«Ավելացված արժեքի հարկի մասին» ԼՂՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին

                                                                                                                                                                                                               Ընդունված է 2007թ. դեկտեմբերի 12-ին

 

Հոդված 1.   «Ավելացված արժեքի հարկի մասին» Լեռնային Ղարաբաղի  Հանրապետու-թյան օրենքի (23 հունվարի 1999 թվականի, ՀՕ-43, այսուհետ` օրենք) 8-րդ հոդվածում`

ա) 1-ին կետը «դեպքերում» բառից հետո լրացնել «(բացառությամբ սույն հոդվածով սահ-մանված դեպքերի)» բառերով.

բ) հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9-րդ կետով`

«9) եթե Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած ապրան-քատեսակների մատակարարման գործարքների մասով մատակարարված ապրանքի դիմաց հա-տուցման ենթակա գումարը կնքված պայմանագրի համաձայն ենթակա է  ճշտման` ճշգրտվող տվյալների (ապրանքի վերջնական քանակի, որա­կա­կան հատկանիշների) հիման վրա, ապրանքն ստանալուց  կամ դրա վերամշակումն ավարտելուց հետո, ապա մատակարարված ապրանքների մասով ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը որոշվում է օտարերկրյա բորսայի, հանդեսի կողմից հրապարակվող կամ այլ աղբյուրից ստացվող տվյալներով որոշվող` ապրանքի միավորի հաշ-վարկային գնի եւ տվյալ ապրանքի մատակարարման պայմանագրով նախատեսվող ճշգրտվող տվյալների (մասնավորապես` ապրանքի վերջնական քանակի, որակական հատկանիշների) հիման վրա (անկախ վերջնահաշվարկի արդյունքում վճարման ենթակա հատուցման գումարից): Սույն կետի կիրառման առումով հարկվող շրջանառության որոշման նպատակով ճշգրտվող տվյալները, դրանց ճշգրտման առավելագույն սահմանները, ինչպես նաեւ ապրանքի միավորի հաշվարկային գնի որոշման կարգը (ներառյալ` հաշվարկային գնի որոշման պարբերականությունը) սահմանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարությունը:»: 

 

Հոդված 2. Օրենքի 20-րդ հոդվածում`

1) առաջին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Հարկային հաշվի մեջ պարտադիր նշվում են Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սահմանած` ծախսերը հիմնավորող փաստաթղթերի նկատմամբ ներկայացվող պահանջներին համապատասխան հաշվարկային փաստաթղթում լրացման ենթակա տվյալներն ու վավերապայմանները, առանձին տողով ԱԱՀ-ի դրույքաչափը եւ գումարը, ինչպես նաեւ ԱԱՀ վճարողի հաշվառման համարը՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության կող-մից այդպիսի կարգ սահմանված լինելու դեպքում: Հարկային հաշվում առանձին տվյալների եւ վավերապայմանների  բացակայության (բացառությամբ ԱԱՀ-ի գումարի)  կամ սխալ լրացման դեպքում հարկային հաշիվը համարվում է սահմանված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվ: Հարկային հաշվում օրենքով սահմանված չափից ավելի ԱԱՀ-ի գումար առանձնացված լինելու դեպքում պետական բյուջեի օգտին հաշվեգրման, իսկ հարկային հաշիվ ստացած անձի կողմից հաշվանցման ենթակա է օրենքով սահմանված կարգով հաշվարկվող ԱԱՀ-ի գումարը:

Սույն օրենքին համապատասխան ԱԱՀ-ի հաշվանցումներ կատարելու առումով սահման-ված կարգի խախտումով լրացված հարկային հաշիվը դիտվում է որպես մատակարարների կողմից դուրս գրված հարկային հաշիվ, եթե դրանում արտացոլված տվյալները բավարար են գործարքի էությունը (ապրանքների անվանացանկն ու քանակը կամ ծառայության տեսակն ու ծավալը), գործարքի կողմերը կամ դրա ԱԱՀ-ով հարկվող շրջանառությունը պարզելու համար:».

2) հինգերորդ մասում «‎ֆիզիկական, իրավաբանական և իրավաբանական անձի  կարգավի-ճակ չունեցող անձինք» բառերը փոխարինել «ձեռնարկատիրական գործունեություն վարող հա-մարվող անձինք» բառերով.

3) վեցերորդ մասում «հարկ վճարողի հաշվառման համար» բառերից հետո լրացնել «և ավելացված արժեքի հարկ վճարողի հաշվառման համար» բառերը:

 

Հոդված 3.   Օրենքի 241-րդ հոդվածի 1-ին կետում «հանրապետության ներքին տարածքում» բառերը փոխարինել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Հայաստանի Հանրապետու-թյան տարածքներում» բառերով:

 

Հոդված 4 . Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2008 թվականի հունվարի 1-ից:

 

 

 

 

 

 

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ` Բ. ՍԱՀԱԿՅԱՆ

 

 

 

 

 


29 դեկտեմբերի 2007 թ.
ք.Ստեփանակերտ
ՀՕ-93