չի կարող կիրառվել, եթե կարգապահական խախտումը կատարելու օրվանից անցել է մեկ տարի:

2. Կարգապահական յուրաքանչյուր խախտման համար կարող է նշանակվել մեկ կարգապահական տույժ:

3. Կարգապահական տույժի մասին ծառայողը տեղեկացվում է դրա նշանակումից հետո՝ հնգօրյա ժամկետում:

4. Եթե կարգապահական տույժ նշանակելու օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում, ծառայողը նոր կարգապահական տույժի չի ենթարկվել, ապա դա համարվում է մարված:

5. Կարգապահական տույժը կարող է հանվել նաև մինչև մեկ տարին լրանալը, եթե ծառայողը թույլ չի տվել կարգապահական նոր խախտում:

Բացառիկ դեպքերում մեկից ավելի կարգապահական տույժերը կարող են հանվել պետական կառավարման մարմնի ղեկավարի ոստիկանության պետի կողմից՝ սույն օրենքի 41-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված կարգով:

6. Կարգապահական տույժերի կիրառման կարգը սահմանվում է կանոնագրքով:

(2-րդ պարբերությունն ուժը կորցրել է 26.10.2011 ՀՕ-53-Ն)

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-2-րդ և 6-8-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը կարող է կիրառել նրանց պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցողը, իսկ սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 1-3-րդ կետերով նախատեսված կարգապահական տույժերը՝ պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածով նախատեսված կարգապահական տույժերը կիրառելու իրավունքը վերապահվում է պետական կառավարման մարմնի ղեկավարին ոստիկանության պետին: Կարգապահական տույժերը կիրառելու իրավունք ունեցող ղեկավար այլ պաշտոնատար անձանց շրջանակը և կարգապահական տույժերի կիրառման սահմաններն ու պայմանները նախատեսվում են կարգապահական կանոնագրքով:

(5-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)

(6-րդ պարբերությունն ուժը կորցրել է 19.10.2005 ՀՕ-231)

Ոստիկանության ծառայողների նկատմամբ սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 7-րդ կետով նախատեսված տույժը կարող է կիրառել միայն մեկ անգամ՝ նրանց կոչում շնորհելու իրավասություն ունեցողը:

7. Ոստիկանության ծառայողների նկատմամբ, բացառությամբ ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող և ոստիկանության կրտսեր կոչումներ ունեցող ծառայողների, սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված կարգապահական տույժերը կիրառվում են ծառայողական քննության արդյունքների հիման վրա:

8. Ոստիկանությունում ծառայողական քննություն նշանակելու և անցկացնելու կարգը սահմանվում է օրենքով:

9. Ծառայողական քննության ժամանակահատվածում ոստիկանության ծառայողի լիազորությունները կարող են ժամանակավորապես դադարեցվել, եթե բավարար հիմքեր կան ենթադրելու, որ պաշտոնում մնալով նա կխոչընդոտի ծառայողական քննությանը: Այդ դեպքում նրան վճարվում է դրամական բավարարում աշխատավարձ:

Ոստիկանության ծառայողի նկատմամբ քրեական հետապնդում իրականացվելիս լիազորությունների ժամանակավորապես կասեցումը կատարվում է մինչև քրեական գործի ավարտը կամ մինչև տվյալ գործով դատարանի դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Այդ դեպքում դրամական բավարարումը աշխատավարձը վճարվում է մինչև երկու ամսվա համար, իսկ մնացած վճարումը կատարվում է գործի՝ արդարացնող հիմքով ավարտի դեպքում:

 

Հոդված 45.

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը

 

1. Ծառայողները ոստիկանությունում ծառայությունից ազատվում են՝

1) Արցախի Հանրապետության քաղաքացիության դադարեցման, ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող ծառայողի կողմից այլ պետության քաղաքացիություն ձեռք բերելու դեպքում.

2) անձնական նախաձեռնությամբ՝ գրավոր զեկուցագրի հիման վրա, այդ թվում՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ.

3) սույն օրենքի 47-րդ հոդվածով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ.

3.1) հաստիքների կրճատման, այդ թվում` ստորաբաժանման լուծարման դեպքում, եթե ոստիկանության ծառայողը սույն օրենքով սահմանված կարգով համաձայն չէ նշանակվելու այլ պաշտոնի և չի ցանկանում գրանցվել ոստիկանության կադրերի ռեզերվում.

4) հիվանդության պատճառով՝ ծառայությանը ոչ պիտանի լինելու մասին ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ՝ ծառայությանը ոչ պիտանի, իսկ պատերազմի ժամանակ՝ երկրորդ աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում).

5) դատական կարգով անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչվելու դեպքում.

6) կարգապահական խախտումների համար, եթե մեկ տարվա ընթացքում նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական երեք տույժ, որոնցից գոնե մեկը սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 5-7-րդ  6-7-րդ կետերով սահմանված տույժերից է, կամ սույն օրենքի 42-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերում.

7) սույն օրենքի 39-րդ հոդվածի առաջին և երկրորդ մասերի պահանջները խախտելու դեպքում.

8) օրենքով սահմանված կարգով իր եկամուտների հայտարարագիրը ներկայացնելուց խուսափելու դեպքում.

9) նրանց նկատմամբ դատարանի մեղադրական դատավճիռն օրինական ուժի մեջ մտնելու, այդ թվում` դատարանի դատավճռով ոչ արդարացման հիմքերով պատժից ազատվելու կամ պատիժը կրելը հետաձգելու դեպքում.

10) ժամանակավոր անաշխատունակության հետևանքով մեկ տարվա ընթացքում վեց ամսից ավելի ծառայության չներկայանալու դեպքում՝ չհաշված նախածննդյան, հետծննդյան և երեխային խնամելու  հղիության, ծննդաբերության և մինչև երեք տարեկան երեխայի խնամքի արձակուրդը.

11) սահմանված կարգով կադրերի ռեզերվից հանվելու դեպքում:

Արցախի Հանրապետության զինված ուժերի, Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության, Արցախի Հանրապետության արդարադատության նախարարության և Արցախի Հանրապետության դատախազության մարմիններում հետագա ծառայությունը շարունակելու նպատակով Արցախի Հանրապետության ոստիկանությունից տեղափոխված ծառայողին թույլատրվում է ուսումնառությունը շարունակել ոստիկանության ուսումնական հաստատության հեռակա ուսուցման ֆակուլտետում:

111) ոստիկանությունում ծառայության անցնելու` օրենսդրությամբ սահմանված կարգի խախտում հայտնաբերվելու դեպքում.

12) մահվան դեպքում:

(պարբերությունն ուժը կորցրել է 29.12.2008 ՀՕ-4-Ն)

Ոստիկանությունում ծառայությունից ազատելը ոստիկանության ուսումնական հաստատությունից ազատելու հիմք է:

1.1. Ոստիկանության պետն իրավունք ունի նաև ոստիկանությունում ծառայությունից ազատելու դիտավորյալ հանցագործության հատկանիշներ պարունակող արարք կատարած ոստիկանության այն ծառայողին, որի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցվել է կամ քրեական հետապնդում չի իրականացվել ոչ արդարացնող հիմքով:

2. Ոստիկանության ծառայողին ոստիկանությունում ծառայությունից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

 

Հոդված 46.

Ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատելը

 

1. Ծառայողները ոստիկանությունում զբաղեցրած պաշտոնից ազատվում են՝

1) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում՝ ոստիկանությունում այլ պաշտոնի նշանակվելիս.

2) հաստիքների կրճատման, ստորաբաժանման լուծարման կամ վերակազմակերպման դեպքում, եթե ծառայողին համապատասխան պաշտոնում նշանակելը հնարավոր չէ, և հաստիքների կրճատումը պայմանավորված է ոստիկանության հաստիքների ընդհանուր թվի կրճատմամբ.

3) սահմանափակ առողջական վիճակի պատճառով՝ ծառայության սահմանափակ պիտանիության կապակցությամբ՝ ոստիկանության բժշկական հանձնաժողովի որոշման հիման վրա (խաղաղ ժամանակ ոչ շարային ծառայությանը պիտանի, իսկ պատերազմի ժամանակ առաջին աստիճանի սահմանափակ պիտանի ճանաչվելու դեպքում), համապատասխան թափուր հաստիքների բացակայության պատճառով տվյալ պաշտոնում հետագա ծառայությունը շարունակելու անհնարինության դեպքում.

4) ատեստավորման արդյունքների հիման վրա այլ պաշտոնի նշանակվելիս.

5) սույն օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկվելու դեպքում.

6) վեց ամսից ամիս և ավելի ժամկետով ուսման կամ այլ պետական մարմիններ կամ միջազգային պայմանագրերով սահմանված կարգով միջազգային կազմակերպություններ գործուղվելիս.

7) սույն օրենքի 14-րդ հոդվածի 10-րդ մասի չորրորդ պարբերությամբ նախատեսված հիմքերը վերանալու դեպքում:

2. Ոստիկանության ծառայողին պաշտոնից ազատում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

 

Հոդված 47.

Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները

 

1. Ոստիկանության գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև 55 տարին լրանալը, եթե պետական կառավարման մարմնի ղեկավարը, ելնելով ծառայողի ծառայողական գործունեության արդյունքներից, որոշում չի կայացրել նրան ազատել ոստիկանությունում ծառայությունից՝ երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող կամ ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողները կարող են ծառայել մինչև 60 տարին լրանալը:

Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երեք տարի ժամկետով Արցախի Հանրապետության Նախագահը:

Ոստիկանության բարձրագույն կոչումներ ունեցող ծառայողների ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև երկու տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը՝ Արցախի Հանրապետության Նախագահի համաձայնությամբ:

Ոստիկանության վարչության պետի, վարչության պետի տեղակալի և ինքնուրույն բաժնի պետի ծառայության ժամկետը բացառիկ դեպքերում կարող է երկարաձգել մինչև 5 տարի, բաժնի պետինը՝ մինչև 3 տարի, իսկ ավագ խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողներինը` մինչև 2 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ծառայել մինչև 50 տարին լրանալը:

Սույն օրենքի 11-րդ հոդվածի առաջին մասի 2-րդ պարբերությունում նշված մասնագիտությունների ցանկով նախատեսված պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայել մինչև 60 տարին լրանալը, իսկ բացառիկ դեպքերում նրանց ծառայության ժամկետը կարող է երկարաձգել մինչև 3 տարի ժամկետով պետական կառավարման մարմնի ղեկավարը:

2. Սույն օրենքի 45-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետին համապատասխան ոստիկանությունում ծառայությունից ազատումը կատարվում է սույն հոդվածի առաջին մասով սահմանված տարիքը լրանալուց հետո՝ հաջորդ ամսվա 1-ին:

 

 Հոդված 47. Ոստիկանությունում ծառայության տարիքային սահմանափակումները

 

1. Ոստիկանությունում բարձրագույն խմբի պաշտոն զբաղեցնող, ինչպես նաև բարձրագույն կոչում ունեցող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

Պաշտոնը կամ պաշտոնների խումբը

Ծառայության սահմանային տարիքը

Ծառայության ժամկետի հնարավոր
երկարաձգման ժամանակահատվածը

ոստիկանության պետ

60

մինչև 5 տարի

ոստիկանության պետի տեղակալ,

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողներ

60

մինչև 3 տարի

 

2. Ոստիկանության բարձրագույն խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է հանրապետության Նախագահի կողմից՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:

3. Ոստիկանության գլխավոր խմբի պաշտոն զբաղեցնող և ոստիկանության բարձրագույն կոչում ունեցող ծառայողների ծառայության ժամկետը երկարաձգվում է ոստիկանության պետի կողմից:

4. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող՝ 50 տարին լրացած և երկարամյա ծառայության կենսաթոշակի իրավունք ձեռք բերած ոստիկանության ծառայողն իր ցանկությամբ կարող է շարունակել ծառայությունը ոստիկանությունում մինչև սույն հոդվածի 5-րդ և 6-րդ մասերով նախատեսված ծառայության սահմանային տարիքը, եթե ոստիկանության պետը որոշում չի կայացրել նրան ազատելու ոստիկանությունում ծառայությունից երկարամյա ծառայության կենսաթոշակի անցնելու կապակցությամբ:

5. Ոստիկանության գլխավոր, ավագ, միջին և կրտսեր խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար սահմանվում են ծառայության հետևյալ տարիքային սահմանափակումները.

 

Պաշտոնների խումբը

Ծառայության սահմանային տարիքը

ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ

62

ոստիկանության ավագ խմբի պաշտոններ

58

ոստիկանության միջին խմբի պաշտոններ

58

ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ

55

 

6. Ոստիկանությունում փորձաքրեագիտական, ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, լրատվական, բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող ծառայողները, ինչպես նաև ոստիկանության պետի խորհրդականի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կարող են ոստիկանությունում ծառայությունը շարունակել մինչև 65 տարին լրանալը:

7. Սույն օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետին համապատասխան՝ ոստիկանության ծառայողը ոստիկանությունում ծառայությունից ազատվում է սույն հոդվածով սահմանված ծառայության սահմանային տարիքը լրանալուց հետո՝ մեկ ամսվա ընթացքում:

 

Հոդված 48.

Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները և կենսաթոշակի ապահովումը

 

1. Ոստիկանությունում ծառայությունից ազատվածներին տրվող վճարումները, արտոնությունները, կենսաթոշակի ապահովումը և կենսաթոշակ նշանակելու պայմանները, տեսակները, կենսաթոշակի անցնելու կապակցությամբ տրվող դրամական օգնությունը և վճարումները, ծառայության ստաժի հաշվարկման կարգը, ինչպես նաև սոցիալական ապահովության հետ կապված մյուս հարաբերությունները սահմանվում են «Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքով, զինծառայողների սոցիալական ապահովության հարաբերությունները կարգավորող օրենքներով և այլ իրավական ակտերով:

....

 

Հոդված 49.

Ոստիկանության ծառայողների կադրերի ռեզերվը

 

1. Ոստիկանության կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետով սահմանված կարգապահական տույժի ենթարկված ոստիկանության ծառայողները, ինչպես նաև սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-3-րդ կետերով նախատեսված հիմքերով զբաղեցրած պաշտոնից ազատված ոստիկանության ծառայողները: Ոստիկանության կրտսեր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողները կադրերի ռեզերվում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով նախատեսված հիմքով զբաղեցրած պաշտոնից ազատվելու և սույն հոդվածի 4-րդ մասով նախատեսված դեպքերում:

Ոստիկանության կադրերի ռեզերվում ներառվում է կադրերի գործող ռեզերվը, որում գրանցվում են սույն օրենքի 46-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով սահմանված ծառայողները:

.......

 

Հոդված 50.

Ոստիկանությունում ծառայության վերականգնումը կամ պաշտոնում վերականգնումը

 

Ոստիկանության այն ծառայողները, ովքեր սահմանված կարգով ճանաչվել են ծառայությունում անհիմն փոխադրված, ծառայողական պարտականությունների կատարումից մեկուսացված, պաշտոնը կամ կոչումն իջեցված, ինչպես նաև ծառայությունից ազատված, ենթակա են ծառայության, կոչման կամ պաշտոնի վերականգնման:

 

Հոդված 53.

Ծառայությունը Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերում

Ոստիկանությունում կարող է ստեղծվել զինվորական ստորաբաժանում՝ Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերը:

Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարին պաշտոնի նշանակում և պաշտոնից ազատում է Արցախի Հանրապետության Նախագահը: Ոստիկանության զորքերի հրամանատարն ի պաշտոնե պետական կառավարման մարմնի ղեկավարի ոստիկանության պետի տեղակալն է:

Ոստիկանության զորքերում ծառայությունն իրականացվում է Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերում, զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենքներին (բացառությամբ ծառայության ընդունվելու կարգի) և այլ իրավական ակտերին համապատասխան:

Ոստիկանության զորքերում սպայական կազմի ծառայողների պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը, միջին հրամանատարական (կրտսեր սպայական) կազմի պաշտոններում ծառայողներին այլ պաշտոնի փոխադրումը, ինչպես նաև ենթասպայական և շարքային կազմի պաշտոններում նշանակումները և ազատումը կատարում է Արցախի Հանրապետության ոստիկանության զորքերի հրամանատարը: Սպայական, ենթասպայական և շարքային կազմի պաշտոնները և կոչումները սահմանվում են զինված ուժերում ծառայությունը կանոնակարգող օրենսդրությամբ:

 

Հոդված 54.

Ոստիկանության ծառայողների ուսուցումը

 

Արցախի Հանրապետության ոստիկանության ծառայողների ուսուցումը, վերապատրաստումն ու որակավորման բարձրացումն իրականացվում են Արցախի Հանրապետության միջազգային պայմանագրերի և միջկառավարական ու միջգերատեսչական համաձայնությունների հիման վրա գործող օրենսդրությանը համաձայն:

 

Հոդված 55.

Ոստիկանության բժշկական հաստատությունը

 

......

3. Ոստիկանության բժշկական հաստատությունում պաշտոններում նշանակումները կատարում և կոչումները շնորհում է պետական կառավարման մարմնի ղեկավարը ոստիկանության պետը:

 

Հոդված 56.

Ոստիկանության բժշկական հանձնաժողովը

 

Պետական կառավարման մարմնի ղեկավարը Ոստիկանության պետը ձևավորում է ոստիկանության բժշկական հանձնաժողով, որի ձևավորման ու գործունեության կարգը և պայմանները, ինչպես նաև նրա լիազորությունները սահմանում է Արցախի Հանրապետության կառավարությունը:

 

Հոդված 57.

Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող քաղաքացիները

 

Ոստիկանությունում տեխնիկական սպասարկում իրականացնող անձինք ոստիկանությունում ծառայողներ չեն համարվում և աշխատանքի են ընդունվում պետական կառավարման մարմնի ոստիկանության և ոստիկանության ինքնուրույն ստորաբաժանումների ղեկավարների կողմից՝ Արցախի Հանրապետության աշխատանքային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

 

 

ԱՀ  ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏ                                          Ա.ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ